Tuesday, October 26, 2010

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

26.10.2010

2007թ. աշնանը, երբ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին իսկ հանրահավաքային ելույթում ավազակապետական համակարգի ու կոռուպցիոն բուրգի կազմաքանդման խնդիրը հռչակեց որպես նախընտրական պլատֆորմ, միջազգային կարեւորագույն քաղաքական վերլուծական կենտրոններից մեկն արձանագրեց, որը, ի դեմս նրա, քաղաքական պայքարի ասպարեզ է մտել մի գործիչ, որն օժտված է տեւական ռազմավարական պայքարի հսկայական փորձով, հմտությամբ ու համառությամբ։
Ռազմավարական պայքարը
Շատ արագ նրա շուրջ համախմբվեցին ռեժիմի դեմ մինչ այդ պայքարած տասնյակ քաղաքական ուժեր եւ հասարակության մեծագույն մասը։ Համաժողովրդական շարժմանը դեմ կիրառվեց ամենակեղտոտ տեխնոլոգիաների ողջ զինանոցը՝ խաղաղ ցուցարարներին գնդակահարելուց սկսած մինչեւ պառավական զրույցների մակարդակի կեղծ լուրերի տարածումը։ Հսկայական միջոցներ ու ջանքեր գործադրվեցին Համաժողովրդական շարժում-Հայ Ազգային Կոնգրեսը քաքայելու, նրա ձեռնասուն նմանակը ստեղծելու, առաջնորդին վարկաբեկելու, համար։ Ապարդյուն։ Վերջին՝ Հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքում սկզբից մինչեւ վերջ հորդառատ անձրեւի տակ կանգնած ու հսկայական էներգետիկայով երթ իրականացրած մի քանի տասնյակ հազար մարդիկ փայլուն ապացուցեցին դա։ Ինչպես երեք տարի առաջ, այդ օրն էլ, Առաջին նախագահի ելույթի նախապես հայտարարված թեման չարիքների արմատ կոռուպցիոն համակարգն էր։
Ռազմավարական պայքարն առաջին հերթին պահանջում է համբերություն եւ հաշվարկ։ Դրա անհրաժեշտությունն ու նրբությունը հեշտ չէ, բայց հնարավոր է բացատրել ոչ ընդարձակ քաղաքական շրջանակի։ Դա չափազանց բարդ է, երբ «խոսակիցդ» հասարակական լայն զանգվածներն են։ Էլ ավելի բարդ է ժամկետային որոշակի վերջնակետ ենթադրող (տվյալ դեպքում՝ դա 2008-ի փետրվարի 19-ն էր)հախուռն պայքարի ելած հսկայածավալ համաժողովրդական շարժումը անկորուստ տեղափոխել ռազմավարական տեւական պայքարի (Հայ Ազգային Կոնգրեսի) ռեժիմի։ Բայց այս ամենը հաջողվեց. պահպանվեց այն կրիտիկական զանգվածը, որն ավելի քան բավարար էր պայքարը հաստատակամորեն եւ առավելագույն արդյունավետությամբ շարունակելու համար։ Առանց մեղանչելու պայքարի տասնյակ հազարավոր մասնակիցների դեմ, պետք է արձանագրել, որ դա հնարավոր եղավ Շարժման առաջնորդների ունակությունների ու հաստատակամության շնորհիվ։ Բայց, ինչպես հայտնի է՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Ուստիեւ՝ ի պատիվ նույն այդ տասնյակ հազարավորների, պետք է նաեւ արձանագրել, որ դա, մյուս կողմից՝ հնարավոր դարձավ զանգվածների բացառապես ռացիոնալ մտածողության ու ընկալման հիմքի վրա առաջացած անխաթար հավատի շնորհիվ։ Դրանով Հայաստանի ժողովուրդն, ի դեմս իր քաղաքականապես ու քաղաքացիական կեցվածքով ամենաակտիվ մասի, ցուցադրեց, որ «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» աֆորիզմն այս դեպքում իմաստակություն է, եւ այն առնվազն պետք է բերել «ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը» տեսքի։ Եւ քաղաքական այն հրաշքը, որ առարկայացավ Հայ Ազգային Կոնգրեսի տեսքով՝ որպես ամենաանտանելի պայմաններում ժողովրդի համառության, հաստատակամության ցուցադրում, դրա նմանողությամբ հուշում, մղում է մի այլ մտքի՝ «Համաժողովրդական Շարժումն արժանի է իր առաջնորդներին»։
