Թուրքիայի
արտգործնախարար Դավութօղլուն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ՝ ակամա նպաստելով
«համաշխարհային ազգի առաջնորդի» քրոնիկ հիվանդության հերթական նոպայի բռնկմանը։ Վ.
Մանուկյանը մեկնաբանում է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարևոր է
համարել «հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն
արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի (««Ղարաբաղ»
կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝
պաշտպանության նախարար»):
Փակագծում
առնված մի քանի բառանոց նախադասության մեջ Մանուկյանը երեք, մեղմ ասած՝
անճշտություն է թույլ տվել, ըստ էության՝ իրականության խեղաթյուրում կամ
պատմության կեղծում։ Մի բան է, երբ իշխանական հրահանգով կամ պատվերով պատմությունը
(այդ թվում՝ նաև «Ղարաբաղ» կոմիտեի) կեղծվում է Գիտությունների ակադեմիայի կամ
Երևանի պետական համալսարանի կողմից, մի այլ բան, երբ դա անում է «Ղարաբաղ» կոմիտեի
անդամը։
Եւ
այսպես՝ Վ. Մանուկյանն ասում է, թե ինքը՝
1. Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը.
1988-ի Շարժման վետերանները շատ լավ հիշում են, որ Կոմիտեի առաջնային
հատկանիշներից մեկը հենց այն էր, որ նա «ղեկավար» չուներ, ինչի մասին ոչ մեկ անգամ
այն ժամանակ հայտարարվել է նաև հրապարակավ։ Որպես կոլեկտիվ ղեկավար մարմին՝ այնքան
ահռելի էր Կոմիտեի վաստակն ու հեղինակությունը (ինչն առ այսօր գնահատված չէ), որ
1990թ. ամռանը, Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, Գերագույն խորհուրդ (այն
ժամանակ այդպես էր կոչվում օրենսդիր մարմինը) ընտրված պատգամավորները հենց
Կոմիտեին վստահեցին ԳԽ նախագահի թեկնածության որոշման հարցը (այն ժամանակ դա էր
առաջին պաշտոնը, Հանրապետության նախագահի պաշտոն չկար)։ Պարզ է, չէ՞, որ
պատմականորեն, իրոք, ահռելի գործ արած մարմինը, եթե ունեցած լիներ անձ ղեկավար,
ապա հենց նրա թեկնածությունն էլ արժանիորեն կառաջադրեին հանրապետության թիվ մեկ
պաշտոնում։ Գուցեև՝ առանց քվեարկության։ Բայց որովհետև այդպես չէր, Կոմիտեի
անդամները փակ քվեարկություն կատարեցին և իրենց կողմից առաջադրված երկու թեկնածուներից
ընտրեցին ոչ թե Վ. Մանուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Տարիներ
անց Վ. Մանուկյանը մտահղացավ իրեն վերագրել «Ղարաբաղ» կոմիտեի
«կոորդինատորի» ստատուսը։ Կոմիտեի նրա գործընկերներից մի քանիսը
բացահայտեցին այդ «կոորդինատորության» էությունը. Կոմիտեն նիստեր անցկացնելու
համար հատուկ տեղ չուներ, որը ե՛ւ հարմար լիներ, ե՛ւ ապահով (ԿԳԲ-ի լսումներից),
ե՛ւ մոտ՝ Ազատության հրապարակին։ Ուստի որպես այդպիսին օգտագործվում էր Բաբկեն
Արարքցյանի, իսկ ավելի հաճախ՝ Վ. Մանուկյանի բնակարանը, որն ավելի ընդարձակ էր։
Ելնելով հասկանալի էթիկետից՝ նիստերի օրն ու ժամը նախապես ճշտվում էին բնակարանի
տիրոջ՝ Վ. Մանուկյանի հետ, կամ ինքն էր նախապես ասում, թե որ օրն ու ժամն են
հարմար։ Ընդամենը այսքանն է եղել «կոորդինացման» էությունը։ Հիմա, չբավարարվելով անգամ հետին թվով
«կոորդինատոր» ինքնահռչակմամբ, Վ. Մանուկյանը իրեն հայտարարում է «Ղարաբաղ»
կոմիտեի «ղեկավար»։
2. Եղել է Հայաստանի առաջին վարչապետը. 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն
ընդունեց «Հռչակագիր Հայաստանի Անկախության մասին» փաստաթուղթը, որը հռչակեց
«անկախության գործընթացի սկիզբ» (անկախությունը հռչակվեց մեկ տարի անց՝
1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով)։ Չնայած այդ փաստաթղթով
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվեց
Հայաստանի Հանրապետություն, սակայն այնշարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում ՝որպես
խորհրդային հանրապետություն։ Նրա գործադիր իշխանությունը
պաշտոնապես կոչվում էր «Մինիստրների խորհուրդ», դրա ղեկավարն էլ՝ «Մինիստրների
խորհրդի նախագահ»։ Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես վարչապետ կոչվեց Անկախության հանրաքվեից
հետո։ Վ. Մանուկյանը Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց
1991-ի սեպտեմբերի 26-ին։ Այնպես որ՝ նա եղել է ոչ թե
Հայաստանի առաջին վարչապետը, այլ Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի վերջին
նախագահը։ Հենց այդ ստատուսով է նա ստորագրել կառավարության
բազմաթիվ որոշումներ։ Դա պատմական փաստ է, և դրանում ոչ մի ամոթ բան չկա։
3. Պատերազմի տարիներին եղել է պաշտպանության
նախարար. ընթերցողը
սրանից այնպես է հասկանում, թե ողջ պատերազմի շրջանում Վ. Մանուկյանն է եղել
Հայաստանի պաշտպանության նախարարը։ Մինչդեռ պատերազմն, ըստ էության, ձգվել է
երեքուկես տարի, իսկ Վ.
