Friday, May 29, 2009

ՆԺԴԵՀԸ “ՆԺԴԵՀԱԿԱՆ” ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (Կամ՝ Նժդեհն է դատում)


Այս իշխանության հիմնական քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը իրեն կոչում է նժդեհական՝ Գարեգին Նժդեհի անունով։ Նրա հետ կոալիցիա կազմողներն էլ դրա հետ երբեք խնդիր չեն ունեցել։ Ասել է թե՝ նժդեհեկան է այսօրվա իշխանությունն ամբողջությամբ։
Հիմա տեսնենք, թե ինչ է ասում ինքը՝ Գարեգին Նժդեհը այն երեւույթների մասին, որոնք այնքան հատուկ են Հայաստանում իշխող կոալիցիոն վարչախմբին (քաղվածքները Նժդեհի “Որդիների պայքարը հայրերի դեմ”, Սելանիկ, 1927թ. աշխատությունից են)։ Բնականաբար, Նժդեհը գրում է իր ժամանակի մասին, իր ժամանակի իրողությունների առիթով։ Բայց նա խնդիրները բարձրացնում է տեսական հարթություն, ինչով եւ նրա քննարկած երեւույթները ու տված գնահատականները դառնում են ընդհանրական՝ ե՛ւ տարածական, ե՛ւ ժամանակային իմաստով։ Ուստիեւ՝ դրանք կիրառելի են տարբեր ժամանակների ու ժողովուրդների համար։ Իսկ ամենակարեւորը՝ դրանք ճշգրիտ համընկնում են նաեւ այսօրվա հայաստանյան իրողություններին, լիակատար բնութագրում իշխող այն վարչախմբին, որն իրեն հենց նժդեհական է հորջորջում։

Կեղծիքը

Սկսենք կեղծիքներից. կեղծ խոստումներ, կեղծ վիճակագրություն, տնտեսական աճի կեղծ թվեր, կեղծ մեղադրանքներ, կեղծ վկաներ, կեղծ դատավարություններ եւ վերջապես՝ համատարած ընտրակեղծիքներ։ Պետք չէ որեւէ մեկին ապացույց ներկայացնել, հատկապես ընտրակեղծիքների ու դատավարությունների դեպքում։ Ընտրակեղծիքների զինանոցը այնպիսի մի մակարդակի է հասցվել, միջոցների այնպիսի մի բազմազանություն է ստեղծվել, այնքան համատարած է, որ դրա հետ ամեն անգամ ուղղակիորեն եւ անձամբ առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Այնքան նոր նյութ է կուտակվել, որ հետագայում, թերեւս, քաղաքագիտության նոր մի ճյուղ կարող է զբաղվել այս ասպարեզն ուսումնասիրելով։ Իրավաբանության մի նոր ճյուղի համար էլ ավելի քան բավարար նյութ են կուտակել վերջին մեկ տարվա շինծու գործերը, քաղաքական դատավարությունները։ Մյուս բնագավառները սրանցից հետ չեն մնում։ Ուրեմն տեսնենք, թե ինչ է ասում Նժդեհը կեղծիքի մասին, որ այդքան զանգվածային ու այդքան համապարփակ իրականացնում է նժդեհական իշխանությունը, որպես իր փրկության հիմնական խարիսխ.
“Չե՞ս զգում, երիտասարդ ընթերցող, թե ինչպես մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կյանքում։ Չե՞ս տեսնում, թե ինչպես մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որոշ տարրերը։ Թե որքան մեծ է ստորության ուժը մեր կյանքում։ Չե՞ս զգում, արդյոք, թե խեղդվում ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ։ Կեղծիք՝ մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ”։
Տպավորիչ է չէ՞։ Եւ այնքան ճշգրիտ համապատասխանող այսօրվա իրականությանը, այնքան ճշգրիտ բնորոշող այսօրվա իշխանությանը եւ համահունչ այն գնահատականներին, որ բազմիցս տրվել է Հայաստանում իշխող քոչարյանասերժական վարչախմբին։ Ասել է թե՝ կեղծիքները որպես իշխանություն պահելու եւ իշխանություն իրականացնելու կարեւոր միջոց օգտագործելով՝ Հանրապետական կուսկցությունը եւ նրա դաշինակիցները առաջին հերթին հայհոյում, ոտնատակ են տալիս իրենց գաղափարական նախահորը։ Կամ՝ իր այս խոսքով Նժդեհը, շատ ավելի դաժան քան որեւէ մեկը, անարգանքի սյունին է գամում այսօր իր անունով կոչվել համարձակվող քաղաքական ուժին եւ իշխանությանը։

Բռնությունը

Երկրորդ երեւույթը, որ կարող է կործանման տանել ամեն մի պետության, ժողովրդի ու ազգի՝ բռնությունն է, բռնապետությունը, մարդկանց անազատության դատապերտելը։ Բռնությունը որպես գործիք սովորաբար օգտագործում են օտար նվաճողները, օտար իշխողները, եւ դա բնական է։ Սակայն բռնության հետեւանքներն ամենեւին չեն փոխվում, դրա կործանարար հետեւանքները նույնն են մնում նաեւ այն դեպքում, երբ բռնացողը յուրայինն է, ազգակիցը, ինչպես Նժդեհը կասեր՝ “հայանուն վատերը”։ Եւ դա բնական է. ի՞նչ տարբերություն՝ մարդու ազատությունը խլում, նրան վախի մեջ պահում, նրան կողոպտում, երկրից արտագաղթել է ստիպում է Ահմեդը, թե՞ Կարապետը։ Օտարի համեմատ յուրայինի բռնությունը նույնիսկ շատ ավելի նվաստացուցիչ է ու զայրացուցիչ, շատ ավելի հուսալքող ու կործանարար։ Արդ, ո՞րն է տասը տարի իշխող քոչարյանասերժական “հայանուն” վարչախմբի երկրորդ միջոցը, որով նա պահում եւ իրականացնում է իր իշխանությունը։ Պատասխանն ակնհայտ է, որ կարող է աներկբա տալ ցանկացած մարդ՝ բռնությունը։ Թող ամեն ընթերցող ինքը որոշի. մեր երկրում իշխող վարչախմբի հիմնական զենք է համատարած բռնությունները, թե՞ ոչ. 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, 2004-ի ապրիլի 12-ը ջարդ, 2008-ի մարտի 1-ի սպանդ, չբացահայտված հարյուրի չափ միայն աղմկոտ սպանություններ, որոնց մի մասը՝ պետական պաշտոնյաներ, հազարավոր մարդկանց հետապնդումներ, աշխատանքից ազատում, մարդկանց բիզնեսի խլում կամ ոչնչացում, տներից արտաքսում, սեփականությունից զրկում, վախի մթնոլորտ։ Իսկ Նժդեհը բռնության ու բռնապետության մասին ասում է այսպես.
“Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները, - հայ ժողովրդի տականքը, եւ բռնության զոհերը, - ինքը հայ ժողովուրդը։ Առաջին դերակատարին պետք է հարատեւել իր ոճրառատ գոյությունը, եւ ահա նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին, նա պաշտոնի եւ ծառայության է հրավիրել հայօրեն եւ մարդկորեն ընկածներին, վարձելով սրանց չարարվեստ միտքը, կամքը, ցանկությունը”։

Տականքը

Բռնության ու կեղծիքի իրականացումը ունի իր մեխանիզմները։ Դրանց մեջ ամենակարեւորը անհրաժեշտ “կադրային” բազան է։ Հին է այս մեթոդը։ Ոչ մի օտար նվաճող, ոչ մի տեղական բռնացող յոլա չի գնացել առանց նվաճված ժողովրդի միջից “համագործակցողների” օժանդակության։ Հնում դրանք կոչվում էին դավաճաններ, ուրացողներ։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին դրանք կոչվում էին “կոլաբորացիոնիստներ”՝ համագործակցողներ։ Սրանք օժանդակում էին օտար բռնության հաստատմանը սեփական ժողովրդի վրա։ Տեղական բռնատիրության հաստատումը նույնպես հասարակության այս, ոչ բազմաքանակ, Նժդեհի բառերով ասած՝ “ցանցառաթիվ տարրերի” օժանդակությամբ է իրականացվում։ Առանց նրանց օգնության անհնար է բռնատիրության հաստատում։ Ստալինիզմի տարիների բռնություններն անհնար կլինեին, եթե չլիներ այս տարրը։ Նրանք սոցիալական որոշակի խավ չեն, այլ տարբեր շերտերի կարող են պատկանել՝ ընչազուրկից մինչեւ մեծահարուստ, անգրագետից մինչեւ “հայտնի մտավորական”, նրանց բոլորին մեկ բան էր հատուկ՝ բարոյազրկություն։ Դրանց որպես հասարկության բարոյազուրկ շերտ Նժդեհը բնորոշում է տականք բառով։ Բայց ամբողջացնենք նրա կարծիքը այս շերտի ու նրա դերակատարության մասին.
“...մեր ժողովրդի տականքը, ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, մեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության եւ ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառաթիվ տարրերը”։
“Մի սրտառուչ համերաշխություն, - ստելու դավելու, քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառանք ու վճռականություն է տիրում մարդկորեն ընկած այդ ազգադավ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու ու սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ոչ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի եւ իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետն են եղել”։
Նժդեհը, բնականաբար, նաեւ մանրամասն խոսում է այն վտանգների մասին, երբ այդ տականքը՝  իրերի բերումով, հատակից մակերես են բարձրանում, օգտագործվում որպես բռնության գործիք, առանց որոնց, ըստ Նժդեհի, անհնար է ամեն մի բռնատիրության հաստատում.
“Աներեւակայելի է բռնությունը՝ առանց իրեն ույժ տվող եւ իր գազանություններն արդարացնող չարագործների։ Աներեւակայելի է բռնավորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չէ ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար։
Մարդկային ազգը տառապել է ու կտառապէ իր տականքների երեսից։
Իրենց տականքները - ահա ազգերի իրական թշնամին։
Իրենց տականքները - ահա ազգերի գոյությունը հաճախ եւ հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը”։
“Այսպես է աշխարհը։ Ժողովուրդները կշարունակեն տառապել իրենց տականքների երեսից։ Դեռ ժողովուրդների կյանքը կշարունակե մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինք երեք են- բռնությունը, սրա ծառաները եւ սրա զոհերը”։
Ներկա նժդեհական իշխանություններից ու նրա ծառաներից ոմանք դժգոհում էին, երբ իրենց մասին տականք բառն էր գործածվում։ Հիմա թող դժգոհեն իրենց գաղափարական հայր հռչակած Նժդեհից։ Նրա գնահատականներն ու զայրույթը տասնապատիկ մեծ է բռնավորի ու կեղծարարի դեմ։ Բայցեւ նրա համար, իրավացիորեն, ատելի է ոչ միայն բռնացողը, այլ, ավելի շատ, բռնության գործիք ծառայողները։ Եւ այս առիթով նրա կոչը խիստ արդիական է.
“Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին, - դրուժան, դավադիր, հակահայ գործնականում... Քո անողոք դատաստանին հանձնելով սեւ արարքներն այդ տականքների, որոնք տմարդորեն թույն ու քացախ կավելացնեն մեր՝ քաղաքականապես դժբախտ ժողովրդին խմելու վիճակված դառնադառն բաժակին, զայրույթի ու զզվանքի իմ խոսքը կուղղեմ ոչ թե բռնության, այլ իր հայակերպ գործիքներին”։
Լսենք Նժդեհին, ու մայիսի 31-ին միասնաբար վանենք բռնությունը ու նրա “հայանուն” կամակատարներին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

 “Ժամանակ” Երեւան 29.05.09

Tuesday, May 19, 2009

ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ԵՐԿՈՒ ՄՈՏԵՑՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ-թուրքական հարաբերությունները», Եր. 2009, գրքի խմբագրի նախաբան

(Հայ-թուրքական հարաբերությունների հարցում)

Սույն ժողովածուն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, հարցազրույց­ներից ու հոդվածներից քաղվածքներ են, որոնք վերաբերում են Հայաս­տա­նի եւ Թուրքիայի հարաբերություններին, դրանց կարգավորման սկզբունք­ներին եւ ուղիներին։ Ժամանակագրական առումով այն ընդգրկում է ուղիղ 20 տարի՝ սկսած 1989 թվականի հունիսից եւ մինչեւ մի քանի օր առաջ՝  մա­յիսի 1-ի հանրահավաքում հնչած նրա ելույթը։ Այսպիսի մի ժողովածուի հրա­տարակության այժմեականությունը բացատրվում է մի կողմից՝ Հայ-թուր­քական հարաբերությունների ներկա փուլում տեղի ունեցող սրընթաց զար­գա­ցում­ներով, մյուս կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ներկա իշխա­նու­թյուն­ների վարած քաղաքականությունը Լեւո
ն Տեր-Պետրոսյանի քաղա­քա­կա­նու­թյան հետ նույնացնելու կամ դրանց մեջ հավասարության նշան դնե­լու ողոր­մելի փորձերը մերկացնելու նպատակով։ Այդ փորձերը հատկապես ակտի­վա­ցան վերջին օրերին՝ հայ-թուրքական հայտնի համաձայնության, կամ “Ճանապարհային քարտեզ” կոչված փաստաթղթի բացահայտման առիթով։
Իրականում, վերջին 11 տարում իշխող վարչախումբը պետականության հիմնադրույթների իր ընկալումներում ու պատկերացումներում, նեքաղա­քա­կան ու արտաքին քաղաքական բոլոր հարցերում նախկին իշխանու­թյունների հակոտնյան է ու հակադրությունը։ Եւ, այս առումով, հայ-թուրքական հարաբերությունները, այդ հարաբերությունների մաս կազմող Հայոց ցեղասպանության խնդիրը, ինչպես նաեւ գործնական քաղա­քա­կա­նությունը ոչ միայն բացառություն չեն, այլեւ տվյալ հակադրությունը հաս­տա­տող ու ցուցադրող օրինակներից ամենաբնորոշն են։