Արեւմուտքը
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Շարժման ու Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական հակառակորդը միայն իշխող վարչախումբը չէր։ Ի դեմս Արեւմտյան երկրների, իշխող վարչախումբն ուներ իր փայփայողին։ Շահախնդիր փայփայողին։ Ավազակապետության բերած արհավիրքներն առաջին հերթին Հայաստանի ժողովրդի գլխին էին պայթում, ուստիեւ հենց սկզբում դրա «անատոմիայի ու մեխանիկայի» բացահայտումը նախ եւ առաջ հայաստանյան հասարակության համար էր։ Ե՛ւ Արեւմտյան երկրները, ե՛ւ Ռուսաստանը շատ լավ գիտեին հայաստանյան վարչախմբի էությունը։ Գիտեին, որ պետականության զգացողությունից ու քաղաքական որակից զուրկ այդ մարդիկ պատրաստ են ապօրինի իշխանության պահպանման դիմաց վճարել անմեն ինչով։ Եւ դա էլ նրանց պետք էր. նորից չթվարկենք, նրանք ստացան՝ ով ինչի հավակնում էր։
Այս ընթացքում Շարժման մասնակիցների ամենադժվար հարցերից մեկը եղել է հետեւյալը. «Եթե աշխարհի հզորներին ձեռնտու է ոչ լեգիտիմ, խոցելի ու թույլ իշխանությունը, ինչո՞ւ պետք է ինչ-որ պահի նրանք դադարեցնեն իրենց օժանդակությունը, եւ, այդ դեպքում, դատապարտված չէ՞, արդյոք, մեր պայքարը»։ Որքան էլ տրամաբանական, բայց հիմնական մասով  տեսական թվացող պատասխանները հանգստացնում, բայց մինչեւ վերջ չէին համոզում հարց տվողներին։ Մինչեւ, ինչպես երբեմն լինում է, ըստ ժողովրդական խոսքի՝ կարծես թե շաբաթն ավելի շուտ է գալու, քան ուրբաթը։
«Ինչո՞ւ»-ների շքահանդես
Որոշ վերլուծաբաններ անհամարժեք են համարում «Պզե-Պզո-ՊԱԶո» մակարդակով կատարված հանցագործությունը եւ ԱՄՆ-ի բարձրացրած համաշխարհային աղմուկը։ Ոմանք տարակուսում են, թե ինչո՞ւ է այսօր կոշտանում եւրոպական երկրների ու կառույցների դարձվածաբանությունը իրենց գուրգուրած վարչախմբի նկատմամբ։ Ոմանց համար էլ անբացատրելի է մնում, թե ինչո՞ւ են ռուսական իշխանությունները, իրենց ամբողջ ուզած-ստացածի դիմաց շնորհակալ լինելու փոխարեն, հայաստանյան վարչախմբի բարձրագույն էլիտայի ներկայացուցիչների կողոպտածի ցանկը հրապարակում՝ Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչո՞ւ են հատուկ շեշտադրում Լուժկովի հետ հայաստանյան պաշտոնյաների հանցավոր կապերը՝ նույն էլիտայի ամենաազդեցիկ անդամներից 32 հոգու ցուցակ ներկայցնում՝ նրանց դեմ հետաքննություն սկսելու համար։ Ոչ մեկը չի հասկանում, թե ինչո՞ւ են, ձեն-ձենի տված, աշխարհի տարբեր ծայրերում համաշխարհային հնչեղության այլ «հայկական» գործեր բացահայտվում՝ անթաքույց ակնարկելով դրանց կապը բարձրագույն իշխանության հետ։ Վերլուծաբաններն իներցիայով դա բացատրում են Ղարաբաղի հարցում ճնշումների լրացուցիչ լծակներ ձեռք բերելու հանգամանքով։ Դա ճիշտ չէ. շահագրգիռ բոլոր կողմերն այս տասը տարվա ընթացքում վաղուց արդեն ձեռք են բերել այդօրինակ անհրաժեշտ լծակները, եւ, այս դեպքում, ինչ կատարվում է՝ շատ ավելի լուրջ խնդիր է ենթադրում որպես միջազգային հանրության անհանգստության հիմք։
