Wednesday, December 24, 2008

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ


Մարտի 1-ի սպանդից հետո ընդդիմության դեմ ձեռնարկված աննախադեպ հալածարշավի սկզբից եւեթ ամեն մի բանական մարդու համար պարզ էր, որ դրա հետեւանքով ազատազրկվածները այլ բան չեն, քան քաղաքական բանտարպկյալներ։ Դա պարզ էր ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, դեպքերին ու իրողություններին ներկա, մասնակից, ականատես, տեղեկացված մարդկանց համար։ Դա պարզ էր նաեւ աշխարհում։ Պատահական չէ, որ արդեն մարտ 4-ին եւ 12-ին Եւրոմիության Նախագահությունը իրար հետեւից երկու հայտարարություն տարածեց՝ պահանջնելով ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար բոլոր ձերբակալվածներին։ Դրանց հետեւեցին այլ կառույցների ու երկրների նմանօրինկ կոչեր ու հորդորներ։

Այս ամբողջ ընթացքում իշխանությունը խոստանում էր բացահայտել եւ ի ցույց դնել ընդդիմության կողմից պետական հեղաշրջման ու այլ ծանր հանցանքների բազմաթիվ սահմռկեցուցիչ փաստեր ու ապացույցներ։ Բացի ծախու արարածների միջոցով կեղծ վկայություններ հերյուրելուց, նրանց չհաջողվեց ոչինչ. ի հայտ չեկավ ոչ մի իրեղեն ապացույց, ոչ մեկի մոտ չհայտնաբերվեց զենք, անգամ նկարված միլիոնավոր կադրերից որեւէ մեկում։ Ավելին՝ քրեական գործեր չհարուցելով 10 սպանությունների առիթով, ինչպես նաեւ եւ բազմաթիվ այլ փաստերով՝ վարչախումբը մատներց սեփական ծանրագույն հանցագործությունը, որ եւ այժմ փորձում է պարտակել, այսպես կոչված, “7-ի գործով”՝ քաղբանտարկյալների այս խմբին փորձելով մեղադրել զանգվածային անկարգությունների ու պետական հեղաշրջման կազմակերպման հոդվածներով։ Սա վերջին փրփուրն է, որից նա կառչում է։ Ի հեճուկս վարչախմբի պաշտոնական քարոզչության՝ անազատության մեջ գտնվողների համար ավելի ու լայն տարածում էր գտնում նրանց քաղբանտարկյալ համարողների շրջանակը։ Ուստիեւ վարչախումբը կառչել էր մի քանի անհեթեթ մտքերի, մասնավորապես, որ՝ Հայաստանում չեն կարող քաղբանտարկյալներ լիներ, քանի որ մեր օրենսգրքում նման հոդված ու հասկացություն չկա, կամ, որ դատարանը պետք է որոշի՝ նրանք քաղբանտարկյալներ են, թե ոչ, իսկ ոմանք էլ համարում էին, թե նրանց քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը պարզ կդառնա միայն Եւրոպական Մարդու իրավունքների դատարանի վճռից հետո։ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի վերջերս ընդունած որոշումը վերջապես ազատազրկվածներին պաշտոնապես ճանաչեց քաղբանտարկյալներ։ Թվում էր, թե սրանով ամեն ինչ այլեւս պարզ է ու լուծված, որ դա վերջ պետք է տա նաեւ անգրագիտության, անամոթության ու պարզունակ դեմագոգիայի այս շքահանդեսին։ Եւ ոմանք, իրոք, կարծես թե գերադասեցին զգուշանալ ու լռել։ Սպասելի էր, անշուշտ, որ ոմանք էլ՝ վարչախմբի վճարովի կամ անվճար սպասարկուների տեսքով, դեռ շարունակելու են նույնը կրկնել։ Երբ այդ բանն շարունակում են անել դհոլատիպ մանկլավիկներ, դա դեռ հասկանալի է՝ մամուլում անբնորոշելի մի հարթության վրա։ Երբ այդ բանը դեռեւս փորձում են անել Հանրապետականների ոչ առաջնային շարմազանովատիպ դեմքերը՝  դա եւս հասկանալի է՝ անճարակության հարթության վրա։ Սակայն, երբ ըստ էության նույն կերպ է վարվում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, դա... վիրավորական է։ Վիրավորական է բոլորիս համար։

Համաժողովրդական շարժումը, ու դրանով իսկ հասարակական կարծիքը, այս ամբողջ ընթացքում “ըմբռնումով” է մոտեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, նկատի ունենալով, որ մարդն այնուամենայնիվ աշխատում է “թունավոր ցեխում”, եւ այն ծայրահեղ նվազագույնն էլ, որ համարձակվում է անել, մանր-մունր մի քանի խնդիրներ լուծել, մարդու իրավունքների հարյուրավոր խախտումներից մի քանիսի մասին թեկուզ 10%-ոց ճշմարտություններ ասել, էլի ինչ-որ տեղ ... սրտի մխիթարանք է։ Արմեն Հարությունյանի նկատմամբ հասարակական կարծիքը երբեք չի ներկայացրել այն պահանջների անգամ 1/10-րդ մասը, որ կարող էր բխել Մարդու իրավունքների պաշտպանի նրա զբաղեցրած բարձր ու պատասխանատու պաշտոնից։ Թվում էր, թե ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո վերջապես Ա. Հարությունյանը քաջություն կունենա ինքը եւս հայտարարելու Հայաստանում մոտ յոթ տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին։ Ընդհանրապես, իր պաշտոնի ու կոչման բերումով նա այդ բանը պետք է աներ առաջինը, պետք է աներ մարտի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին... Կամ թեկուզ մինչեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումը։ Նա չունեցավ այդ համարձակությունը՝ դրանով իսկ ցույց տալով, որ ինքը շատ հեռու է իր զբաղեցրած պաշտոնի ու կոչման նվազագույն նշագծից։ Նա այդ բանը չարեց նաեւ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո։ Դրանից հետո նա ոչ միայն պետք է կրկներ նույնը, այլեւ հայտարարեր, որ այդ որոշումից հետո քաղբանտարկյալների նկատմամբ որեւէ քննչական կամ դատական գործողություն ապօրինի է, եւ նրանց պետք է պարզապես անհապաղ ազատ արձակել։ Եւ առաջին հերթին՝ “7-ի գործով” մեղադրվողներին։ Արմեն Հարությունյանն ընդհակառակը՝ դրանից հետո էլ շարունակում է “խաղաղության աղավնի” խաղալ, խոսել ներման ու համաներման մասին, դատական պրոցեսին հետեւելու ու այն մոնիտորինգի ենթարկելու մասին, այլ խոսքով՝ խայտառակ այս դատավարության օրինաչափության մասին։ Ո՞ւմ ներել՝ քաղբանտարկյալներին, այսինքն՝ մարդկանց ում իրենց քաղաքական հայացքների համար արդեն 10 ամիս անտեղի պահում են բանտերում։ Նրանց պետք է ներել, թե՞ նրանցից պետք է ներողություն խնդրել, ծնկաչոք՝ վարչախմբի պարագլուխներից սկսած մինչեւ Մարդու իրավունքների պաշտպան։ Սա Մարդու իրավունքների պաշտպանի համար աներեւակայելի վարքագիծ է, որ արդեն նշանակում է, թե այն ամենը, ինչ ինքն արել է միչ այժմ, դա արել է վարչախմբի գծած թույլատրելի շրջանակներում՝ իր համար ստեղծելու համար քիչ թե շատ ընդունելի մի կերպար՝ վճռական պահին որպես գործիք նույն վարչախմբի կողմից օգտագործվելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Չորրորդ իշխանություն», 24.12.08


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽԵՂԿԱՏԱԿ ՉԷ


Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի որոշման առիթով, որտեղ առաջարկվում է ԵԽԽՎ-ին Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Գալուստ Սահակյանը աներկիմաստ արձագանքեց հետեւյալ կերպ. Եվրոպայի Խորհուրդն այն միակ կառույցը չէ, որին անդամագրվելը այդքան կենսական է Հայաստանի համար։ Կան նաեւ այլ միջազգային լուրջ կառույցներ՝ մասնավորապես մուսուլմանական աշխարհում, եւ, նեղացնելու դեպքում, Հայաստանը կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից ու մտնել այդ միջազգային կառույցների մեջ։ Հաջորդ օրերին աննախադեպ այս հայտարարությանը լրագրողական եւ քաղաքական շրջանակներում տված արձագանքը, այսպես ասենք, թեթեւ էր, ոչ համարժեք արված հայտարարությանը։ Գալուստ Սահակյանը, իշխող Հանրապետական կուսակցության շարքային անդամ չէ։ Նա այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության, որ ամենամեծն է խորհրդարանում, ղեկավարն է։ Դա շատ բարձր պաշտոն է. եթե համարենք, որ կուսակցության առաջին դեմքը Սերժ Սարգսյանն է, երկրորդը Հովիկ Աբրահամյանը, որոնք եւ զբաղեցրել են համապատասխանաբար ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները, ապա Գ. Սահակյանը խմբակցության ղեկավարի իր կարգավիճակով, ասել է թե՝ նաեւ քաղաքական կշռով ու ազդեցությամբ, երրորդն է այս կուսակցության հիեարխիկ համակարգում։ Ահա, որպես այդպիսին էլ, նրա այս հայտարարությանը պետք է վերաբերել ամենայն լրջությամբ։
Մի փոքր լրագրողական հետախուզում անելով՝ մենք պարզեցինք, որ, իրոք, այս խնդիրը վերջին մեկ տարում, ու մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ոչ միայն լուրջ քննարկման առարկա է եղել Հանրապետական կուսակցության ներսում, այլեւ արդեն իսկ ունի իր գործնական, առարկայական դրսեւորումները արդեն որպես Հայաստանի իշխանության կատարած քայլեր։ Մասնավորապես՝ այդ դրսեւորումներից առաջինը Թուրքիայի նախագահ Գյուլին Սերժ Սարգսյանի՝ միասին ֆուտբոլային խաղ դիտելու սիրալիր հրավերն էր Հայաստան, ինչը եւ ընդունվեց Գյուլի կողմից։ Երկրորդ, շատ ավելի առարկայական դրսեւորումը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող ու նրա հետագա ճանաչումներին խոչընդոտող, այսպես կոչված՝ “պատմաբանների համատեղ հանձնաժողով” ստեղծելու Թուրքիայի շատ վաղուց արած առաջարկին Սերժ Սարգսյանի կողմից հավանություն տալն էր։ Կարելի է չկասկածել, որ այս երկու փաստերն այլ բան չեն եղել, քան նաեւ Գալուստ Սահակյանի մատնանշած ուղղությամբ արված լուրջ նախապատրաստական քայլեր։
Ասել է թե՝ Գալուստ Սահակյանի՝ արած հայտարարությունը հենց այնպես, պահի ազդեցության տակ ասված զգացմունքային խոսք չէ. այդպես մտածելու դեպքում մենք անտեղի վիրավորած կլինենք Հայաստանում իշխող եւ խորհրդարանում վճռական մեծամասնություն ունեցող կուսակցության խմբակցության ղեկավարին՝ նրան վերագրելով թեթեւսոլիկ պեհվածք ու խեղկատակի դեր։ Իրողությունն այն է, որ քաղաքական այս հայտարարությունն, իրոք, դատարկ տեղում չի արվել, եւ Հայաստանի իշխանությունները, նրա բերանով արձագանքելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի խմբի որոշմանը, միաժամանակ բացահայտել են նաեւ իրենց կողմից ամենայն լրջությամբ քննարկած ու ընդունած՝ արտաքին քաղաքական հիմնական ռազմավարական ուղղությունը։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“ՀԱՅՔ” 24.12.08.


Wednesday, December 17, 2008

“ժԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆԻ” ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ


Ձեր թերթի դեկտեմբերի 17-ի 1-ին եւ 3-րդ էջերից իր պատահականորեն հաջողված լուսանկարից ընթերցողին է ժպտում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ Նա ընդարձակ հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւերի եւ դրանց հետ կապված առաջիկա քնարկումների մասին։ Հարցերը ձեւակերպված են շատ կոռեկտ, ու եթե դրանց տակ ենթատեքստ փնտրենք, ապա կարելի է գտնել միայն հարգալից, եթե ոչ ակնածական վերաբերմունք՝ հարցազրույց տվողի անձի, գիտելիքների ու անաչառության նկատմամբ։
Տիգրան Թորոսյանը մինչեւ 2-3 ամիս առաջ ԱԺ նախագահն էր։ Երկար տարիներ նա մաս է կազմել ավազակապետական այն համակարգի, որի դեմ արդեն մեկ տարուց ավելի համաժողովրդական պայքար է մղվում։ Նա հանրապետության երկրորդ դեմքն էր վերջին նախագահական ընտրությունների ընթացքում, որպես այդպիսին առաջիններից մեկը անձնական մասնակցություն ու պատասխանատվություն ունի այն բոլոր բռնությունների, ապօրինությունների, վայրագությունների համար, որ տեղի են ունեցել նախընտրական շրջանում, ընտրության օրը եւ դրանից հետո։ Նա առաջիններից մեկը անձնական մասնակցություն ու պատասխանատվություն ունի մարտի 1-ի սպանդի, դրան հաջորդած աննախադեպ բռնությունների, հազարավոր մարդկանց դեմ իրականացված քաղաքական հալածանքների, շուրջ 150 քաղբանտարկյալների (67-ը դեռ բանտում) համար։ Նա, արդեն ոչ թե առաջիններից մեկը, այլ, որպես ԱԺ նախագահ, առաջին պատասխանատուն է մարտի 1-ին հանրապետությունում ապօրինի արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, առանց որի անհնարին կլինեին հետագա բռնությունները, գուցե եւ սպանությունները։ Նրա ղեկավարած ԱԺ-ն առանց քննարկման, ու իր իսկ հորդորով, մի քանի րոպեում, առանից քննարկման, իր համաձայնությունը տվեց Համաժողովրդական շարժման կողմն անցած չորս պատգամավորների ձերբակալելությանը։ Նա ու նրա ղեկավարած ԱԺ-ն ոչ մի ձայն չհանեց, երբ շուրջ 100 անգամ մերժվեցին հավաքներ անելու իր սահմանադրական իրավունքն իրականացնել ցանկացող քաղաքական ընդդիմության հայտերը։
Մինչեւ վերջին պահը նա անմնացորդ ծառայեց ավազակապետությանը։ Իսկ վերջին պահն այն էր, երբ ավազակապետական սխոդկայում որոշեցին, որ ըստ իր “վաստակի” հատուցելու համար Հովիկ Աբրահամյանին պետք է համապատասխան պաշտոն տալ։Որոշեցին որ այդ համապատասխան պաշտոնը ԱԺ նախագահի աթոռն է, եւ առանց այլեւայլության, ոհմակի օրենքով, զոհաբերեցին իրենց թիմակցին։
 Պատասխանելով վերջին հարցին՝ մասնակցելո՞ւ է նա արդյոք “յոթի գործով” դատավարությանը՝ “հատկապես, որ Ձեր չորս գործընկերներից երեքը ներգրավված են այդ գործում”, Տ. Թորոսյանը բացառիկ ցինիզմով իմիջիայլոց ասում է. “Ինչ վերաբերում է իմ գործընկերներին, վաղուց ժամանակն էր եւ ճիշտ կլիներ, որ խորհրդարանում եւս մեկ անգամ քննարկում լիներ, եւս մեկ անգամ ներկայացվեին այդ հիմքերը, որոնցով պատգամավորները շարունակում են մնալ կալանքի տակ։ Եթե կային իսկապես ճիշտ հիմքեր, լավ հիմքեր, ապա ճիշտ էր, որ դրանք ներկայացվեին խորհրդարանին եւ հասարակությանը”։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է. առաջին՝ Տիգրան Թորոսյանը խոստովանում է, որ 10 ամիս առաջ իր գլխավորած ԱԺ-ը առանց որեւէ հիմքի է իր համաձայնությունը տվել չորս պատգամավորներին ձերբակալելու ու կալանավորելու համար։ Իսկ դա, բնականաբար, տեղի է ունեցել իր գործուն մասնակցությամբ ու հորդորով։ Բայց դրա համար նա չի ափսոսում ու ներողություն չի խնդրում։ Երկրորդ՝ ասում է վաղուց ժամանակն է, որ այդ հիմքերը եւս մեկ անգամ քննարկվեր խորհրդարանում. այսինքն ընդունում է, որ նախ կարելի է պատգամավոր գործընկերներին ձերբակալելու թույլտվություն տալ եւ ամիսներ հետո նայել՝ հիմքեր կայեին դրա համար թե ոչ։ Երրորդ՝ այդ երբվանի՞ց է “վաղուց ժամանակը”։ Իր պաշտոնավարման վերջին ամսում այդ ժամանակը դեռ չէ՞ր հասունացել։ Այդ ժամանկը եկավ, երբ իրեն դուրս շպրտեցին իր պաշտոնից։ Կամ՝ եթե վաղուց ժամանակն է, որպես պատգամավոր ինչո՞ւ մինչեւ հիմա նման հարց չի բարձրացնել։
Մեզ համար զարմանալի չէ այս ամենը, որ հատում է անգամ անբարոյականության սահմանները։ Դա ամբողջությամբ տեղավորվում է այն մեղկ ու ցածրորակ կերպարում, որը Տ. Թորոսյանը, որպես պետական պաշտոնյա, իր համար հետեւողականորեն ձեւավորց իր գործունեության տարիների ընթացքում։ Մեզ համար զարմանալի չէ, որ ավազակապետության հանցագործ պարագլուխներից մեկը, ներքին վերաբաշխումների պատճառով աթոռազուրկ՝ հաջորդ իսկ օրվանից ամեն կերպ փորձում է ներկայանալ նոր, այլ, “ընդդիմադիր” կերպարով, սպիտակ ձեռնոցներով, զարմանալի է այն, որ ընդդիմադիր “Ժամանակ Երեւանը” ակամա նպաստում է դրան։ Խոսքն այն մասին չէ, որ մենք էլ իշխանական լրատվամիջոցների գործելակերպը որդեգրենք՝ դուք մեզ չեք տալիս ձեր եթերն ու թերթերի էջերը, մենք էլ չենք տալիս մերը։ Ամենեւին։ Մինչեւ այդպիսի շնորհի արժանանալը Տ. Թորոսյանը առնվազն պետք է մաքրվի մարտի 1-ի արյան բծերից։ Խոսքն այն մասին է, որ թերթի խիստ որոշակի ընթերցողը կարող է մեծ հիասթափություն ապրել։ Ու որպեսզի դա տեղի չունենա, խնդրպում եմ չհրապարակել նրա հարցազրույցի խոստացված շարունակությունը։