Ի՞նչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ինչպես այլ կարեւոր հարցերի, այնպես էլ Հայ-թուրքական հարաբերու­թյուն­ների հետ կապված սկզբունքային մոտեցումները ՀՀ Հիմնադիր-նա­խագահի 20 տարվա գործունեության ընթացքում փոփոխություն չեն կրել։ Դրանք հենվել են իրատես քաղաքականության նրա անխաթար սկզբունքի վրա եւ արտահայտվել հետեւյալ դրույթներում.
ա) Պետության ապահովության ու տնտեսական զարգացման ամենա­կարեւոր երաշխիքներից մեկը հարաբերություններն են անմիջական հարե­ւան­ների, այդ թվում Թուրքիայի հետ։
բ) Ըստ այդմ, առանց որեւէ քաղաքական զիջման, պետք է հարա­բե­րու­թյուն­ներ հաստատել նաեւ Թուրքիայի հետ։
գ) Այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց երկուս­տեք նախապայմանների։
դ) Թուրքիան չպետք է հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը պայմանավորի երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հանգա­մանք­ներով, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով։
 ե) Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականության օրակարգում դնի Ցեղասպանության հարցը, քանզի տվյալ պայմաններում միանգամից անհե­ռա­նկա­րայնության կմատնի այդ հարաբերությունների կարգավորման հնարավո­րու­թյունը։
զ) Որպեսզի Ցեղասպանության եւ այլ խնդիրների մասին երկու երկրնե­րի տրամագծորեն հակադիր համոզմունքները դրան չխանգարեն, պետք է գոր­ծադրել “համաձայնություն տարաձայնության” մասին բանաձեւը եւ կարգավորել դրանից դուրս մնացող մյուս խնդիրները։

Այստեղ արձանագրենք երկու փաստ-իրողություն։
Առաջին. այս սկզբունքների հիման վրա առաջին տարիներին Թուր­քիա­յի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը հաջողությամբ իրա­կա­նանում էր. եւ ամենածանր տարիներին Թուրքիայի ճանապարհների օգ­տա­գործմամբ Հայաստան հաց էր ներկրվում։ Կարգավորման այդ ընթացքը խզվեց Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների պատճառով՝ թուր­քական կառավարության վրա Թուրքիայի ազգայնական ուժերի եւ Ադրբե­ջա­նի ճնշման հետեւանքով։ Արձանագրենք նաեւ, որ անկախ այն բանից, որ Ցեղասպանության հարցը չէր դրված Հայաստանի արտաքին քաղաքա­կա­նու­թյան հիմքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մի շարք կարեւոր երկրների կողմից ճանաչվեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։
Երկրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ողջ ընթացքում հայ-թուր­քական հարաբերություններում նրա քաղաքականությունը ամենասուր ու կա­տաղի քննադատություն էր ենթարկվում այսպես կոչված “ազգայ­նա­կան” ամե­նատարբեր ուժերի եւ առաջին հերթին Դաշնակցության կողմից, նրան հա­մարում էին “թուրքամետ”։ Նույն քննադատությունը տանում էին նաեւ “հայ­րե­նա­սեր” ու “հայտնի” մտավորականների մի ամբողջ ջոկատ։ Նրանից պահան­ջում էին Ցեղասպանության ճանաչման հարցը դնել արտա­քին քաղաքա­կա­նու­թյան հիմքում եւ որեւէ հարաբերություն Թուրքիայի հետ հաստատելու համար վեր­ջինիս առաջ որպես նախապայման դնել Ցեղա­սպա­նության ճանաչման հար­ցը։ Նույն մեղադրանքը եւ պահանջը շրջանառ­վում էր նաեւ Սփյուռքի որոշ շրջանակներում։

Ի՞նչը փոխվեց 1998-ից

1998թ. Ռ. Քոչարյանի գլխավորությամբ իրականացված պետական հե­ղաշրջումից հետո, այլ հարցերի թվում, արմատապես փոխվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրի դիրքորոշումները եւ ողջ փիլիսո­փա­յությունը։ Արվեց ճիշտ այն, ինչը չէր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ ինչի համար արժանանում էր բուռն քննադատության։ Քոչարյանի “հաշ­վարկ­ներն” այսպիսին էին.
ա) Ցեղասպանության հարցը պետք է դնել Հայաստանի արտաքին քա­ղա­քականության հիմքում, դարձնել քաղաքական օրակարգի խնդիր։
բ) Դրանով կսիրաշահենք Սփյուռքին եւ նա ավելի առատաձեռն կգտնվի Հայաստանի հանդեպ։
գ) Այդ դեպքում Թուրքիան տեղի կտա եւ անմիջապես կբացի հայ-թուր­քական սահմանը։
դ) Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի, Կարսի պայմա­նա­գիրը չեղյալ հայտարարելու պահանջների ճնշման տակ Թուրքիան նաեւ անկողմնակալ դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ ջերմեռանդ չի պաշտպանի Ադրբեջանին։
Կրկնենք, որ նույն խնդրի նկատմամբ սա տրամագծորեն հակադիր մո­տե­ցում եւ գործելակերպ է։ Եւ տրամագծորեն հակադիր այս մոտեցումն էլ հենց դրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Իսկ դրա սկիզ­բը կարելի համարել 1998թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից Ռ. Քո­չար­յանի ելույթը Ցեղասպանության մասին։ Ժամանակին դա թմբկահարվեց վերո­հիշյալ նույն, այսպես կոչված, ազգայնական ուժերի եւ առաջին հերթին Դաշնակցության կողմից։ Ներբողներ երգեցին նույն “հայ­րենա­սիրությամբ զբաղվող” հայրենի մտավորականները։ Այն ծափողջույններով ընդունեցին Սփյուռքում։
Այստեղ էլ արձանագրենք երեք փաստ-իրողություն։
Առաջին. Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քննադատությունները մինչեւ վերջ էլ չդադարեցին։ Մասնավորապես՝ դրանք լայնորեն օգտա­գործ­վեցին Սերժ Սարգսյանի ու նրան սատարող ուժերի կողմից վերջին նա­խա­գահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ նրան մեղադրելով “թուրքամետության” մեջ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հարազատ էր մնում իր օրգանական նախորդի՝ Քոչարյանի գծին։
Երկրորդ. Հայ-թուրքական հարաբերությունների խնդրում քոչարյանա-դաշնակցական այս մոտեցումները չփոխվեցին նաեւ Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարումից հետո. ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, թե Ցե­ղասպա­նության հարցը հանվում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրա­կարգից, մի բան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վոր­ման խնդրի բանալին է, կամ փիլիսոփայության հիմքը։
Երրորդ. Այս ընթացքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կող­մից նամակով պաշտոնական առաջարկ արվեց Հայկական կողմին՝ ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների համատեղ մի հանձնաժողով՝ ուսումնա­սիրե­լու համար 1915թ. իրադարձությունները, այն է՝ պարզել այդ ժամանակ հայ ժողովրդի ցեղասպանություն եղել է թե՞ ոչ։
Նկատենք, որ նման պաշտոնական առաջարկ հնարավոր էր միայն մի դեպ­քում, եթե Ցեղասպանության խնդիրը դրված է Հայաստանի արտաքին քաղա­քա­կանության հիմքում որպես օրակարգային հարց։ Նման մի առա­ջարկ ան­հնար ու անհեթեթ կլիներ հակառակ դեպքում, եթե պետական քա­ղա­քա­կա­նու­թյան հիմքում դրված լինեին նախկին իշխանության սկզբունքները։ Ակնհայտ էր նաեւ, որ սա հեռահար մի որոգայթ էր, եւ, հա­մա­ձայնել դրան, կնշանակեր պաշտոնապես կասկածի տակ դնել Հայոց ցե­ղասպանությունը, ըստ էության ուրանալ այն։ Դա Թուրքիայի ձեռքին լավագույն կռվանը կլիներ՝ կասեցնելու տարբեր երկրների կողմից Ցե­ղասպա­նության միջազգային ճանաչման 1970-ական թվականներից ի վեր ծավալված գործընթացը։ Այդ ժամանակ Հայաս­տանը դրան չարձագանքեց, եւ, թվում էր, թե այդ առաջարկը մոռացվել է։
2008թ. օգոստոսին, Մոսկվա կատարած այցի ընթացքում, Սերժ Սարգս­յանը երկու անակնկալ մատուցեց. Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երեւան՝ միա­սին ֆուտբոլային հանդիպում դիտելու, նաեւ հայտարարեց, թե սկզբուն­քորեն դեմ չէ 1915թ. իրադարձությունների ուսումնասիրության եւ գնահատման համար հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղ­ծե­լու գաղափարին։
Վերջին մեկուկես տարում
2007 թվականի աշնանից, առաջիկա նախագահական ընտրություն­նե­րին մասնակցելու մասին հրապարակային հայտարարությունից ի վեր, Լե­ւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներում բազմիցս եւ հիմնավորապես անդրա­դարձել է նաեւ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության խնդրին։ Քաջ գիտակցելով Թուրքիայի, թվում էր, թե մոռացված առա­ջար­կի որոգայթը, նա դեռ 2007 թվականի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում հայտարարեց. “Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առա­ջար­կը, քանի որ դա նախ կասկածի տակ է դնում մեր համազգային հա­մոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցե­ղասպանության ճանաչման կայացված փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը”։ Ինչպես այդ, այնպես էլ հետագա ելույթներում նա ամբողջությամբ վերահաստատեց իր նախկին դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների ողջ հա­մա­լիրում, դա հակադրելով ներկա վարչախմբի վարած քաղաքակա­նությա­նը՝ միաժամանակ զգուշացնելով վերջինիս վտանգավոր հետեւանքներից։ Այս տեսակետները պաշտպանել եւ հիմնավորել են նրա գլխավորած Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի մեջ մտնող քաղա­քա­կան ուժերը եւ դրանց ղեկավարները։
Այսինքն՝ թե՛ իր իշխանության օրոք, թե՛ ընդդիմություն եղած ժամա­նակ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն հետեւել է  Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին։ Պար­զա­բանենք. առանց նախապայմանների հարաբերություններ նշանա­կում է. Թուրքիան առաջ չի քաշում Ղարաբաղի խնդրի առաջնահերթ կարգա­վոր­ման, հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, Կարսի պայ­մանագրի վերահաստատման պահանջները։ Իսկ Հայաստանը հարաբե­րու­թյունների հաստատման պարտադիր պայման չի համարում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս խնդրի հետ կապված՝ մեջ­բերենք մի հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2009թ. մայիսի 1-ի հան­րա­հավաքային ելույթից, որում նա ներկայացնում է հայ-թուրքական հարա­բերությունների բնագավառում քոչարյանա-սերժական վարչակազմի միան­գա­մայն սնանկ եւ վնասակար քաղաքականության էվոլյուցիան.
   “Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։
   Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ-թուր­քական հարաբերությունների կարգավորման բանական հիմք՝ հոխորտան­քով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։
   Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբուն­քին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հնա­րավորություն տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։
   Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց անխո­հեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղ­ծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարի­ներ առաջ արված ու համարյա մոռացված առաջարկին”։
Այսպիսով, վերջին մեկուկես տարում  միայն Հայ Ազգային Կոնգրեսն է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հստակ ահազանգել է երեք վտանգավոր զարգացումների մասին.
ա) Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծում.
բ) Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ բանակցություններ Ղա­րա­բա­ղի հարցի շուրջ.
գ) Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակա­մարտության կարգավորում փաթեթով։
Ո՛չ իշխող կոալիցիայից, ո՛չ իրեն “հայրենասեր մտավորական” համա­րող­ներից որեւէ մեկը այդ ահազանգերին լուրջ չվերաբերվեց։ Ընդհա­կա­ռա­կը՝ փորձում էին մոլորեցնել, հանգստացնել եւ խաբել ժողովրդին, թե այդ­պիսի վտանգներ չկան։ Իսկ հիմա, բանը-բանից անցնելուց հետո, նրանք վայ­նասուն ու ոռնոց են բարձրացրել՝ հերոսանալու կամ ժողովրդի հա­մակրանքը շահելու համար։
***
Միակ ուժը, որը հետեւողականորեն բարձրացրել է այդ հարցերը եւ արել ամեն ինչ՝ վտանգավոր այդ զարգացումները կանխելու համար, եղել է Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նույն ահազանգերը Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է նաեւ Լեռնային Ղարա­բա­ղի հարցի վերաբերյալ, բայց դրանք էլ նշված ուժերի կողմից արժանացել են նույն արձագանքին։ Հիմա սպասում են, որ այդ փորձանքն էլ մեր գլխին գա, որից հետո էլի վայնասուն ու ոռնոց բարձրացնեն ու հերոսա­կա­նու­թյուն խաղան։
Այսպիսով՝ “Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների” սկզբունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխա­նու­թյան տարիներին, բոլորովին այլ բան էր նշանակում ու այլ կերպ լուծվում, քան հռչակված նույն սկզբունքն այսօր Սերժ Սարգսյանի համար։ Այն ժա­մա­նակ դա նշանակում եւ իրագործվում էր առանց Ցեղասպանության եւ Լեռ­նային Ղարաբաղի խնդրի հետ որեւէ աղերսի։ Այժմ այդ հարա­բե­րու­թյուն­նե­րի կարգավորման համար Սերժ Սարգսյանի կողմից արդեն իսկ ծախվել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ակնհայտ ու թավալգլոր գործընթացները վկայում են, որ հերթի է դրված նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Իսկ բա­ցատրու­թյունը մեկն է. առաջին դեպքում գործ ունենք լեգիտիմ Նախագահի եւ պե­տա­կան գործչի գործելակերպի հետ, որի նպատակը պետության ու ժո­ղովրդի շահն է, երկրորդ դեպքում գործ ունենք իշխանությունը բռնա­զավ­թած ոչ լեգիտիմ իշխողի հետ, որի նպատակը ամեն գնով, ընդհուպ՝ բա­ցա­հայտ ազգային դավաճանությամբ, սեփական իշխանությունը պահպանելն է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
“Հայկական ժամանակ” 19՞.05. 2009

