Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ
Սարգսյանի հետ
–Պարոն
Սարգսյան, ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ անցկացված ՏԻՄ ընտրություններին։
Որպես քաղաքական միջոցառում այն
դրական իմաստով ոչ մի տարբերություն չդրսեւորեց մինչ այժմ եղած ընտրությունների
համեմատ։ Այսինքն՝ իշխանությունն, ի դեմս ՀՀԿ-ի, չհրաժարվեց ընտրախախտումների ու
ընտրակեղծարարության իր զինանոցի որեւէ միջոցից։ Ասենք, որ այդ զինանոցը էապես
աղքատացել է 4-5 տարա առաջվա համեմատ, օրինակ՝ տեղամասերում մրցակից կողմի
ծեծուջարդը, բացահայտ լցոնումները։ Դրա փոխարեն զարգացել ու կատարելագործվել են
ավելի նուրբ միջոցները, օրինակ՝ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի առավել
լայնատարած օգտագործումը։ Բայց ՏԻՄ այս ընտրություններում նկատվեց երկու կարեւոր հուսադրող
հանգամանք.
Առաջին. որոշ դեպքերում, երբ
իշխանությունը մանրամասն հաշվարկից հետո պարզել էր, որ անիմաստ է այսինչ տեղում
պայքարը, կամավոր զիջել էր։ Սա, ըստ էության նորություն է, մի նորություն, որ
ցուցադրում է ՀՀԿ-ն ստիպված քայլեր է անում, որը բխում է սեփական թուլության
գիտակցումից։
Երկրորդ. Ոչ համատարած, սակայն եղել
են համայնքներ, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն պարտվել է ոչ այնքան մրցակից թեկնածուի
ուժեղ լինելու հանգամանքով, որքան իշխանության հաստատած ընտրական «կարգուկանոնի»
դեմ ընտրողների «ապստամբելու» շնորհիվ։
Այսինքն՝ տեղապտույտ են տվել նաեւ ընտրակեղծարարության այնպիսի մշակված
մեխանիզմներ, ինչպիսին է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը։
–Շատ է խոսվել ՀՀ նախագահի՝ Կառավարությունում հրավիրած վերջին խորհրդակցության մասին։ Հնչել են տարբեր գնահատականներ, որոնց մեծ մասը թերահավատորեն է մոտենում այդ խորհրդակցության ընթացքում հնչած նախատիքներին ու հավաստիացումներին, թե այսուհետ ամեն ինչ կկարգավորվի։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։
–Շատ է խոսվել ՀՀ նախագահի՝ Կառավարությունում հրավիրած վերջին խորհրդակցության մասին։ Հնչել են տարբեր գնահատականներ, որոնց մեծ մասը թերահավատորեն է մոտենում այդ խորհրդակցության ընթացքում հնչած նախատիքներին ու հավաստիացումներին, թե այսուհետ ամեն ինչ կկարգավորվի։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։
Որքան ես եմ ծանոթ տրված
գնահատականներին՝ դրանց մեծ մասը ոչ թե թերահավատություն էին արձանագրում, այլ
ծաղրական էին։ Իմ կարծիքով թերահավատություն այստեղ շատ մեղմ բառ է, քանզի այն իր
մեջ հավատալու ինչ-որ, թեկուզ չնչին տոկոս է ենթադրում։ Սկսած այն մարդկանցից,
ովքեր ներկա էին այդ խորհրդակցությանը, վերջացրած ամենաքիչ տեղեկացված ՀՀ քաղաքացին,
լավագույն դեպքում դա պիտի համարեին թատերական մի ներկայացում։
Կառավարական խորհրդակցությանը
ներկաների մեջ պատկերացնո՞ւմ եք որեւէ մեկին, որի հիմնական աշխատանքն, ըստ
էության, հենց բյուջեի եւ այլ աղբյուրների միջոցներից համապատասխան «ատկատների»
ապահովումը չէ։ Եւ ամեն մեկը գիտի չէ՞, թե ուր եւ ում է ուղարկում իր ապահոված
«ատկատների» առյուծի բաժինը։ Այդ խորհրդակցությունը իրականում կառավարության
անդամների համար չէր։ Դա Հայաստանի ժողովրդի համար էր՝ որպես այդ ժողովրդի
նկատմամբ ծաղրի, անպերկեշտ վերաբերմունքի ու ցինիզմի դրսեւորման մի ակցիա։ 2008
թվականին Ս. Սագսյանը ժողովրդին սուտ խոստումներ էր տալիս, 2012-ին սուտ ու կեղծ
թվեր էր հրապարակում՝ իբր այդ խոստումները կատարած լինելու մասին։ Սուտ խոսելու
ռեսուրսը հավանաբար սպառվել է։ Հիմա նա այդ ժողովրդին ուղղակի ասում է՝ հետո ինչ,
որ իմ մասին ամեն ինչ գիտեք, այ այսպես ձեզ ներկայանալու եմ հրեշտակի կերպարով,
ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ թողեք գնացեք էս երկրից։
–Եթե հետևենք անկացված խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններին, դրանց վիճելի արդյունքներին, ըստ Ձեզ, արդյոք ինչ–որ ուղերձ չե՞ն հղում այդ ընտրությունների արդյունքները հայ ժողովրդին՝ առաջիկա նախագահական ընտրությունների ակնկալիքների հետ կապված։
Ձեր ակնարկած ուղերձը հայ ժողովրդին
վաղուց են հղել նաեւ նախորդ ընտրությունները։ Ինչ խոսք՝ գնալով այդ ուղերձը
դառնում է ավելի ու ավելի առարկայական։ Այդ ուղերձը ժողովրդի համախմբումն է՝ եթե
ոչ նույնիսկ ինչ-որ քաղաքական ուժի, եթե ոչ նույնիսկ ինչ- որ գաղափարի շուրջ, այլ,
ասենք՝ ընտրակաշառքը մերժելու եւ սեփական համոզմունքով քվեարկելու սկզբունքի
շուրջ։ Առաջիկա նախագահական ընտրություններում ավելի քան հնարավոր է ՀՀԿ-ի եւ Ս
Սարգսյանի մենատիրական հանցավոր իշխանության տապալումը։ Դրա համար ընդամենն
անհրաժեշտ է ուժերի խելամիտ դասավորություն, եւ որ Հայաստանի բնակչությունը գեթ
մեկ անգամ, համատարած, ցուցադրի քաղաքացու ու երկրի տիրոջ իր բնավորությունը։
ՎԱՐԵՑ ՝ Սարգիս Սերոբի Շիրխանյան
No comments:
Post a Comment