Հանրային տրանսպորտի
ուղեվարձի բարձրացման հետ կապված հասարակական ընդդիմացմանը տրված գնահատականներն
ու մեկնաբանությունները տարաբնույթ են. իշխանական խաղ՝ ընդհանուր, շատ ավելի մեծ
թանկացումների գոլորշին բաց թողնելու համար, ներիշխանական խմբերի պայքար,
դավադրություն, իշխանության նահանջ կամ պարտություն, քաղաքացիական ընդվզման
հաղթանակ, նույնիսկ՝ փառահեղ հաղթանակ եւ այլն։ Նոր երեւույթ էր հասարակության՝
մինչ այժմ առավելապես պասիվ շերտերի ներկայացուցիչների՝ անակնկալ թվացող
ակտիվությունը։ Այդ ֆոնին, որպես առանձին միավոր, արձանագրվեց, մասնավորապես, ինչպես
ասում են, «շոու բիզնեսի» ներկայացուցիչների մի խմբի ակտիվությունը, որ շատերի,
հատկապես՝ երիտասարդների ներգրավման համար էական դեր խաղաց եւ ավարտվեց որոշման
կասեցման նախօրյակին հայտնի «ամոթ է»-«ամոթ չէ» կլիպի
նկարահանմամբ ու տարածմամբ։
Հայտնի է, որ
վարչախումբը, որպես իր ապօրինի իշխանության պահպանման միջոց, հասարակությանն
ապակողմնորոշելու համար վաղուց արդեն լայնորեն կիրառում է զանազան հնարքներ՝ սկսած
կեղծ ընդդիմություն ձեւավորելուց, ընդդիմադիր դաշտում եղած ուժերին մասնատելուց,
գնելուց, հասարակական կազմակերպություններն օգտագործելուց։ Ցցուն օրինակները
տասնյակներով հայտնի են բոլորին։ Այս ֆոնին է, ահա, որ ոմանց մեջ կասկած
առաջացավ. արդյո՞ք այս ամենը իշխանական հերթական մի խաղ
չէ, որում օգտագործվում են «շոու բիզնեսի» ներկայացուցիչներ եւ այլք։Քաղաքական
հարթության վրա այս հարցն այո կամ ոչ պատասխան չունի։ Քաղաքական հարթության վրա,
մի կողմից՝ կան հարցադրումներ, որոնք ՕՐԻՆԱԿԱՐԳ (լեգիտիմ) են դարձնում հիշյալ կասկածը,
մյուս կողմից՝ կան հարցադրումներ, որոնք նույնքան ՕՐԻՆԱԿԱՐԳ են դարձնում հակառակ պնդումը։
Ահա շրջանառվող
հարցադրումների առաջին խումբը.
- Իշխանությունն արել
է նմանօրինակ բազմաթիվ քայլեր, որոնց հետեւանքով միայն վերջն 5-6 տարում
եռապատկվել է բնակչության աղքատության տոկոսը։ Նա այսօր էլ, ուղեվարձի թանկացման
կողքին, անում է քայլեր, որոնք մի քանի անգամ ավելի են խփում անապահով խավի
գրպանին, խորացնում աղքատությունը (թանկացնում է հոսանքը, գազը, հացը, ուսման
վարձերը եւ այլն)։ Ինչո՞ւ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրն առանձնացվեց այլ
ապրանքների ու ծառայությունների ընդհանուր թանկացումներից, ինչո՞ւ հատկապես այս մեկը
շարժեց նրանց հումանիտար զգացումները։
- Տարոն Մարգարյանն իր
ձեռքով գրել ու ստորագրել է, որ մի քանի տարում, պետական ծառայության մեջ
գտնվելով, Երեւանի բնակիչներից 10 միլիոն դոլարի չափ գումար է գողացել
(բնականաբար՝ առաջին հերթին նույն անապահով խավից)։ Ուղիղ մեկ ամիս նախընտրական
շրջանում այս թեման փաստերով բացվեց «Ա-ից մինչեւ Ք» ու դարձավ անսակարկելի։
Ինչո՞ւ որեւէ մեկն այն ժամանակ, կամ թեկուզ հիմա, չասաց՝ «Տարո՛ն, ամոթ է
գողություն անելը», կամ՝ նրանից տուժած քաղաքացիներին կոչ չարեց՝ «ամոթ է գողին ու
կաշառակերին ձայն տալը»։
- 2008թ. մարտի 1-ին
Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարների ջարդ տեղի ունեցավ, հետո նրանց վրա
կրակեցին, 10 մարդ զոհվեց։ Հետո՝ հարյուրավոր ձերբակալություններ, 100-ից ավելի
քաղբանտարկյալներ, հազարավոր հետապնդվողներ։ Հումանիտար, նաեւ քաղաքացիական պարտքի
զգացումը չպիտի՞ մղեր գեթ մեկ անգամ բողոքի ձայն բարձրացնել այդ
խայտառակությունների դեմ։ Իմիջիայլոց, այսօր էլ կա քաղբանտարկյալ, որի ազատման
պահանջով ամեն ուրբաթ բողոքի ցույց է տեղի ունենում։
- Հրապարակվեցին , Ռ.