Friday, May 15, 2009

19 հարց ու պատասխան


Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուների ցուցակը որոշեց գլխավորել Լեւոն Տեր-Պետրոսյանը ու, դրանով իսկ, հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ Այս փաստը եւ մայրաքաղաքի ընտրություններն ընդհանրապես, բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ է առաջացրել, որոնց պարզաբանումները կարեւոր են ընտրողին կողմնորոշելու համար։ Ստորեւ ներկայացնում ենք հասարկության մեջ շրջող այդօրինակ հարցերը ու դրանց պատասխանները։

1. Հայ Ազգային Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցելով Երեւանի քաղաքապետական ընտրություններին դրանով իսկ չի՞ ճանաչում Սերժ Սարգսյանին, նրա իշխանության օրինականությունը՝ լեգիտիմությունը։

Ամեն մի ապօրինի իշխանություն շատ կուզենար, որ ընդդիմությունը “խռովեր”, չմասնակցեր որեւէ ընտրության։ Այդպես նա կարող էր իշխել հավերժ։ Լավ կլիներ, եթե քաղաքական պայքարը Հայաստանում էլ մղվեր օրինական իշխանության դեմ, ինչպես քաղաքակիրթ երկրներում է։ Այսօր Հայաստանում ապօրինի իշխանություն է։ Իսկ իշխանությունը վերցնելու, օրինական իշխանություն հաստատելու միակ ձեւը ընտրություններն են։ Այնպես որ, դա ոչ մի կապ չունի տվյալ իշխանության օրինականությունը ճանաչել-չճանաչելու խնդրի հետ։ Այդ խոսակցություններ տարածողերը հույս ունեն, թե ոմանք միամտաբար կհավատան նման պարզունակ մեկնաբանության ու դրանով կհիասթեփեցնեն կթուլացնեն ընդդիմության ընտրազանգվածը։  Քաղաքական պայքարը մղվում է փաստացի գոյություն ունեցող, իրողություն հանդիսացող իշխանության դեմ՝ լինի դա օրինական թե ոչ օրինական։ Իսկ Հայաստանում տիրող վարչախումբը, ուզենք թե չուզենք,  փաստացի իրողություն է։ Ընդ որում, նա ամենաշատը վախենում է հենց օրինական պայքարից։ Իսկ ոչ լեգիտիմությունը նրա ամենախոցելի, ամենաթույլ տեղն է, “Աքիլլեսյան գարշապարը”, ինչից նա, ահա նման խոսակցություններ տարածելով, փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել։

2. Ոմանք ասում են՝ “որքանո՞վ էր սազական”, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ Հիմնադիր-նախագահի բարձր պատվանունով, միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու պետական գործիչ, որոշեց գլխավորել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը եւ հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։

Այս հարցադրումը նույնպես իշխանության խոհանոցում է հորինվել՝ մարդկանց նրանից հիասթափեցնելու համար։ 2007թ. աշնանը, երբ խոսվում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է մասնակցել 2008թ. նախագահական ընտրությանը, ճիշտ այդպիսի մի հարցադրում արեց Ռ. Քոչարյանը. “Առաջին նախագահը պետք է իր դիրքում մնա, եթե նա առաջադրի իր թեկնածությունը կիջնի այդ դիրքից ու կդառնա շարքային ընդդիմադիր”։ Ճիշտ է՝ աշխարհում շատ չեն լինում դեպքեր, երբ երկրի պաշտոնաթող նախագահը երկրորդ անգամ է հավակնում նույն պաշտոնին։ Հսկայական վաստակի ու նախանձելի համարումի տեր լինելով, Լեւոն Տեր-Պետրոսյանն, իրոք, կարող էր չանել այդ քայլը եւ, որպես միջազգային ճանաչում ունեցող գիտնական, շարունակեր զբաղվել իր սիրած գործով՝ գիտությամբ։ Ինքն էլ է մի քանի անգամ այդ մասին ասել։ Նա երեւի հենց այդպես էլ կվարվեր, եթե Հայաստանում լիներ թեկուզ թույլ ու վատ, բայց նորմալ քաղաքական իշխանություն։ Իր որոշման իմաստն ու անհրաժեշտությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ մեկուկես ժամանոց ելույթով մանրամասն ներկայացրեց 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքում։ Եւ դա հետեւյալն էր. Հայաստանում հաստատվել է ավազակապետական համակարգ, որը թալանում, կեղեքում է սեփական ժողովրդին, պետությունը տանում կործանման, ուստի ինքը չի կարող հանգիստ նայել այդ ամենին։ Նույն բացատրություններն, ըստ էության, ուժի մեջ են նաեւ այս դեպքում, քանի որ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունը կարող է այս վարչախմբից ազատվելու միջոց հանդիսանալ։ Նա բազմիցս է ապացուցել, որ այդ պարագայում ինքն անձնական ամբիցիաներ չունի։ Նա իր համար “ոչ սազական” չի համարում երթի առջեւից քայլել փողոցներով 6-7 կիլոմետր։ Նա իր համար “ոչ սազական” չհամարեց 2008-ի փետրվարին 9 օր շարունակ, 12-16 աստիճան սառնամանիքի պայմաններում բոլորի հետ գիշեր-ցերեկ անցկացրեց Ազատության հրապարակում, խարույկների կողքին։ Ճիշտ այդպես էլ, եթե նա համարում է, որ մայրաքաղաքի ընտրություններում հաղթելու միջոցով հնարավոր է լուծել Հայաստանում ավազակապետությունը վերացնելու ու երկիրը զարգացման նորմալ ճանապարհի բերելու խնդիրը, ապա, բնականաբար, չպետք է խուսափեր այդ քայլից։
Այսինքն՝ ինչպես 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրին նայում է ոչ թե իր անձնական բարձր կարգավիճակից, ամբիցիաներից ու սեփական անձի հարմարությունից ելնելով, այլ որպես իրական պետական-քաղաքական գործիչ՝ երկրի ու ժողովրդի շահերից, խնդիրներից, նրանց դեմ ծառացած մարտահրավերներից ելնելով, պետական գործիչ, որը ոչ մի կերպ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է իր երկիրը գլորվում դեպի կործանում։

3. Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարեց, թե հաղթանակի դեպքում ընդդիմությունը պարզապես կդառնա իշխանության մի մաս ու դրանից ոչինչ չի փոխվի։ Հնարավոր չէ՞, որ Հայ Ազգային Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի դեպքում բավարարվեն Երեւանով ու իրոք դառնան այս իշխանության մի մասը։

Սերժ Սարգսյանն իրավացի կլիներ, եթե խոսքը վերաբերեր այսօր Հայաստանում գործող այն ուժերին, որոնք իշխանության մաս լինելով՝ նման դեպքերում փորձում են “ժամանակավորապես” ընդդիմություն խաղալ, բայց հենց որ ամեն ինչ ավարտվում է, իսկույն հավի ճտերի նման հավաքվում են թխսկանի՝ իշխանության թեւերի տակ։ Արդեն քանի անգամ այդպես են վարվել ու հիմա էլ այդպես կվարվեն “Բարգավաճը”, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը”։ Ս. Սարգսյանը իրավացի կլիներ նաեւ, եթե խոսքը վերաբերեր այն “հաստիքային” կամ կեղծ ընդդիմադիր ուժերին, որոնք, ընտրությունների ժամանակ իբր “կատաղի պայքարում են” իշխանության դեմ, մոլորեցնում ընտրազանգվածի մի մասին, ձայներ փախցնում։ Դրանով նրանք նպաստում վարչախմբի “հաղթանակին”, ապա ստանում իրենց վճարը ու մի կողմ քաշվում։ Օրինակ՝ Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, ուրիշ ավելի մանրերը։ Բայց, երբ խոսքը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած Շարժմանը՝ “Հայ Ազգային Կոնգրեսին”, Սերժ Սարգսյանի ասածը մանկամտություն է։ Անցած մեկուկես տարին՝ հարյուրավոր մարդկանց բանտարկություններով, հազարավոր մարդկանց հալածանքներով, վերջապես՝ թափված արյունով ցույց տվեց, որ հենց սա է իրական ընդդիմությունը։ Ցավալի է, որ իրեն երկրի նախագահ համարող այս մարդը այնքան անճարակ է, որ հույսը դրել է անտեղյակ մարդկանց վրա, որոք կհավատան իր պատմած անհեթեթ այս հեքիաթին։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է այս իշխանության մաս կազմել եւ իր համար հանգիստ քաղաքապետ աշխատել՝ դրանով իսկ ջնջելով, ջուրը լցնելով իր ավելի քան 20 տարվա վիթխարի քաղաքական կապիտալը, ներսում ու դրսում ունեցած բարձր հեղինակությունն ու համարումը, հիասթափեցնել Հայաստանի բնակչության շուրջ 80% կազմող իր կողմնակիցներին, իր դաշնակից ուժերին եւ այլն։ Եթե դա այդպես լիներ, Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրապայքարով, այլ ամենամեծ հաճույքով կապույտ սկուտեղի վրա նրան կտար Երեւանի իշխանությունը։

4. Հաղթանակի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես դուրս չի՞ կգա՝ քաղաքապետ դարձնելով Կոնգրեսի մի այլ ներկայացուցչի։

Հայ Ազգային Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ու քաղաքապետի ընտրությունը դիտում են որպես, ըստ էության, նախագահական ընտրության յուրատեսակ երկրորդ փուլ, այս վարչախմբից Հայաստանը ազատելու միջոց, եւ այդ մասին հայտարարում են հրապարակավ։ Եթե խնդիրը Երերեւանի քաղաքապետի պաշտոնը լիներ, ապա նման հայտարարություն չէր արվի։ Չէ՞ որ այդ հայտարարությամբ մարտահրավեր է նետվում վարչախմբին եւ դրդում նրան մոբիլիզացնել ու լարել իր բոլոր ուժերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը կաշխատի քաղաքապետ ու շատ խնդիրներ կլուծի. բայց նրա աշխատանքի շատ կարճ ընթացքում տեղի կունա ամբողջական իշխանափոխություն՝ խաղաղ, օրինական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տեսքով։ Երեւանի քաղաքապետ ուրիշ մեկը կդառնա միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա Հանրապետության Նախագահ։

5. Իսկ ինչպե՞ս պետք է Երեւանում տարած հաղթանակը տարածվի ամբողջ երկրի վրա, տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն։

Թվարկենք ընդամենը երեք հանգամանք.
Առաջին. Երեւանը Հայաստանի կեսն է, իսկ քաղաքական կշռի առումով՝ կեսից շատ ավելին։ Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակով Երեւանում կգոյանա Հայաստանի միակ օրինական, լեգիտիմ իշխանությունը։ Երեւանի լեգիտիմ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով հզոր հակակշիռ կլինի գործող վարչախմբին, ինչն արմատապես կփոխի քաղաքական իրավիճակն ամբողջ երկրում։ Ավազակապետության կոռուպցիոն համակարգը մի ամբողջական մեխանիզմ է, որի մեջ Երեւանի քաղաքային իշխանությունները կարեւոր օղակ են։ Այդ օղակը միանգամից կվերանա, եւ կոռուպցիոն համակարգի աշատանքը կխաթարվի, դրանով ներկայիս ավազակապետության հիմքը կսկսի արագ քայքայվել է։
Երկրորդ. Իշխանական պաշտոնեությունը միատարր չէ։ Ոչ միայն միջին ու ստորին, այլ նաեւ բարձր օղակներում կան շատ մարդիկ, որոնք, վիրավորված մարդկային արժանապատվությամբ, միայն արտաքուստ է որ համակերպվում են այս իրավիճակին, ոմանք՝ աշխատանքը կորցնելու վախից, ոմանք՝ հետապնդումների ենթարկվելու, ոմանք այլ նկատառումներով։ Քաղաքական իրավիճակի նման փոփոխությունից եւ ամենափոքր երաշխիքներ տեսնելուց հետո, նրանք բացահայտ կանգնելու են Շարժման կողքին։ Դրան զուգահեռ, կամ դրանից անմիջապես հետո արագ կողմնորոշվելու է նաեւ պաշտոնեության մի այլ մեծ զանգված, որը նման դեպքերում շատ արագ որսում է “քամու ուղղությունը”։ Նույնը վերաբերում է բիզնեսի բնագավառին։
Երրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած միասնական ընդդիմությունը ամենածանրակշիռ քաղաքական ուժն է Հայաստանում։ Իշխանական ոչ մի լծակ չունենալով հանդերձ՝ նա է թելադրում Հայաստանի հիմնական քաղաքական օրակարգը։ Հենց դա է պատճառը, որ Հայաստան այցելած բոլոր օտարերկրյա պետությունների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները պարտադիր հանդիպում են ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նրանք լավ են հասկանում, որ Հայաստանում, ըստ էության, գոյություն ունի երկու իշխանություն. իրավական՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը հենված է կրիմինալի եւ օլիգարխիայի վրա եւ ոչ մի վստահություն չունի հասարկության մեջ, եւ, դրա կողքին՝ փաստական ու բարոյական իշխանություն, որին, ի դեմս Լեւոն ՏերՊետրոսյանի, վստահում է գործնականում ողջ բնակչությունը։
Այսինքն՝ մայրաքաղաքում հաղթանակը երկրի քաղաքական օրակարգի առաջին ու հրատապ խնդիր է դարձնելու արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հարցը։ Դրա հետ համակերպվելու է միջազգային հանրությունը։ Դրա հետ համակերպվելու է նաեւ վարչախումբը՝ այլ ելք չունենալով ու իր համար ավելի վատթար վերջաբանից խուսափելու համար։