Ավազակապետության ներքին տրամաբանությամբ
Կոռուպցիոն բուրգի վրա հենված ավազակապետական իշխանությունը, ինչպես ցանկացած ռեժիմ, նույնպես կենդանի օրգանիզմ է՝ իր գոյատեւման ու զարգացման ներքին տրամաբանությամբ։ Յուրահատուկ տրամաբանությամբ։ Նրա թիրախն, ինչպես ասացինք, առաջին հերթին սեփական երկիրն ու ժողովուրդն է։ Բայց այս «կերը» կարող է ինչ-որ պահի սպառվել կամ քչանալ։ Գայլը, թեկուզ կուշտ, չի կարող անտարբեր անցնել ոչխարի հոտի կողքով. այդ պահից նա կդադարի գայլ լինելուց։ Ավազակապետական համակարգը չի կարող հագեցման, կշտանալու զգացողություն ունենալ. նա այդ պահից կմահանա։ Ոչ միայն պետականության զգացողություն, այլեւ ընդհանրապես որեւէ սրբություն չճանաչող այդ ճիվաղը, շուտ թե ուշ իր շոշափուկները պետք է դուրս հաներ երկրի սահմաններից, բնականաբար՝ ամենահանցավոր ասպարեզներում, քանզի դրանք նաեւ ամենաեկամտաբերն են. միջազգային նարկոբիզնես, մարդավաճառություն, փողերի լվացում, զենքի ապօրինի առեւտուր, ահաբեկչություն։ Մյուս կողմից՝ այս բաց պատուհանը, կանաչ միջանցքը չէին կարող անմիջապես չնկատել միջազգային հանցավոր կառույցները եւ առաջին հեթին ահաբեկչական կազմակերպությունները։ Նրանք (այլ տեղերում պետական հսկողությունն ու վերահսկողությունը շրջանցելու ստիպված) Հայաստանում կարող էին ունենալ պետական մակարդակի աջացություն ու գործակցություն։ Այսինքն՝ համաշխարհային հանցավոր կառույցները եւ հայաստանյան ավազակապետությունը մագնիսի երկու բեւեռների նման, բնական, անդիմադրելի ուժով պետք է ձգեին ու փարվեին միմյանց։  
Դառը փորձը
Նորություն չէ, որ մեծ տերություններն իրենց խնդիրները լուծելու համար երբեմն օժանդակում են տոտալիտար, բռնապետական, ֆաշիստական, ավազակապետական, դրանով իսկ՝ քաղաքականապես թույլ ու խոցելի ռեժիմներ ստեղծելուն կամ ստեղծվածը գուրգուրելով պահպանելուն։ Եւ չեն անհանգստանում, քանի դեռ դրանք չարիք են միայն տվյալ երկրի ժողովրդի համար, իսկ իրենք դրանց օգնությամբ «էժան» տարբերակով խնդիրներ են լուծում։ Բայց երբ այդօրինակ ռեժիմներն իրենց զարգացման ներքին տրամաբանությամբ սպառնում են փորձանք դառնալ նաեւ հենց հովանավորների գլխին, վերջիններս սկսում են այդ երկիր տանկերով «ժողովրդավարություն արտահանել»։ Ասել է թե՝ մանրամասն քաղաքական «աուդիտը» կարող է պարզել, որ միջազգային թմրաբիզնեսի, մարդավաճառության, ահաբեկչության կայացման մեջ, թեկուզ բազմաստիճան միջնորդավորված, էական դերակատարություն ունեն նույն այդ՝ մեծ տերությունների հարկատուների փողերը (եւ լավ կլինի, որ նրանք իմանան այդ մասին)։ Եւ առաջին հերթին հենց նրանք էլ դառնում են միջազգային ահաբեկչության թիրախը։ Հիշենք սեպտեմբերի 11-ը, ահաբեկչական արյունալի պայթյունները եւրոպական մայրաքաղաքներում, Աֆղանստանը, Իրաքը...