Մանուկյանը պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է միայն 10 ամիս (1992 հոկտ.-199 3 օգոստոս)։
Ինչը գրված է նաև իր կենսագրության մեջ։
***
Նույն
հարցազրույցում Վ. Մանուկյանը վերապատմում է, թե ինչ է ասել Դավութօղլուին՝ կապված
1993-ին Հայ-թուրքական սահմանը փակելու հետ. «Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև
իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից
հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի
կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել
իր ներկայությամբ»:
Մի
կողմ թողնենք այն, որ Վ. Մանուկյանը «համաշխարհային ազգի առաջնորդի» իր բարձունքից
«սխալ է հանում» 700-ամյա պետական ավանդույթներ ու դիվանագիտության փորձ ունեցող
պետությանը ու նաև սովորեցնում, թե որն է նրա շահը։ Մի կողմ թողնենք անգամ այն, թե
որքանով է նրա ասածն օբյեկտիվորեն ճիշտ կամ սխալ։ Այստեղ կարևորը նրա խոսքում
Դավութօղլուին հղած անթաքույց ափսոսանքն է, որ Թուրքիան ժամանակին «ավելի իմաստուն» չի գտնվել և բաց է թողել
տարածաշրջանում (նաև Հայաստանում) «ռուսական ազդեցության» փոխարեն «Թուրքիայի
ազդեցությունը» հաստատելու եզակի շանսը։ Հետաքրքիր է՝ սա Վ.Մանուկյանի
կողմնորոշո՞ւմն է, թե՞ պարզապես մարդն այդքա՜ն շոյվել ու հալվել է իր հետ
հանդիպելու՝ Դավութօղլուի առաջարկից ու պարզապես հաճոյացել է նրան։
- See more at:
http://www.ilur.am/news/view/22667.html#sthash.OTMHeHpC.dpuf
Վազգեն Մանուկյանի հիվանդությունը տարիքի հետ խորանում
է
Թուրքիայի արտգործնախարար
Դավիթօղլուն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ՝ ակամա նպաստելով «համաշխարհային ազգի
առաջնորդի» խրոնիկ հիվանդության հերթական նոպայի բռնկմանը։ Վ. Մանուկյանը, մեկնաբանում
է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարեւոր է համարել «հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու
փորձ ունի (Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ
Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար)»:
Փակագծում առնված
մի քանի բառանոց նախադասության մեջ նա երեք, մեղմ ասած, անճշտություն է թույլ տվել,
ըստ էության՝ իրականության խեղաթյուրում կամ՝ պատմության կեղծում։ Մի բան է, երբ իշխանական
հրահանգով կամ պատվերով պատմությունը (այդ թվում նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի) կեղծում է
Գիտությունների ակադեմիայի կամ Երեւանի Պետական համալսարանի կողմից, մի այլ բան, երբ
դա անում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը։
Եւ այսպես՝ Վ.
