Հարցազրույց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Աշոտ Սարգսյանի հետ
Համաժողովրդական շարժումն ինչո՞ւ տրանսֆորմացվեց Հայ
Ազգային Կոնգրեսի, ինչպես է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը։
Այն անվստահությունը
եւ դժգոհությունը, որ այս վարչախմբի դեմ կար ի սկզբանե, 1997թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից
ու դրա հետեւանքով իշխանության բոլորովին նոր որակի առաջացմանը զուգընթաց համաժողովրդական
բնույթ ստացավ։ Համաժողովրդական այդ դժգոհությունն իր դրսեւորումներն ստացավ հաջորդ
ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեների ժամանակ։ Սակայն իր մշակած մեխանիզմներով
(գրպանային ընդդիմություն, համատարած օրինախախտումներ, բռնություններ եւ այլն), վարչախմբին
հաջողվեց պահպանվել։ Դրան մեծապես նպաստեց միջազգային պատկան կազմակերպությունների
անտարբեր, երբեմն՝ խրախոսող վերաբերմունքը։ Սակայն այդ ընթացքում համատարած հասարակական
դժգոհությունը համաժողովրդական շարժման չվերածվեց այնպես, ինչպես դա եղավ վերջին մեկ
տարում։ 2007թ. աշնանից է, որ սկիզբ առավ իրոք միասնական համաժողովրդական շարժում,
ինչում, ակնհայտորեն որոշիչ դեր խաղաց ՀՀ Հիմնադի-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր
ելույթներով ու գործունեությամբ։ Նրա շուրջ համախմբվեցին բոլոր այն քաղաքական ուժերը,
որոնք երբեւէ գործարքի չէին գնացել վարչախմբի հետ ու չէին կորցրել քաղաքական ուժի իրենց
բնութագիրը։ Խնդիրը ձեւակերպվեց հետեւյալ կերպ. իշխող վարչախումբն իր բոլոր հատկանիշներով
նույնանում է օտար նվաճողի բռնատիրության, ուստիեւ նրա դեմ պայքարը ազգային-ազատագրական
է։ Ու քանի որ խնդրի բանաձեւումը ճշգրիտ էր, եւ բխում էր բոլորի համոզումներից, Շարժումը
շատ արագ ձեռք բերեց իրոք համաժողովրդական բնույթ՝ իր ֆիզիկական մասշտաբներով հասնելով
1988 թ. Շարժմանը, իսկ քաղաքական որակական հատկանիշներով գերազանցելով այն։ Ավազակապետական
բուրգը խարխլվեց եւ կարողացավ փրկվել միայն մարտի 1-ի ոճրագործ սպանդի ու դարձյալ եւրոպական
պատկան կառույցների ոչ համարժեք արձագանքի, ավելի ճիշտ՝ հանցավոր ,ներողամտությանե
շնորհիվ։ Սակայն դրա հետ ժողովուրդը չհամակերպվեց, եւ Շարժումը ոչ միայն պահպանեց իր
պոտենցիալը, այլեւ շարունակեց ակտիվ պայքարը։ Մի բան ակնհայտ է. այդ պայքարը ոչ մի
դեպքում չի կարող դադարել, քանի դեռ Հայաստան պետության ու նրա ժողովրդի համար, առանց
չափազանցնելու, ըստ էության, դրված է լինել-չլինելու հարցը։ Եւ որպեսզի այդ պայքարը
նաեւ առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ էր նրա ողջ պոտենցիալի ի մի հավաքման, կազմակերպման
ու ճշգրիտ գործադրման մի ձեւ գտնել։ Այնպես որ, դա ոչ թե տրանսֆորմացիա է, այլ նման
իրավիճակներում (նաեւ այլ ժողովուրդների պատմության մեջ հանդիպող) համախմբման բնական
ու անհրաժեշտ քայլ. Հայ Ազգային Կոնգրեսն ընդամենը Համաժողովրդական շարժման հավաքականության
նվազագույն անհրաժեշտ կազմակերպվածությունն է ապահովելու եւ պայքարի արդյունավետությունը։
Արդեն մեկ տարի է, Շարժումն ինչ անում է, կարծես անում է դրսի համար։ Այս իշխանությանը