6. Հնարավոր չէ՞, որ Երեւանում էլ, ինչպես անցած նախագահական ընտրությունների ժամանակ, արձանագրվի միայն “բարոյական հաղթանակ”։

“Բարոյական հաղթանակներն” առարկայական, տեսանելի արդյունքներ չեն ունենում։ 2008թ նախագահական ընտրությունների արդյունքները ավելի քան առարկայական են հենց առաջին օրից սկսած։ Հիշենք 2008թ. փետրվարի 21-29-ի շուրջօրյա հանրահավաքները։ Երբ հայտարարվեց, թե հաղթել է Սերժ Սարգսյանը, սպասելի էր, որ դրանից հետո մարդկանց հոսք կլիներ դեպի “հաղթողի”՝ Սերժ Սարգսյանի ճամբար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աստիճանաբար կնվազեն։ Հանրահավաքներում մարդկանց քանակը ոչ թե նվազեց, այլ աճեց։ Իշխանական եւ կեղծ ընդդիմադիր կուսակցությունների տասնյակ ու հարյուրավոր անդամներ հարթակում պատռում, դեն էին նետում իրենց անդամատոմսերը։ Տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին՝ քաջ գիտակցելով, որ այդ պատճառով ոչ միայն աշխատանքից ու պաշտոնից են զրկվելու, այլ գուցե նաեւ ազատությունից։ Մի քանի տասնյակ պաշտոնյաներ էլ պատրաստվում էին նույնը անել մարտի 1-ին եւ հաջորդ օրերին։ Փետրվարի 26-ին “հաղթող” Սերժ Սարգսյանը փորձեց իր կողմնակիցների կոնտրհանրահավաք անել Հանրապետության հրապարակում եւ ուժով ողջ Հայաստանից այստեղ հավաքեց երկու հարյուր հազար մարդ։ Կես ժամ անց, ճեղքելով իրենց շրջապատած ոստիկանական շարքերի ցանկապատը, նրանք բոլորը գետի նման հոսեցին դեպի Ազատության հրապարակ եւ միացան Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Այդպես իրական հաղթողի մոտ են գնում։ Եթե չլիներ մարտի 1-ի ջարդն ու սպանդը, մի քանի օրվա ընթացքում վարչախումբը հալվելու, սպառվելու էր, իսկ Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարելու ընտրությունների կեղծված արդյունքները։
Նախագահական ընտրություններում տարած փաստական հաղթանակի առարկայական արդյունքներից է, որ Հայաստանում ջարդվեց վախի մթնոլորտը, ձեւավորվեց մի հասարակություն, որը չի հանդուրժում բռնապետությունը, իրավազրկությունը, ապօրինությունները, մարդկային արժանապատվության ոտնահարումները։ Կարելի է խոսել ավելի շոշափվող արդյունքների մասին, ընդհուպ մինչեւ ապրանքների գները։ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ եւ այլ վճարների գների բարձրացումը էականորեն զսպվում են հենց Շարժման այդ հաղթանակի ու դրանից հետո առ այսօր Շարժման գոյատեւելու ու հզորանալու շնորհիվ։

7. Ոմանք մի տեսակ հեգնանքով են խոսում պայքարի “օրինական ճանապարհի” մասին, համարում են, օրինակ, որ 2008թ. փետրվարի 26-ին, երբ մոտ 400.000 մարդ էր հավաքվել, կարելի էր վճռական գործողություններով միանգամից լուծել իշխանության հարցը։

Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ մեկը չի կարող մեղադրել վճռականության պակասի մեջ (խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր խեղաթյուրում են պատմությունը)։ Սակայն, որպես հմուտ ու փորձված պետական-քաղաքական գործիչ, վճռականությունը նրա համար հաջողության հասնելու ու դրված խնդիրը լուծելու անհրաժեշտ 10 պայմաններից մեկն է միայն։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ նա դժվարին տարիներին կարողացավ լուծել անլուծելի թվացող ներքին եւ արտաքին բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը։ Այդ նույն շրջանում, օրինակ, Էլչիբեյը Ադրբեջանում եւ Գամսախուրդիան՝ Վրաստանում առաջնորդվեցին մերկ վճռականությամբ, առանց այլ հանգամանքներ հաշվի առնելու եւ անդառնալի կորուստներ բերեցին իրենց երկրներին։ Եթե այլ հանգամանքներ հաշվի չառնես եւ առաջնորդվես միայն “վճռականությամբ”, ապա այն կարող է արկածախնդրություն դառնել եւ փչացնել ամեն ինչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առջեւ ոչ թե պարզ իշխանության հասնելու հարց է դրել, այլ շատ ավելի մեծ ու լայն խնդիր։ Իսկ դրա համար բացի “վճռականությունից”, նաեւ այլ նախապայմանների ստեղծում եւ առկայություն է պետք։ Նրա դրած խնդիրը ավազակապետության կազմաքանդումը, սահմանադրական կարգի եւ ժողովրդի իշխանության վերականգնումն է, ընտրությունների միջոցով իշխանափոխության օրինական ու անցնցում ավանդույթի ստեղծումը։ Հակառակ դեպքում՝ ամեն 3-4 տարին մեկ ընտրությունները կվերածվեն իշխանական շենքերի գրոհի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։ Դա կործանման տանող ճանապարհ է։
Վճռականության պակասից սովորաբար խոսում են, ովքեր պատկերացվող այդ գործողություններում իրենց տեսնում են միայն կողքից նայողի, հեռուստացույցի առջեւ դիտողի դերում։ Երեւանի ընտրությունները վճռականության դրսեւորման ամենալավ ասպարեզն է. յուրաքանչյուր ընտրող վճռականորեն գնա ընտրության, յուրաքանչյուր տեղամասում կանգնած լինի 2-3 վճռական մարդ, տեղամասի մոտակայքում մինչեւ վերջ կանգնած լինեն 30-40 վճռական մարդիկ, հաղթանակը կլինի 100 տոկոսանոց։

8. Կա՞ն արդյոք հակասություններ իշխանական կոալիցաիայի մեջ։ “Բարգավաճ Հայաստանը” եւ Հանրապետականը իրար խփում են, Դաշնակցությունն էլ, ահա հայտարերեց կոալիցիայից դուրս գալու մասին։ Նույնիսկ “Օրինաց երկիրն” է ակտիվացել։

Այնքանով, որքանով նրանք միմյանցից փախցնելու, վերաբաժանելու բան ունեն, այդքանով նրանք կարող են հակասություններ դրսեւորվել։ Բայց եթե գործը հասնում է իրենց ունեցած իշխանությունը վտանգելուն, նրանք, իհարկե, միասնական են դառնում ընդդիմության դեմ։ “Բարգավաճը”, որի իրական տերը Ռ. Քոչարյանն է, ընդամենը մի խնդիր ունի. ապացուցել իր ուժը եւ դրանով ապահովել Քոչարյանի վերադարձի հնարավորությունը։ Այնպես որ, ով ձայն տա “Բարգավաճին”, նա իրականում ձայն է տալու հօգուտ Ռ. Քոչարյանի։ Հանրապետականը, որի տերը Սերժ Սարգսյանն է, պայքարում է ցույց տալու համար, որ ինքը իշխանության մեջ առաջինն է։ Ինչ վերաբերում է Դաշնակցությունը, ապա նա, ինչպես միշտ “կողմ ըլլալով դեմ է” կամ “դեմ ըլլալով կողմ”, եւ այդպես ընտրողների ինչ-որ մաս մոլորեցնելով, կարողանում է իշխանության եւ բիզնեսի մեջ պահպանել իր չաղլիկ “փայը”։ Ինչ վերաբերում է “Օրինաց երկրին”, ապա նա Արթուր Բաղդասարյանի կատարած դավաճանական ու արգահատելի քայլից հետո ոչ թե դարձավ կլոր զրո, այլ շատ ավելի ցածր։ Դժվար է պատկերացնել իրեն հարգող որեւէ մեկին, որ, հիշելով այդ ամենը, կարող է ձայն տալ այս կուսակցությանը։

9. Եթե Երեւանի ընտրություններում պարտվելով այդքան իրական է ամբողջ իշխանությունը կորցնելու վտանգ, ինչո՞ւ վարչախումբը չգնաց միասնական ցուցակով ու միասնական թեկնածուով, ավելի հզոր ճակատով։

Դրա համար էլ ասում ենք, որ այս վարչախումբը թե՛ էությամբ, թե՛ գործելակերպով քաղաքական չէ, այլ ավազակապետական։ Խնդիրը հետեւյալն է։ Բացի զանազան ընտրախախտումներից, ընտրակաշառքից եւ այլն,  վարչախումբը մի շատ կարեւոր գործիք ունի, խաբեության միջոց՝ իրեն չընդունող մարդկանց զգալի մի մասին մոլորեցնելու, նրանց ձայները փոշիացնելու, ցրելու համար։ Դա հայտնի կեղծ ընդդիմությունն է։ Այդ գործիքը, սակայն, վերջին նախագահական ընտրություններում խայտառակ ձեւով ջարդուփշուր եղավ ու աղբանոց նետվեց. Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Արթուր Բաղդասարյան, դաշնակներ։ Ավելի աննշանների մասին չխոսենք։ Բայց վարչախումբը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել խաբեության իր այդ գործիքի կորստի հետ։ Դրա համար էլ իշխանական կոալիցիա կազմող ուժերը որոշեցին առանձին-առանձին հանդես գալ, այնպիսի տպավորություն ստեղծել, թե “ինչ որ չափով” իրենք էլ ընդդիմություն են Հանրապետական կուսակցությանը ու նրա թեկնածուին։ Թող ոչ մեկը չկասկածի, որ ինչքան էլ ձայներ հավաքեն “Բարգավաճը”, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը” եւ մյուսները, միեւնույն է՝ ինչպես միշտ, վերջում միավորվելու են եւ քաղաքապետ են դարձնելու այն մարդուն, որին հանձնարարել եւ արդեն իսկ քաղաքապետ է նշանակել Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսից, ում էլ որ ձայն տա ընտրողը, վերջում ստացվելու է, որ նա իր ձայնը տվել է իշխանական թեկնածու Գագիկ Բեգլարյանի, ապօրինի այս վարչախմբի օգտին։

10. Հայ Ազգային Կոնգրեսը բաղկացած է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, որոնց մի մասը միմյանց հակադիր գաղափարախոսություններ ունեն։ Դա չի՞ նշանակում, որ այն ցանկացած պահի կարող է քանդվել ներքին հակասություններից։

Մինչ այսօր դրա ամենափոքր նշույլն անգամ չի նկատվել։ Եւ դա երկու հիմնական պատճառով.
Առաջին. Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերը համախմբվել են մեկ խնդրի՝ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման եւ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հստակ ձեւակերպված առաջնահերթ խնդրի շուրջ։ Առանց այս խնդրի լուծման, անիմաստ է մտածել երկրի զարգացման ուղիների նրբերանգների մասին, որտեղ կարող են տարակարծություններ առաջանալ։ Դա նույնն է, ինչ վիճես եղբայրներիդ հետ, թե ինչ գույնով պետք է ներկել տան պատերը կամ ինչպես կահավորես տունը, երբ այդ տանը տնօրինություն են անում օտարները, ավազակները։ Տունն օտարներից ազատելու խնդիրը առաջնահերթ է եւ կարող է միավորել բոլոր եղբայրներին, որից հետո կգա այդ տունը նորոգելու, կահավորելու հարցերի ժամանկը։ Այստեղ “օտար” բառը ամենեւին չափազանցություն չէ. Հանցավոր այս վարչախումբը երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ իրեն պահում է ճիշտ եւ ճիշտ օտար նվաճողի նման, եւ նրա ազգային պատկանելությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել։
Երկրորդ. Հայ Ազգային Կոնգրեսը նույն համաժողովրդական շարժումն է, իսկ դա շատ ավելին է, քան երկու տասնյակ կուսակցությունների դաշինք։ Նրան անհատապես անդամագրվել են տասնյակ հազարավոր անկուսակցական մարդիկ, ովքեր նույն խնդիրը համարում են առաջնահերթ նպատակ։ Այդ ուժը մի տեսակ ցեմենտում է Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերին եւ բազմապատկում նրանցից յուրաքանչյուրի ուժը։ Այս մասշտաբի համաժողովրդական շարժումները չեն քայքայվում եւ ասպարեզից չեն հեռանում, քանի դեռ չեն լուծել իրենց առջեւ դրած հիմնական խնդիրը։

