Wednesday, December 21, 2016

Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը. «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն»


Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցածհամագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետոմասնակիցներին բաժանվեց մի գիրք՝ «ԽաղաղությունՀաշտությունԲարիդրացիություն» վերնագրով։ Դրանումբացի րոպեներ առաջհնչած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթիցամփոված են նաեւՂարաբաղյան կարգավորման թեման ամբողջեցնող՝ նրակարեւորագույն հոդվածները։


Ստորեւ ներկայացնում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի նախաբանը եւ վերջաբանը միասին։
                                                      ***
Սույն ժողովածուն մտահղացվել է Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկ­տեմ­բերի 17-ին կայանալիք համագումարում Լեւոն Տեր-Պետ­րոս­յանի ելույթի առիթով։ Ելույթը հիմնականում վերա­բերում է վեր­ջին շուրջ երեք տասնամյակում Հայաս­տանի, հայ ժողովրդի հա­մար ամենաճա­կատա­գրական դարձած՝ Ղարաբաղյան հակա­մար­տու­թյան կարգա­վոր­մանը, ինչպես նաեւ այսօր դրա հետ աղերսվող ներքա­ղա­քա­կան այլ խնդիրների։ Նկատի ունենալով հարցի կարեւո­րու­թյունը, ելույթի ֆունդամենտալ բնույթը, կար­գա­վորման առկա գործ­ընթացները, նաեւ ժամանակի մեջ խնդրի պատ­կերն ամ­բողջացնելու համար, նպատա­կահարմար գտն­վեց այն հրապարակել Հայաս­տանի հիմնադիր նա­խա­գահի՝ ղարա­բաղ­­յան թեմայով մի քանի այլ, նույնպես ֆունդամենտալ ելույթ­նե­րի ու հոդվածների հետ միասին։ Դրանք են՝ հայտ­նի «Պատե­րազմ, թե՞ խաղաղություն. լրջա­նալու պահը» հոդ­վածը (1 նոյեմ­բերի, 1997թ.), Անվտանգության խորհրդի նիստում ելույթը (8 հուն­վարի, 1998թ.), 2007թ. առաջին հանրահավաքային ելույթից նույն հարցին վերաբերող գլուխը (հոկտեմբերի 26) եւ Ապրիլյան պատերազմից հետո «Իլուր» կայքին տված հարցա­զրույցը։ Այս հա­մադրմամբ լրանում եւ ամբող­ջանում են խնդրի բոլոր աս­պեկտ­ները, որոնք չէին կարող տեղ գտնել մեկ ելույթում։ Այդ կերպ հստակ ի ցույց է դրվում նաեւ Ղարաբաղյան հիմնա­հար­ցում Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային կոնգրեսի եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետեւո­ղակա­նու­թյունն ու անխոտոր շարունակականությունը։

***
«Պատերազմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը, որ 1997 թվա­կանին դարձավ խիստ որոշակի՝ Ղարաբաղյան հակա­մար­տու­թյան կարգավորման խնդրին նվիրված՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագիր, իր ընդհան­րական-քաղաքական իմաս­տով կարող է վերնագիր դառնալ մեր պատմության վեր­ջին՝ Ղարաբաղյան շարժման սկզբնա­­վորումից առ այսօր ընկած շուրջ երեք տասնամյակի համար։