Քոչարյանից ու Ս. Սարգսյանից սկսած՝ իշխանական վերնախավի կողմից նույն ժողովրդից
կողոպտված ոչ թե միլիոնավոր, այլ տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող
հարստության մանրակրկիտ ցուցակները։ Ինչո՞ւ որեւէ մեկը հրապարակավ չասաց՝ «ամոթ է
սեփական ժողովրդին այսպես վայրենաբար կողոպտելը»։ Բացահայտվեցին երկրի վարչապետի
խայտառակ օֆշորային մեքենայություններ: Ինչո՞ւ որեւէ մեկը չասաց ու չի ասում՝
«ամոթ է բոլորիս համար նման վարչապետ ունենալը»։
Այս ամենը հասկանալի
է, ընդունելի։ Բայց ամենեւին չի նշանակում, թե չի կարող նույնքան ՕՐԻՆԱԿԱՐԳ (լեգիտիմ) լինել ուղեվարձի
բարձրացման առիթով առաջին անգամ իր ձայնը բարձրացրած, իր նպաստը բերած
յուրաքանչյուրի պայքարը։ Հիմա՝ արտաքուստ հակադիր մի այլ հարցադրում. իսկ ի՞նչ
տեղի կունենար, եթե, օրինակ, «շոու բիզնեսի» հիշյալ ներկայացուցիչները ժամանակին
բավարարած լինեին վերոբերյալ մեղադրական արձանագրումներին։ Պատասխանը, կարծեմ,
անսակարկելի է. նրանցից ոչ մեկն այսօր իր տեղում չէր լինի։ Ավելին՝ նրանց մեծ մասը
Հայաստանո՛ւմ չէր լինի՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց գործընկերներից շատերը, ինչպես
այլ բնագավառների տասնյակ ու արդեն հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ։ Ուստիեւ
կսխալվենք (կսխալվենք՝ հօգուտ իշխանության), եթե խնդիրը դիտարկենք
մեղադրել-չմեղադրելու, արդարացնել-չարդարացնելու, կասկածել-չկասկածելու հարթության
վրա։
1988-90թթ.ղարաբաղյան
ժողովրդավարական շարժումն իր ժողովրդավարական որակով հզորացավ աստիճանաբար՝
կոմունիստական ռեժիմի դեմ հասարակական նորանոր շերտերի ընդվզման ու պայքարի մեջ
մտնելու շնորհիվ։ Ժողովրդավարության հաստատմանն ուղղված այդ շարժումը (գիտական տերմինով՝ բուրժուա-դեմոկրատական
հեղափոխությունը) հաղթանակի հասավ այն բանի շնորհիվ, որ նրա մեջ
տարբեր ժամանակներում ընդգրկվեցին ոչ միայն նորանոր հասարակական շերտեր, այլ նաեւ
նույն կոմունիստական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, ընդհուպ՝
պաշտոնյաներ։ 1990թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ռեժիմին
ձեռնոց նետած Հայոց համազգային շարժման ցուցակում նաեւ գործող կոմունիստներ կային։
Բայց այդ գործընթացը շարունակվեց նաեւ հետո։ Ժողովրդավարական ուժերի վերջնական
հաղթանակը դե յուրե արձանագրվեց օգոստոսի 4-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝
Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելով։ Ու դա տեղի ունեցավ նաեւ այն բանի շնորհիվ,
որ (նախապես հայտարարելով) նրան ձայն տվեցին մոտ մեկ տասնյակ կոմունիստ
պատգամավորներ։
Այդ տարիներին էլ
կոմունիստական իշխանությունը Շարժումը թուլացնելու, իր համար անվտանգ դարձնելու
համար նույնպիսի մեթոդներ էր կիրառում, նույն զինանոցից էր օգտվում, ինչ ներկա
ռեժիմը։ Շարժման հաղթանակից հետո քաղաքական ասպարեզից շաբաթների ընթացքում չքացան,
չզարմանաք, չորս տասնյակի չափ «կազմակերպություններ»։ Բայց եթե ինչ-որ պահից
Շարժումը միայն կասկածի հիմքով վերաբերվեր իշխանության
դեմ որեւէ կերպ ընդվզող, չհամաձայնող խավերին, խմբերին, անգամ նույն իշխանության