11. Հնարավոր չէ՞, որ վարչախումբը երկրորդ անգամ դիմի նույնպիսի բռնությունների։

Կան պարզ հաշվարկներ, որ նրանք էլ կարող են անել։ Ընտրախտումները եւ մարտի 1-ի ոճրագործությունը այս իշխանությունը դեռ չի կարողացել մարսել։ Ռ. Քոչարյանի գործը տասնյակ հազարավոր ստորագրություններով Հաագայի միջազգային քրեական դատարանի ճանապարհին է։ Ընդդիմության դեմ հարուցված՝ պետական հեղաշրջման, իշխանության յուրացման մեղադրանքը անցած մեկ տարվա ընթացքում փլուզվեց ամբողջությամբ, եւ դա տեսնում է ամբողջ աշխարհը։ Միջազգային հանրությունը տասնյակ փաստաթղթերով հետեւողականորեն շարունակում է պահանջել, որ բոլոր ձերբակալվածներին ազատ արձակվեն։ Այսինքն՝ նախագահական ընտրությունների ապօրինությունները եւ մարտիմեկյան ոճրագործությունը սուր ոսկորի նման դեռ վարչախմբի կոկորդում է։ Նման երկրորդ ոսկորը մահացու կլինի նրա համար։


12. Եթե բավականաչափ ճկուն լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ քաղաքական ուժերի նկատմաբ ավելի հանդուրժող, ավելի հեշտ չէ՞ր լինի պայքարը եւ հաղթանակը։

Դեռ 2007թ. աշնանը, առաջին հրապարակային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է օգնել ցանկացած ընդդիմադիր գործչի, որի շուրջ հասարակական համախմբում տեղի կունենա։ Հիշենք նաեւ, որ նա իր նախաձեռնությամբ կարող էր համագործակցության եզրեր փնտրեց Դաշնակցության ղեկավարների հետ, մի կուսակցության, որի հիմնական թիրախը 1988 թվականից ի վեր ինքն է եղել, Վազգեն Մանուկյանի հետ, որը 1990թ. օգոստոսի 4-ից անզիջում պայքար էր մղում իր դեմ՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու, Արտաշես Գեղամյանի հետ։ Հանուն երկրի առջեւ ծառացած մարտահրավերի հաղթահարման, նա իսպառ մի կողմ դրեց իրեն հասցված ամբողջ վիրավորանքն ու ամբիցիաները։ Այնպես որ, ամեն մի իրական ընդդնմադիր ուժ ու քաղաքական գործիչ, որն իրոք նույն խնդիրներով էր մտահովգած, կարող էր պատվավոր տեղ զբաղեցնել այս պայքարում։ Իսկ թե ով ինչ ճանապարհ գերադասեց, այսօր պարզ է բոլորին։

13. Գուցե նույն կերպ չվարվեց իշխանության հետ։ Այնպիսի տպավորություն է, թե Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մի տեսակ, հայտարարվեցին օրենքից դուրս, ուստիեւ սկսեցին գործել դատապարտվածի կատաղությամբ։

Այդ մեղադրանքը եւս իրականությանը չի համապատասխանում։ Դեռ առաջին հանրահավաքային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ շատ բարձր գնահատեց նրանց վաստակը մինչեւ 1999թ. եւ ավելացրեց “Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ ու ներողամիտ հայ ժողովրդի կողմից”։ Դրանից հետո էլ նա մի քանի անգամ հրապարակայնորեն երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանին նաեւ նախագահական ընտրություններից հետո։ Այդ կոչերը միշտ մնացել են անպատասխան։

14. Նախագահական ընտրություններից հետո մինչեւ այսօր արդյոք ավելի չե՞ն ամրապնդվել եւ ուժեղացել իշխանության դիրքերը։

Ընդհակառակը, թուլացել են։ Դա կարելի է տեսնել նրա ներքին ու արտաքին քաղաքականության հետեւյալ արդյունքներում ։
1. 2008թ. մարտի 1-ին վարչախումբը կրակեց խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով առնվազն 10 մարդու եւ վիրավորելով շատերին։ Հազարավոր մարդկանց նկատմամբ հալածանքներ ծավալեց, շատերին ապօրինաբար զրկելով աշխատանքից ու նվազագույն կենսամիջոցներից՝ վաստակեց լրացուցիչ ատելություն։ Քաղաքական բանտարկյալների նկատմամբ հարյուրավոր զավեշտական դատավարություններով վարչախումբը խայտառակել է պետության իրավապահ ու դատական համակարգը։ Երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրանքների աննախադեպ էժանացում է, Հայաստանում շարունակում են բարձրանալ գները։ Խորանում է մարդկանց աղքատացումը, մյուս կողմից՝ շարունակում են ավելի հարստանալ վարչախմբի տնտեսական հիմք հանդիսացող օլիգարխները եւ պաշտոնյաները։ Այսպիսով՝ վարչախումբը ձախողվել է ներքին քաղաքականության բնագավառում եւ խորացրել հասարակության սոցիալական բեւեռացումը, իր դեմ է տրամադրել նորանոր սոցիալական խմբերի։
2. Եթե Ռ.Քոչարյանը ժամանակին հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, ապա նրա հաջորդ Ս. Սարգսյանը համաձայնելով 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի առաջարկին՝ դարձավ առաջին հայ պաշտոնյան ու առաջին հայ մարդը, որ փաստորեն կասկածի տակ դրեց, ուրացավ Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, այնպես էլ հիմա Ս. Սարգսյանը այդ բանն արեցին ամրացնելու համար իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը։ Բացի այդ. Լեռնային Ղարաբաղի՝ միանգամայն անկախ եւ ինքնուրույն 20-ամյա միջազգային խնդիրը նա կապեց նույն այդ “պատմաբանների հանձնաժողովի” եւ պետական սահմանի բացման հետ։ Այժմ այդ երեք հարցերը կարող են լուծվել միայն միաժամանակ՝ փաթեթով։ Դրանով իսկ Թուրքիան դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ կարեւոր դերակատար։ 15 տարուց ավելի Ադրբեջանը եւ Թուրքիան անհաջող պայքարում էին այդ նպատակին հասնելու համար, այսօր նրանց ուզածը որպես նվեր մատուցեց Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ վարչախումբը տանուլ է տվել, ծանր կորուստներ ունեցել արտաքին քաղաքական ասպարեզում, կորուստներ, որոնք ոչ միայն Հայաստանին են վերաբերում, այլ ամբողջ հայությանը։
3. Դրան հակառակ՝ մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական կշիռը։ Չնայած գործադրած ահռելի ջանքերին, վարչախմբին չհաջողվեց ճնշել կամ նվազեցնել իր դեմ ծառացած համաժողովրդական շարժումը։ Շարժմանը միացան կեղծ ընդիմադիր ուժերի կողմից մոլորված ու նրանցից ծանր հիասթափություն ապրած հսկայական զանգվածներ։ Չնայած աննախադեպ բռնաճնշումներին, միասնական ընդդիմությունը ոչ միայն չքայքայվեց, այլեւ համախմբվեց “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքում, որին բացի շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, անհատապես անդամագրվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ։ Այսօր Հայաստանում, առավել եւս նրա մայրաքաղաք Երեւանում ընդդիմությունը՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ունի  ձայների գերակշիռ մեծամասնությունը, ընդհուպ 75-80%-ը։ Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ ընդդիմությունը հանդես է գալիս որպես մեկ միասնական ուժ, իսկ իշխանությունը բաժանված է մի քանի մասերի։

15. Այս 10-11 տարվա ընթացքում ծավալված ապօրինությունների պայմաններում մանր ու միջին բնզնեսի ներկայացուցիչներ, տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիներ՝ երբեմն ստիպված, օրվա ապրուստը հայթայթելու համար, ինչ-որ գործարքների են գնացել իշխանության մարմիների կամ պաշտոնյաների հետ։ Այսօր իշխանությունները նրանց ներշնչում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Կոնգրեսը իշխանության չի գալիս Հայաստանը համատարած դատավարությունների ու պատիժների թատերաբեմ դարձնելու համար։ Կան բազմաթիվ իրավական ճանապարհներ այդօրինակ խնդիրները հօգուտ քաղաքցու լուծելու համար, եթե, իհարկե, դրանից անմիջապես չի տուժել մեկ այլ քաղաքացի։ Իսկ, դրանից դուրս, դատավարությունների եւ արդարություն վերականգնելու համար այնքան շատ են պարտակված  ու չբացահայտված ծանր հանցագործությունները, այդ թվում նաեւ խոշոր օլիգարխների ու պաշտոնյաների ահռելի չափերի հասնող կողոպուտը, որ իրավապահ մարմինների համար անսպառ գործ կա։ Բայց նաեւ այս վերջին դեպքերում պատասխանատվությունը պետք լինի օրինական եւ իրավական, դատական կարգով ապացուցված։

16. Նկատի ունալով Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում ձախողումները, կարելի՞ է ասել, որ ինչպես իր ժամանակ Ռ. Քոչարյանը, այնպես էլ նրա հետեւորդ Ս. Սարգսյանը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծել են այնպիսի կարեւոր հարցեր, որ դժվար կարողանային անել անգամ այդ երկրների հանճարեղ գործակալները։

Ճիշտ է։ Բայց հազիվ թե նրանք գործակալներ են։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենց մտավոր ունակություններով շատ հեռու են հանճարեղ լինելուց։ Դրա բացատրությունը շատ պարզ է. այն, ինչ կարող է իր երկրի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, Թուրքիայի) համար անել նրանց հանճարեղ գործակալը, նույնը կարող է անել հակառակորդ երկրի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) որեւէ սրբություն չճանաչող դավաճանը։

17. Արդյո՞ք պատասխանատվությունը պետք է դնել միայն այս երկու անձի կամ միայն Հանրապետական կուսակցության վրա։

Բացարձակապես ոչ։ Դրա համար հավասարապես պատասխանատու են վերջին 10 տարում կոալիցիոն կառավարությունների մաս կազմած բոլոր քաղաքական ուժերը. “Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը”։ Դրա համար պատասխանատու են այն կուսակցությունները եւ գործիչները, որոնք, իբր, պայքարել են վարչախմբի դեմ, սակայն իրականում վարչախմբի կողմից վարձված են եղել ընտրություններում ժողովրդին մոլորեցնելու, իրական ընդդիմության ձայները խլելու համար։ Դրա համար պատասխանատու են իրենց “հայրենասեր” կեմ “ազգային” համարող այն մտավորականները, որոնք ժամանակին վայնասուն էին բարձրացնում նույն Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների ու Ցեղասպանության թեմայով, իսկ այսօր երբ դրանցից մեկն ակնհայտ ծախվել, ուրացվել է, իսկ մյուսը նույն ճանապարհին է, լլկվել, ձենները կտրել են՝ կա՛մ իրենց ստացած շքանշանների խաթեր, կա՛մ իրենց նետված ուտելիքն ու ձեռքբերած բիզնեսը չկորցնելու մտահոգությամբ։

18. Այս ընթացքում շատ խոսվեց Հանրապետական կուսակցության կողմից դպրոցներում եւ այլ հիմնարկներում հավաքած “100%-անոց ցուցակների, անձնագրերի պատճենների հավաքելու, “Բարգավաճի” կողմից ընտրակաշառք բաժանելու, լրացուցիչ անձնագրերի եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների մասին։ Նրանց այդ ծավալի աշխատանքը չի նշանակում, որ ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանության։

Դրա մեծագույն մասը պարզ բլեֆ է։ Այս կուսակցությունները չեն կարող իրենց ակտիվին լծել նորմալ քարոզչական աշխատանքի։ Նախ՝ որովհետեւ ասելու բան չունեն, երկրորդ՝ որովհետեւ քարզչության համար ունակ մարդիկ չունեն։ Մարդկանց ցուցակներ կազմելով, ստորագրություններ ու անձնագրեր հավաքելով, աժիոտաժ ստեղծելով, նրանք նախ ուզում են իրենց թիմին “գործ” տալ եւ մոբիլիզացիոն վիճակ ստեղծել, որ այդ թիմը չհուսալքվի, անգործության չմատնվի ու չքայքայվի։ Երկրոդ՝ հույս ունեն, որ այդ ամենը հոգեբանական նշանակություն կունենա “ցուցակագրված” ընտրողների վրա եւ նրանց մի մասը, “շառից հեռու”, կքվեարկեն իրենց օգտին։ Իրականում ինչպիսի ցուցակներում էլ ընդգրկված լինի ընտրողը, որտեղ էլ ստորագրած լինի, անձնագրի քանի պատճեն էլ տված լինի, որքան ընտրակաշառք էլ ստացած լինի, միեւնույն է՝ քվեարկության պահին նրա ձայնը անհնար է վերահսկել, ու նա, առանց որեւէ մտավախության կարող է քվեարկել իր խղճի թելադրանքով։

19. Ինչպե՞ս պետք է պահեք ձայները։

Վերջին նախագահական ընտրություններում իշխանությունը հստակ խնդիր էր դրել այնպես կեղծել ընտրությունները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը 3-րդ տեղում։ Նա արեց գործնականում ամեն ինչ, բայց չկարողացավ հասնել իր նպատակին. Երեւանում ստիպված եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար պաշտոնապես արձանագրել 30% ձայն։ Այսինքն կեղծիքներն ու ապօրինություններն էլ ինչ-որ ֆիզիկական սահմանից այն կողմ չեն կարող անցնել։ Իսւ հիմա Լեւն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը շատ ավելի ձայն ունի, եւ, բացի այդ, կրկնակի հզոր է այն թիմը՝ շուրջ 3000 հոգի, որոնք որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ ներկա են լինելու տեղամասերում։ Եթե դրան, որպես կարեւոր գործոն, գումարվի ընտրողների ակտիվությունը, ապա հաղթանակի արձանագրման խնդիրը կարելի է լուծված համարել նույնիսկ նույն ծավալի ընտրակեղծիքների դեպքում։ Հասարակության մեջ սերմանվող ամեն մի կասկած, հուսալքություն եւ անտարբերություն աշխատում է վարչախմբի օգտին։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
“Հայկական ժամանակ” մայիս եւ առանձին գրքույկով՝ 15000 օր.