Հարգանքներով՝ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան», 17՞.12.2008


Saturday, November 22, 2008

Հարցազրույց “Ժամանակ Երեւանին”


Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքը ինչ-որ յուրահատկություն ուներ։ Ո՞րն էր այդ յուրահատկությունը։
Հոկտեմբերի 17-ի հանրահավաքից առաջ արված հայտարարությունները Համաժողովրդական շարժման-Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի ռազմավարության վերանայման մասին ամենեւին այն տեղեկատվությունը չէր, որ պետք է նպաստեր հանրահավաքի բազմամարդ լինելուն։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով հանրահավաքին մասնակցելու հորդորը պարունակող թռուցիկը՝ “...ես տակտիկական գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ազնվաբար, անկեղծորեն ձեզ կներկայացնեմ մեր հետագա պայքարի ստրատեգիան՝ ոչինչ չթաքցնելով ձեզանից” այդ նպատակին չէր ծառայում։ Քանզի բոլորն զգում էին, որ խոսքը ամենեւին չի վերաբերելու բոլորի սպասած “վճռական” գործողությունների անցնելուն։ Եւ այդուամենայնիվ, հոկտեմբերի 17-ի հանրահավաքը մարտի 1-ից հետո հրավիրվածների մեջ բարձրակետ էր, ամենաբազմամարդը։ Եւ դա այն դեպքում, երբ վարչախումբը հանրահավաքի դեմ գործի էր դրել ոչ միայն իրավապահ մարմինների ողջ պոտենցիալը, այլեւ ողջ պետական պաշտոնեությունը՝ ընդհուպ յուրաքանչյուր գյուղապետ հրահանգ էր ստացել այդ օրը գյուղից ոչ մեկին դուրս չթողնել։
Սա նշանակում է. առաջին՝ փետրվարի 19-ից հետո ծավալված ներքաղաքական իրադարձությունները պարզ ետընտրական զանգվածային դժգոհություն, անձրեւից հետո մի հեղեղ չէ, որ, որքան էլ հուժկու, բայց ժամանակի մեջ դատապարտված է մարելու։ Այն, իրոք, շատ լուրջ ու կայուն քաղաքական հիմքով համաժողովրդական շարժում է, որը, մշտական ակունքից սնվող գետի նման, գտնելու է իր հունը՝ ինչպիսի պատնեշ էլ նրա առջեւ դրվի, քանի դեռ չի հասել իր վերջնակետին։ Երկրորդ՝ դա ցուցադրեց մի կողմից՝ Համաժողովրդական շարժման ղեկավարության ու նրա առաջնորդի, մյուս կողմից՝ Շարժման բազմահազար մասնակիցների նախանձելի փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը։ Եւ երրորդ, որ ամենակարեւորն է, չնայած իր հիմքերում ունեցած այնպիսի պայթունավտանգ լիցքերի, ինչպիսիք փետրվարի 19-ի խայտառակությունն է, մարտի 1-ի սպանդը, ավելի քան յոթ տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը եւ այլն, բազմահազարանոց Շարժումը չի կորցնում քաղաքական ինքնատիրապետումը։ Այն անհրաժեշտության դեպքում, անգամ իր վերելքի մեջ, ունակ է ամենակտրուկ շրջադարձերի՝ միաժամանակ կարողանալով հաղթահարել սեփական իներցիան, սանձել շրջադարձի պահին անխուսափելի առաջացող կենտրոնախույս ուժը եւ ոչինչ չկորցնելով իր պոտենցիալից։

Եւ, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը չուղեկցվեց սովորական օվացիաներով ու վանկարկումներով։
Հեշտ չէր բոլորովին այլ տրամադրվածությամբ, ավելի քան վեց ամիս “վճռական գործողությունների” սպասումով հանրահավաքի եկած տասնյակ հազարավոր մարդկանց համար ոտքի վրա, միայն լսելով ընկալել Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաշերտ, կարեւորագույն կետերում ամենեւին ոչ դյուրամարս, մտքի լարում պահանջող, հանրահավաքի մասնակիցներից բացի բազմաթիվ այլ հասցեատերեր ունեցող, էլ չասենք՝ շատ դեպքերում անակնկալ ու նաեւ ռիսկային ելույթը։ Դասական իմաստով այն, իրոք, հանրահավաքային ելույթ չէր։ Այն ռիսկային կարելի էր համարել անգամ քաղաքական գործիչների ընտրովի, նախապատրաստված փակ լսարանում։ Ճիշտ է, որ առաջին անգամը լինելով, նրա ելույթը չընդմիջվեց հաճախակի ծափահարություններով ու վանկարկումներով, բայց նաեւ մինչեւ վերջին նախադասությունը լսվեց քար լռությամբ ու բացառիկ ուշադրությամբ։ Պատահական չէ, որ, դարձյալ առաջին անգամը լինելով, հռետորը վերջում, այնուամենայնիվ, խնդրեց չբավարարվել լսելով, եւ, եզրահանգումներ անելուց առաջ անպայման ուշադիր ընթերցել ելույթի գրավոր տեքստը։ Սակայն հանրահավաքի ավարտը, առավել եւս աննախադեպ հզոր երթը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը՝ Շարժման առաջնորդը, չէր սխալվել, եւ Շարժմանը վստահելու նրա ռիսկն արդարացված էր։ Մի նրբերանգ. երթին մասնակցեցին բոլորը, սակայն երթը “տաքացավ”, վանկարկումներն սկսվեցին ու իր սովորական ոգեւորությունը հասավ ճանապարհի կեսից. այդ ընթացքում շատերը լսածը մտքում կամ խոսակցի հետ քննարկում, մարսում, համոզվում էր։ Վերջին հաշվով, կարելի է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չափազանց կարեւոր ու բարդ այս ելույթը, գեթ իր հիմնական դրույթներում, ընկալվեց հարյուր հազար մարդու կողմից հենց “առաջին ընթերցմամբ”։ Իսկ առաջիկայում այդ ընկալումը անպայման խորանալու է։ Ասել է թե՝ համաժողովրդական պայքարի ընդամենը մեկտարյա քաղաքական բաց, ավելի ճիշտ՝ բացօթյա համալսարանն անցած հարյուրհազարավոր մասնակիցներն են հենց, որ արժանի են լինել վերեւում հիշատակածս քաղաքական ընտրանու փակ լսարանում։ Այլ խոսքով՝ հենց Համաժողովրդական շարժման այս կորիզն է այսօրվա Հայաստանի իրական քաղաքական ընտրանին, քաղաքական էլիտան։
Սա կարեւոր արձանագրում է եւ չափազանց կարեւոր ռեսուրս։ Ցանկացած իշխանություն, որի դեմ զանգվածային, հրապարակային պայքար է ընթանում, երկու մտավախություն ունի։ Առաջին՝ որ փողոց դուրս եկած մարդկային զանգվածը չվերածվի անկառավարելի ամբոխի, որը կարող է, թեկուզ զոհերի գնով, բայց քշել-տանել ատելի դարձած իշխանությանը։ Երկրորդ մտավախությունը՝ որ փողոց դուրս եկած մարդկային զանգվածը չկազմակերպվի որպես քաղաքական ուժ եւ օրինական ճանապարհով իշխանության հասնի։ Թվում է, թե այս երկու մտավախությունները հիմքում միմյանց բացառում են, եւ, որ, այնուամենայնիվ, պետք է գերադասելի լինի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Եւ իրոք, եթե ընտրությունը այս երկուսի մեջ է՝ առաջինը գերդասելի է իշխանության համար։ Գերադասելի է մի պարզ պատճառով. օրինականության դաշտից դուրս եկած մարդկային զանգվածի (անկախ նրա պահանջների արդարացիությունից) ամբոխավար, ֆորմալ առումվ ոչ օրինական գործողությունների դեմ կարելի է բռնություն կիրառել, եւ դա իշխանության համար փրկվելու շանս է։ Երկրորդ դեպքում իշխանության ձեռքերն ավելի կապված են, եւ փրկվելու հնարավորությունը ձգտում է նվազագույնի, այս մեր դեպքում՝ զրոյի։ Ապացույց՝ խնդրեմ. ո՞րն է եղել այս մեկ տարում վարչախմբի հիմնական ձգտումը. տասնյակ սադրանքների գնով Շարժումը դուրս հանել քաղաքական պայքարի հունից, մղել ամբոխացման, դրդել նրան անել գործողություններ, որոնք ֆորմալ առումով իշխանությանը առիթ, հիմք կտային ուժի, բռնությունների դիմելու։

Բայց նաեւ մաքուր, օրինական քաղաքական պայքարի դեպքում իշխանությունը կարող է բռնություն գործադրել, մարտի 1-ը դրա վկայությունը չէ՞ արդյոք։
Որքան էլ զարմանալի, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Ինչպես այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակի նստացույցի վայրագաբար ցրելը, այնպես էլ նույն օրը երեկոյան իրագործած սպանդը, ոչ թե պետության, այլ գողի, վախկոտի վարքագիծ էր, գողավարի արարք։ Ի՞նչ են մինչեւ հիմա փորձում ապացուցել. ա) որ մարտի 1-ին առավոտյան օրենքով սահմանված կարգով նախապես զգուշացրել են նստացույցի մասնակիցներին եւ պահանջել ցրվել։ բ) Ուզում էին ապացուցել, որ դա ոչ թե նստացույցը ցրելու, այլ ընդամենը խուզարկության գործողություն է եղել։ գ) Ուզում էին ապացուցել, որ գործողությունն սկսել են ժամը 7-ից (օրենքով ժամը 7-ից հետո միայն կարելի է խուզարկություն անցկացնել)։ դ) Փորձեցին ապացուցել, թե ցուցարարները զինված են եղել եւ երեկոյան նրանք են կրակել։ Այս պնդումներից եւ ոչ մեկը չկարողացան եւ չեն կարող ապացուցել, քանզի բոլորը սուտ են, եւ բնության մեջ դրանք հաստատող ո՛չ նյութական, ո՛չ էլ այլ ապացույց չի կարող գոյություն ունենալ, մինչդեռ հակառակը՝ ինչքան ուզեք։ Այդ օրն անգամ վախեցել են ցուցարարների վրա կրակել, այլ սպանել են հարակից փողոցներում հանդիպած պատահական մարդկանց՝ միայն թե արտակարգ դրություն հասատելու առիթ ձեռք բերեն։ Այսինքն՝ այն, ինչ արել են մարտի 1-ին, ոչ թե իշխանության ուժի ցուցադրում է եղել, այլ վախկոտի գողություն, բորենու վարքագիծ, ժողովրդական խոսքով՝ “թուրքավարի արարք”։ Եւ ամենակարեւորը՝ ի՞նչ են շահել։ Եթե տեղի ունեցած չլիներ Մարտի 1-ը, այսօր վարչախումբը կունենար մեկ “Աքիլասյան գարշապար”՝ փետրվարի 19-ի կեղծված ընտրությունները, որի համար երբեւէ կկրեր քաղաքական պատասխանատվություն։ Հիմա նա ունի նաեւ երկրորդ, ավելի խոցելի “գարշապարը”՝ Մարտի 1-ը, որի համար անխուսափելիորեն կրելու է քրեական պատասխանատվություն։

Սակայն, կրկնապատկելով հանդերձ իր “աքիլլեսյան գարշապարները”՝ վարչախումբն առ այսօր շարունակում է պահել իշխանությունը, ու թվում է՝ օրեցօր ամրանում է։
Թվում է։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Ուժեղացող, ինքնավստահ իշխանությունը վեց ամսվա ընթացքում 90 անգամ հանրահավաքի հայտ չէր մերժի, հանրահավաքների ավանդական վայրը՝ Ազատության հրապարակը չէր կալանավորի, իսկ ապա չէր քանդի, Հյուսիային պողոտայում երեկոյան “քաղաքական զբոսանքի” մի քանի հարյուր մարդուն ամեն օր չէր հսկի նույնքան “սպեցնազով”, չէր վախենա հանրահավաքի մասին տեղեկատվության տարածումից, հանրահավաքի օրերին չէր դադարեցնի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, ողջ պաշտոնեությանը չէր մոբիլիզացնի՝ ահաբեկելուց սկսած մինչեւ կաշառքով մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին կանխելու համար։ Այս ամենը ուժի ու վստահության վկայություն է, թե՞ սարսափի ու անվստահության։ Ամրանալու, ուժի, թե՞ վախի ու սարսափի վկայություն է յոթ տասնյակից ավելի քաղբանտարկյալներին կալանավայում պահելը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում ու դրանից հետո, ամեն աստծո ուրբաթ Ազատության հրապարակում հանրահավաք էր տեղի ունենում ու երթ՝ դեպի Նախագահի նստավայր՝ առանց որեւէ խոչընդոտի։ Դա էր իշխանության ուժի ու ինքնավստահության վկայությունը։ Պատկերացնո՞ւմ եք հիմա թեկուզ 300 մարդու երթ դեպի Բաղրամյան փողոց։ Ուժի ու ինքնավստահության, նաեւ պետական մտածողության վկայությունը Համաժողովրդական շարժման քայլն էր, երբ հետաձգեց սեպտեմբերի 5-ի հանրահավաքը՝ չխոչընդոտելու համար երկրի համար կարեւոր միջոցառումը։ Ուժի եւ ինքնավստահության, նաեւ բացառիկ պետական մտածողության վկայությունը վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, Շարժման հերթական կուլմինացիայի վրա հանուն պետական շահի առաջարկված “պաուզայի” ռազմավարությունը եւ բազմահազարանոց հանրահավաքի կողմից դրա ըմբռնումը։ Այնպես որ՝ իրականությունն այն է, որ այս ամբողջ մեկ տարվա ընթացքում, իսկ հիմա ավելի շատ, վարչախումբն իրեն պահում է ուրիշի տուն մտած գողի հոգեբանությամբ, Շարժումը՝ սրտացավ ու վստահ տանտիրոջ։