մաս կազմած անհատներին ու հատվածներին՝ նկատի ունենալով նրանց երեկվա օրը, ապա
ինքն իրեն կդատապարտեր պարտության։
Ամեն մեկի համար մի օր
է «դանակը ոսկորին հասնում», ամեն մեկի համար մի օր է լցվում համբերության բաժակը,
ամեն մեկը մի օր է որոշում անցնել իր «Ռուբիկոնը»։ Ոչ մեկի համար չի կարելի փակել
այդ ճանապարհը։ Եւ հենց այս տիրույթում պետք է փնտրել քաղաքացիականի ու քաղաքականի
սահմանագիծը, որոնք միմյանց ոչ թե բացառում, այլ փոխլրացնում են՝ բռնապետության
դեմ պայքարում դառնալով վերջնական հաջողության միակ հիմքը։
Հ.Գ. Իսկ վարչախմբի ռեակցիան տեղի ունեցածին չպետք է փնտրել ո՛չ
ոստիկանության գործողություններում, ո՛չ էլ գալուստսահակյանների
պոռոտախոսություններում։ Այն պետք է փնտրել «ազատ ու անկախ» մամուլի՝ Բաղրամյան
26-ից ստացած պատվերների «նրբին» կատարումներում։ Վերջինս հանգում է հենց
«քաղաքացիականի» ու «քաղաքականի»՝ միմյանցից սահմանազատմանն ու հակադրմանը՝ հօգուտ
առաջինի։ Եւ դա այլ բան չէ, քան վարչախմբի վախի արտահայտություն այն հնարավոր
քաղաքական զարգացումներից, որ կարող են առաջանալ հասարակական այդ մեկտեղումից։
Ամեն մեկի համար մի օր է լցվում համբերության բաժակը, ամեն մեկը մի օր է որոշում
անցնել իր «Ռուբիկոնը»։
Հանրայն տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ
կապված հասարակական ընդդիմացմանը տրված գնահատականներն ու մեկնաբանությունները տարաբնույթ
են. իշխանական խաղ՝ ընդհանուր շատ ավելի մեծ թանկացումների գոլորշին բաց թողնելու համար,
ներիշխանական խմբերի պայքար,
դավադրություն, իշխանության նահանջ կամ պարտություն, քաղաքացիական ընդվզման հաղթանակ,
նույնիսկ՝ փառահեղ հաղթանակ եւ այլն։ Նոր երեւույթ էր հասարակության մինչ այժմ առավելապես
պասիվ շերտերի ներկայացուցիչների անակնկալ թվացող ակտիվությունը։ Այդ ֆոնին, որպես
առանձին միավոր, արձանագրվեց մասնավորապես, ինչպես ասում են, «շոու բիզնեսի» ներկայացուցիչների
մի խմբի ակտիվությունը, որ շատերի, հատկապես երիտասարդների ներգրավման համար էական
դեր խաղաց եւ ավարտվեց որոշման կասեցման նախօրյակին հայտնի «ամոթ է»-«ամոթ չէ» կլիպի նկարահանմամբ ու տարածմամբ։
Հայտնի է, որ վարչախումբը, որպես իր ապօրինի
իշխանության պահպանման միջոց, հասարակությանն ապակողմնորոշելու համար, վաղուց արդեն
լայնորեն կիրառում է զանազան հնարքներ՝ սկսած կեղծ ընդդիմություն ձեւավորելուց, ընդդիմադիր
դաշտում եղած ուժերին մասնատելուց, գնելուց, հասարակական կազմակերպություններն օգտագործելուց։
Ցցուն օրինակները տասնյակներով հայտնի են բոլորին։ Այս ֆոնի վրա է, ահա, որ ոմանց մոտ
կասկած առաջացավ. արդյո՞ք այս ամենը իշխանական
հերթական մի խաղ չէ, որում օգտագործվում են «շոու բիզնեսի» ներկայացուցիչներ եւ այլոք։
Քաղաքական հարթության վրա այս հարցն այո կամ ոչ պատասխան չունի։ Քաղաքական հարթության
վրա մի կողմից՝ կան հարցադրումներ, որոնք ՕՐԻՆԱԿԱՐԳ
(լեգիտիմ) են դարձնում հիշյալ կասկածը, մյուս կողմից՝ կան հարցադրումներ, որոնք նույնքան
ՕՐԻՆԱԿԱՐԳ են դարձնում հակառակ պնդումը։
Ահա շրջանառվող հարցադրումների առաջին խումբը.