Tuesday, May 12, 2009

“ԱԶԳԻ” հարցերի պատասխանները


Հայ Ազգային Կոնգրեսից ընտրված քաղաքապետը ինչպիսին պետք է  փորձի դարձնել Երեւանը՝ համայն հայության մայրաքաղաքը։

Գեղեցիկ է Երեւանը համայն հայության մայրաքաղաք կոչելը, բայց նաեւ պարտավորեցնող։ Իսկ պարտավորությունը ամենից առաջ Երեւանի բնակչության, նրանցից յուրաքանչյուրի, մարդու նկատմամբ է։ Ուրեմնեւ, ամենից առաջ, համայն հայության մայրաքաղաքի բնակիչը պետք է դառնա ՀՀ ազատ քաղաքացի՝ բառիս ամենաընդգրկուն քաղաքական նշանակությամբ։ Նա չպետք է վախենա իշխանավորից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իր խնդիրները լուծելու կոչված ծառայողի։ Նա չպետք է վախենա ոստիկանից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իր անվտանգությունն ապահովողի։ Նա չպետք է խուսափի դատարանից, ընդհակառակը՝ նրա մեջ պետք է տեսնի իրական արդարադատություն իրականացնողի եւ իր ոտնահարված իրավունքները վերականգնող միջոցի։ Նա պետք է անարգել եւ լիակատար տեղեկատվություն ստանալու, ազատ հավաքների իրավունք ունենա։ Նա պետք է համայն հայության մայրաքաղաքում որպես հայ մարդ իրեն շատ ավելի ապահով ու արժանապատիվ զգա, քան աշխարհի որեւէ երկրում ու որեւէ քաղաքում։ Այսինքն՝ քաղաքապետի ուշադրության կենտրոնում նախ եւ առաջ լինելու է մարդ անհատը, ապա միայն այն ասֆալտը, որի վրայով նա քայլում է։ Առանց ազատության, արժանապատվության ու ապահովության զգացումի, ինչպիսի հրաշագեղ քաղաքում էլ ապրի մարդը, նրա կյանքը կդառնա խեղված ու անիմաստ։ Սա Հայ Ազգային Կոնգրեսի՝ քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնահերթ խնդիրն է, ինչի մասին նա հայտարարել է նաեւ հրապարակավ։ Այնպես որ՝ համայն հայությունը ոչ թե պետք է հիանա ու պարծենա իր մայրաքաղաքի տեսարժան վայրերի, բարձրահարկ շենքերի ու Մասիսի վրա բացվող տեսարանների պատկերազարդ բացիկներով, այլ նախ եւ առաջ բարի նախանձով համակվի իր մայրաքաղաքում բնակվողների ազատ ու արժանապատիվ կյանքի նկատմամբ ու պարծենա դրանով։

Առաջին հերթին ի՞նչը պետք է փոխել եւ ինչքա՞ն ժամանակում։

Հասկանալի է, որ վերը նշված նպատակին անհնար է հասնել առանձին վերցրած մեկ քաղաքում, եթե անգամ այդ քաղաքը համայն հայության մայրաքաղաքն է։ Ուստիեւ Հայ Ազգային Կոնգրեսը այս ընտրություններում հետապնդում է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համապետական քաղաքական նպատակ՝ սկսելով Երեւանից։ Մասնավորապես՝ առաջին հերթին պետք է մայրաքաղաքային իշխանության ողջ կառույցը դուրս բերել երկրում որպես միասնական օրգանիզմ հաստատված ավազակապետական կոռուպցիոն համակարգից։ Դրանով կկոտրվի 10 տարի շարունակ խնամքով կառուցված կոռուպցիոն այդ համակարգի մեջքը։ Դրա համար 1-2 ամիսը բավարար ժամանակ է։ Կոռուպցիոն ավազակապետական համակարգի խարխլմանն ու կազմաքանդմանը զուգահեռ, կարճ ժամանակում, կհասունանա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, երկիրը լեգիտիմ իշխանությամբ օժտելու հրամայականը։ Այսպիսի խնդիր Երեւանի ընտրությունների բոլոր հավակնորդների մեջ դրել է միայն Հայ Ազգային Կոնգրեսը։ Այնպես որ, նրա հաղթանակի դեպքում Երեւանը, որպես համայն հայության մայրաքաղաք, լոկոմոտիվի նման առաջ կտանի Հայաստանը նորմալ, իրավական, ժողովրդավարական երկիր դարձնելու գործը ու այն կհասցնի Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդին արժանի վերջնագծի։ Միայն առաջին հայացքից է, որ այս ծրագիրը կարող է դժվար իրականանալի թվալ։ Այս պայմաններում, երբ դա մի կողմից՝ երկրի, ժողովրդի ու յուրաքանչյուր մարդու ճակատագրի առումով պատմական անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ քաղաքական ուժերի այսօրինակ համախմբման ու համաժողովրդական այսօրինակ պաշտպանության պայմաններում դա միանգամայն լուծելի խնդիր է։ 

Ինչպե՞ս պետք է վերացնել քաղաքի դիմագիծը գցող, ապօրինի շինարարությունները։

Այդ հարցն իր բնույթով, ընդգրկմամբ, կարեւորությամբ եւ այլ չափորոշիչներով գոյություն ունեցող առնվազն մեկ-երկու տասնյակ խնդիրներից մեկն է։ Էլ չասենք, որ կան դրանից շատ ավելի կարեւոր ու հրատապ այլ խնդիրներ։ Նմանատիպ տասնյակ այլ խնդիրները լուծելիս պետք է անպայման անհատական մոտեցում ցուցաբերել՝ հնարավորինս առաջնորդվելով քաղաքացու շահերով, բայց նաեւ վերականգնելով ու պահպանելով քաղաքի բարետեսությունը։ Միասնական մի մեխանիզմ՝ ամեն ինչ միանգամից քանդել, կամ այն, ինչ կառուցված է՝ ամբողջությամբ մի հարվածով օրինականացնել, անհեթեթություն է։ Լուծման տարբերակները կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր, որ տվյալ դեպքում անիմաստ է թվարկել։ Բոլոր դեպքերում՝ քաղաքացին չպետք է տուժի։ Մինչդեռ Ազատության հրապարակն, օրինակ, պետք է անհապաղ վերականգնել ու տրամադրել երեւանցիներին՝ ազատորեն ամեն տեսակ հավաքներ անցկացնելու համար։
Ողջունում ենք, որ “Ազգը” որոշել է իր ընթերցողին ավելի լավ տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերին։ Դա չափազանց կարեւոր խնդիր է, քանզի ՀԱԿ-ը իր բնույթով, ընդգրկմամբ եւ հասարակական օժանդակության աստիճանով հայ քաղաքական կյանքում իր նախադեպը չունի։

Հարցերին պատասխանեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ
12.05.09

Tuesday, May 5, 2009

ՎԵՐԱԴԱՐՁ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների “Վերադարձ” ժողովածուի սույն առաջաբանում փորձ ենք արել ցույց տալ 2007թ. աշնանից սկսված եւ շարունակվող Համաժողովրդական շարժման յուրահատկությունները, գնահատել իրողությունները, ամփոփել կարեւոր արդյունքները։

2007թ. սեպ­տեմ­բե­րի 21-ին, Հայաս­տա­նի ան­կա­խու­թյան 16-րդ տա­րե­դար­ձի առի­թով “Ար­մե­նիա-Մա­րիոթ” հյու­րա­նո­ցի “Տիգ­րան մեծ” սրա­հում ըն­դու­նելություն էր կազ­մա­կեր­պել Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ 800 տե­ղա­նոց դահ­լի­ճը ոտ­քի վրա ֆի­զի­կա­պես կա­րո­ղա­ցավ տե­ղա­վո­րել հա­վաք­ված­նե­րի միայն մի մա­սի­ն՝ շուրջ 3000 հո­գու։ Ե­ղան օր­վան նվիր­ված մի քա­նի ելույթ­ներ, բա­րձ­րա­խո­սե­րը հա­վաք­վե­ցի­ն։ Կար­ծես ամեն ինչ ըն­թա­նա­լու էր հե­նց այն­պես, ինչ­պես 1998-ից ի վեր նմա­նօ­րի­նակ մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ. Նա­խա­գա­հը դրան մաս­նակ­ցե­լու էր առա­նց հրա­պա­րա­կային ելույ­թի, լոկ իր ներ­կայու­թյա­մբ ու ան­հա­տա­կան զրույց­նե­րո­վ։ Սա­կայն հինգ րո­պե ան­ց տեխ­նի­կան կրկին տե­ղա­դր­վե­ց։ 1998-ից հե­տո առա­ջին ան­գամ, ելույ­թի հա­մար խո­սա­փո­ղին մո­տե­ցավ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Ա­նա­կն­կա­լը քա­րաց­րեց դահ­լի­ճը։ Քա­րա­ցած դահ­լի­ճը ան­բնա­կան պայ­թեց, երբ Նա­խա­գա­հն օր­վան պատ­շա­ճող մի քա­նի խոս­քից հե­տո ըստ էու­թյան բա­ցա­հայ­տեց տաս­նա­մյա իր “լռու­թյան ուխ­տը” խախ­տե­լու շար­ժա­ռի­թը՝ երկ­րում տի­րող իրա­վի­ճա­կին տված գնա­հա­տա­կա­նի հե­տե­ւյալ ձե­ւա­կե­րպ­մա­մբ. “...իշ­խա­նու­թյան վե­րից վար կո­ռում­պաց­ված, հան­ցա­գործ մի վար­չա­կա­զմ, որի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են ոչ թե օրե­նք­նե­րով, ոչ թե ժո­ղո­վր­դի կամ­քով, ոչ թե քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյա­մբ, այլ քրեա­կան աշ­խար­հի կա­նո­ններո­վ։ Լիո­վին մա­ֆիոզ, մին­չեւ վեր­ջին երան­գը ստ­րուկ­տու­րի­զաց­ված մի ռե­ժիմ, որը մեզ այ­սօր ար­դեն գլո­րել է եր­րո­րդ աշ­խար­հի նմանատիպ ռե­ժիմ­նե­րի շար­քը։ Այս իշ­խա­նու­թյան գոյա­տե­ւու­մը չի խոս­տա­նում, որ մե­նք կա­րող ենք երբեւէ դուրս գա­լ այս վի­ճա­կի­ց։ Ու­րե­մն՝ խն­դի­րն այս հա­մա­կար­գը կազ­մա­քան­դե­լն է, այս հա­մա­կար­գից ազատ­վե­լը”։
­Բո­լո­րը հաս­կա­ցան, որ դրա­նով Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն ազ­դա­րա­րում է իր ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԸ. վե­րա­դար­ձը՝ գո­րծ­նա­կան, հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Հա­ջո­րդ պա­հին, ար­դեն ոչ միայն դահ­լի­ճում, այլեւ ամ­բո­ղջ երկ­րում բո­լո­րը հաս­կա­ցան, որ այս ելույ­թով, հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան նա­խա­շե­մին, Հայաս­տա­նում որա­կա­պես նոր քա­ղա­քա­կան իրա­վի­ճակ է ստե­ղծ­վում։ Սա­կայն, ինչ­պես այդ, այն­պես էլ հա­ջո­րդ բո­լոր պա­հե­րին ոչ մե­կը չէր կա­րող պատ­կե­րաց­նել, թե ինչ­պի­սի իրա­դար­ձու­թյուն­նե­րի սկի­զբ է դր­վե­լու այդ ելույ­թո­վ։