 Եւ, կարծես թե, հասկացան, որ Հայաստանում, որպես մեծ ու ապահով լվացքատան, լվացված կրիմինալ փողերը, Հայաստանով, որպես ապահով տարանցիկ ճանապարհով (որպես վերջնակետ ունալով նաեւ ահաբեկչական կենտրոնները) տեղափոխվող զենքն ու հարստացված ուրանը մի տեղ կարող են դառնալ ատոմային ռումբ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։ Եւ մի օր էլ այդ ռումբը պարունակող ճամպրուկը կարող է հայտնվել կամ պայթել Վաշինգտոնի, Նյու-Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի, Մադրիդի, Մոսկվայի կենտրոնում, ինչի դիմաց որպես մանկական չարաճճիություն կհիշվի Սեպտեմբերի 11-ը։ Եւ մանրամասն քաղաքական «աուդիտը» պեղելով կպարզի, որ այդ ռումբի քաղաքական բաղադրության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ հիմքերի, նաեւ ավազակապետության հիմնադիր եւ ճարտարապետ Ռ. Քոչարյանին Ֆրանսիայում տրված Պատվո Լեգեոնի շքանշանն է, նրան ու Ս. Սարգսյանին միջազգային հանրության կողմից տրված «քարտ-բլանշը», ակնհայտորեն կեղծված ընտրությունները եւրոպական դիտորդների կողմից «միջազգային չափորոշիչներին համապատասխան» ճանաչելը, Մարտի 1-ի սպանդի ու քաղբանտարկյալների փաստի վրա աչք փակելը եւ այլն։ Չափազանցությո՞ւն է։ 100% հնարավորության համեմատ՝ այո։ Սակայն սա այն դեպքն է, երբ հնարավորությունը թեկուզ 0,5%՝ բավարար է վերջնական հետեւությունների ու ամենակտրուկ գործողությունների համար (ահաբեկչության շատ ավելի փոքր տոկոսի հնարավորության դեմ միլիարդավոր դոլարներ են ծախսվում)։ Մանավանդ, որ կա դրա համաշխարհային դառը փորձը, եւ սա միակ բնագավառն է, որտեղ մեծ տերությունների պայքարն, իրոք, մինչեւ վերջ անկեղծ է ու միասնական։ Այսինքն՝ ղարաբաղյան, հայ-թուրքական կարգավորումների եւ այլ հարցերը կոռումպացված, հանցագործ ու թույլ իշխանության հետ «էժան» տարբերակով լուծելը շատ ավելի թանկ կարող է նստել նույն այդ միջազգային հանրության վրա։
* * *
Հազիվ թե ամերիկյան, ռուսական, ավստրալիական եւ մալազիական հատուկ ծառայությունները նախապես զեկուցել էին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հայաստանյան ավազակապետության ծնունդ հայկական մաֆիայի դեմ միաժամանակյա նախատեսվող բացահայտումների մասին։ Ինչպես միշտ, նա ժամանակին կանխազգացել, հաշվարկել էր դա, երբ դեռ սեպտեմբերի 17-ին հայտարարեց, որ հաջորդ՝ հոկտեմբերի 15-ի ելույթը նվիրված է լինելու կոռուպցիային։
Արեւմուտքը, ի տարբերություն «ձեռքից գնացած» այլ դեպքերի, կարիք չունի տանկեր մտցնել Հայաստան, ոչ էլ միլիարդներ ծախսել՝ «ժողովրդավարություն արտահանելու»՝ արդեն նաեւ իրեն սպառնացող չարիքի արմատը ոչնչացնելու համար։ Նա ընդամենը պետք է ետ վերցնի այն «քարտ-բլանշը», թողության թուղթը, որ տվել է հանցավոր այս վարչախմբին, կատարի իր ստանձնած պարտավորությունները, հետեւի իր հռչակած սկզբունքներին, համակերպվի խնդիրներն օրինական, քաղաքական իշխանության հետ լուծելու անհրաժեշտության հետ։ Մնացածը կանի Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակությունը, հանցագործ վարչախմբից մինչեւ վերջ զզված ժողովուրդը։ Եւ, կարծես թե, հասկացել է արդեն միջազգային հանրությունը, որ այս ճանապարհն այլընտրանք չունի։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ», 26.10.2010
(փոքր ինչ կրճատված 240 նիշ, առանձին բառեր)

