Նոյեմբերի 13-ին լրանում է Վանո Սիրադեղյանի
65 տարին։
Վանոն, անշուշտ, առաջին հերթին գրող է։ Տաղանդավոր,
հաճախ՝ հանճարեղ։ Եւ յուրահատուկ, հաճախ՝ խիստ յուրահատուկ։ Վանոն դասագրքեր է մտնելու։
Առաջին հերթին՝ հայ գրականության։ Հրանտ Մաթեւոսյանի կողքին։ Նրա պատմվածքները չեն
հնանալու, կարդացվելու և հանձնարարվելու են։ Վանոն դրվելու է դասականների կողքին։ Իրական
դասականների։ «Ափսոս էր... գրողը»։
Վանոն պետական-քաղաքական գործիչ է։ Նաև հրապարակախոս՝
գրողականի ու քաղաքականի անկրկնելի սինթեզով։
Այստեղ էլ՝ տաղանդավորի, հաճախ՝ հանճարեղի իր ոչ ստանդարտով։ Վանոն միջավայր էր՝ ինքնատիպ,
ձգող, բազմազան։
Վանոն, իհարկե, գրող էր առաջին հերթին։ Եւ մտավորական՝
դրանց առաջ։ Եւ որպես մտավորական՝ Քաղաքացի ամեն ինչից առաջ։ Անթեք, չլռող, անլուռ։
Քաղաքացի-գրող, Քաղաքացի-գործիչ, Քաղաքացի-հրապարակախոս։ Չհանդուրժված։
Արդեն10 տարի Վանոն քաղաքական վտարանդիության
մեջ է։
Շնորհավոր ծնունդդ Վանո։Բարի վերադարձ այն Հայաստան,
որի տերը Քաղաքացին է լինելու։ Գալիս է Քաղաքացու ժամանակը։ Ափսոս է, առաջին հերթին,
գրողը...
Աշոտ Սարգսյան
«ՀԺ»
13.11.2011
No comments:
Post a Comment