Մանուկյանն ասում է, թե ինքը՝
1. Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը. 1988-ի Շարժման վետերանները շատ լավ հիշում
են, որ Կոմիտեի առաջնային հատկանիշներից մեկն էլ այն էր, որ նա «ղեկավար» չուներ, ինչի
մասին ոչ մեկ անգամ այն ժամանակ հայտարարվել է նաեւ հրապարակավ։ Որպես կոլեկտիվ ղեկավար
մարմին այնքան ահռելի էր Կոմիտեի վաստակն ու հեղինակությունը (ինչն առ այսօր գնահատված
չէ), որ 1990թ. ամռանը, Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, Գերագույն խորհուրդ
(այն ժամանակ այդպես էր կոչվում օրենսդիր մարմինը) ընտրված պատգամավորները հենց Կոմիտեին
վստահեցին ԳԽ նախագահի թեկնածության որոշման հարցը (այն ժամանակ դա էր առաջին պաշտոնը,
Հանրապետության նախագահի պաշտոն չկար)։ Պարզ է չէ՞, որ պատմականորեն, իրոք, ահռելի
գործ արած մարմինը, եթե ունեցած լիներ անձ ղեկավար, ապա հենց նրա թեկնածությունն էլ
արժանիորեն կառաջադրեին հանրապետության թիվ 1. պաշտոնում։ Գուցեեւ՝ առանց քվեարկության։
Բայց որովհետեւ այդպես չէր, Կոմիտեի անդամները փակ քվեարկություն կատարեցին եւ իրենց
կողմից առաջադրված երկու թեկնածուներից ընտրեցին ոչ թե Վ. Մանուկյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Տարիներ անց
Վ. Մանուկյանը մտահղացավ իրեն վերագրել «Ղարաբաղ» կոմիտեի «կորդինատորի» ստատուսը։ Կոմիտեի նրա գործընկերներից
մի քանիսը բացահայտեցին այդ «կորդինատորության»
էությունը. Կոմիտեն նիստեր անցկացնելու համար հատուկ տեղ չուներ, որը ե՛ւ հարմար լիներ,
ե՛ւ ապահով (ԿԳԲ-ի լսումներից), ե՛ւ մոտ Ազատության հրապարակին։ Ուստի որպես այդպիսին
օգտագործվում էին Բաբկեն Արարքցյանի, իսկ ավելի հաճախ՝ Վ. Մանուկյանի բնակարանը, որն
ավելի ընդարձակ էր։ Ելնելով հասկանալի էթիկետից, նիստերի օրն ու ժամը նախապես ճշտվում
էր բնակարանի տիրոջ՝ Վ. Մանուկյանի հետ կամ ինքն էր նախապես ասում, թե որ օրն ու ժամն
է հարմար։ Ընդամենն այսքանն է եղել «կորդինացման» էությունը։ Հիմա, չբավարարվելով անգամ հետին թվով «կորդինատոր» ինքնահռչակմամբ, Վ. Մանուկյանը
իրեն հայտարարում է «Ղարաբաղ» կոմիտեի «ղեկավար»։
2. Եղել է Հայաստանի առաջին վարչապետը. 1990թ.
օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ը ընդունեց «Հռչակագիրը Հայաստանի Անկախության մասին» փաստաթուղթը,
որը հռչակեց «անկախության գործընթացի սկիզբ» (անկախությունը հռչակվեց մեկ տարի անց՝ 1991թ. սապտամբերի 21-ի հանրաքվեի
արդյունքներով)։ Չնայած այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը
(ՀԽՍՀ) վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, սակայն այն շարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում որպես խորհրդային հանրապետություն։ Նրա
գործադիր իշխանությունը պաշտոնապես կոչվում էր «Մինիստրների խորհուրդ», դրա ղեկավարն
էլ՝ «Մինիստրների խորհրդի նախագահ»։ Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես վարչապետ կոչվեց Անկախության հանրաքվեից հետո։
Վ. Մանուկյանը Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 1991-ի սեպտեմբերի
26-ին։ Այնպես որ նա եղել է ոչ թե Հայաստանի
առաջին վարչապետը, այլ Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի վերջին նախագահը։
Հենց այդ ստատուսով է նա ստորագրել կառավարության բազմաթիվ որոշումներ։ Դա պատմական
փաստ է, եւ դրանում ոչ մի ամոթ բան չկա։
3. Պատերազմի տարիներին եղել պաշտպանության նախարար.
Ընթերցողը սրանից այնպես է հասկանում, թե ողջ պատերազմի շրջանում Վ. Մանուկյանն
է եղել Հայաստանի պաշտպանության նախարարը։ Մինչդեռ պատերազմն, ըստ էության, ձգվել է
երեքուկես տարի, իսկ Վ. Մանուկյանն պաշտպանության
նախարարի պաշտոնում եղել է միայն 10 ամիս (1992 հոկտ.-199 3 օգոստոս)։ Ինչը գրված
է նաեւ իր կենսագրության մեջ։
***
Նույն հարցազրույցում Վ. Մանուկյանը
վերապատմում է, թե ինչ է ասել Դավիթօղլուն՝ կապված 1993-ին Հայ-թուրքական սահմանը փակելու
հետ. «Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան
սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի
ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում
էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն
քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ»:
Մի կողմ թողնենք այն, որ Վ. Մանուկյանը «համաշխարհային
ազգի առաջնորդի» իր բարձրունքից «սխալ է հանում» 700-ամյա պետական ավանդույթներ ու
դիվանագիտության փորձ ունեցող պետությանը ու նաեւ սովորեցնում, թե որն է նրա շահը։
Մի կողմ թողնենք անգամ այն, թե որքանով է նրա ասածն օբյեկտիվորեն ճիշտ կամ սխալ։ Այստեղ
կարեւորը նրա խոսքում Դավիթօղլուն հղած անթաքույց ափոսանքն է, որ Թուրքիան ժամանակին
«ավելի իմաստուն» չի գտնվել եւ բաց է թողել
տարածաշրջանում (նաեւ Հայաստանում) «ռուսական ազդեցության» փոխարեն «Թուրքիայի ազդեցությունը»
հաստատելու եզակի շանսը։ Հետաքրքիր է՝ սա Վ.Մանուկյանի կողմնորոշո՞ւմն է, թե՞ պարզապես
մարդը այդքա՜ն շոյվել ու հալվել
է իր հետ հանդիպելու՝ Դավիթօղլու առաջարկից ու պարզապես հաճոյացել է նրան։