Sunday, October 10, 2010

ԳԻՏԱԿՑԵԼ ԱՅՍՕՐ

10.10.2010

Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթներից մեկում խոսելով Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու վտանգների մասին՝ այն համարեց նաեւ արտագաղթի ահագնացած տեմպերի կարեւոր հիմքերից մեկը՝ ահազանգելով, որ այս կերպ «...մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի»։
«Հայաստան առանց հայերի» պատկերավոր արտահայտություն չէ միայն։ Ժամանակին այն եղել է խնդիր, ծրագիր՝ ցարական, թուրքական կառավարության, թե արեւմտյան որեւէ երկրի՝ կարեոր չէ։ Կարեւորն այն է, որ դրան հայ իրականության մեջ վերբերել են նույնպիսի արգահատանքով, ինչպես Ցեղասպանության հեղինակներին եւ իրականացնողներին։ Եւ դա բնական է. որովհետեւ երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ ժողովուրդը զրկվում է իր բնօրրան հայրենիքում բնակվելու հնարավորությունից, ցրվում աշխարհով մեկ, մի դեպքում՝ ֆիզիկական բնաջնջման, դրա սպառնալիքի, բռնի տարագրման պատճառով, մյուս դեպքում՝ այնպիսի պայմանների մեջ հայտնվելով, որոնք նրան ստիպում կամ դրդում են հայրենիքը լքելու քայլին։ Հետեւանքի առումով ոչ մի նշանակություն չունի՝ այդ ծրագիրը կազմվել է օտար մի երկրի կառավարության խոհանոցում, թե՞ իրականանում է որպես սեփական իշխանության ապիկարության հետեւանք։
Հասկանալի է, որ արտագաղթի միակ պատճառը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չէ։ Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի քոչարյանասերժական ռեժիմի հաստատած կոռուպցիոն համակարգը։ Կոռուպցիան այն ախտն է, որ կործանել է աշխարհում ամենահզոր՝ Հին Հռոմեական կայսրությունը։ Պետականության հիմքերը քայքայող այս ախտը ոչ մի տեղ դիտավորյալ չի ներդրվում, այն տարածվում է վարակի ձեւով եւ, եթե խորանում է, ապա՝ հաղթահարելով տվյալ պետության իշխանության ինչ-որ դիմադրություն։ Քանզի ամեն մի իշխանություն հասկանում է, որ դրա տարածումը քանդելու է պետությունը, ուստիեւ վտանգելու է նաեւ իր գոյությունը։ Հայաստանը շեղում է այս օրինաչափությունից։ Հայաստանում այն ներդրվել է՝ մտածված, ծրագրված՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ճարտարապետությամբ, ներդրվել է որպես իշխանության պահպանման ու վերարտադրման մի գործիք։ Այս պնդումը կարող է տարօրինակ թվալ առաջին հայացքից։ Բայց այդ տարօրինակությունը ունի շատ պարզ բացատրություն։ Դա առաջին հերթին հիշյալ անձանց այն գիտակցություն է, որ ի սկզբանե ապօրինի, ուստիեւ՝ ժամանակավոր է իրենց իշխանությունը։ Եւ վարվել են՝ ինչպես կվարվեր ժամանակավոր քոչվորը. ամեն օրն օգտագործել երկիրն ու ժողովրդին կողոպտելու, թալանելու համար։ Նրանք նաեւ ամենալավը գիտեն, որր իրենք իշխանության յուրացման ծանր հանցանք են գործել, եւ՝ որ այն կորցնելու դեպքում պատասխան պետք է տան։ Դա էլ նրանց թելադրում է նորանոր մարդկանց բերել հանցագործության դաշտ։ Իսկ դա զանգվածաբար կարելի է անել կոռուպցիոն բուրգի հիմքերը ընդլայնելու միջոցով՝ ոչ միայն թույլ տալով, հորդորելով, այլեւ ստիպելով, որ հնարավորինս շատ մարդիկ դառնան այդ համակարգի մասնիկը՝ գործարարից ու բարձր պետական պաշտոնյայից մինչեւ ամենավերջին պետական ծառայողը։ Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ամենուր եւ ամենօր ՀՀ ամեն քաղաքացի պետք է բախվի օրենքների խախտման, իրավունքների ոտնահարման, խաբեության, քաշքշուկի, կաշառքի կորզման, նվաստացման, ցինզմի ու լկտիության փաստերի, պետք է ունենա խաբվածի, թալանվածի, անապահով վիճակի զգացում։ Ու, բնականաբար, պետք է հեռանկար չտեսնի ո՛չ իր, ո՛չ էլ իր երեխաների համար։ Արտագաղթողների եւ նման մտադրություն ունեցողների մեծ մասը հենց սա՛ է նշում որպես իր որոշման հիմք։
Գիտակցո՞ւմ է, արդյոք, քոչարյանասերժական վարչախումբը, որ ինքը բռնել է սուլթանների, ցարերի թե եւրոպական ինչ-որ երկրի ժամանակին կիսատ թողած՝ «Հայաստան առանց հայերի» հանցավոր ծրագրի շարունակողի ու ամբողջացնողի դերը։ Կարեւորն այն է, որ դա գիտակցի մեզնից յուրաքանչյուրը։ Գիտակցի այսօր եւ գործի ըստ այդմ։
Աշոտ Սարգսյան
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ», Հ.6, 10. Հոկտեմբեր, 2010թ.