- Իշխանությունն արել է նմանօրինակ բազմաթիվ
քայլեր, որոնց հետեւանքով միայն վերջն 5-6 տարում եռապետկվել է բնակչության աղքատության
տոկոսը։ Նա այսօր էլ, ուղեվարձի թանկացման կողքին, անում է քայլեր, որոնք մի քանի անգամ
ավելի են խփում անապահով խավի գրպանին, խորացնում աղքատությունը (թանկանում է հոսանքը,
գազը, հացը, ուսման վարձերը եւ այլն)։ Ինչո՞ւ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրն
այլ ապրանքների ու ծառայությունների ընդհանուր թանկացումներից առանձնացվեց, ինչո՞ւ
հատկապես այս մեկը շարժեց նրանց հումանիտար զգացումները։
- Տարոն Մարգարյանն իր ձեռքով գրել ու ստորագրել
է, որ մի քանի տարում, պետական ծառայության մեջ գտնվելով, Երեւանի բնակիչներից 10 միլիոնի
դոլարի չափ գումար է գողացել (բնականաբար՝ առաջին հերթին նույն անապահով խավից)։ Ուղիղ
մեկ ամիս նախընտրական շրջանում այս թեման փաստերով բացվեց «Ա-ից մինչեւ Ք» ու դարձավ
անսակարկելի։ Ինչո՞ւ որեւէ մեկն այն ժամանակ, կամ թեկուզ հիմա, չասաց՝ «Տարո՛ն, ամոթ
է գողություն անելը», կամ՝ նրանից տուժած քաղաքացիներին կոչ չարեց՝ «ամոթ է գողին ու
կաշառակերին ձայն տալը»։
- 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում խաղաղ
ցուցարարների ջարդ տեղի ունեցավ, հետո նրանց վրա կրակեցին, 10 մարդ զոհվեց։ Հետո՝ հարյուրավոր
ձերբակալություններ, 100-ից ավելի քաղբանտարկյալներ, հազարավոր հետապնդվողներ։ Հումանաիտար,
նաեւ քաղաքացիական պարտքի զգացումը չպիտի՞ մղեր գեթ մեկ անգամ բողոքի ձայն բարձրացնել
այդ խայտառակությունների դեմ։ Իմիջայլոց, այսօր էլ կա քաղբանտարկյալ, որի ազատման պահանջով
ամեն ուրբաթ բողոքի ցույց է տեղի ունենում։
- Հրապարակվեցին ՝ Ռ. Քոչարյանից ու Ս. Սարգսյանից
սկսած, իշխանական վերնախավի կողմից նույն ժողովրդից կողոպտած ոչ թե միլիոնավոր, այլ
տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող հարստության մանրակրկիտ ցուցակները։ Ինչո՞ւ որեւէ
մեկը հրապարակավ չասաց՝ «ամոթ է սեփական ժողովրդին այսպես վայրենաբար կողոպտելը»։ Բացահայտվեցն
երկրի վարչապետի խայտառակ օֆշորային մեքենայություններ. Ինչո՞ւ որեւէ մեկը չասաց ու
չի ասում՝ «ամոթ է բոլորիս համար նման վարչապետ ունենալը»։
Այս ամենը հասկանալի է, ընդունելի։ Բայց ամենեւին
չի նշանակում, թե չի կարող նույնքան ՕՐԻՆԱԿԱՐԳ
(լեգիտիմ) լինել ուղեվարձի բարձրացման առիթով առաջին անգամ իր ձայնը բարձրածրած,
իր նպաստը բերած յուրաքանչյուրի պայքարը։ Հիմա արտաքուստ հակադիր մի այլ հարցադրում.
իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե, օրինակ, «շոու բիզնեսի» հիշյալ ներկայացուցիչները ժամանակին
բավարարած լինեին վերոբերյալ մեղադրական արձանագրումներին։ Պատասխանը, կարծեմ, անսակարկելի
է. նրանցից ոչ մեկն այսօր իր տեղում չէր լինի։ Ավելին՝ նրանց մեծ մասը Հայաստանում
չէր լինի՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց գործընկերներից շատերը, ինչպես այլ բնագավառների
տասնյակ ու արդեն հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ։ Ուստիեւ կսխալվենք (կսխալվենք՝ հօգուտ իշխանության), եթե խնդիրը դիտարկենք
մեղադրել-չմեղադրելու, արդարացնել-չարդարացնելու, կասկածել-չկասկածելու հարթության
վրա։
1988-90թթ.ղարաբաղյան ժողովրդավարական շարժումն
իր ժողովրդավարական որակով հզորացավ աստիճանաբար՝ կոմունիստական ռեժիմի դեմ հասարակական
նորանոր շերտերի ընդվզման ու պայքարի մեջ մտնելու շնորհիվ։ Ժողովրդավարության հաստատմանն
ուղղված այդ շարժումը (գիտական տերմինով՝ բուրժուա-դեմոկրատական
հեղափոխությունը) հաղթանակի հասավ այն բանի շնորհիվ, որ նրա մեջ տարբեր ժամանակներում
ընդգրկվեցին ոչ միայն նորանոր հասարակական շերտեր, այլ նաեւ նաեւ նույն Կոմունիստական
կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, ընդհուպ՝ պաշտոնյաներ։ 1990թ. մայիսին կայացած
խորհրդարանական ընտրություններում ռեժիմին ձեռնոց նետեծ Հայոց համազգային շարժման ցուցակում
նաեւ գործող կոմունիստներ կային։ Բայց այդ գործընթացը շարունակվեց նաեւ հետո։ Ժողովրդավարական
ուժերի վերջնական հաղթանակը դե յուրե արձանագրվեց
օգոստոսի 4-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելով։ Ու դա
տեղի ունեցավ նաեւ այն բանի շնորհիվ, որ (նախապես հայտարարելով) նրան ձայն տվեցին մոտ
մեկ տասնյակ կոմունիստ պատգամավորներ։
Այդ տարիներին էլ կոմունիստական իշխանությունը
Շարժումը թուլացնելու, իր համար անվտանգ դարձնելու համար նույնպիսի մեթոդներ էր կիրառում,
նույն զինանոցից էր օգտվում, ինչ ներկա ռեժիմը։ Շարժման հաղթանակից հետո քաղաքական
ասպարեզից շաբաթների ընթացքում չքացան, չզարմանաք, չորս տասնյակի չափ «կազմակերպություններ»։
Բայց եթե ինչ-որ պահից Շարժումը միայն կասկածի
հիմքով վերաբերեր իշխանության դեմ որեւէ կերպ ընդվզող, չհամաձայնող խավերին, խմբերին,
անգամ նույն իշխանության մաս կազմած անհատներին ու հատվածներին՝ նկատի ունենալով նրանց
երեկվա օրը, ապա ինքն իրեն կդատապարտեր պարտության։
Ամեն մեկի համար մի օր է «դանակը ոսկորին հասնում»,
ամեն մեկի համար մի օր է լցվում համբերության բաժակը, ամեն մեկը մի օր է որոշում անցնել
իր «Ռուբիկոնը»։ Ոչ մեկի համար չի կարելի փակել այդ ճանապարհը։ Եւ հենց այս տիրույթում
պետք է փնտրել քաղաքացիականի ու քաղաքականի սահմանագիծը, որոնք միմյանց ոչ թե բացառում,
այլ փոխլրացնում են՝ բռնապետության դեմ պայքարում դառնալով վերջնական հաջողության միակ
հիմքը։
Հ.Գ. Իսկ Վարչախմբի ռեակցիան տեղի ունեցածին չպետք է փնտրել ո՛չ ոստիկանության
գործողություններում, ո՛չ էլ գալուստսահակյանների պոռոտախոսություններում։ Այն պետք
է փնտրել «ազատ ու անկախ» մամուլի՝ Բաղրամյան 26-ից ստացած պատվերների «նրբին» կատարումներում։
Վերջինս հանգում է հենց «քաղաքացիականի» ու «քաղաքականի» միմյանցից սահմանազատմանն
ու հակադրմանը հօգուտ առաջնի։ Եւ դա այլ բան չէ, քան վարչախմբի վախի արտահայտություն
այն հնարավոր քաղաքական զարգացումներից, որ կարող է հենվել հասարակական այդ մեկտեղման
վրա։