Եւ այնուամենայնիվ, Շարժման ռազմավարոթյան փոփոխության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված մի շարք հարցեր են մնում...
Այդ մասին վաղը։
 «Ժամանակ Երեւան», 22.10.08


Thursday, October 23, 2008

Հարցազրույց “Ժամանակ Երեւանին”


Ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենակարեւոր բնութագրիչը։
Ելույթից հետո ինձ էլ են բազմաթիվ հարցեր ուղղվել, կամ կարծիքներ հայտնել։ Հարցերը հիմնականում “ճի՞շտ էր որ...” տիպի էին, եւ զգացվում էր, որ հարց տվողը ոչ այնքան կասկածում էր առաջարկված ճանապարհին, որքան սեփական ընկալման լիակատարությանը։ Արձագանքները երեք տիպի էին. առաջինը՝ անվերապահ հիացական, երկրորդը՝ “չէինք ուզի այսպես, բայց մենք վստահում ենք մեր Նախագահին”, երրորդը՝ “երկու ամիսը շատ է, ասեք, որ մենք համաձայն չենք, բայց... որ խորն ենք մտածում, ինքը ճիշտ է...”։ Սա՝ անմիջապես, հանրահավաքից հետո։ Իմ ճանաչած լավագույն եւ իրական մտավորականներից մեկը՝ “Կանչ” թերթի նախկին խմբագիր Հմայակ Պետրոսյանը բառացի այսպես գնահատեց. “Դա ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր”։ Ես դա հիշեցի, քանի որ հարցի պատասխանը մեկն է՝ Հանրապետության Հիմնադիր-նախագահը, ինչպես միշտ, անում է միայն բարձր հարգի պետական գործչի քայլեր։
Դժվար չէ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը տնտեսական գործչի ու քաղաքական գործչի, մշակույթի գործչի ու քաղաքական գործի միջեւ եւ այլն։ Բայց կարծես թե դժվար է նույն հստակությամբ ասել, թե որտեղով է անցնում սահմանգիծը քաղաքական ու պետական գործչի միջեւ։ Բայց որ նման սահմանագիծ կա՝ անկասկած է։ Եթե իմ պատկերացումը պատկերավոր ներկայացնեմ, ապա այսպես է. քաղաքական գործիչը կարող է (բայց պարտադիր չէ) նաեւ իր կենդանության օրոք դառնալ հանգուցյալ (մեզանում օրինակները բազմաթիվ են, ցանկը թողնում եմ ընթերցողին), պետական գործիչը այդպիսին չի դառնում նաեւ իր կենսաբանական մահից հետո։ Ուզում եմ մի օրինակի վրա համեմատություն անել՝ ոչ թե դրանով հավակնելով ցույց տալ այս երկու հասկացությունների սահմանագիծը, այլ այդ սահմանագծից աջ եւ ձախ՝ միմյանց ծայրահեղ հակադիր բեւեռները։ Համեմատությունը պետք է անեմ Վազգեն Մանուկյանի հետ։ 1996 թ. նախագահական ընտրություններից առաջ նա կազմել էր անելիքների մի ծրագիր (այն մի քանի անգամ հրապարակվել է), որտեղ, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսում էր հրահրել Ադրբեջանին պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որպեսզի դրանով թուլանա Հայաստանի իշխանության դիրքերը եւ դյուրանա ընտրություններում իր հաղթանակի հասնելու հնարավորությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ մայիսի 2-ին, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում հայտարարել էր, որ եթե այսօր էլ (այսինքն՝ իր քաղաքական հառակորդ ոչ լեգիտիմ նախագահի, բռնապետական իշխանության պայմաններում) Լեռնային Ղարաբաղին որեւէ վտանգ սպառնա, ապա ինքը կոչով կդիմի Համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ “խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին”։ Նույն ելույթում նա արեց մի այլ բնորոշ հայտարարություն։ Ողջունելով միջազգային կառույցների՝ վարչախմբի դեմ ծրագրած քաղաքական պատժամիջոցների ծրագիրը՝ նա միաժամանակ կոչ արեց նրանց ձեռնպահ մնալ նույն այդ վարչախմբին պատժելու պատրվակով Հայաստանի նկատմամբ ծրագրված տնտեսական պատժամիջոցներից, քանզի այդ պատժի իրական հասցեատերը եւ տուժող կողմը լինելու է ոչ այնքան վարչախումբը, որքան Հայաստանի ժողովուրդը։ Քաղաքական խնդիրներին որպես պետական գործչի Առաջին նախագահի մոտեցումները առանձին էպիզոդներ չեն, այլ կազմում են նրա վարքագծի հիմնական բնութագրիչը եւ ողջ գործունեության չընդհատվող առանցքը, ողնաշարը։ Կարելի է բերել տասնյակ օրինակներ 1990-ից ի վեր։ Դրանք “սովորական աչքի” համար հատկապես տեսանելի են, երբ նա ոչ թե իշխանության կրող, այլ “պասիվ” կամ “ակտիվ” ընդդիմության դերում է։ Թող զարմանալի չթվա, բայց այդ առանցքի՝ պետական գործչի նրա վարքագծի մաս են անգամ 1998թ մարտի 3-ին նրա հրաժարականը, ապա քիչ անց իրեն “գահընկեց արած” Քոչարյանի երդման արարողությանը մասնակցելը։ Երկու դեպքում էլ նրա մտահոգության առարկան, բնականաբար, եղել է պետականության շահը եւ վարկը։ Պետք է հիշեցնեմ եւս մեկ ցայտուն օրինակ. 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո ինքն էլ, անշուշտ, ունենալով նույն կասկածները, ինչ այդ պահին ուներ յուրաքանչյուրը, նա բոլորի համար անսպասելի կոչ արեց “համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ”՝ հաղթահարելու համար ստեղծված ծանր իրավիճակը։ Թերթերից մեկի խմբագրություն անձամբ եմ տարել այդ հայտարարության տեքստը, եւ մինչեւ հիմա աչքիս առաջ է լրագրողի (ում հանձնեցի) նախ՝ զարմանքից չռված աչքերը, ապա, մի քանի վայրկյան անց՝ նույնպիսի հիացումը։ Մտահոգությունը մեկն էր՝ եթե ներքաղաքական իրադարձությունների էսկալացիան խորանար (ինչը այդ պահին մազի վրա էր), ապա լավագույն պայմաններն էին ստեծվում, որ Ադրբեջանը, օգտվելով իր համար հիասքանչ հնարավորությունից, մի քանի օրում իր ձեւո եւ ընդմիշտ լուծեր Ղարաբաղի հարցը, գուցե եւ ավելին։

Եւ դրանով ինչ-որ չափով նպաստեց Ռ. Քոչարյանի մնալուն ու հետագայում էլ ամրանալուն։
Թե իրականում ով ինչ չափով դրան նպաստեց, կարելի է քննարկել։ Բայց այդ պահին կանխվեց տասնապատիկ կործանարար եւ անդարձելի կորուստներով հղի մի այլ աղետ։ Քոչարյանական իշխանության բերած վնասները, նրա ստեղծած “ավգյան ախոռները” իրոք մի քանի տարում կարելի է մաքրել (Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համար դա համարում էր 2-3 տարվա խնդիրը)։ Դա, իրոք, լեգիտիմ իշխանության, քաղաքական կամքի ու ժամանակի հարց է։ Մինչդեռ այդ պահին Լեռնային Ղարաբաղի կորուստը կլիներ անդառնալի։

Այսօր էլ նրա առաջարկած նոր ռազմավարությունը չի՞ ուժեղացնելու Սերժ Սարգսյանին, եւ գուցե նույն կերպ նպաստի նրա իշխանության շարունակմա՞նը։
Ուժեղացնելու է, ուժեղացնելու է Հայաստանի Հանրապետության դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա պարտադրվող լուծման սեղանի շուրջ։ Ճիշտ այնպես, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճիրին գործող նախագահ Քոչարյանի մեղսակից լինել-չլինելու խնդիրը պետք էր ստորադասել ավելի կարեւոր՝ Ադրբեջանի հնարավոր ռազմական վտանգի խնդրին, ճիշտ այնպես, ինչպես պետք էր պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական տված Նախագահի սեփական հոգեվիճակը ստորադասել պետականության հեղինակությանը, այս դեպքում էլ՝ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ նախագահ, բռնապետության պարագլուխ ու քաղաքական հակառակորդ լինելու փաստը պետք էր ստորադասել պետական շահին։ Խնդիրն այն է, որ գործ ունենք հետեւյալ երեք անսակարկելի իրողությունների հետ. ա) Ղարաբաղյան հակամարտության խնդիրը դրված է սեղանին՝ պարտադրված կարգավորման համար նախատեսված ամենասեղմ ժամկետներով։ բ) Հայկական կողմը պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանը, ինչի համար կարգավորման հեղինակները (Արեւմուտքը) մեծագույն ջանքեր են գործադրել, եւ նրան ոչ մի դեպքում ձեռքից բաց չի թողնելու։ գ) Խնդրի կարգավորման համար այսօր երեւացող 2 կամ 3 ամսվա ժամանակահատվածում Հայաստանում իշխանափոխության հասնելը անիրատեսական է, գործնականում իրոք անհնար (մանավանդ եթե նկատի ունենք նախորդ՝ բ. կետը)։ Այսինքն՝ կանգնած ենք այսօրվա դրությամբ անշրջելի մի իրողության առջեւ, երբ կարգավորման սեղանին Հայաստանի դիրքեր-ը, եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում Սերժ Սարգսյանի դիրքեր-ը օբյեկտիվորեն էականորեն համատեղվում նույնանում են։ Ուրիշները, որպես գործող իշխանության քաղաքական ընդդիմություն կամ հակառակորդ, այս պայմաններում կարող էին ձեռքերը շփել. “որքան աննպաստ լինի այդ կարգավորումը, այնքան կդյուրանա իշխանության հասնելու խնդիրը”, կամ՝ “քանի դեռ նեղ վիճակում է՝ խփենք ավելի ուժգին” (այս դեպքում էլ ընթերցողը հեշտությամբ կկազմի այդպիսիների ցանկը)։ Եթե նույն կերպ վարվեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա այստեղ կտրված կլիներ նրան որպես պետական գործիչ բնութագրող վերոհիշյալ այն առանցքային գիծը, որ նրա էությունն է, 1990-ից ի վեր չընդհատված այդ շղթայից օղակ կպակասեր։
Ասեմ ավելին՝ այս դեպքում Հանրապետության Հիմնադիր-նախագահը նույնիսկ ավելի “առատաձեռն” գտնվեց։ Նա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար ճակատագրական դարձած այս պահին ներքաղաքական պայքարի “ընդմիջում” հայտարարեց, այլ նաեւ մեկ առ մեկ, ամենայն մանրամասնությամբ նշեց այն անելիքը, որ այս պահին գործող Նախագահը իրագործելու դեպքում միայն կկարողանա առավելագույնս ամրացնել Հայաստանի դիրքերը եւ Ղարաբաղյան հակամարտության պարտադրված կարգավորումից հնարավորինս քիչ կորուստներով դուրս կգա, կամ, որ միեւնույնն է՝ կկարողանա ձեռք բերել այս պահին հնարավոր առավելագույնը։ Ընդ որում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա արեց ազնվորեն, առանց խորշելու իրեն դնելով ոչ թե չարախնդացող պահանջողի, այլ պարտաճանաչ փորձագետ-խորհրդականի համեստ դերի մեջ (Խորհրդարանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման, իսկ Նախագահի կողմից խնդիրը կախված վիճակում պահելու խորհուրդը դրա դրա պերճախոս վկայությունն է)։ Այսպես կարող էր վարվել իրոք բարձրակարգ պետական գործիչը, որի համար կա շահերի ու արժեքների հստակ ու անսակարկելի հիերարխիա, եւ  այդ հիերարխիայում գերագույնը պետականն է, ազգայինը, համաժողովրդականը։ Ինչ վերաբերում է հաջողության դեպքում Սերժ Սարգսյանի իշխանության շարունակման վտանգին, ապա առաջարկում եմ եւս մեկ անգամ կարդալ ելույթի նշածս այդ հատվածը։

Շարժման սկզբում չէ՞ր ենթադրվում, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի պարտադրված լուծման իրավիճակ կարող է ստեղծվել։
Դա ենթադրվում էր շատ ավելի վաղուց։ Պատասխանելով իր ընդդիմախոսներին՝ Լեոն Տեր-Պետրոսյանն այդ վտանգի մասին զգուշացնում էր դեռ 1997թ. աշնանը իր “Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը” հոդվածում. “Վտանգավոր մոլորություն է այն, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն ձեռնոց ենք նետել”։ Եւ նույն հոդվածում մի այլ տեղում. “Պետք է իրատես լինել ու հասկանալ, որ միջազգային հանրությունը չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը... Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու է (ընդգծումն իմն է - Ա.Ս.) մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի իրավական, այլ քաղաքական լուծում, թեեւ աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային իրավունքի օրինակելի դրսեւորում”։

Քաղաքական հակառակորդները չե՞ն կարող մեղադրել, թե ա՛յ, եթե ի սկզբանե այս Շարժումը չլիներ, Սերժ Սարգսյանն այսօր այդքան թույլ Նախագահ չէր լինի եւ իրեն վստահ կզգար բանակցություններում։
Ընդհակառակը. եթե իշխանությունը քաղաքական կամք ունենար եւ ապահովեր օրինական ու արդար ընտրություններ, ապա Հայաստանը ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի կունենար շատ բարձր լեգիտիմությամբ, արմատական ժողովրդական բարեփոխումներ նախաձեռնած եւ իրականացրած, օրինականություն հաստատած, ողջ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող մի Նախագահ, որին հեշտ չէր լինի ցանկացած լուծում պարտադրել։ Մի բան ակնհայտ է. Հայաստանի հիմնական հաղթաթուղթը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ նրա լեգիտիմ իշխանություն, անխոցելի նախագահ ունենալը եւ ժողովրդավարության բարձր աստիճանն է։ Այս մեկ տարվա ընթացքում Շարժումը եւ Առաջին նախագահը ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանն ունենա այդ հաղթաթուղթը, ուստիեւ անպարտ են պատմության առջեւ։