Monday, October 4, 2010

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ

Երկու տարի առաջ՝ 2008թ. օգոստոսի 1-ին 18 կուսակցությունների ղեկավարներ ստորագրեցին Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման Հռչակագիրը։ Հռչակագիրն ստորագրեց նաեւ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Դա քաղաքական պատասխանն էր վարչախմբի այն հույսի, թե հետընտրական որոշ զարգացումներից հետո այդ առիթով ծայր առած բողոքի համաժողովրդական ընդվզումը կմարի։ Սխալվեցին։ 2007թ. աշնանը ստեղծված նախընտրական դաշինքը դեռ մինչեւ ընտրությունները արդեն իսկ նոր որակ էր ստացել՝ վերածվել համաժողովրդական շարժման, ժողովրդական ճակատի։ Այսինքն՝ բացի կուսակցություններից,  դրանում ակտիվորեն ընդգրկվել էին հարյուր հազարավոր անհատ քաղաքացիներ։ Իսկ 2008-ի օգոստոսի 1-ին համաժողովրդական այդ շարժումը, ժողովրդական այդ ճակատը պարզապես մկրտվեց Հայ Ազգային Կոնգրես անվամբ։ Եւ կրկին ձեւակերպեց իր առջեւ դրած հիմնական խնդիրը՝ արտահերթ ընտրությունների միջոցով հասնել սահմանադրական կարգի վերականգնմանը։