Դեռ 1988 թվականի օգոստոսին «Ղարաբաղ» կոմիտեի կող­մից հրապարակված՝ Հայոց համազգային շարժման առաջին ծրա­գրի «գաղափարական սկզբունքները» բաժնում, ի թիվս այլ՝ հայ քաղաքական մտքի համար հեղափոխական դրույթների, արձա­նագրվում էր նաեւ հետեւյալը. «Մեր սկզբունքն է՝ խաղաղ եւ երջանիկ ապրել հարեւան բոլոր ժողովուրդների հետ... խա­ղաղությունը եւ համերաշ­խու­թյունն ամուր են լինումերբ հիմնվում են արդարության վրաերբ չեն ոտնահարվումորեւէ ժողովրդի իրավունք­ները»։ Համաժողովրդական շարժման որդե­գրած այս սկզբունքը Հայաստանի առաջին ժողովրդավար իշ­խա­նության ու անձամբ նրա ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի համար դարձավ գործնական քաղաքականության առաջ­նա­յին խնդիրը, պետականության կառուցման թիվ մեկ հիմնադրույթն ու ելակետը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած իշխա­նու­թյան համար քաղաքական այս գիծն առաջնային եւ առանց­քային մնաց ամբողջ ընթացքում՝ թե՛ նախապատերազ­մա­կան լարված շրջանում, թե՛ բուն պատերազմի ընթացքում, թե՛, առավել եւս, տարած հաղթանակներից ու կնքած զինա­դադարից հետո։ Այո՛, պարտադրված պատերազմ մղած ու պատերազմ հաղթած նախագահի քաղաքական գործու­նեու­թյան մեխը կամ առանցքը մշտապես եղել է խաղաղությունը, եւ այս բանը հավաստող, ապացուցող նյութերը, նաեւ այդ շրջանի համար, մի ամբողջ հատոր կարող են կազմել։ Քաղաքական նույն գիծը նրա համար մնաց առաջնային եւ առանցքային նաեւ որպես ընդդիմության առաջնորդ՝ վերջին տասնամյակում։ Այլ կերպ չի կարող լինել պե­տական գործչի համար, որի մտահոգության առարկան բա­ցա­ռապես երկիրն է, պետությունը, ժողովուրդը եւ ոչ թե անձ­նական կամ կու­սակ­ցական շահերը։ Եւ նույնպիսի մի հատոր կարող են կազմել նաեւ այս փաստը հավաստող եւ հաստատող նյութերը։
Որտեղի՞ց է գալիս խաղաղության՝ որպես քաղաքական կեն­սա­կան գործիքի մասին անխաթար այս համոզմունքը. մեր պատ­մության հազարավոր տարիների փորձի՞ց, երբ ազգային կյանքի քաղաքական, մշակութային, տնտեսական եւ այլ առումներով ար­գասաբեր շրջանները համընկել են խաղաղության տասնամյակ­ների հետ, գուցե պատմական հակառակ փորձի՞ց՝ նկատի ունե­նալով, օրինակ՝ 1918-1920 թվականների ձախող ու կորստաբեր շրջանը, իրատեսական քաղաքական հաշվարկի՞ց՝ մեկնակետ ունենալով արդի ակնհայտ աշխարհաքաղաքական իրողություն­նե­րը, միջազ­գային իրավունքը, եղած սեփական ռեսուրսները եւ այլն։ Հավանաբար՝ բոլորից միասին։
Խնդիրը, որին վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայ Ազգային Կոնգրեսի 2-րդ (20-րդ) համագումարի հրա­պա­րակվող ելույթը, նրա ողջ քաղաքական գործունեության միջով անընդ­հատ եւ ուղիղ ձգվող առանցքային գծի տրա­մա­բանական շարու­նակությունն է։ Դա խաղաղությանբոլոր հարեւանների հետ հաշտ ապրելուբարիդրա­ցիա­կան հա­րա­բերություններունե­նալու դրույթն է։ Այս կերպ է միայն պատկերանում Հայաս­տանի՝ որպես ազգային պետու­թյան գոյությունը, զարգացումը, հզորացումը, որպես հայ ժո­ղովրդի գոյության եւ ազգային ինք­նության պահպանման երաշխիքի, դերակատարությունը։ Այս դեպ­քում Հայաստան ասելով, բնականաբար, նկատի ունենք նաեւ Լեռնային Ղարաբաղը։