ոչինչ քաղաքական կամ քաղաքակիրթ չի հետաքրքրում կամ նա դա չի ընկալում։ Այսպես մինչեւ
ո՞ւր։
Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկում պատկերավոր
ասում էր՝ մենք շախմատ ենք խաղում, նրանք՝ քինգ-բոքսինգ։ Դա իրոք այդպես է։ Տարբեր
մարդկանց կողմից տարակուսանքի, բողոքի, նույնիսկ նույն (ապօրինի եւ ուժային) մեթոդները
կիրառելու առաջարկների տեսքով ամեն օր լսում ենք դա։ Շատերը ,կոպիտ սխալե են համարում
փետրվարի 26-ին կես միլիոնանոց բազմությունը Բաղրամյան փողոց չառաջնորդելը եւ այլն։
Չեմ խոսում ավելի ծայրահեղ առաջարկների մասին։ Երբեմն պատասխանում ենք՝ ,դա մեր ոճը
չէե։ Բայց իրականում խնդիրը դրանում չէ։ ,Ակն ընդ ական, ատամն ընդ ատամանե կամ ,խոտորնակին
խոտորնակե սկզբունքը այս դեպքում ճիշտ չէ։ Նույնիսկ կոպիտ սխալ է։ Ո՛չ դրսին, ո՛չ էլ
այլ մեկին դուր գալու համար չէ, որ մենք ,շախմատ ենք խաղումե։ Մեր մարտավարությունը
պայմանավորված է հետեւյալ հանգամանքով։ Քաղաքական եւ օրինական դաշտում մենք բազմակի
հզոր ենք վարչախմբից, եւ աշխատում ենք նրան քաշել այդ դաշտ։ Վարչախումբը, իրեն վստահ
է զգում ոչ քաղաքական ու ապօրինության դաշտում, եւ աշխատում է պայքարը տեղափոխել այդ
դաշտ։ Հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները ըստ էության իշխանության հասնելու
արյունոտ պետական հեղաշրջումներ էին։ Այս ավանդույթը պետք է ջարդել, Հայաստանում մեկանգամ
եւ ընդմիշտ իշխանությունը եւ նրա փոփոխումը պետք է դրվի ամուր քաղաքական եւ օրինական
հիմքի վրա։ Դա կլինի հաղթանակ, այլ կերպ կործանարար այդ ավանդույթը չի վերանա։ Իսկ
դա հնարավոր է մի այն քաղաքական պայքարով։ Այնպես որ ինչ որ անում ենք մեզ համար ենք
անում, ոչ թե դրսի։
Պայքարի առաջին փուլում շատ էին զանազան անակնկալներն ու անսպասելի քայլերը։ Այնպիսի
տպավորություն է ստեղծվում, կարծես դրանք սպառվել են։
Դրանք չեն սպառվել, եւ չեմ կարծում, թե Ձեր հարցը նպատակ
է հետապնդում, որպեսզի ես բացահայտեմ այդպիսիք։ Ասեմ միայն, որ կան չավարտված ու սպասվող
գործընթացներ, որոնք ուղղակի կամ միջնորդավորված կապվելու են մեր քայլերի հետ, եւ որոնք
չի կարելի հաշվի չառնել մեր հետագա գործողություններում։ Բացի այդ՝ քաղաքական պայքարում
որքան կարեւոր է ոգեւորությունը, նույնքան կարեւոր է համբերությունն ու սառնասրտությունը։
Իսկ թե դրանցից երբ որը պետք է գործադրել, քաղաքական պայքարի տեխնոլոգիայի ու քաղաքական
հաշվարկի հարց է։
Ինչպե՞ս եք գնահատում իշխանության քաղաքական վիճակը կովկասյան, մասնավորապես Վրաստանի
հետ կապված խնդիրներում, Ռուսաստան-Արեւմուտք
սրված հարաբերություններում կողմնորոշվելու ունակությունը։
Եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ այդ կողմնորոշումը
բխի Հայաստանի պետական շահերից, ապա իշխող վարչախումբը վաղուց արդեն նման խնդիր չունի։
Եթե խոսքը վերաբերում է իշխանությունը եւ սեփական ունեցվածքը ապահով պահելուն, ապա
դրա փորձը նրանք ունեն։ Ընդամենը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հաշվին պետք է վճարել
նրան, ով այդ վճարի դիմաց կհամաձայնի երաշխավորել նրանց իշխանությունը եւ ունեցվածքը.