Յուրահատկություն ունի Կոնգրեսի պայքարը, քանզի յուրահատուկ է նրա հակառակորդը։ Բռնապետություն որակումը, որ հաճախ օգտագործվում է վարչախմբի համար, մեղմասացություն է, նրա համար՝ փաղաքշական։ Դասական բռնապետությունների հիմքը օրենքն է։ Այդ օրենքները լինում են դաժան, ոչ մարդկային, անարդար, բայց գործում են՝ ապահովելով բռնապետների իշխանությունը։ Այս իշխանության հիմքը օրենքների բացակայությունը՝ անարխիա էլ չէ. այս դեպքում էլ արագ ձեւավորվում ու գործում են ինչ-որ չգրված օրենքներ։ Բայց նաեւ գիտութանը անհայտ ինչ որ բան էլ չի այն, ինչ կա Հայաստանում. այս տիպի պետության համապատասխան միջազգային տերմինի ճշգրիտ հայերեն թարգմանությունը հենց ավազակապետությունն է, ինչն իր առաջին իսկ ելույթում մանրակրկիտ հիմնավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ այդմ էլ՝ հայտնի է նրա ֆունկցոնալ էությունը՝ կողոպուտ եւ թալան։ Դրան է ծառայում պետական ողջ մեքենան, իշխանական լծակները։ Ապացույցը՝ դրա պարագլուխների տասնյակ միլիարդավոր դոլարների կուտակած հարստւթյունը։ Ո՛չ օտարի լուծը, ո՛չ ամենադաժան բռնապետությունը, ո՛չ անարխիան չեն կարող այնքան վտանգավոր լինել երկրի ու նրա ժողովրդի համար, որքան ավազակապետական համակարգը։

Իր վերոնշյալ հիմնական նպատակին հասնելու ճանապարհին Կոնգրեսը լուծել է կարեւոր խնդիրներ։ Առաջին. հասել է քաղբանտարկյլաների մեծ մասի ազատ արձակմանը։ Երկրորդ. Բացահայտել է Մարտի 1-ը. իշխանական վարկածը, թե նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունն էր պետական հեղաշրջման փորձ անում, ամբողջությամբ տապալվել է։ ԵԽԽՎ-ի բանաձեւերում, միջազգային այլ փաստաթղթերում աստիճանաբար հիմնական դարձավ Կոնգրեսի տեսակետը։ Ավելին՝ նույն ԵԽԽՎ-ում արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրված բանաձեւի մի նախագիծ, որտեղ իշխանությունն է մեղադրվում Մարտի 1-ին բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացնելու ծանր հանցագործության մեջ։ Երրորդ. Հաագայի դատարանը ընդունել է հարյուրհազարավոր քաղաքացիների ստորագրությամբ հայցը Ռ. Քոչարյանի դեմ, որում հիմնական մեղադրանքը կապված է հենց Մարտի 1-ի հետ։ Չորրորդ. Հասել է քաղաքացիական հասարակության առողջ մի կորիզի ձեւավորման, որը պատրաստ է մինչեւ վերջ պայքարելու սահմանադրական կարգի վերականգնման, իր ազատության, արժանապատիվ կյանքի համար։ Հինգերորդ. Ստեղծել է ստվերային կառավարություն, որի ջանքերով արդեն իսկ հրապարակվել է «100 քայլ» տնտեսական վերափոխումների ծրագիրը, շուտով կհրապարակվեն առողջապահության, կենսաթոշակային եւ այլ ճյուղային ծրագրեը։ Վեցերորդ. Ձեռք է բերել հսկայական միջազգային հեղինակություն, եւ նրա հետ, որպես քաղաքական գործոնի ու գործընկերոջ, հարաբերվում են ըստ էության նույն կերպ ու նույն մակարդակո, ինչպես գործող իշխանության։

Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես», Տպագրվել է փոքր համառոտմամբ
Հուլիս, 2010, հ. 4