Անհեթեթ կլինի այն պնդումը, թե քիչ թե շատ ռացիոնալ որեւէ հասարակության մեջ պատերազմի կողմնակիցներն ավելի շատ կարող են լինել, քան խաղաղության։ Սակայն խաղա­ղու­թյունը մի որակի իշխանություն է պայմանավորում, պատերազ­մը՝ բոլորովին այլ որակի։ Իսկ պատերազմն էլ երբեք ուղիղ ու բացահայտ չի քարոզվում, այլ բազմազան «հայ­­րե­նասիրական» կարգախոսների, իրականությունից կտրված առավելապաշտա­կան ծրագրերի հանդերձա­վոր­մամբ, «մշտական թշնամու», «դա­րավոր ոսոխի» կերպար­ների կերտմամբ եւ այլն։ 1990-1998 թվա­կաններին Հայաս­տանում իշխանության էր խաղաղության կուսակ­ցությունը։ Նրան, այո՛, վիճակված էր պատերազմ վարել եւ հաղթական մի հանգրվանի հասնել՝ հենց հանուն արժա­նա­պատիվ հաշտության ու խաղաղության հաստատման։
Զինադադարի հաստատումից հետո ինտենսիվ բանակ­ցու­­թյուն­­ների արդյունքում 1997 թվականին կարելի էր հաս­նել հա­կամարտության համապարփակ կարգավորման՝ ստա­նա­լով այն, ինչը Ղարաբաղյան շարժման, ապա Ղարաբաղ­յան պատերազ­մի տարիներին դժվար էր անգամ երազել։ Կարգավորման այդ ծրագիրը մանրամասն ներկայացված է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1997 թվականի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում, ապա «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածում։ Դրանցում, ապա նաեւ Անվտանգության խորհրդի՝ 1998 թվականի հունվարի 8-ի ելույթում, մանրամասն նշված են նաեւ այն վտանգները, որոնք կառաջանան հարցի չկարգա­վորման, «ստատուս-քվոյին» կառչելու դեպքում։
Կարգավորումն անհնար դարձավ իշխանական ճգնա­ժա­մի՝ Հայաստանում առանցքային երեք պաշտոնյաների եւ Լեռ­­նային Ղարաբաղի ղեկավարության ընդդիմացման պատ­­­ճառով, ովքեր հարցը տեղափոխելով վերոհիշյալ «հայ­րենասիրական» կարգա­խոսների, իրականությունից կտրված առավելապաշտական ծրա­գրերի հարթություն՝ կառչեցին ստատուս-քվոյի պահպանման գա­ղափարին։
Դրան հաջորդեց Հանրապետության նախագահի հրա­ժա­րա­կանի հայտարարությունը, որի կենտրոնական միտքը հետեւյալն էր. «...իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապ­վածպետականության հիմնա­դրույթ­ներիխաղաղության ու պա­տե­րազմի այլընտրանքի հետ... Արտառոց ոչինչ տեղի չի ունեցելպարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակ­ցությունը պարտություն է կրել»։
Վտանգների ու կորուստների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բո­լոր կանխատեսումները, արտահայտված վերոհիշյալ փաս­­տաթղթե­րում, ցավոք, իրականացան.