Ո՞րն էր այս ելույթի ամենակարեւոր արդյունքը։
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս անգամ կարողացավ անել այն, ինչը չհաջողվեց 1997-ին “Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը” հայտնի հոդվածով, այն է՝ վերջապես հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համազգային նշանակության ու կարեւորագույն այս խնդրի շուրջ բանական բանավեճի ծավալմանը։ Առանց դրա այդ կարգավորումը, լայն իմաստով, անհնար է լինելու։

«Ժամանակ Երեւան», 23.10.08


Monday, October 13, 2008

«Ինչպեսը» շատ ավելի կարեւոր է


Հարցազրույց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հետ
Համաժողովրդական շարժումն ինչո՞ւ տրանսֆորմացվեց Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը։
Այն անվստահությունը եւ դժգոհությունը, որ այս վարչախմբի դեմ կար ի սկզբանե, 1997թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից ու դրա հետեւանքով իշխանության բոլորովին նոր որակի առաջացմանը զուգընթաց համաժողովրդական բնույթ ստացավ։ Համաժողովրդական այդ դժգոհությունն իր դրսեւորումներն ստացավ հաջորդ ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեների ժամանակ։ Սակայն իր մշակած մեխանիզմներով (գրպանային ընդդիմություն, համատարած օրինախախտումներ, բռնություններ եւ այլն), վարչախմբին հաջողվեց պահպանվել։ Դրան մեծապես նպաստեց միջազգային պատկան կազմակերպությունների անտարբեր, երբեմն՝ խրախոսող վերաբերմունքը։ Սակայն այդ ընթացքում համատարած հասարակական դժգոհությունը համաժողովրդական շարժման չվերածվեց այնպես, ինչպես դա եղավ վերջին մեկ տարում։ 2007թ. աշնանից է, որ սկիզբ առավ իրոք միասնական համաժողովրդական շարժում, ինչում, ակնհայտորեն որոշիչ դեր խաղաց ՀՀ Հիմնադի-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով ու գործունեությամբ։ Նրա շուրջ համախմբվեցին բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք երբեւէ գործարքի չէին գնացել վարչախմբի հետ ու չէին կորցրել քաղաքական ուժի իրենց բնութագիրը։ Խնդիրը ձեւակերպվեց հետեւյալ կերպ. իշխող վարչախումբն իր բոլոր հատկանիշներով նույնանում է օտար նվաճողի բռնատիրության, ուստիեւ նրա դեմ պայքարը ազգային-ազատագրական է։ Ու քանի որ խնդրի բանաձեւումը ճշգրիտ էր, եւ բխում էր բոլորի համոզումներից, Շարժումը շատ արագ ձեռք բերեց իրոք համաժողովրդական բնույթ՝ իր ֆիզիկական մասշտաբներով հասնելով 1988 թ. Շարժմանը, իսկ քաղաքական որակական հատկանիշներով գերազանցելով այն։ Ավազակապետական բուրգը խարխլվեց եւ կարողացավ փրկվել միայն մարտի 1-ի ոճրագործ սպանդի ու դարձյալ եւրոպական պատկան կառույցների ոչ համարժեք արձագանքի, ավելի ճիշտ՝ հանցավոր ,ներողամտությանե շնորհիվ։ Սակայն դրա հետ ժողովուրդը չհամակերպվեց, եւ Շարժումը ոչ միայն պահպանեց իր պոտենցիալը, այլեւ շարունակեց ակտիվ պայքարը։ Մի բան ակնհայտ է. այդ պայքարը ոչ մի դեպքում չի կարող դադարել, քանի դեռ Հայաստան պետության ու նրա ժողովրդի համար, առանց չափազանցնելու, ըստ էության, դրված է լինել-չլինելու հարցը։ Եւ որպեսզի այդ պայքարը նաեւ առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ էր նրա ողջ պոտենցիալի ի մի հավաքման, կազմակերպման ու ճշգրիտ գործադրման մի ձեւ գտնել։ Այնպես որ, դա ոչ թե տրանսֆորմացիա է, այլ նման իրավիճակներում (նաեւ այլ ժողովուրդների պատմության մեջ հանդիպող) համախմբման բնական ու անհրաժեշտ քայլ. Հայ Ազգային Կոնգրեսն ընդամենը Համաժողովրդական շարժման հավաքականության նվազագույն անհրաժեշտ կազմակերպվածությունն է ապահովելու եւ պայքարի արդյունավետությունը։

Արդեն մեկ տարի է, Շարժումն ինչ անում է, կարծես անում է դրսի համար։ Այս իշխանությանը ոչինչ քաղաքական կամ քաղաքակիրթ չի հետաքրքրում կամ նա դա չի ընկալում։ Այսպես մինչեւ ո՞ւր։

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկում պատկերավոր ասում էր՝ մենք շախմատ ենք խաղում, նրանք՝ քինգ-բոքսինգ։ Դա իրոք այդպես է։ Տարբեր մարդկանց կողմից տարակուսանքի, բողոքի, նույնիսկ նույն (ապօրինի եւ ուժային) մեթոդները կիրառելու առաջարկների տեսքով ամեն օր լսում ենք դա։ Շատերը ,կոպիտ սխալե են համարում փետրվարի 26-ին կես միլիոնանոց բազմությունը Բաղրամյան փողոց չառաջնորդելը եւ այլն։ Չեմ խոսում ավելի ծայրահեղ առաջարկների մասին։ Երբեմն պատասխանում ենք՝ ,դա մեր ոճը չէե։ Բայց իրականում խնդիրը դրանում չէ։ ,Ակն ընդ ական, ատամն ընդ ատամանե կամ ,խոտորնակին խոտորնակե սկզբունքը այս դեպքում ճիշտ չէ։ Նույնիսկ կոպիտ սխալ է։ Ո՛չ դրսին, ո՛չ էլ այլ մեկին դուր գալու համար չէ, որ մենք ,շախմատ ենք խաղումե։ Մեր մարտավարությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով։ Քաղաքական եւ օրինական դաշտում մենք բազմակի հզոր ենք վարչախմբից, եւ աշխատում ենք նրան քաշել այդ դաշտ։ Վարչախումբը, իրեն վստահ է զգում ոչ քաղաքական ու ապօրինության դաշտում, եւ աշխատում է պայքարը տեղափոխել այդ դաշտ։ Հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները ըստ էության իշխանության հասնելու արյունոտ պետական հեղաշրջումներ էին։ Այս ավանդույթը պետք է ջարդել, Հայաստանում մեկանգամ եւ ընդմիշտ իշխանությունը եւ նրա փոփոխումը պետք է դրվի ամուր քաղաքական եւ օրինական հիմքի վրա։ Դա կլինի հաղթանակ, այլ կերպ կործանարար այդ ավանդույթը չի վերանա։ Իսկ դա հնարավոր է մի այն քաղաքական պայքարով։ Այնպես որ ինչ որ անում ենք մեզ համար ենք անում, ոչ թե դրսի։

Պայքարի առաջին փուլում շատ էին զանազան անակնկալներն ու անսպասելի քայլերը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դրանք սպառվել են։

Դրանք չեն սպառվել, եւ չեմ կարծում, թե Ձեր հարցը նպատակ է հետապնդում, որպեսզի ես բացահայտեմ այդպիսիք։ Ասեմ միայն, որ կան չավարտված ու սպասվող գործընթացներ, որոնք ուղղակի կամ միջնորդավորված կապվելու են մեր քայլերի հետ, եւ որոնք չի կարելի հաշվի չառնել մեր հետագա գործողություններում։ Բացի այդ՝ քաղաքական պայքարում որքան կարեւոր է ոգեւորությունը, նույնքան կարեւոր է համբերությունն ու սառնասրտությունը։ Իսկ թե դրանցից երբ որը պետք է գործադրել, քաղաքական պայքարի տեխնոլոգիայի ու քաղաքական հաշվարկի հարց է։

Ինչպե՞ս եք գնահատում իշխանության քաղաքական վիճակը կովկասյան, մասնավորապես Վրաստանի հետ կապված խնդիրներում, Ռուսաստան-Արեւմուտք  սրված հարաբերություններում կողմնորոշվելու ունակությունը։

Եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ այդ կողմնորոշումը բխի Հայաստանի պետական շահերից, ապա իշխող վարչախումբը վաղուց արդեն նման խնդիր չունի։ Եթե խոսքը վերաբերում է իշխանությունը եւ սեփական ունեցվածքը ապահով պահելուն, ապա դրա փորձը նրանք ունեն։ Ընդամենը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հաշվին պետք է վճարել նրան, ով այդ վճարի դիմաց կհամաձայնի երաշխավորել նրանց իշխանությունը եւ ունեցվածքը. երաշխավորի գեթ այս պահին, թեկուզ կարճ ժամանակով։ Այդ առեւտուրը կարծես թե Ռուսաստանի հետ չէ. վերջերս ռուսական ,ՌԲԿե հայտնի ամսագիրը Սերժ Սարգսյանի մասին խայտառակ իրողություններ բացահայտեց։  Կգնա՞ Արեւմուտքը նման կեղտոտ գործարքի՝ վաստակելով ողջ հայ ժողովրդի ատելությունն ու թշնամանքը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. Թուրքիան, նախագահ Գյուլի վերջին այցից հետո չափազանց ակտիվ նկրտումներ է դրսեւորում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ակտիվ, եթե չասենք վճռական դերակատարություն ունենալու համար։ Իսկ թե այդ դեպքում ինչպիսին կլինի ,կարգավորումըե, կարծես թե ակնհայտ է։ Հայկական կողմի դրա պատասխանը միշտ եղել է կտրուկ անհամաձայնությունը, հիմա դրա պատասխանը Սերժ Սարգսյանի անիմաստ ժպիտն է։ ,Ղարաբաղը ծախելուե այն մեղադրանքը, որ ժամանակին վանկարկում էին այսօրվա վարչախմբի մաս կազմող գործիչներն ու ուժերը, իրականություն է դառնում հենց իրենց ձեռքով։

Որոնք են Հայ ազգային Կոնգրեսի ծրագրերը

Կոնգրեսն ունի հստակ քաղաքական ուղեգիծ. պետականությունը դնել այնպիսի հիմքերի վրա, որ այն անմնացորդ ծառայի Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին։ Դրա համար անհրաժեշտ առաջին պայմանը սահմանադրական կարգի վերականգնումն է, կրիմինալի փոխարեն քաղաքական համակարգի վերականգնումը, բարձր լեգիտիմությամբ իշխանության ձեւավորումը։ Իսկ այս հիմքի եւ քաղաքական ուժերի առողջ մրցակցության պայմաններում արդեն հեշտությամբ կարվեն այն բարեփոխումները, որոնք կապահովեն մարդու ազատությունը, իրավունքների պաշտպանվածությունը, առողջ քաղաքական պայքարի դաշտը, երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները։

Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որ պետք է լուծել, ինչպե՞ս է տեսնում ՀԱԿ-ը դրանց լուծումները, եւ յուրաքանչյուրն ինչ անելիք ունի։

Իրավիճակն առաջիկայում կարող է շատ ավելի բարդ, սուր ու ճակատագրական դառնալ, քան կարելի է ենթադրել։ Հնարավոր են ոչ ստանդարտ իրավիճակներ ու ոչ ստանդարտ քաղաքական քայլերի անհրաժեշտություն։ Նման պարագայում անհրաժեշտ է Հայ Ազգային Կոնգրեսի արագ կազմավորում, հասարակության համախմբում եւ անվերապահ վստահություն Շարժման քաղաքական ղեկավարության նկատմամբ, մի բան՝ որ չի պակասել առ այսօր։

Երբ ենք, այնուամենայնիվ, սրանցից ազատվելու, սրանց սիկտիր անելու։
Հարցի մեջ էմոցիան գերազանցում է 50%-ը, ուստի դրան չեմ տալիս ակնկալվող պատասխանը։ Մարդկայնորեն հասկանում եմ, թե շատերի համար որքան կարեւոր է ,երբե-ը, բայց, արդեն ասացի, շատ ավելի կարեւոր է ,ինչպեսե-ը։ Իսկ ,երբե-ը կախված է հասարակության համախմբվածության ու կազմակերպվածության աստիճանից։
«Ժամանակ» Երեւան, 13.09.08


Saturday, August 30, 2008

Հ Ո Գ Ե Վ Ա Ր Ք


Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարյանասերժական ռեժիմն անվանեց “մոնղոլ-թաթարական” տիպի խանական համակարգ, անմիջապես էլ զգուշացրեց, որ դա էթնիկական բնութագրում չէ, այլ գիտական։  Գուցեւ մոնղոլ-թաթարական բռնապետական ռեժիմը աշխարհում չի եղել նաեւ ամենադաժանը, բայց դատելով այդ ռեժիմի այսօրվա հայաստանյան տարբերակից, իր ինքնապահպանման մեխանիզմներով այն հաստատ ամենաանբարոյականն է եղել համաշխարհային պատմության մեջ։
Քոչարյանա-սերժական խանական համակարգի այդ մեխանիզմները մինչեւ մեկ տարի առաջ ընդհանուր գծերով էին տեսանելի եւ՝ ոչ բոլորին։ Իշխանությունց զրկվելու վտանգի վերջին մոտ մեկ տարում վարչախումբն ստիպված է դրանք առավել բացահայտ աշխատեցնել՝ սպառել իր ողջ զինանոցը, միաժամանակ ցուցադրելով դրա եղկելի մանրամասները։ Դա հոգեվարքի վկայություն է, երբ մեռնող օրգինիզմն սպառում է իր վերջին ռեսուրսները։

Խաբեությունը

Հասարակությանը խաբելու, ապակողմնորոշելու համար ստեղծվել էր կեղծ ընդդիմադիրների ծախսատար ինստիտուտը։ Դրա արդյունավետությունն այնքան մեծ կարող էր լինել, որքան հասարակությունը թույլ է տեղեկացված եւ հեռու պահվում քաղաքականությունից։ Իսկ որպեսզի հասարակությունը լինի հենց այդպիսին, առաջին հերթին անհրաժեշտ էր վարչախմբի լիակատար հսկողության տակ վերցնել հեռուստաալիքները, ինչը եւ արվեց ի սկզբանե (Ա-1+-ին համառորեն եթեր չտրամադրելը այս հանգամանքին տրված կարեւորության փայլուն ապացույցն է)։ Եւ խոստովանենք, որ կեղծ ու վճարովի “ընդդիմադիրների” այս ինստիտուտը հաջողությամբ գործեց 1998-ից ի վեր՝ որպես վարչախմբի վերարտադրման կարեւորագույն գործիք։ Այն, խոստովանենք, գործեց նաեւ վերջին նախագահական ընտրություններում։ Գործեց, բայց, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ մինչեւ վերջին թելը բացահայտվեց ու ջարդուփշուր եղավ  Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց դեմքով՝ առաջացնելով ողջ հասարակության ոչ թե հիասթափությունը, այլ խոր արգահատանքը։ Սակայն այնքան մեծ է դրա կարեւորություն վարչախմբի համար, որ վերջինս, այլ ելք չտեսնելով, համառ ջանքեր է գործադրում այդ գործիքը կրկին վերանորոգելու համար։ Մասնավորաբար, վերջերս խոսվում է ինչ որ նոր “երրորդ բեւեռ” կազմավորելու մասին։