­Դա­վա­դիր հե­ղա­շր­ջում­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել տաս­նյակ մարդ­կան­ցով, զին­ված կամ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­րյու­րա­վոր­նե­րով, ազ­գային-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րա­զմ­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­զա­րա­վոր­նե­րով, կա­րող են ժա­մա­նա­կա­վո­րա­պես այս կամ այն կե­րպ փո­խել ժո­ղո­վր­դի պատ­մու­թյան ըն­թաց­քը։ Սա­կայն գո­րծ­նա­կա­նում ողջ ժո­ղո­վր­դի ընդ­գրկ­մա­մբ ծա­վալ­ված հա­մա­ժողո­վր­դա­կան շար­ժում­նե­րն են, որ ոչ միայն պատ­մու­թյան ըն­թա­ցք են փո­խում, այ­լեւ կեն­սու­նա­կու­թյան մեծ լի­ցք են հա­ղոր­դում, երի­տա­սար­դաց­նող ավիշ նե­րար­կում ազ­գին, ժո­ղո­վր­դին, եւ, ձե­ւա­վո­րե­լով որա­կա­պես նոր հասա­րա­կու­թյուն՝ կան­խար­գե­լում նրա ծե­րա­ցու­մը կամ այ­լա­սե­րու­մը։ 1988-1990 թվա­կան­նե­րի Ղա­րա­բա­ղյան կամ Հայ­կա­կան հա­մազ­գային ժո­ղո­վր­դա­վա­րա­կան շար­ժու­մից հե­տո բո­լո­րո­վին այլ որա­կի հա­սա­րա­կու­թյուն էր Հայաս­տա­նում՝ ար­մա­տա­պես տար­բեր­վող 70-80-ա­կան թվա­կան­նե­րի հա­սա­րա­կու­թյու­նի­ց։ Հա­սա­րա­կու­թյան այդ որա­կն էր, կա­մ՝ որա­կա­պես նոր այդ հա­սա­րա­կու­թյունն էր, որ հա­ջո­րդ տա­րի­նե­րին ոչ միայն կա­րո­ղա­ցավ իր ուսե­րին ան­նա­խա­դեպ ծա­նր բեռ կրել, ան­հաղ­թա­հա­րե­լի թվա­ցող խո­չ­ընդոտ­ներ հաղ­թա­հա­րել, այ­լեւ ոչ մե­կի մտ­քով չա­նց­նող հաղ­թա­նակ­նե­րի հաս­նե­լ։ Ան­գամ ժա­մա­նա­կի­ն՝ 1965-1966 թվա­կան­նե­րի ազ­գային-քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մաս­նա­կի մի պո­ռթ­կու­մը որա­կա­կան կա­րե­ւոր տե­ղա­շար­ժեր առա­ջաց­րեց հա­սա­րա­կու­թյան մե­ջ՝ նպաս­տե­լով խո­րհր­դային բռ­նա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում քայ­քայ­ված ու կազ­մա­լուծ­ված ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյան վե­րա­կա­նգն­մա­նը­։
2008թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­պա­րա­կային հայ­տը, որ պաշ­տո­նա­պես հն­չեց մոտ մեկ ամիս ան­ց՝ հոկ­տեմ­բե­րի 26-ին, այն ակն­հայ­տո­րեն շար­քային ընտ­րար­շա­վից վե­րա­ծե­լու էր հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­մա­ն։ Դրա հա­մար հա­սու­նա­ցած էր օբյեկ­տիվ պայ­մա­նը՝ հա­մը­նդ­հա­նուր ատե­լու­թյան վե­րած­ված հա­մա­ժո­ղովրդա­կան դժ­գո­հու­թյու­նը վար­չա­խմ­բի նկատ­մա­մբ, ին­չին գու­մար­վում էր սուբյեկ­տիվ գոր­ծո­նը՝ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի ան­ձով ներ­կայա­ցող փոր­ձա­ռու առաջ­նոր­դը։ Դույզն ինչ չն­սե­մաց­նե­լով 1965-1966, 1988-1990թթ. հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժում­նե­րը, առա­նց երկմ­տե­լու պե­տք է խոս­տովա­նել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այն շար­ժու­մը, որ ծայր առավ 2007թ. աշ­նա­նից ու շա­րու­նակ­վում է առ այ­սօր, իր բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րով, մաս­նա­վո­րա­պես, հա­սու­նու­թյա­մբ, հե­տա­պն­դած բա­րձր­ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րով եւ որա­կա­կան այլ հատ­կա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցում է նա­խո­րդ­նե­րի­ն։ Դույզն ինչ չն­սե­մաց­նե­լով, ընդ­հա­կա­ռա­կը՝ շատ բա­րձր գնա­հա­տե­լով այս Շա­րժ­ման քա­ղա­քա­կան ընտ­րա­նին կազ­մող ան­հատ­նե­րի, հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կա­րե­ւո­րա­գույն վաս­տա­կն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը, այ­դուա­մե­նայ­նիվ, պետք է ըն­դու­նել, որ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն էր, որ իր ելույթ­նե­րով ու գոր­ծու­նեու­թյա­մբ փո­թոր­կեց հա­սա­րա­կու­թյու­նը, դար­ձավ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այդ շա­րժ­ման խմո­րի­չն ու լո­կո­մո­տի­վը­։

Հա­սա­րա­կու­թյան եւ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը նույն­պես ունեն իրե­նց օրե­նք­նե­րը, որո­նք չի կա­րե­լի ան­պա­տիժ խախ­տե­լ։ Օրի­նակ. խոր­հուրդ չի տր­վում բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում, ունկնդ­րի կող­մից ըն­կա­լե­լու հա­մար ուղե­ղի մեծ լա­րում պա­հան­ջող բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ - դրա­նք ավե­լի հար­մար են եւ ըն­կա­լե­լի տպա­գիր տես­քո­վ։ Բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում խոր­հուրդ չի տր­վում եր­կա­րա­շունչ ելույթ­նե­ր՝ մար­դիկ ֆի­զի­կա­պես հոգ­նում են ոտ­քի վրա ու ձանձ­րա­նում նույն հռե­տո­րին եր­կար լսե­լով - այդ­պի­սի ելույթ­նե­րն ավե­լի հար­մար են դահ­լի­ճային պայ­ման­նե­րում։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը հա­մար­ձա­կո­րեն խախ­տեց այդ օրենք­նե­րը. նրա հան­րա­հա­վա­քային բո­լոր ելույթ­նե­րը ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ են, յու­րա­քան­չյու­րը՝ 1-1,5 ժամ տե­ւո­ղու­թյա­մբ։ Ու, դրա­նով հան­դե­րձ, հա­րյուր հա­զա­րա­վոր մար­դիկ դրա­նք լսում են հա­մակ ուշադ­րու­թյա­մբ եւ հա­ջո­րդ հան­րա­հա­վա­քին շտա­պում՝ հատ­կա­պես նրա հա­ջոր­դը ելույ­թը լսե­լու հա­մա­ր։ Նույն՝ հա­սա­րա­կու­թյան ու քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը խոր­հուրդ են տա­լիս եր­բե­մն դի­մել նաեւ ժո­ղո­վր­դա­հաճ մե­թոդ­նե­րի, եր­բե­մն տուրք տալ զա­նգ­ված­նե­րի տրա­մադ­րու­թյա­նը։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը բազ­մի­ցս հիմ­նա­վո­րա­պես խախ­տել է նաեւ այս օրե­նք­նե­րը։ Ընդ­հան­րա­պես մեր­ժե­լով ժողովր­դա­հա­ճու­թյու­նը, նա հա­ճախ հան­դես է եկել “հիաս­թա­փեց­նող” ելույթ­նե­րո­վ՝ առա­ջար­կե­լով կտ­րուկ ու ան­սպասե­լի շր­ջա­դար­ձե­ր։ Եւ, այ­դու­ա­մե­նայ­նիվ, նրա նկատ­մա­մբ ամե­նա­փո­քր չա­փով չի նվա­զել վս­տա­հու­թյու­նը, չի լս­վել որե­ւէ տր­տունջ։ Ո՞րն է նրա նկատ­մա­մբ ժո­ղո­վր­դի՝ ոչ թե ան­վե­րա­պահ, այլ ան­նա­հա­նջ լայ­նա­ցող ու խո­րա­ցող քա­ղա­քա­կան վս­տա­հու­թյան գա­ղտ­նի­քը։ “Անբնա­կան” այս երե­ւույ­թը վար­չա­խմ­բի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րը ինչ-որ պա­հի փոր­ձե­ցին բա­ցատ­րե­լ՝ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դեմ հա­րու­ցե­լով զա­նգ­վա­ծային հիպ­նո­սի, կա­խար­դան­քի, մա­րդ­կա­նց “հո­գե­խան­գար­ման” հա­սց­նե­լու միջ­նա­դա­րյան ինկ­վի­զի­ցիայի մե­ղադ­րա­նք։ Կախար­դան­քը, իրոք, կա, բայց ոչ որ­պես մե­ղք, այլ որ­պես բա­ցա­ռիկ մի շնորհ՝ հի­մն­ված Նա­խա­գա­հի՝ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի հա­րս­տա­գույն փոր­ձի, նա­խան­ձե­լի բազ­միմա­ցու­թյան, լայն մտա­հո­րի­զո­նի, բա­րձր ին­տե­լեկ­տի, խո­րա­թա­փա­նց վեր­լու­ծա­կան մտ­քի, իրա­վի­ճա­կի զար­կե­րա­կը ճշգ­րիտ զգա­լու, ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րը պա­րզ ու դյու­րըն­կալ ներ­կա­յացնե­լու ու հս­տակ բա­նա­ձե­ւե­լու կա­րո­ղու­թյան եւ, այս ամե­նի հետ, ամենա­կա­րե­ւո­րը՝  ժո­ղո­վր­դի հետ մին­չեւ վե­րջ ան­կե­ղծ լի­նե­լու իր ան­սա­սան սկզ­բուն­քի հա­մա­տեղ­ման վրա­։
­Հե­նց սկզ­բից չէ, որ հա­մը­նդ­հա­նուր ու ան­վե­րա­պահ էր հա­սա­րա­կու­թյան ոգե­ւո­րու­թյունն ու կո­ղմ­նո­րո­շու­մը։ Ամ­բո­ղջ 10 տա­րի լռել էր Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գա­հը։ Ճի­շտ է՝ դրա­նով իսկ մեծ ինտ­րիգ էր ստե­ղծ­վե­լ։ Սա­կայն նաեւ ամ­բո­ղջ 10 տա­րի ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի ճար­տա­րա­պետ­նե­րի ու կա­մա­կա­տար­նե­րի, մե­ղմ ասած, քն­նա­դա­տու­թյան թիվ մեկ թի­րա­խն էր եղել նա։ Ոչ միայն եթե­րով ու մա­մու­լով, այլեւ ընդ­հուպ ուսում­նա­կան ձեռ­նա­րկ­նե­րի մա­կար­դա­կով աղա­վաղ­վել, գլխի­վայր էր շրջ­վել Ա­ռա­ջին նա­խա­գա­հի իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րի ողջ պատ­մու­թյու­նը։ Յու­րաց­վել էին “ան­տե­ր” մնա­ցած հաղ­թա­նակ­նե­րն ու հա­ջո­ղու­թյուն­ները, որ, ըստ պատ­մու­թյան նոր խմ­բա­գիր­նե­րի, տե­ղի էին ունե­ցել նրա կամ­քին հա­կա­ռակ, մի­նչ­դեռ նույն տա­րի­նե­րի բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը բա­րդ­վել էին նրա վրա՝ որ­պես դրա­նց միակ պա­տաս­խա­նա­տու։ Հա­զար ան­գամ կրկն­ված սու­տը, կեղ­ծի­քը, ընդ­հուպ զա­վեշ­տի մա­կար­դա­կի վե­րագ­րում­նե­րը որ­պես իրո­ղու­թյուն նս­տել էր շա­տե­րի ուղե­ղում։ Մեկ-եր­կու հրա­պա­րա­կային ելույ­թով, գոր­ծի դնե­լով ժո­ղո­վր­դի հետ ան­կե­ղծ խո­սե­լու իր հիմ­նա­կան զեն­քը, Լե­ւոն Տեր­-Պետ­րո­սյա­նը հա­լեց­րեց այդ սառ­ցե պատ­նեշը­։