– Հայաստանն, իրոք, Ադրբեջանի հետ համեմատության մեջ երբեւէ ավելի ուժեղ չեղավ, քան է՛ր 1997-98 թվա­կան­ներին։ Ուժերի հարաբերակցությունը բոլոր պարա­մետ­րերով փոխվել ու փոխվում է հօգուտ Ադրբեջանի։
– Հայաստանի տնտեսական կարողությունները վաղուց ար­դեն դժվարությամբ են կրում «ստատուս-քվոյի» պահպան­ման ծանրությունը։
– Միջազգային հանրությունն, իրոք, չի համակերպվում ստա­տուս-քվոյի պահպանման հետ եւ կողմերին շարունակում է առա­ջարկել կամ պարտադրել կարգավորման միմիայն փոխզիջու­մային ծրագրեր։
– Ռուսաստանն, իրոք, հետագա տարիներին լուրջ ջան­քեր գոր­ծադ­րեց Ադր­բե­ջա­նի հետ նոր­մալ հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու համար, եւ Հա­յաս­տա­նն այլեւս չունի Անդր­կով­կա­սում Ռուսաստանի միակ դաշ­նա­կի­ցը կամ ստ­րա­տե­գիա­կան գոր­ծըն­կե­րը լի­նե­լու առա­վե­լու­թյու­նը։
– Այսօր, 18 տարի անց, բանակցությունների սեղանին դրված կարգավորման ծրագիրը ոչնչով առավել չէ, ավելին՝ կարեւոր դետալներում էականորեն զիջում է 1997 թվականին ներկա­յացված տարբերակներին։
– Սոցիալական վիճակի հետ միասին նաեւ կիսապատե­րազ­մական իրավիճակի հետեւանքով է, որ Հայաստանից եւ Լեռ­նային Ղարաբաղից չի դադարում վտանգավորության սահմա­նա­գծերն անցած արտագաղթը։
– Զրոյական արդյունք ունեցան շրջափակման պայման­նե­րում տնտեսական զարգացման հնարավորության՝ կառա­վար­­ման ինտենսիվացման շնորհիվ բյուջեի կրկնապատկ­ման, ար­տա­քին ներդրումների կտրուկ ավելացման,  սփյուռ­քից տարե­կան կես միլիարդ դոլարի օգնության ստացման՝ «հաղթողա­կանների» փաստարկները։
– Հարեւանների հետ բնականոն հարաբերությունների բա­ցա­կայության պատճառով Հայաստանը դուրս է մնացել տնտե­սական զարգացման համար կենսական՝ տարածա­շրջանային եւ միջազգային համակարգերից եւ ծրագրերից։
– Անցած 18 տարին, մասնավորապես՝ Ապրիլյան պատերազ­մը, ավելի քան ակնառու ցուցադրեցին, որ հակամարտության կարգավորման համար փոխզիջումն, իրոք, այլընտրանք չունի, որ դրա այլընտրանքը պատերազմն է։
– Ապացուցվեց նաեւ, որ 1998 թվականի իշխանական ճգնա­ժամում, իրոք, Ղարաբաղը միայն առիթ էր, իսկ իրա­կան խնդիրն իշխանության գալու հնարավորության օգտա­գոր­ծումն էր, տրա­մագծորեն այլ որակի իշխանության հաս­տատումը, որի դեմքը վաղուց հայտնի է, եւ որի դառը պտուղները վաղուց ճաշակում ենք բոլորս։
Եղան նաեւ բաներ, որ անհնար էր անգամ նախապես կանխատեսել։ Օրինակ՝ Հայաստանը, ի դեմս Ռ. Քոչարյանի, յու­րացրեց ԼՂՀ-ի՝ հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատը՝ թուլացնելով հայկական կողմի ուժը եւ զրկելով նրան ճկունությունից։ Ընդունվեցին միջազգային բարձր մակարդակի մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար աննպաստ ձեւակերպում­ներով եւ այլն։
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նշում է այս տարվա ապրիլի 11-ին տված հարցազրույցում, երբեւէ չի հիշեցրել ու չի չա­րա­խնդացել իր վերոթվարկյալ կանխատեսումների ու զգուշա­ցումների իրականացման առիթով. «Եթե ոմանց թվում էթե եսպետք է բավարարված լինեմ իմ «կանխա­տե­սումների» իրակա­նաց­ման փաստիցապա այդ մարդիկ մոլորվում են։ Ես շատավելի ուրախ կզգայիոր սխալված լինեիու դրանք չիրա­կանանային։ «Բա որ ասում էի» տիպի «խորիմաստ» մտքերն ինձհամար անպտուղ տափակա­բա­նու­թյուններ են»։ Անկախ կար­գավիճակից, Հանրապետու­թյան առաջին նախագահի խնդի­րը միշտ եղել է ոչ թե իր ճշմարտացիությունը ցուցադրելը, այլ հարցի լուծումը, խա­ղա­ղության հաստատումը, դրան հնարա­վո­րինս օժան­դակելը։