Վախ սերմանելը

Համընդհանուր վախի ու սարսափի մթնոլորտի ստեղծման նպատակին են ծառայել առաջին հերթին բազմաթիվ սպանությունների իրականացումը եւ դրանց չբացահայտված ու անպատիժ մնալը։ Ամեն մարդու ենթագիտակցության մեջ պետք է արմատավորվեր, որ ինքն անպաշտպան է՝ լինի ամենաբարձր պաշտոնյա, ունեւոր մարդ, թե սովորական քաղաքացի։ Ուշադիր նայենք ներկա վարչախմբի օրոք իրականացված չորս տասնյակից ավելի աղմկահարույց ու չբացահայտված սպանությունների շարքը։ Դրանցից յուրաքանչյուրը, բացի կոնկրետ խնդիրներ լուծելուց, ծառայեցվել է առաջին հերթին վախի մթնոլորտի ձեւավորմանը։ Եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ ու մարտի 1-ի սպանդով նաեւ իշխանության պահպանման հարց լուծվեց, ապա Պողոս Պողոսյանի սպնությունը միայնումիայն հասարակության ահաբեկման նպատակին էր ուղղված։ Յուրաքանչյուրը պետք է համակերպվեր ու բնական համարեր, որ իր հետ ինչ ուզի կարող են անել բարձրագույն իշխանության կրողը, նրա շրջապատը, իրենից ուժեղը։ Յուրաքանչյուրը պետք է համակերպվեր ու բնական համարեր նաեւ իր կիսաճորտական վիճակը։ Իսկ որոշ ժամանակ անց այդ կիսաճորտական վիճակը նա պետք է համարեր նաեւ իր յուրատեսակ ապահովության երաշխիք։ Չհամակերպվողները կարող էին ծախել ունեցած-չունեցածը ու բռնել գաղթի ճանապարհը։ Եւ խաղաղության վերջին 10 տարում Հայաստանից արտագաղթեց շուրջ կես միլիոն մարդ։ Ոմանց կարող է անհավատալի թվալ, սակայն բնակչության՝ իր ազատության ու արժանապատվության կորստի հետ չհամակերպվող ակտիվ մասի արտագաղթը նմանօրինակ վարչախմբին ոչ միայն չի անհանգստացնում, այլեւ դա հենց նրա նպատակներից մեկն է։ Եւ, այդուամենայնիվ, այսօր համատարած վախը վաղուց նահանջել է, կամ վերափոխվել համատարած ատելության, իսկ ազատության ու մարդկային արժանապատվության կորստի հետ չհամակերպվող հարյուր հազարավոր մարդիկ հաստատակամ պայքարի մեջ են։

Կրիմինալ “քաղաքական էլիտա”

Ավազակապետական վարչախումբը պետք է ստեղծեր իր “քաղաքական էլիտան”։ Այն պետք էր հավաքագրել առաջին հերթին արժեքային համակարգի հետ խնդիրներ ունեցող, հանցավորության հակված մարդկանցից։ Սրա համար աղբյուր կարող էր լինել առաջին հերթին հանցավոր աշխարհը եւ քաղքենիությունը։ Հենց դրանցից էլ կազմավորվել է ավազակապետության կրիմինալ “քաղաքական էլիտան”։ Իշխանությունը պետք է ինչ-որ բանով սոսնձվի։ Եթե այդ սոսինձը գաղափար կամ գաղափարախոսություն չէ, այդպիսի հուսալի կապ կարող է լինել հանցավորությունը եւ հանցակցությունը։ Այստեղ բոլորը պետք է ունենան մի ընդհանրական համոզում, այն է՝ որեւէ այլ իշխանության պայմաններում իրենք կորցնում են ամեն ինչ, կամ համարյա ամեն ինչ։ Այս գիտակցումով նրանք դառնում են արյունակից եղբայրներ։ Եթե որեւէ մեկն այդպիսին չէ, կամ չի ուզում դառնալ, համակարգը նրան չի ընդունում, դուրս է շպրտում։  Վերհիշենք վերին մակարդակներում “կադրային տեղաշարժերի” ընթացքը, հատկապես հոկտեմբերի 27-ից եւ Ռ. Քոչարյանի միահեծան իշխանության հաստատումից հետո առ այսօր, եւ դրանում դժվար չի լինի համոզվել։ Այս գործընթացը դեռ չէր ավարտվել եւ Համաժողովրդական շարժման շնորհիվ արդեն փետրվարին սկսվեց մի այլ գործընթաց, որ սպառնում էր հիմնովին քանդել այս կառույցը։ Մարտի 1-ի սպանդով եւ վարչախմբի երեւութական հաղթանակով դա կասեցվել, ոչ թե կանգնեցվել է։

Կրիմինալ սոցիալական բազա

Այսօրինակ խանական համակարգ պահելու համար սակայն միայն վախն ու սարսափը եւ կրիմինալ “էլիտայի” ձեւավորումը  շատ քիչ է։ Անհրաժեշտ է նաեւ որոշակի սոցիալական բազա։ Անհնար է միանգամից նույնպիսի կրիմինալ հակումներով մարդկանցով վերից վար լրացնել պետական պաշտոնյաների ու ծառայողների ողջ համակարգը, տնտեսությունն ամբողջությամբ հանձնել նրանց ձեռքը։ Շատ ավելի կարեւոր է ստիպել, որ ստեղծված կոռուպցիոն համակարգի մեջ ընդգրկվեն ուրիշները, ինչքան հնարավոր է շատ մարդիկ՝ գայթակղելով կամ ստիպելով  նրանց ոտնահարել սեփական մարդկային ու բարոյական սկզբունքները։ Դրա համար տասնյակ հազարավոր մարդիկ դրվեցին երկընտրանքի առջեւ. կա՛մ կորցնել աշխանտանքը, ունեցվածքը, զրկվել կենսապայմաններից, կա՛մ  ակամա դառնալ հանցավոր կոռուպցիոն բուրգի հիմքը։ Տաս տարվա ընթացքում ոմանք դրան համակերպվել են ատամները կրճտանցնելով, ոմանք՝ “մի թեթեւ” վերանայելով իրենց սկզբունքները, ոմանք տրվել են “ընտանիք պահելու” կենսափիլիսոփայությամբ, ոմանք իրենց անզոր են համարել դեմ գնալ “դրված կարգին” եւ այլն։ Նման պայմաններում հասարակության մեջ միաժամանակ սկսվում ու խորանում էր բարոյազրկման, արժեքների վերանայման սողացող մի գործընթաց, որ “հաղթականորեն” առաջ էր գնում դեռ մեկ տարի առաջ։ Այդ հիմքը, սովորական պայմաններում բավականաչափ ամուր է այն հանգամանքով, որ եթե մարդը որոշում է տուրք տալ սեփական սկզբունքներին ու լքել համակարգը, ապա ոչ միայն վտանգում է աշխատանքը եւ ունեցվածքը, կորցնում “ընտանիք պահելու”  հնարավորությունը, այլ նաեւ կարող է պատժվել ստիպողաբար կատարած իր հանցանքի համար։ Ոչ սովորական, էքստրեմալ, քաղաքական ակտիվության պայմաններում, սակայն այս հիմքը դառնում է չափազանց խախուտ։ Քանզի առաջանում է մի հնարավորություն, երբ նույն այդ շատերի համար, որ զզվում են սեփական անարժանապատիվ վիճակից, ի հայտ է գալիս միաժամանակ ե՛ւ արժանապատիվ ու ապահով ապրելու, ե՛ւ աշխատանքն ու ունեցվածքը չկորցնելու հնարավորություն։ Համաժողովրդական շարժումն ստեղծել է այդ հնարավորությունը եւ այսօր դա գիտակցում են բոլորը։

Հանուն ռեժիմի մահապարտներ

Ավազակապետական համակարգը փլուզման պայմաններում ամեն ինչ անում է առավել շատ թվով մարդկանց կապերն իր հետ ամրացնելու, նրանց երկրորդ ճանապարհ, այլընտրանք չթողնելու համար։ Դա կարող է արտահայտվել տնտեսական չարաշահումների համար թողտվության շրջանակների ընդլայնմամբ, գույքի ապօրինի ձեռքբերման նոր հնարավորությունների ընձեռմամբ, պաշտոնական դիրքի չարաշահումների մակարդակի բարձրացմամբ, պաշտոնյաներին նորանոր ծանր հանցաքների մղելով եւ այլն։ Այսօր այս երեւույթն ավելի ակնառու է երեւում իրավապահ մարմինների օրինակի վրա։ Ոստիկանին ստիպում են ապօրինի հրահանգներ կատարել՝ ծեծ, սուտ մատնություն, մարդասպանություն, քննիչին ստիպում են չթույլատրված միջոցներով ցուցմունքներ կորզել, դատախազին՝ ակնհայտ կեղծ քրեական գործեր հարուցել, դատավորին՝ ակնհայտ անհիմն վճիռներ կայացնել, Ազգային անվտանգության աշխատակցին ստիպում են զբաղվել իր լիազորություններից դուրս քաղաքական հետապնդումների անպատվաբեր գործերով եւ այլն։ Շատերն այդ համակարգերում դա չեն հանդուրժում, բայց առայժմ դա արտահայտում են պասիվ՝ աշխատանքից դուրս գալու քայլով։
Դժվար չէ նկատել, որ մարտի 1-ի սպանդից հետո աննախադեպ քաղաքական հետապնդումները միայն ընդդիմությանը ծնկի բերելուն չի ուղղված։ Դրա կարեւոր, գուցե եւ առաջնային նպատակը հենց ավելի շատ ոստիկանների, դատախազների, քննիչնների, դատավորների առավելագույնս “փչացնելն” է, օրինախախտ ու հանցագործ դարձնելը։ Դրանով նրանց դնում են այնպիսի մի իրավիճակում, որ այս ռեժիմից դուրս իրենց ապագան տեսնեն միայն ճաղերի ետեւում կամ, առնվազն, տվյալ հասարակությունում արհամարվածի, “իզգոյի” կարգավիճակում։ Այլ խոսքով՝ առավել շատ թվով մարդկանց ստիպեն այրել բոլոր հնարավոր կամուրջները ցանկացած այլ իշխանության հետ, ակամա դառնալ գործող ռեժիմի պահպանման համար ատամներով պայքարող մահապարտներ՝ դրա կործանման մեջ տեսնելով նաեւ սեփական կործանումը։ Այսօր իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց հենց այս կատեգորիան շեշտակի ավելացնելու համար։ Սա, ըստ էության մարդկանց զոհաբերություն է, ամենաանբարոյական արաքը, որ մերժվել է հազարավոր տարիներ առաջ։ Եւ եթե հազարավոր տարիներ առաջ մարդկային զոհաբերություններն արվում էին աստվածներին՝ հանուն ընդհանուրի բարօրության, ապա այսօր այդ մարդիկ զոհաբերվում են ընդամենը հանուն երկու մարդու զավթած ունեցվածքի ու իշխանության պահպանման։ Եւ դա եւս հոգեվարքի, ձեռքը փրփուրներից գցելու ապացույց է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ», 30.08.08


Friday, August 1, 2008

Հարցազրույց «Հայքին»


Մամուլում վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Ռ. Քոչարյանը դեռ չի կորցրել իր հույսերը իշխանության վերադառնալու հարցում։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ նա նման հույսեր է փայփայում։
Եթե վերանանք անձից ու դրդապատճառներից, նման ծրագրի մեջ դատապարտելի որեւէ բան չկա, եթե խոսքը իրական քաղաքական գործչի մասին է։ Բայց հատկապես այս դեպքում անձից վերանալն անհնարին է, եւ խոսքն էլ քաղաքական գործչի մասին չէ։ Իսկ խոսակցություններն էլ միայն վերջին շրջանում չէ, որ տարածվում են։ Այն հիմնական նպատակը, ինչի համար Քոչարյանն օգտագործերց իր իշխանությունը, եւ այն մեթոդները, որոնցով նա իշխանության հասավ ու կառավարեց ուղղված էին բացառապես սեփական անձի հիվանդագին ամբիցիաները բավարարելուն։ Ու քանի որ այդ ամբիցիաները հիվանդագին դրսեւորումներ ունեն, դրանց բավարարումը գործնականում անհնար է։ Սա այն հոգեբանական հիմքն է, որը տվյալ անձին պետք է ստիպի մշտապես ու ամեն գնով ձգտել գերագույն իշխանության։ Բայց սա միակ հիմքը չէ։ Հոգեբանականից բացի գոյություն ունի նաեւ առարկայական հիմք։ Իր գործունեության ընթացքում Քոչարյանի անվան հետ են կապվել բազմաթիվ հանցագործություններ, օրենքների ու Սահմանադրության խախտումներ։ Դրանց մի մասը ակնհայտ են այնքան, եւ անգամ դատական քննության ու ապացուցման կարիք չունեն, մյուս մասը՝ հասարակության պատկերացումներում ամուր նստած են ու որեւէ նորմալ իշխանության պայմաններում անպայման դատական քննության առարկա պետք է դառնան։ Այս հեռանկարից խուսափելու միակ ճանապարհը իշխանության լծակները բաց չթողնելը, կրկին իշխանության գալն է։ Հակառակ դեպքում ամեն ինչ կործանվում է, գուցեւ շատ վատ վերջաբանով։

Ինչպես կմեկնաբանեք Քոչարյանի հայտարարությունը, որ եթե ինքը լիներ Նախագահ, ապա “Տեր-Պետրոսյանին նստեցրած կլիներ եւ այդպես կուղղեր իր 1998 թ. սխալը”։
Կմեկնաբանեմ որպես դատարկ, ճարահատ, ծիծաղելի հոխորտանք։ Իրականությունն այն է, որ իր լիակատար իշխանավարության ողջ ընթացքում Քոչարյանի թիվ մեկ խնդիրը (առանց չափազանցնելու) եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ որեւէ բան գտնելը։ Ու չի գտել։ Առաջին նախագահը այս բանը շատ լավ գիտեր, եւ այդ մասին ասել է հանրահավաքային իր ելույթներից մեկում։ Բայց, վստահ եմ, Քոչարյանը իր այս խոսքում նկատի չունի օրենքն ու օրինախախտումը, նկատի չունի, թե դրա համար եղել են հիմքեր ու ափսոսում է, որ ժամանակին այդ հիմքերը չի օգտագործել։ Նա նկատի ունի, որ եթե ինքը Նախագահ է, ուրեմն ամեն ինչ կարող է անել, կարող է հրամայել այսինչին նստեցնել ու վերջ։ Կարող է հրահանգել Պողոս Պողոսյանին սպանել եւ վերջ, դա իր իրավունքն է։ Ճիշտ այդպես՝ կարող էր հրամայել մարտի 1-ին կրակել, հարյուրավոր մարդկանց ձերբակալել, հազարարվորների հալածել... Քոչարյանը դրանով պարզապես ապացուցում է, որ իր ստեղծած ռեժիմին տրված ավազակապետական ու մոնղոլ-թաթարական բնորոշումները ճշգրին են ու գիտականորեն հիմնավորված։

Վերջին օրերին կրկին խոսվում է երրորդ ուժ ձեւավորելու մասին։ Որքանո՞վ է իրատեսական երրորդ ուժը։
Ներկա վարչախմբի զինանոցն իրականում սարսափելի աղքատ է։ Այդ զինանոցի ամենաարդյունավետ, գուցե եւ միակ արդյունավետ զենքը, միջոցը, կեղծ ընդդիմության գործիքն էր։ Եւ իրոք, այն 10 տարի շարունակ լավ աշխատեց։ Էությունը հետեւյալն էր. պետք է ոչ միայն վարձու ներբողագիրներ ունենալ, այլ նաեւ վարձու հայհոյողներ։ Վերջիններս շատ ավելի կարեւոր են, քանզի ապակողմնորոշում են հասարակության դժգոհ մասին ու նաեւ կառավարելի են։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ, Համաժողովրդական շարժման շնորհիվ այն ջարդուփշուր եղավ։ Բարոյապես մեռան, ոչնչացան այն գործիչներն ու քաղաքական ուժերը, ովքեր համաձայնեցին վճարի դիմաց խաղալ այդ ամոթալի դերը։ Հիմա իր այս թանկարժեք գործիքը կորցրած վարչախումբը, բնականաբար, պետք է մտմտա դրանից նորը պատրաստել։ Կգտնվե՞ն մարդիկ կամ ուժեր, որոնք կհամաձայնեն անցնել նման ամոթալի ծառայության, թեկուզ՝ մեծ վճարի դիմաց։ Չգիտեմ։ Յուրաքանչյուրը բարոյականության մասին ունի իր պատկերացումները եւ սահմանումը։ Իմ կարծիքով նոր քաղաքական ու բարոյական ինքնասպեններ չեն գտնվի։ Իմ այս խոսքը երրորդ մի ուժի առաջացման հնարավորության մասին, անշուշտ, վերաբարում է տվյալ պահին, տվյալ քաղաքական իրավիճակին, երբ պայքարը ձեւով քաղաքական է, բովանդակությամբ՝ ազգային- ազատագրական։ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, որպես կանոն, երրորդ ուժ չի լինում։

Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ հերքեց այն լուրերը, թե այսօր երկիրն իրականում ոչ թե ինքն է ղեկավարում, այլ՝ Քոչարյանը։ Մինչդեռ ընդդիմադիր տարբեր գործիչներ պնդում են հակառակի մասին։
Իրողությունն այնքան ակնհայտ է, որ պետք չէ գործիչ, կամ ընդդիմադիր գործիչ լինել դա նկատելու համար։ Դա նկատում են բոլորը։ Ընդ որում՝ զուգահեռ տարածվող այն խոսակցությունները, թե այս երկուսի հարաբերություններում նաեւ խնդիրներ կան, ամենեւին դրա դեմ չի խոսում։ Դա պարզապես նշանակում է, որ Քոչարյանը դեռեւս շարունակում է պարտադրել, թելադրել, ու նրա թելադրանքն անցնում է։ Իսկ թե ինչու է անցնում, դա յլ հարց է։ Եւ այդ ենթադրությունը միայն իրողություններից ու ակնհայտ փաստերից չէ, որ կարելի է արտածել։ Տեղի է ունենում ինֆորմացիայի հսկայական արտահոսք. իրողություններին ամեն օր մասնակից, ականատաս ու ականջալուր են լինում բարձրաստիճան ու միջին մակարդակի հարյուրավոր պաշտոնյաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն այս վարչախմբով։ Ու հենց նրանց միջոցով այդ տեղեկությունները շատ արագ դառնում են շատերի սեփականությունը։ Ըստ այդմ՝ կառավարությունում Արմեն Գեւորգյանի դեմքով նստած է Ռ. Քոչարյանը, եւ բոլորի միաբերան վկայությամբ օժտված է անսահմանափակ լիազորություններով եւ Տիգրան Սարգսյանի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ։ Հստակ քոչարյանական “պրոյեկտ” է նաեւ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացը։ Խնդիրն այն է, որ հրաժարականի կամ այլ անակնկալ հանգամանքով Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, արտահերթ ընտրությունների շրջանում որպես Նախագահի պաշտոնակատար անվստահելի է “հին հանրապետական” Տ. Թորոսյանը։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որ “Քոչարյանի մարդն է”, գաղափարական ու բարոյական “բզիկներ” չունի, ամեն ինչի ընդունակ է, ուստիեւ՝ շատ ավելի վստահելի։

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ իր ասուլիսում Սերժ Սարգսյանը թեեւ հայտարարեց, որ ինքը թեեւ ուզում է երկխոսել ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հետ։ Եւ հիմնավորեց այսպես. “Ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք։ Եթե մարդկանց պահանջը, նպատակը նոր ընտրությունների անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները... Ես արդեն հոգնել եմ ընտրություններից”։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածները։
Բնական է, որ Սերժ Սարգսյանը չի ընկալում կամ չի ուզում ընկալել, որ խոսքը ոչ թե կենցաղային իմաստով “երկխոսության” մասին է, այլ քաղաքական։ Ինչ վերաբերում է ժողովրդի կամ հասարակության հետ նրա երկխոսությանը, ապա դա, իրոք կայանում է. նա հեռուստացույցով խոսում է, հեռուստադիտողը ի պատասխան՝ նրան հայհոյում է։ Երկուսն էլ խոսում են, ուրեմն եւ ստացվեց երկխոսություն։ Յուրաքանչյուրն իր տանը նստած ինչքան ուզում է թող հայհոյի, դա նրան ձեռք է տալիս։ Միայն թե փողոց դուրս չգան։ Ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն։ Սերժ Սարգսյանը չի տարբերակում միջոցն ու նպատակը։ Նպատակը օրինական, չկեղծված ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է, իսկ նոր ընտրությունները ընդամենը միջոց է դրան հասնելու համար։ Նա, մեղմ ասած, գողացել է Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Ոչ թե գողացել, այլ հափշտակել է, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Հայաստանում չկա մեկը, ինքը՝ Սերժ Սարգսյանը ներառյալ, որ այլ կերպ է մտածում։ Պարզապես հասրակության մի փոքր մասը (ներառյալ ինքը՝ Ս. Սարգսյանը) ասում է՝ “կարողացել է՝ լավ է արել”, մի փոքր մասը անտարբեր է, իսկ մեծագույն մասը չի ուզում դա հանդուրժում ու չի հանդուրժելու։ Եւ ստեղծվել է բնական քաղաքական ճգնաժամ, որից ելքը՝ իրոք երկխոսությունը, բանակցությունն է իր՝ Ս. Սարգսյանի եւ հասարակության այդ մեծագույն մասի ներկայացուցչի միջեւ։

Ներկա փուլում ինչպե՞ս կգնահատեք Համաժողովրդական շարժման պայքարի ընթացքը։
Գերազանց։ Այն ինչ արդեն 10 ամիս տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական ուժերի պարզ մրցակցություն չէ իշխանության համար։ Դա իրոք ազգային-ազատագրական պայքար, եթե կուզեք՝ պատերազմ է։ Ընդունված է, որ ազգային-ազատագրական պայքարն ուղղված պետք է լինի օտարազգի տիրապետության դեմ։ Դա բնական է, քանզի սովորաբար դաժան ու ստորացուցիչ է լինում օտարի լուծը։ Բայց եթե իշխանությունը իրեն պահում է ճիշտ օտարի նման եւ ավելի վատ, նրա դեմ պայքարը ինքնաբերաբար դառնում է բնույթով ազգային-ազատագրական։ Եւ այստեղ իշխանավորի ազգանվան վերջավորությունը ոչ մի դեր չի խաղում։ Մենք համոզված ենք, որ այս դեպքում արդյունքի հասնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ձեւն է, ուժի բացառումը, օրենքների դաշտում մնալը։ Պատերազմում միշտ չէ, որ հաղթանակը հաձակումից է ծնդում։ Լինում է նաեւ դիրքային պայքարի շրջան կամ անհրաժեշտություն։ Գրագետ դիրքային պայքարը, որքան էլ ձանձրալի ու հոգնեցուցիչ, հաճախ ավելի կարեւոր դեր է խաղում վերջնական հաղթանակի հասնելու համար։ Հիմա դիրքային պայքարի փուլ է, որտեղ ամենակարեւորը համբերությունն է։
“Հայք”, 01.08.08


Wednesday, July 30, 2008

Հարցազրույց

“Հայք”, 30.7.2008

Մամուլում վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Ռ. Քոչարյանը դեռ չի կորցրել իր հույսերը իշխանության վերադառնալու հարցում։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ նա նման հույսեր է փայփայում։
Եթե վերանանք անձից ու դրդապատճառներից, նման ծրագրի մեջ դատապարտելի որեւէ բան չկա, եթե խոսքը իրական քաղաքական գործչի մասին է։ Բայց հատկապես այս դեպքում անձից վերանալն անհնարին է, եւ խոսքն էլ քաղաքական գործչի մասին չէ։ Իսկ խոսակցություններն էլ միայն վերջին շրջանում չէ, որ տարածվում են։ Այն հիմնական նպատակը, ինչի համար Քոչարյանն օգտագործերց իր իշխանությունը, եւ այն մեթոդները, որոնցով նա իշխանության հասավ ու կառավարեց ուղղված էին բացառապես սեփական անձի հիվանդագին ամբիցիաները բավարարելուն։ Ու քանի որ այդ ամբիցիաները հիվանդագին դրսեւորումներ ունեն, դրանց բավարարումը գործնականում անհնար է։ Սա այն հոգեբանական հիմքն է, որը տվյալ անձին պետք է ստիպի մշտապես ու ամեն գնով ձգտել գերագույն իշխանության։ Բայց սա միակ հիմքը չէ։ Հոգեբանականից բացի գոյություն ունի նաեւ առարկայական հիմք։ Իր գործունեության ընթացքում Քոչարյանի անվան հետ են կապվել բազմաթիվ հանցագործություններ, օրենքների ու Սահմանադրության խախտումներ։ Դրանց մի մասը ակնհայտ են այնքան, եւ անգամ դատական քննության ու ապացուցման կարիք չունեն, մյուս մասը՝ հասարակության պատկերացումներում ամուր նստած են ու որեւէ նորմալ իշխանության պայմաններում անպայման դատական քննության առարկա պետք է դառնան։ Այս հեռանկարից խուսափելու միակ ճանապարհը իշխանության լծակները բաց չթողնելը, կրկին իշխանության գալն է։ Հակառակ դեպքում ամեն ինչ կործանվում է, գուցեւ շատ վատ վերջաբանով։

Ինչպես կմեկնաբանեք Քոչարյանի հայտարարությունը, որ եթե ինքը լիներ Նախագահ, ապա “Տեր-Պետրոսյանին նստեցրած կլիներ եւ այդպես կուղղեր իր 1998 թ. սխալը”։
Կմեկնաբանեմ որպես դատարկ, ճարահատ, ծիծաղելի հոխորտանք։ Իրականությունն այն է, որ իր լիակատար իշխանավարության ողջ ընթացքում Քոչարյանի թիվ մեկ խնդիրը (առանց չափազանցնելու) եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ որեւէ բան գտնելը։ Ու չի գտել։ Առաջին նախագահը այս բանը շատ լավ գիտեր, եւ այդ մասին ասել է հանրահավաքային իր ելույթներից մեկում։ Բայց, վստահ եմ, Քոչարյանը իր այս խոսքում նկատի չունի օրենքն ու օրինախախտումը, նկատի չունի, թե դրա համար եղել են հիմքեր ու ափսոսում է, որ ժամանակին այդ հիմքերը չի օգտագործել։ Նա նկատի ունի, որ եթե ինքը Նախագահ է, ուրեմն ամեն ինչ կարող է անել, կարող է հրամայել այսինչին նստեցնել ու վերջ։ Կարող է հրահանգել Պողոս Պողոսյանին սպանել եւ վերջ, դա իր իրավունքն է։ Ճիշտ այդպես՝ կարող էր հրամայել մարտի 1-ին կրակել, հարյուրավոր մարդկանց ձերբակալել, հազարարվորների հալածել... Քոչարյանը դրանով պարզապես ապացուցում է, որ իր ստեղծած ռեժիմին տրված ավազակապետական ու մոնղոլ-թաթարական բնորոշումները ճշգրին են ու գիտականորեն հիմնավորված։

Վերջին օրերին կրկին խոսվում է երրորդ ուժ ձեւավորելու մասին։ Որքանո՞վ է իրատեսական երրորդ ուժը։
Ներկա վարչախմբի զինանոցն իրականում սարսափելի աղքատ է։ Այդ զինանոցի ամենաարդյունավետ, գուցե եւ միակ արդյունավետ զենքը, միջոցը, կեղծ ընդդիմության գործիքն էր։ Եւ իրոք, այն 10 տարի շարունակ լավ աշխատեց։ Էությունը հետեւյալն էր. պետք է ոչ միայն վարձու ներբողագիրներ ունենալ, այլ նաեւ վարձու հայհոյողներ։ Վերջիններս շատ ավելի կարեւոր են, քանզի ապակողմնորոշում են հասարակության դժգոհ մասին ու նաեւ կառավարելի են։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ, Համաժողովրդական շարժման շնորհիվ այն ջարդուփշուր եղավ։ Բարոյապես մեռան, ոչնչացան այն գործիչներն ու քաղաքական ուժերը, ովքեր համաձայնեցին վճարի դիմաց խաղալ այդ ամոթալի դերը։ Հիմա իր այս թանկարժեք գործիքը կորցրած վարչախումբը, բնականաբար, պետք է մտմտա դրանից նորը պատրաստել։ Կգտնվե՞ն մարդիկ կամ ուժեր, որոնք կհամաձայնեն անցնել նման ամոթալի ծառայության, թեկուզ՝ մեծ վճարի դիմաց։ Չգիտեմ։ Յուրաքանչյուրը բարոյականության մասին ունի իր պատկերացումները եւ սահմանումը։ Իմ կարծիքով նոր քաղաքական ու բարոյական ինքնասպեններ չեն գտնվի։ Իմ այս խոսքը երրորդ մի ուժի առաջացման հնարավորության մասին, անշուշտ, վերաբարում է տվյալ պահին, տվյալ քաղաքական իրավիճակին, երբ պայքարը ձեւով քաղաքական է, բովանդակությամբ՝ ազգային- ազատագրական։ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, որպես կանոն, երրորդ ուժ չի լինում։

Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ հերքեց այն լուրերը, թե այսօր երկիրն իրականում ոչ թե ինքն է ղեկավարում, այլ՝ Քոչարյանը։ Մինչդեռ ընդդիմադիր տարբեր գործիչներ պնդում են հակառակի մասին։
Իրողությունն այնքան ակնհայտ է, որ պետք չէ գործիչ, կամ ընդդիմադիր գործիչ լինել դա նկատելու համար։ Դա նկատում են բոլորը։ Ընդ որում՝ զուգահեռ տարածվող այն խոսակցությունները, թե այս երկուսի հարաբերություններում նաեւ խնդիրներ կան, ամենեւին դրա դեմ չի խոսում։ Դա պարզապես նշանակում է, որ Քոչարյանը դեռեւս շարունակում է պարտադրել, թելադրել, ու նրա թելադրանքն անցնում է։ Իսկ թե ինչու է անցնում, դա յլ հարց է։ Եւ այդ ենթադրությունը միայն իրողություններից ու ակնհայտ փաստերից չէ, որ կարելի է արտածել։ Տեղի է ունենում ինֆորմացիայի հսկայական արտահոսք. իրողություններին ամեն օր մասնակից, ականատաս ու ականջալուր են լինում բարձրաստիճան ու միջին մակարդակի հարյուրավոր պաշտոնյաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն այս վարչախմբով։ Ու հենց նրանց միջոցով այդ տեղեկությունները շատ արագ դառնում են շատերի սեփականությունը։ Ըստ այդմ՝ կառավարությունում Արմեն Գեւորգյանի դեմքով նստած է Ռ. Քոչարյանը, եւ բոլորի միաբերան վկայությամբ օժտված է անսահմանափակ լիազորություններով եւ Տիգրան Սարգսյանի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ։ Հստակ քոչարյանական “պրոյեկտ” է նաեւ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացը։ Խնդիրն այն է, որ հրաժարականի կամ այլ անակնկալ հանգամանքով Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, արտահերթ ընտրությունների շրջանում որպես Նախագահի պաշտոնակատար անվստահելի է “հին հանրապետական” Տ. Թորոսյանը։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որ “Քոչարյանի մարդն է”, գաղափարական ու բարոյական “բզիկներ” չունի, ամեն ինչի ընդունակ է, ուստիեւ՝ շատ ավելի վստահելի։

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ իր ասուլիսում Սերժ Սարգսյանը թեեւ հայտարարեց, որ ինքը թեեւ ուզում է երկխոսել ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հետ։ Եւ հիմնավորեց այսպես. “Ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք։ Եթե մարդկանց պահանջը, նպատակը նոր ընտրությունների անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները... Ես արդեն հոգնել եմ ընտրություններից”։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածները։