երաշխավորի գեթ այս պահին, թեկուզ կարճ ժամանակով։ Այդ առեւտուրը կարծես թե Ռուսաստանի
հետ չէ. վերջերս ռուսական ,ՌԲԿե հայտնի ամսագիրը Սերժ Սարգսյանի մասին խայտառակ իրողություններ
բացահայտեց։ Կգնա՞ Արեւմուտքը նման կեղտոտ
գործարքի՝ վաստակելով ողջ հայ ժողովրդի ատելությունն ու թշնամանքը, ցույց կտա ժամանակը։
Սակայն մի բան պարզ է. Թուրքիան, նախագահ Գյուլի վերջին այցից հետո չափազանց ակտիվ
նկրտումներ է դրսեւորում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ակտիվ, եթե չասենք
վճռական դերակատարություն ունենալու համար։ Իսկ թե այդ դեպքում ինչպիսին կլինի ,կարգավորումըե,
կարծես թե ակնհայտ է։ Հայկական կողմի դրա պատասխանը միշտ եղել է կտրուկ անհամաձայնությունը,
հիմա դրա պատասխանը Սերժ Սարգսյանի անիմաստ ժպիտն է։ ,Ղարաբաղը ծախելուե այն մեղադրանքը,
որ ժամանակին վանկարկում էին այսօրվա վարչախմբի մաս կազմող գործիչներն ու ուժերը, իրականություն
է դառնում հենց իրենց ձեռքով։
Որոնք են Հայ ազգային Կոնգրեսի ծրագրերը
Կոնգրեսն ունի հստակ քաղաքական ուղեգիծ. պետականությունը
դնել այնպիսի հիմքերի վրա, որ այն անմնացորդ ծառայի Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին։
Դրա համար անհրաժեշտ առաջին պայմանը սահմանադրական կարգի վերականգնումն է, կրիմինալի
փոխարեն քաղաքական համակարգի վերականգնումը, բարձր լեգիտիմությամբ իշխանության ձեւավորումը։
Իսկ այս հիմքի եւ քաղաքական ուժերի առողջ մրցակցության պայմաններում արդեն հեշտությամբ
կարվեն այն բարեփոխումները, որոնք կապահովեն մարդու ազատությունը, իրավունքների պաշտպանվածությունը,
առողջ քաղաքական պայքարի դաշտը, երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները։
Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որ պետք է լուծել, ինչպե՞ս է տեսնում ՀԱԿ-ը դրանց
լուծումները, եւ յուրաքանչյուրն ինչ անելիք ունի։
Իրավիճակն առաջիկայում կարող է շատ ավելի բարդ, սուր
ու ճակատագրական դառնալ, քան կարելի է ենթադրել։ Հնարավոր են ոչ ստանդարտ իրավիճակներ
ու ոչ ստանդարտ քաղաքական քայլերի անհրաժեշտություն։ Նման պարագայում անհրաժեշտ է Հայ
Ազգային Կոնգրեսի արագ կազմավորում, հասարակության համախմբում եւ անվերապահ վստահություն
Շարժման քաղաքական ղեկավարության նկատմամբ, մի բան՝ որ չի պակասել առ այսօր։
Երբ ենք, այնուամենայնիվ, սրանցից ազատվելու, սրանց սիկտիր անելու։
Հարցի մեջ էմոցիան գերազանցում է 50%-ը, ուստի դրան
չեմ տալիս ակնկալվող պատասխանը։ Մարդկայնորեն հասկանում եմ, թե շատերի համար որքան
կարեւոր է ,երբե-ը, բայց, արդեն ասացի, շատ ավելի կարեւոր է ,ինչպեսե-ը։ Իսկ ,երբե-ը
կախված է հասարակության համախմբվածության ու կազմակերպվածության աստիճանից։
«Ժամանակ» Երեւան, 13.09.08
No comments:
Post a Comment