Ամենեւին պատահական չէ, որ 2007 թվականի հոկ­տեմբերի 26-ին, ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկ­նածությունն առա­ջադրելու հայտը ներկայացնելու առաջին հանրահավաքային ելույ­թի ընդարձակ մի գլուխը վերաբերում էր հենց Ղարաբաղի խնդրին։
Լեռնային Ղարաբաղի կամ, որ միեւնույն է՝ խաղա­ղության հաստատման խնդիրը միակն էր, այն գերկարեւորը, որի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց Հանրապետու­թյան նախագահի պաշտոնից։ Ղարաբաղի խնդիրը միակն է, այն գեր­կարեւորը, որի վտանգման դեպ­քում Լեւոն Տեր-Պետրոսյանը, այս անգամ՝ որպես ընդդիմու­թյան առաջնորդ, ընդհուպ դադա­րեցնում է իր գլխավորած ուժի ներքաղաքական պայքարը եւ ազգային համախմբման կոչով դիմում բոլորին։ Եւ դա՝ թե՛ այն դեպքում, երբ Ղարաբաղին արտաքին ռազմական վտանգ է սպառնում, եւ թե՛ այն դեպքում, երբ կարգավորման բանակցու­թյուն­ների ինտենսիվ շրջանում անհրաժեշտ է ուժեղացնել հայ­կական կողմի դիրքերը։ Այդպես եղել է մի քանի անգամ։ Ապ­րիլյան պատերազմը եւ հետագա շրջանը դրա լավագույն օրի­նակն են. Առաջին նախագահի՝ պատերազմական իրադար­ձու­թյուններին անմիջապես տված հրապարակային արձա­գանք­­ները եւ գործողությունները (իր նախաձեռնությամբ Սերժ Սարգս­յանի հետ հանդիպումը, ապա Լեռնային Ղարա­բաղ այցն ու Բակո Սահակյանի հետ հանդիպումը) վճռական դեր խաղացին այդ պահին ամենեւին ոչ միանշանակ հա­սարակական մթնոլորտի կտրուկ փոփոխության եւ արտա­քին վտանգի դեմ ազգային համախմբման վճռորոշ գործոն դառնալու համար։
Ապրիլյան պատերազմին, Ռուսաստանի նախաձեռնու­թյամբ եւ վճռորոշ դերակատարությամբ, հաջորդեց հակա­մար­տու­թյան կարգավորման ինտենսիվ մի գործընթաց, որ դեռ իր ավարտին չի հասել։ Սա հետպատերազմյան շրջա­նում հակամարտության կարգավորման ամենաիրական հնարավորություններից մեկն է։ Նախընտրական շրջանի տրամաբանությունը, թերեւս, բոլորո­վին այլ թեմա, այլ ասելիք եւ այլ վարքագիծ է հուշում։ Մինչդեռ պետական գործչի հավատամքը թելադրում է այն, ինչ անում է Լե­ւոն Տեր-Պետրոսյանը՝ տալով հետեւյալ բացատրություն-պար­զա­բանումը.
«Ինչո՞ւ ենքուրեմնմեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ – Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղնայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենքողջախոհության ճրագը մեր երկրում վերջնակա­նա­պես կմարի։ Ուստիանկախ այն բանիցթե մեզ ինչ պիտակ­ներ կփակցնենես Կոնգրեսին առաջարկում եմ խիզա­խաբար ընտրությունների գնալ «ԽաղաղությունՀաշտու­թյունԲարիդրացիություն» նշա­նա­բանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշողմեծամասնության մոտորովհետեւ Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկությանապահովության ու զարգացման այլ ճանա­պարհգոյություն չունի»։

http://www.ilur.am/news/view/56903.html

No comments:

Post a Comment