Բնական է, որ Սերժ Սարգսյանը չի ընկալում կամ չի ուզում ընկալել, որ խոսքը ոչ թե կենցաղային իմաստով “երկխոսության” մասին է, այլ քաղաքական։ Ինչ վերաբերում է ժողովրդի կամ հասարակության հետ նրա երկխոսությանը, ապա դա, իրոք կայանում է. նա հեռուստացույցով խոսում է, հեռուստադիտողը ի պատասխան՝ նրան հայհոյում է։ Երկուսն էլ խոսում են, ուրեմն եւ ստացվեց երկխոսություն։ Յուրաքանչյուրն իր տանը նստած ինչքան ուզում է թող հայհոյի, դա նրան ձեռք է տալիս։ Միայն թե փողոց դուրս չգան։ Ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն։ Սերժ Սարգսյանը չի տարբերակում միջոցն ու նպատակը։ Նպատակը օրինական, չկեղծված ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է, իսկ նոր ընտրությունները ընդամենը միջոց է դրան հասնելու համար։ Նա, մեղմ ասած, գողացել է Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Ոչ թե գողացել, այլ հափշտակել է, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Հայաստանում չկա մեկը, ինքը՝ Սերժ Սարգսյանը ներառյալ, որ այլ կերպ է մտածում։ Պարզապես հասրակության մի փոքր մասը (ներառյալ ինքը՝ Ս. Սարգսյանը) ասում է՝ “կարողացել է՝ լավ է արել”, մի փոքր մասը անտարբեր է, իսկ մեծագույն մասը չի ուզում դա հանդուրժում ու չի հանդուրժելու։ Եւ ստեղծվել է բնական քաղաքական ճգնաժամ, որից ելքը՝ իրոք երկխոսությունը, բանակցությունն է իր՝ Ս. Սարգսյանի եւ հասարակության այդ մեծագույն մասի ներկայացուցչի միջեւ։

Ներկա փուլում ինչպե՞ս կգնահատեք Համաժողովրդական շարժման պայքարի ընթացքը։
Գերազանց։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական ուժերի պարզ մրցակցություն չէ իշխանության համար։ Դա իրոք ազգային-ազատագրական պայքար, եթե կուզեք՝ պատերազմ է։ Ընդունված է, որ ազգային-ազատագրական պայքարն ուղղված պետք է լինի օտարազգի տիրապետության դեմ։ Բնական է, քանզի օտարի լուծն է, որ հատկապես դաժան է լինում ու ստորացուցիչ։ Եթե իշխանությունը իրեն պահում է ճիշտ օտարի նման եւ ավելի վատ, նրա դեմ պայքարը ինքնաբերաբար դառնում է բնույթով ազգային-ազատագրական։ Եւ այստեղ ազգանվան վերջավորությունը ոչ մի դեր չի խաղում։ Մենք համոզված ենք, որ այս դեպքում արդյունքի հասնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ձեւն է, ուժի բացառումը, օրենքների դաշտում մնալը։ Պատերազմում միշտ չէ որ հարձակվում ես կամ պաշտպանվում։ Եւ միշտ չէ, որ հաղթանակը հաձակումից է ծնդում։ Լինում է նաեւ դիրքային պայքարի շրջան կամ անհրաժեշտություն։ Գրագետ դիրքային պայքարը, որքան էլ ձանձրալի, հաճախ ավելի կարեւոր դեր է խաղում վերջնական հաղթանակի հասնելու համար։ Հիմա դիրքային պայքարի փուլ է, որտեղ ամենակարեւոր զենքը համբերությունն է։

«Հայք՞», 30.7.2008


Wednesday, July 9, 2008

ՍԻՆՅՈՐ ՌՈԲԻՆԶՈՆԸ, ՈՒՐԲԱԹԸ ԵՒ ԵԽԽՎ-Ը


Համաժողովրդական շարժման գնահատականը ԵԽԽՎ-ի 1620 բանաձեւին երկակի էին. մասամբ՝ դրական, մասամբ՝ բացասական։ Չարդարացա՞ն մեր սպասելիքները եւրոպական “արդարադատությունից”։
Ինչպես այդ, այնպես էլ նախորդ բանաձեւը կարող էին նաեւ չլինել, եթե չլիներ Շարժման անկոտրում պայքարը։ Մենք իրավացիորեն համարում էինք, որ Եւրոպայի Խորհուրդը, որպես օրբիտր, պետք է ելնի իր հռչակած սկզբունքներից, իր ստանձնած պարտավորություններից, լինի անաչառ իր գնահատականներում ու գործողություններում։ Ըստ էության մենք բախվեցինք երկու Եւրոպայի հետ։ Որքանով  մենք հանդիպեցինք Եւրոպային որպես քաղաքակրթության, համամարդկային արժեքների կրողի, այդքանով մեր բարձրացրած խնդիրները այստեղ համապատասխան արձագանք ու արդյունք ունեցան։ Որքանով այդ Եւրոպան կամ նրա կառույցները նաեւ բյուրոկրատացված են, ընդհուպ՝ կոռումպացված, կամ՝ հռչակված արժեքների քողի տակ իրականում հետապնդվում են նաեւ որոշ երկրների քաղաքական շահեր, այդքանով դեռ խնդիրներ ունենք։
Անհեթեթ չէ՞ր՝ “անբավարար” գնահետելով իրենց նախորդ 1609 բանաձեւի պահանջների կատարումը, նոր ժամանակ տալ Հայաստանի վարչախմբին եւ պատժամիջոցներ չկիրառել։
  Նման տրամաբանություն ես հիշում եմ “Սինյոր Ռոբինզոնը” կատակերգական ֆիլմից։ Ռոբինզոնը “Ուրբաթի” վայրի ցեղի ցեղապետից խնդրում է նրա ձեռքը։ Ցեղապետը որոշում կայացնելու համար մրցություններ է կազմակերպում Ռոբինզոնի եւ “Ուրբաթի” հետ ամուսնանալ հավակնող իր ցեղակից մի այլ տղամարդու հետ՝ որոշելու համար հաղթողին։ Ոչ մեկը չի կասկածում, որ մրցությունը նրա համար է, որ հաղթողը տիրանա “Ուրբաթին”։ Սինյոր Ռոբինզոնը բոլոր դեպքերում պարտվում է՝ “անբավարար” է ստանում։ Բայց վերջում “վոժդը” հայտարարում է իր խիստ “տրաբանական” վճիռը. քանի որ Ռոբինզոնը որպես տղամարդ կամքի, քաջության, ճարպկության եւ այլ ասպարազներում թույլ է եւ կարիք ունի հոգատարության ու խրախուսանքի, ուրեմն հենց նրան պետք է ամուսնանա “Ուրբաթի” հետ, որպեսզի խրախուսվի եւ վերջինիս օգնությամբ այդ պակասները կարողանա լրացնել։ Ճիշտ նույնպիսին էր ԵԽԽՎ-ի տրամաբանությունը. քանի որ Հայաստանի վարչախումբը քաղաքական կամքի, ժողովրդավարության ապահովման եւ այլ ասպարեզներում թուլության խնդիրներ ունի, ուրեմն նրան պետք է ոչ թե պատժել, այլ խրախուսել՝ նոր ժամկետներ եւ իշխելու հնարավորություն տալով, որ կարողանա հաղթահարել իր թուլությունները։ Այնպես որ՝ եթե քարե դանակից մինչեւ գերժամանակակից համակարգիչ մարդկությունը հսկայական ճանապարհ է անցել, ապա տրամաբանության հարցում կարծես թե այդ ճանապարհն այնքան էլ մեծ չէ։
Այսինքն՝ հավասարապես սխալ է Եւրոպան ե՛ւ անվերապահ իդեալականացնելը, ե՛ւ անվերապահ փնովելը։ Եթե հատկապես այստեղ է կուտակված համամարդակային դրականը, ապա հաճախ այստեղ է կուտակվում նաեւ բացասականը։ 1988-90 թթ. Հայկական ժողովրդավարական շարժումը դարձավ այն հիմնական գործոններից մեկը, որն իր պայքարով ոչ միայն ցուցադրեց Խորհրդային համակարգի փտածությունը, այլեւ ակտիվորեն նպաստեց դրա կազմաքանդմանը։ Հայաստանի այսօրվա, երկրորդ ժողովրդավարական շարժումը կարող է նույն դերը կատարել Եւրոպայի համար ու նպաստել նրա որոշ կառույցների ապաբյուրոկրատացմանն ու արմատական բարեփոխմանը։

Մի այլ խնդրի մասին. Շարժումը խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ցեղասպանության խնդրի հետ կապված հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ ժամանակից շուտ չէ՞ր այդքան խիստ քննադատությունը։ Չէ՞ որ սա ընդամենը մի հայտարարություն է, որին կարող է, Թուրքիան, օրինակ, չարձագանքել եւ ամեն ինչ մնա նույնությամբ։
Ամենեւին ոչ։ Այն հայտարարվելու պահից արդեն իսկ սկսել է գործել՝ անկախ Թուրքիայի պատասխանից։ Թուրքական լոբբին հիմա արդեն այն որպես իր երազած լավագույն փաստարկ կարող է ծառայեցնել այն կառավավարությունների վրա ազդելու համար, որոնք կարող էին լինել Հայոց ցեղասպանության հերթական ճանաչողներ։ Տրամաբանությունը շատ պարզ է. Հայաստանի ղեկավարը ասում է՝ բացեք ճանապարհները եւ մենք դրա փոխարեն կհամաձայնենք ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով պատմական փաստերն ուսումնասիրելու եւ իրողությունը պարզելու համար։ Այսինքն՝ առեւտուր է արվում, եւ այն էլ ամենեւին ոչ քաղաքական առեւտուր։ Եւ Թուրքիան կասի՝ տեսեք, հայերն ընդամենը առեւտուր են անում. ճանապահրները բացելու դիմաց պատրաստ են հանձնաժողով ստեղծել պատմական փաստերն ստուգելու ու պարզելու համար։ Ուրեմն այն ինչ իրենք պատմական իրողություն են հայտարարում, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չէ, ընդամենն ուզում են դրանից օգուտ քաղել, իսկ դուք դա ուզում եք ճանաչել որպես անսակարկելի իրողություն։
Կամ՝ եթե Թուրքիան մի քիչ ավելին առաջարկի, քան ճանապարհների բացելը, կարելի՞ է դրա դիմաց, ասենք, պատմաբանների մի հանձնաժողով էլ ստեղծել պարզելու համար Արեւմտյան Հայաստանում հայերն են բնիկներ եղել, թե թուրքերը, կամ՝ այնտեղ գտնվող մեր մշակույթի հուշարձանները հայկական են, թե՞ “քրիստոնեացած թուրքերն” են կառուցել։ Չէ՞ որ հայերի բնիկ լինելն ու հուշարձանների հայկական լինելը եւ այլն նույնպիսի պատմական իրողություններ են, ինչպես Ցեղասպանությունը։ Եւ չէ՞ որ այս ամենն անբարոյականություն է։ Իսկ քաղաքականությունն, այնուամենայնիվ, անբարոյականություն չէ, եթե, իհարկե, դրանով այդպիսի մարդիկ չեն զբաղվում։
Ոմանք համարում են, թե այդպիսի մի հանձնաժողովից մենք մտավախություն չունենք։ Չէ՞ որ որեւէ փաստաթղթով անհնար կլինի հակառակն ապացուցել։
Պատկերացրեք՝ մարդուն ասում են, թե նա ոչ թե մարդ է, այլ ուղտ։ Մարդը ոչ մի կերպ չի համաձայնում, հետո նրան ասում են՝ արի կենդանաբանների համատեղ հանձնաժողով կազմենք, թող հանձնաժողովը ուսումնասիրի ու որոշի։ Եւ նա համաձայնում է։ Համաձայնելու պահից նա արդեն, իրոք, ոչ թե մարդ է, այլ, ըստ էության, ուղտ։
Կարելի է՞ ասել, որ Ռ. Քոչարյանն ավելի հեռատես է եղել, որ Էրդողանի՝ երեք տարի առաջ արած այս առաջարկը չի ընդունել։
Ո՛չ, չի կարելի։ Ես չեմ կարծում, թե նրանցից որեւէ մեկի համար արժե այդ բառն օգտագործել, քանզի բոլորովին այլ են նրանց ելակետերը։ Իսկ այս ասպարեզում Ռ. Քոչարյանն էլ է իր ծանրակշիռ “նպաստը” ժամանակին բերել։ Նա էլ թուրք լրագրողին տված իր մի հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Իր ժամանակ դա մեծ աղմուկ հանեց։ Եւ այդ աղմուկ հանողը կրկին “ապազգային” ուժերն էին, իսկ իսկ խիստ ազգային դաշնակցական գաղափարախոսները նետվեցին պաշտպանելու Քոչարյանին։ Հիմա էլ նրանք ծպտուն չեն հանում։ Իսկ հիշո՞ւմ եք ինչ համաշխարհային աղմուկ էին հանում, երբ Լեւոն Տեր-պետրոսյանն էր ժամանակին խոսում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Համաձայն էին Հայաստանը պատերազմական տարիներին սովի մատնել՝ համարելով, թե Թուրքիայի ճանապարհներով հաց բերելը կվնասի “Հայ դատին”։ Հիմա Քոչարյանը հայտարարել է, թ հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից, Սերժ Սարգսյանն էլ իր այս հայտարարությամբ ըստ էության կասկածի տակ դրեց Ցեղասպանության իրողությունը։ Դրանով “Հայ դատը” պրծավ, իսկ նրա հարյուրամյան “արթուն պահապանները” ինչ-որ քնած են։
Եւ ինչո՞ւ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանը արեց հատկապես Ռուսաստան կատարած այցի ժամանակ։
Ճիշտ կլինի այդ հարցն իրեն տալ։ Չնայած, հարցն արդեն իսկ հռետորական է. չի բացառվում, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով։ Գուցե նաեւ հենց այդ հայտարարությունն է եղել այն պայմաններից մեկը, առանց որի տվյալ պաշտոնական այցը տեղի չէր ունենա։ Համենայնդեպս հիշենք, որ Ս. Պետերբուրգում Մեդվեդեւը նրան Ռուսաստան այցելելու հեռու ու անորոշ ժամանակ մատնանշող հրավեր էր արել՝ “մոտակա ամիսներին”, մինչդեռ հայկական կողմը նախապես հայտարարել եւ ամեն ինչ անում էր, որ նման այց, որպես Սերժ Սարգսյանի “լեգիտիմությունն ամրացնող” միջոցառում, կայանա օր առաջ։ Երեւի շատ են խնդրել, նրանք էլ պայման են դրել։ Իսկ թե ինչու կարող էին նման պայման դնել, այլ խնդիր է։ Համենայնդեպս, կարելի է չկասկածել, որ պետականության դարավոր ավանդույթ եւ դիվանագիտության փորձ ունեցող Ռուսաստանը շատ լավ է հասկանում սեփական շահերը։ Մեր խնդիրը մեր իշխանության վարքագիծն է, որ տվյալ դեպքում խնդիրներ ունի արդեն ոչ թե բարոյականության, այլ նաեւ Քրեական օրենսգրքի հետ։

«ժԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ», 09.07.08


Saturday, June 7, 2008

Հարցազրույց «Հայկական ժամնակին» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցից հետո կարելի՞ է ամփոփել եւրոպական կառույցների դերը ՀՀ վերջին նախագահական ընտրություններում

  
Հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ որոշ երկրներ, մասնավորապես եւրոպական, ի սկզբանե “քավոր էին կանգնել” վարչախմբին եւ խոստացել աչք փակել ընտրախախտումների վրա։ Այլ կերպ դժվար է բացատրել տեղի ունեցածը։ Այդ խոստումը նրանք կատարեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջոցով։ Վերջինս կանգնած էր դիլեմայի առաջ. մի կողմից ձեռքի տակ ուներ ընտրությունները չճանաչելու համար ահռելի փաստկան բազա, մյուս կողմից՝ քաղաքական պատվեր-հրահանգ։ Դիտորդական առաքելությունը որոշեց գնալ խիստ “յուրահատուկ” ճանապարհով. զեկույցում արձանագրեց բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ, սակայն, դրա հետ մեկտեղ, տվեց ընտրություններն ըստ էության լեգիտիմացնող “Ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային ընդունված չափորոշիչներին” գնահատական։ Ընդ որում, դա արեց քվեարկության անմիջապես հաջորդ օրը՝ առանց ընտրախախտումների մասին տեղեկատվության ամբողջացման։ Ավելի ճիշտ, կարելի է մտածել, որ այդ զեկույցը հենց հատուկ արվեց հապշտապ, քանի դեռ ամբողջացված չէր ողջ տեղեկատվությունը, ինչը կարող էր խոչընդոտ լինել նման գնահատականի համար։ Պատահական չէ, որ երկրորդ զեկույցը, որ իր հրապարակման ժամկետից ուշացավ մոտ 10 օրով, անշրջանցելի իրողությունների ու ակնհայտ փաստերի շնորհիվ, շատ ավելի խիստ էր։ Սակայն արդեն մի անգամ արձանագրված “միջազգային ընդունված չափորոշիչներին” համապատասխանելու ձեւակերպումը պահպանվեց։ Ստացվեց մի անհեթեթ փաստաթուղթ, որը մի կողմից՝ երկու տասնյակ էջ շարադրում էր ամենաայլանդակ ապօրինություններ, որոնք որպես հիմք երիցս բավարար էին ցանկացած ընտրությու չճանաչելու համար, մյուս կողմից՝ երկու տողով պահպանում այդ չարաբաստիկ գնահատականը։ Չնայած դրան, առաջին զեկույցով լեգիտիմության այն բարակ, բայց ինչ-որ չափով դեռ հուսալի թելը, որից կախված պետք է մնար Սերժ Սարգսյանը, երկրորդ զեկույցով էականորեն բարակեց։ Դիտորդական առաքելության վերջնական զեկույցը արդեն ստիպված է եղել իր գնահատականը հիմնականում համապատասխանեցնել արձանագրային մասում կուտակված բացասական նյութին։ “Ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային ընդունված չափորոշիչներին” ձեւակերպման փոխարեն այժմ փաստաթուղթը վերջին հաշվով “արժեզրկված” է ճանաչում “ընդհանուր ընտրական գործընթացը”։ Անշուշտ, խնդիրն այն չէ, որ դիտորդական առաքելությունը փաստերի ու տեղակատվության պակաս է ունեցել։ Ամեն ինչ մի կողմ դրած, միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, կոպտորեն խախտելով օրենքը, ողջ ընտրարշավն անցկացրել էր շարունակելով պաշտոնավարել որպես վարչապետ, բավարար էր դեռ մինչեւ քվեարկության օրը ընտրական գործընթացն անվավեր ճանաչելու համար։ Գուցեւ հետագա օրերին իրոք մասամբ հարստացել է դիտորդների տեղեկատվությունը։ Սակայն, չենք կասկածում, որ վերջնական գնահատականը փոխվել է հետեւյալ երկու հիմնական գործոնների ազդեցությամբ։ Առաջին՝ ողջ հասարակությունը չի համակերպվել կատարված խայտառակության հետ եւ շարունակել է պայքարը օրինականության, իր իրավունքների եւ ժողովրդավարության վերականգնման համար։ Երկրորդ՝ այն օբյեկտիվ, համարձակ ու փաստարկված քննադատությունը, որ հնչեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւրոպական այս կառույցների նկատմամբ։ Կասկածից դուրս է, որ եթե ի սկզբանե լիներ օբյեկտիվ կամ օբյեկտիվության մոտ գնահատական, գեթ վերջնական զեկույցում եղածի տեսքով, ապա անպատժելության “քարտ բլանշ” ստացած վարչախումբը չէր համարձակվի գնալ մարտիմեկյան սպանդին։
Այժմ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ի դեմս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականի, ոչ թե բարակ թելից, այլ մազից է կախված։ Մենք դրա վրա չէ, որ ուրախանում ենք, այլ՝ ուրախանում ենք, որ դրանով մոտենում է օրինական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը, որ՝ այդօրինակ ապօրինությունների, պետական հեղաշրջումների միջոցով իշխանությունը յուրացնելը չի դառնա կործանարար ավանդույթ։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը վիճակից դուրս գալու համար։

Անտրամաբանական ու ոչ համարժեք։ Սկզբից եւեթ նա նախագահական այս ընտրությունները դիտում է ոչ թե որպես քաղաքական պայքար, այլ հակառակաորդին ծնկի բերելու (իրենց լեքսիկոնով՝ “կզցնելու”) գործընթաց։ Սա է նրանց պատկերացրած հարաբերությունների ձեւը ե՛ւ միմյանց հետ, ե՛ւ ուրիշների։ Եւ այդ մոտեցման մեջ ոչինչ չփոխվեց նաեւ այն բանից հետո, երբ այդ “հակառակորդ” դարձավ գործնականում ողջ ժողովուրդը։ Այդ գործելակերպը չփոխվեց նաեւ ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի հստակ պահանջներից հետո։ Դրանից հետո էլ առանց որեւէ ծանուցագրի ու ձեւակերպման, փաստորեն ելուզակային առեւանգմամբ, իրավապահ մարմիններ են տարվում եւ ապօրինի անազատության մեջ պահելով ահաբեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի անխտիր բոլոր վստահված անձանց ու ընտրարշավի ակտիվիստներին։ Նրանց ազատում են աշխատանքից, զրկում ապրուստի հնարավորությունից։
Խայտառակ ձեւով փլվում են դատարան մտած գործերը։ Մեղարյալները չեն ընդունում իրենց դեմ հարուցված անհիմն մեղադրանքները։ Դատավորները, կատարելով “վերեւից” իջած հրահանգները, կայացնում են բացարձակ անհիմն վճիռներ։ Վարչախմբին կեսականորեն անհրաժեշտ է, որ քաղբանտարկյալներից ոմանք իրենց վրա թեկուզ չնչին մի մեղք վերցնեն, որպեսզի Եւրոխորհրդին զեկուցեն. “Տեսե՛ք, քաղաքական համարվող այսքան բանտարկյալներից այսքանը իրենց մեղավոր են ճանաչել քրեական հոդվածներով”։ Դրան հասնելու համար վարչախումբը դիմում է իրեն ընտանի, մոնղոլ-թաթարական բռնատիրության բոլոր ստորագույն միջոցներին.
ա) Քաղբանտարկյալներին առաջարկվում է գործարք՝ ծանր հոդվածները թեթեւով փոխարինելու կամ իրենց “մասամբ” մեղավոր ճանաչելու դիմաց ազատ արձակվել կամ դատապարտվել պայմանական ժամկետով։
բ) Առողջական խնդիրներ ու ստացիոնար բուժման կարիք ունեցող քաղբանտարկյալներին զրկում են բժշկական օգնությունից՝ փաստորեն ստիպելով իրենց կյանքի դիմաց ընդունել առաջարկված պայմանները։ 
գ) Լիակատար ուսումնասիրելով քաղբանտարկյալի ընտանեկան, հարազատների եւ ընկերական շրջանակը, նրանց սպառնում են ազատել աշխատանքից, կամ խաթարել նրանց ունեցած բիզնեսը, զրկել կենսապայմաններից՝ ստիպելով վերջիններիս բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրել քաղբանտարկյալի վրա՝ ընդունելու իրեն առաջարկված պայմանները։
դ) Շարքային ոստիկաններին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ բանտարկյալներ վրա՝ իբր իրենց դիմադրություն ցույց տված լինելու մասին։
Հոգեւարքային ազարտի մեջ վարչախումբն իր համար փրկօղակ է համարում մի քանի խնդիրների լուծում. հոգեբանորեն ջարդել քաղբանտարկյալներին եւ Շարժման մյուս ակտիվիստներին, խորացնել վախի մթնոլորտը, առավել մեծ թվով պետական պաշտոնյաների ստիպել դառնալ իրենց հանցակից, այրել վերջին կամուրջները հնարավոր այլ իշխանության հետ։

Երկխոսության կամ բանակցություններից խուսափելու մեջ իշխանությունը շարունակում է մեղադրել Շարժմանը։

Երկխոսությունը պետք է ունենա մեկ՝ ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու եւ լեգիտիմ իշխանություն ունենալու հիմնական խնդիրը։ Այն չի կարող լինել իշխանությունը կամ ավարը կիսելու այնպիսի անբարո “բազար”, ինչպիսին տեղի ունեցավ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի եւ իր “հաճախորդ” մյուս “ընդդիմադդիր” ուժերի մեջ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ Շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կամ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մյուսները կարող են գնալ նման խայտառակ գործարքի։ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից նույնիսկ հայտարարեց, որ ԵԽԽՎ բանաձեւի անխտիր բոլոր պահանջների ամբողջական չկատարելու դեպքում “Ժառանգությունը” ԱԺ-ում ընդհանրապես վայր կդնի մանդատները։
Հայտնի իրողություններից հետո նվազագույն այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է որեւէ ռացիոնալ երկխոսություն պատկերացնել, շարադրված են ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւում։ Դրանց էությունը հետեւյալն է՝ իշխանությունը պետք է հետ շրջի իր ապօրինի գործողությունների հետեւանք-արդյունքները, վերականգնի եւ գործի օրինականության դաշտում, հետ կանգնի հակառակորդին “ծնկի բերելու” մտասեւեռումից, նրա հետ խոսի քաղաքական լեզվով։ Խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, մարտի 1-ի սպանդի անկախ ու երկուստեք վստահելի հետաքննությանը, հավաքների ազատությանը, տեղեկատվության մատչելությանը եւ այլն։ Այս ամենը վարչախումբն իր համար մահացու է համարում, եւ առ այսօր ոչ մի ընդառաջ քայլ չի արել։ Ընդհակառակը՝ նույնքան ամուր փակված է պահում Ազատության հրապարակը, հեռուստաեթերը, քաղբանտարկյալներին։ Ո՛չ մի քրեկան գործ, անգամ ձեւական, չի հարուցել մարտի 1-ի սպանդի զոհերի սպանությունների փաստով։ Շարժումը, ընդհակառակը, հանուն երկրում իրավիճակի արագ շտկման, մի մեծ քայլ ընդառաջ է գնացել՝ հայտարարելով, որ երկխոսության համար ինքը պատրաստ է բավարարվել միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով։ Բայց ոչ մի արդյունք։

Ովքե՞ր պատք է լինեն բանակցությունների սուբյեկտները

Երկխոսության կամ բանակցությունների համար այսօր առաջացել է նաեւ մի երկրորդ դժվարություն, որի մասին երբեք չի գրվել, սակայն որին անխուսափելիորեն բախվելու ենք։ Խոսքը վերաբերում է բանակցությունների իշխանական սուբյեկտին։ Երկխոսության, բանակցության համար ամենեւին պարտադիր չէ, որ իշխանական կողմը լեգիտիմ լինի, եւ Շարժումը ոչ մի անգամ նման պայման չի դրել։ Ցանկացած փաստացի ուժի հետ կարելի է բանակցել։ Կարելի է բանակցել չեզոք հարեւանի հետ, թշնամու հետ, հակառակորդի հետ, անգամ դավաճանի, ահաբեկչի հետ։ Հիշենք, օրինակ՝ Քոչարյանն անձամբ բանակցեց Ն. Հունանյանի հետ։ Դրա համար անհրաժեշտ պայմանը փաստական ուժ ներկայացնելն է եւ որոշումներ ընդունելու կարողությունը։ Սակայն հազիվ թե որեւէ մեկը կարող է պատկերացնել իմաստավոր, արդյունավետ երկխոսություն-բանակցություն խամաճիկի հետ։ Ո՞ւմ ձեռքում է այսօր փաստական նախագահական իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի, թե՞ Ռ. Քոչարյանի։ Սա ըստ էության հռետորական հարց է, որի պատասխանը շատերի համար ակնհայտ է. առայժմ՝ Ռ. Քոչարյանի։ Նա Սերժ Սարգսյանի շնչի վրա նստած է ո՛չ միայն կառավարական ամառանոցում, ո՛չ միայն Սարդարապատի հուշարձան այցելելիս, զանազան հանդիսությունների ժամանակ։ Վերջին տեղեկատվությունը, թե Քոչարյանը պատրաստվում է նրան ուղեկցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ու մասնակցել այդ հանդիպմանը, պարզապես աներեւակայելիության ոլորտից է։ Ճիշտ է՝ կադրային մեկ-երկու փոփոխություններ խոսում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը ջանքեր է թափում այդ վիճակից դուրս գալու համար, սակայն ակնհայտ է, որ առայժմ նրա ոչ լեգիտիմության խնդիրը երկրորդ պլան է մղված, իսկ առաջին տեղում փաստական իշխանության ապահովման խնդիրն է։ Եւ դա, որքան էլ տարօրինակ թվա, միայն իր խնդիրը չէ։
Շատ ավելի վատ է վիճակը կառավարությունում։ Այստեղ փաստական վարչապետը Ռ. Քոչարյանի ստվեր Արմեն Գեւորգյանն է՝ փոխվարչապետի կարգավիճակով։ Վերջինս կառավրությունում հարցերի լուծման գործառույթն իրականացնում էր նաեւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում։ Բայց այն ժամանակ դա անում էր գեթ ֆիզիկապես այնտեղ չգտնվելով, եւ ինչ-որ մանր խնդիրներ, այնուամենայնիվ, մնում էին վարչապետի ու կառավարության տնօրինությանը։ Հիմա, ստացվող տեղեկությունների համաձայն (կառավարության նիստուկացի մասին լուրերի արտահոսքը լիակատար է, քանզի իրենց նվաստացած են զգում նաեւ նախարարները) այստեղ ոչ թե տոտալ վերահսկողություն է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա, այլ նա հեռու է քշված անգամ ամենամանր հարցերից՝ ընդհուպ վիրավորանքի աստիճանի։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Տ. Սարգսյանն արդեն մի անգամ բողոքել է դրա դեմ եւ ստացել.... կառավարությունում ընդունվելիք որոշումների նախագծերին նախապես, մեկ օր առաջ ծանոթանալու իրավունք։ Գուցե սա է պատճառը, որ Տ. Սարգսյանի ելույթներն ավելի շատ վերացական, ռոմանտիկ, բանաստեղծական, քնարական են, քան առարկայական։ Դեռ մի կողմ դնենք որեւէ երկխոսություն-բանակցությունում այսպիսի լիազորություններով սուբյեկտ լինելու անհեթեթության հարցը։ Սա չափազանց վտանգավոր վիճակ է ընդհանրապես. փաստական իշխանությունը գտնվում է այլ մարդկանց ձեռքին, նրանք են թելադրում կամ անում քայլերը, պատասխանատվությունը ընկնում է բոլորովին այլ մարդկանց վրա, որնց ձեռքին ո՛չ լծակներ կան, ո՛չ իշխանություն։ Գուցեեւ այստե՞ղ է թաքնված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է “նոր իշխանությունը”, խախտելով տարրական տրամաբանության բոլոր կանոնները, այսպես համառում՝ առաջին հերթին ի վնաս իրեն....
«Հայկական ժամնակ», 07.06.08