Այս գր­քում ամ­փոփ­ված հան­րա­հա­վա­քային ելույթ­նե­րը նա­խա­պատ­րաստ­վել են գրա­վոր. դրան­ցից յու­րա­քան­չյու­րի պատ­րա­ստ­ման վրա հե­ղի­նա­կն իրեն հա­տուկ բծա­խնդ­րու­թյա­մբ աշ­խա­տել է 2-3 շա­բա­թ։ Ե­լույթ­նե­րից յու­րա­քան­չյու­րը բա­վա­րա­րում է մի քա­նի պար­տա­դիր պայ­ման միա­ժա­մա­նակ։ Ա­ռա­ջի­նը՝ հա­վաս­տիու­թյունն ու ստուգ­ված փաս­տե­րի վրա խա­րսխ­ված լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է դրանց գի­տա­կա­նու­թյու­նը։ Ե­լույթ­ների բազ­մա­թիվ է­ջեր պար­զա­պես կա­րող են զար­դա­րել նույն թե­մայով ցան­կա­ցած ակա­դե­միա­կան գի­տա­կան աշ­խա­տու­թյուն։ Տաս­նյակ այդ ելույթ­նե­րից եւ ոչ մե­կի որե­ւէ թեզ կամ փա­ստ նրա ընդ­դի­մա­խոս­նե­րն այդ­պես էլ չփոր­ձե­ցին ըստ էու­թյան վի­ճար­կե­լ։ Երկ­րոր­դը՝ խն­դիր­նե­րի ու հար­ցադ­րում­նե­րի ար­դիա­կա­նու­թյու­նը ու գնա­հա­տա­կան­նե­րի հա­մո­զիչ լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է ելույթ­նե­րի ան­խա­ռն քա­ղա­քա­կան բնույ­թը՝ ան­կախ թե­մա­տի­կայի­ց։ Եր­րոր­դը՝ ինչ­պես յու­րա­քան­չյուր ելույթ առան­ձին իր ներ­սում, այն­պես էլ բո­լո­րը միա­սին որ­պես ամ­բող­ջու­թյուն, ունեն ասե­լի­քի հս­տակ հա­մա­կա­րգ­վա­ծու­թյուն ու ներ­քին ան­թե­րի տրա­մա­բա­նա­կան կա­պ։ Չոր­րոր­դը՝ բազ­մա­հաս­ցեա­կա­նու­թյունն է. հիմ­նա­կան հաս­ցեա­տե­րե­րը երե­քն են՝ Հայաս­տա­նի ժո­ղո­վուրդն իր բո­լոր խա­վե­րով, գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, ապա՝ մի­ջազ­գային հան­րու­թյու­նը կամ ար­տա­քին աշ­խար­հը։ Եւ վեր­ջա­պես հին­գե­րոր­դը՝ խոս­քի որա­կն է. ոմա­նք խոս­տո­վա­նում են, որ գա­լիս են հան­րա­հա­վա­քի՝ պար­զա­պես գե­ղե­ցիկ ու գրա­գետ հայե­րեն խո­սք լսե­լու հա­ճույքն ստա­նա­լու հա­մար նաե­ւ։ Նրա ելույթ­նե­րի նկատ­մա­մբ հա­սա­րա­կա­կան իրա­կան պահան­ջար­կը չբա­վա­րար­ված մնաց ան­գամ այն բա­նից հե­տո, երբ դրա­նք հան­րա­հա­վա­քից ան­մի­ջա­պես հե­տո ամ­բող­ջու­թյա­մբ հրա­պա­րա­կում էին միա­ժա­մա­նակ մի քա­նի թեր­թեր, տե­ղա­դր­վում էին ին­տեր­նե­տում, մի քա­նի տաս­նյակ հա­զար տի­րա­ժով տա­րած­վում տե­սաս­կա­վա­ռակ­նե­րով ու նույն­քա­ն՝ առան­ձին գր­քույկ­նե­րո­վ։ Ար­տա­քին աշ­խար­հի նույն­պի­սի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու հա­մար դրա­նք ան­մի­ջա­պես թա­րգ­ման­վում եւ տա­րած­վում էին նաեւ ռու­սե­րեն եւ ան­գլե­րե­ն։ Դժ­վար է հայ իրա­կա­նու­թյան մեջ ցույց տալ ոչ միայն քա­ղա­քա­կան, այլեւ ցան­կա­ցած այլ աս­պա­րե­զում ու ժան­րում մտա­վոր ար­տադ­րան­քի որե­ւէ նմուշ, որն իր ժա­մա­նա­կին եւ կամ հե­տո նման պա­հան­ջա­րկ է ունե­ցե­լ։­
Ո­րո­՞նք են այն ար­դյունք­նե­րը, որ ունե­ցավ Հայաս­տա­նի Հիմ­նա­դիր-նախա­գա­հի գլ­խա­վո­րած հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը։ Թող տա­րօ­րի­նակ չհն­չի, սա­կայն այդ ար­դյունք­նե­րն այ­սօր իրե­նց նշա­նա­կու­թյա­մբ պատ­մա­կա­նո­րեն նույ­նար­ժեք, գու­ցե նույ­նի­սկ ինչ-որ իմաս­տով ավե­լին են, քան, եթե 2008թ. տե­ղի ունե­ցած լի­ներ սո­վո­րա­կան մի նա­խը­նտ­րա­կան պայ­քար եւ փե­տր­վա­րի 19-ին ավա­րտ­վեր Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի բնա­կա­նոն հաղ­թա­նա­կո­վ։ Կա­րե­ւոր այն խն­դիր­նե­րը, որ պե­տք է լուծ­վեին այդ հաղ­թա­նա­կից հե­տո, լուծ­վե­ցին ու շա­րու­նակ­ում են լուծ­վել հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման այս ըն­թաց­քում։

­Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը 2007թ. հոկ­տեմ­բե­րի 26-ի հե­նց առա­ջին ելույ­թով բա­ցա­հայ­տեց Հայաս­տա­նում ձե­ւա­վոր­ված ռե­ժի­մի “ա­վա­զա­կա­պե­տա­կան” բնույ­թը, դրա “ա­նա­տո­միան եւ մե­խա­նի­կան”։ Ո՛չ այս որա­կու­մը, ո՛չ էլ քիչ ավե­լի ուշ վար­չա­խմ­բին տր­ված “թա­թար-մոն­ղո­լա­կան խա­նու­թյուն” բնո­րո­շու­մը պար­զա­պես նսեմացուցիչ գնա­հա­տա­կան­ներ ու այ­պա­նա­նք չէին (ինչ­պես դա ըն­կա­լե­ցին նրա հա­կա­ռա­կո­րդ­նե­րը), այլ հա­րուստ փաս­տա­կան նյու­թի վրա գի­տա­կան բծա­խնդ­րու­թյա­մբ ցու­ցա­դր­ված քա­ղա­քա­կան իրողու­թյուն­նե­ր։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն առա­ջին ան­գամ հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կայաց­րեց Հայաս­տա­նում 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո ու դրա հե­տե­ւան­քով ար­մա­տա­վոր­ված ռե­ժի­մի իրա­կան ու հա­մա­կող­մա­նի պատ­կե­րը՝ կա­ռուց­ված­քային ման­րա­մաս­նե­րով ու գոր­ծառ­նա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյա­մբ։ Միա­ժա­մա­նակ նա, ըստ էու­թյան, նաեւ ազ­դա­րա­րեց իր հե­տա­պնդած քա­ղա­քա­կան խն­դի­րը, այն է՝ ավա­զա­կա­պե­տու­թյան կազ­մա­քան­դում ու “Ավ­գյան ախոռ­նե­րի մաք­րում”։ Այլ խոս­քո­վ՝ սահ­մա­նադ­րա­կան կար­գի վե­րա­կա­նգ­նում, օրեն­քի եւ իրա­վուն­քի գե­րիշ­խա­նու­թյան հաս­տա­տում, մար­դու իրա­վունք­նե­րի ու ազա­տու­թյուն­նե­րի ապա­հո­վում, մի­նչ այդ կա­տար­ված ապօ­րի­նու­թյուն­նե­րի հե­տե­ւա­նք­նե­րի վե­րա­ցում եւ այլն։ Հար­ցադ­րումն ան­մի­ջա­պես հի­մք դրեց այն ջր­բա­ժա­նին, որի մի կող­մում հա­վաք­վե­ցին վար­չա­խմ­բի պահ­պան­մա­մբ շա­հա­գր­գիռ ուժե­րը՝ ան­կախ իրե­նց հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նից, մյուս կող­մում՝ իր ազգային, մա­րդ­կային ու քա­ղա­քա­ցիա­կան պատ­վա­խնդ­րու­թյա­նը նա­խան­ձա­խն­դիր մար­դի­կ՝ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­գույն մա­սը­։
­
Ըն­դա­մե­նը երեք-չորս ամ­սում, նե­րա­ռյալ 2008-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, դրան հա­ջոր­դած շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րը, որ ընդ­հատ­վե­ցին վար­չա­խմ­բի կազ­մա­կեր­պած մար­տի­մե­կյան հան­ցա­գո­րծ ջար­դով ու արյու­նոտ սպան­դով, վե­րջ­նա­կա­նա­պես հս­տա­կեց­րե­ցին այդ ջր­բա­ժա­նը։ Ի սկզ­բա­նե շատ լավ հաս­կա­նա­լով, որ իրե­նց հիմ­նած ռե­ժի­մը հան­դի­պե­լու է հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի դի­մադ­րու­թյա­նը, ավա­զա­կա­պե­տու­թյան “հիմ­նա­դիր հայ­րե­րը” մշա­կել ու հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծադ­րում էին այդ դի­մադ­րու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու կամ շր­ջան­ցե­լու մի շա­րք մե­թոդ­նե­ր։ Դրան­ցից մե­կն ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված ընտ­րա­կա­շա­ռքն էր, որը, սա­կայն, մի կող­մի­ց՝ ծախ­սա­տար էր, մյուս կող­մի­ց՝ սկզ­բուն­քային ընտ­րա­զա­նգ­վա­ծի էա­կան մի մաս պար­զա­պես չէր տր­վում դրա­ն։ Ա­հա հե­նց այս մա­սի հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար է, որ մտահ­ղաց­վել էր կե­ղծ ընդ­դի­մու­թյան դա­վա­դիր հա­մա­կար­գը։ Այն ար­դեն մի քա­նի ան­գամ հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծա­դր­վել էր, եւ պե­տք է խոս­տո­վա­նել, փայ­լուն քն­նու­թյուն բռ­նել, սա­կայն, ըստ էու­թյան եւ ամ­բող­ջու­թյա­մբ չէր բա­ցա­հայտ­վե­լ։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դրած հս­տակ ջր­բա­ժա­նը, Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման ար­մա­տա­կա­նու­թյունն ու թա­փը մին­չեւ վե­րջ բա­ցա­հայ­տե­ցին սե­փա­կան ժո­ղո­վրդի դեմ կրկն­վող այս դա­վադ­րու­թյու­նը։ Մի վեր­ջին ան­գամ ծա­ռայե­լով վար­չա­խմ­բի­ն՝ ոչն­չա­ցավ ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի պահ­պան­ման շատ կա­րե­ւոր “ի­նս­տի­տուտ­նե­րից” մե­կը՝ կե­ղծ, ծախ­ված կամ գրպա­նային ընդ­դի­մու­թյան հա­մա­կար­գը։ Ձեռ­նա­սուն ու հաս­տի­քային “ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի” մի ամ­բո­ղջ շքախումբ խայ­տա­ռակ ձե­ւով նետ­վեց քա­ղա­քա­կան աղ­բա­նո­ց՝ ար­ժա­նա­նա­լով հա­մա­ժո­ղո­վր­դա­կան ար­գա­հա­տան­քի, իսկ նրա­նց անուն­նե­րը փոք­րա­տա­ռով՝ ստո­րաց­նող բնու­թագ­րի­չի, ­հայ­հոյա­կան խոս­քի վե­րած­վե­ցին։ Այն­քան կա­տա­րյալ էր այդ հա­մա­կար­գի փլու­զու­մը, որ առ այսօր, վար­չա­խմ­բի բո­լոր փո­րձ­երը՝ ինչ-որ կե­րպ վե­րա­կա­նգ­նել իր զի­նա­նոցի ջախ­ջախ­ված թան­կար­ժեք այս մի­ջո­ցը՝ մնում են ապար­դյուն։

­Վար­չա­խումբն ի սկզ­բա­նե իշ­խա­նու­թյան եկավ ժո­ղո­վր­դի մե­ծա­գույն մա­սի ընդ­դի­մաց­ման պայ­ման­նե­րում։ Ռ. Քո­չա­րյա­նը իր իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տել ու պահ­պա­նել էր ոչ միայն ոտ­նա­հա­րե­լով Սահ­մա­նադ­րու­թյու­նը, այ­լեւ եր­կի­ցս խլե­լով նա­խա­գա­հա­կան աթո­ռը այդ պաշ­տո­նում ակն­հայտ ընտր­ված Կա­րեն Դե­միր­ճյա­նից, ապա՝ Ստե­փան Դե­միր­ճյա­նի­ց։ Նույն կե­րպ էին իրա­կա­նա­ցել նաեւ խո­րհր­դա­րա­նա­կան ու մյուս ընտ­րու­թյուն­նե­րը, հան­րաք­վե­նե­րը։ Ոչ լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը դար­ձել էր քա­ղա­քա­կան կյան­քի նո­րմ, իսկ տասը տա­րի դրա դեմ պայ­քա­րած հա­սա­րա­կու­թյու­նը, կար­ծես, ար­դեն հու­սա­հատ­վել ու հա­մա­կե­րպ­վել էր։ Վար­չա­խմ­բի հե­տե­ւո­ղա­կան ու նպա­տա­կա­դիր ջան­քե­րի շնոր­հիվ ոչն­չաց­վել էր երկ­րի քա­ղա­քա­կան դաշ­տը, այ­լա­սեր­վել քա­ղա­քա­կան պայ­քա­րի էու­թյու­նը, քա­ղա­քա­կան գոր­ծիչ, քա­ղա­քա­կան խն­դիր հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Հս­կայա­կան, բա­ռիս բուն նշանա­կու­թյա­մբ տգետ մի զա­նգ­ված էր հա­վաք­վել Ազ­գային ժո­ղո­վում, այն­քան տգետ, որ հա­ճախ բո­ղո­քում էին այս­տեղ քն­նա­րկ­վող հար­ցե­րի, ընդ­հուպ՝ Սահ­մա­նադրու­թյան, “քա­ղա­քա­կա­նա­ցու­մից”։ Նույն­պի­սի մի զա­նգ­ված նշա­նակ­վել էր պե­տա­կան կա­րե­ւո­րա­գույն քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րի, որոնք օրու­մեջ հայ­տա­րա­րում էին, թե իրե­նք քա­ղա­քա­կա­նու­թյա­մբ չեն զբաղ­վում։ Իսկ իրենց քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ­ներ հոր­ջոր­ջող­նե­րը պար­զա­պես ան­պատ­վում, հա­սա­րա­կու­թյան աչ­քում ան­վա­նար­կում, ծաղրու­ծա­նա­կի առար­կա էին դա­րձ­նում այդ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Տեր-Պետ­րոսյանին հա­ջող­վեց վե­րջ տալ այս խեղ­կա­տա­կու­թյա­նը, քայլ առ քայլ ու հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մաք­րել քա­ղա­քա­կան դաշ­տի “Ավ­գյան ախոռ­նե­րը”, վե­րա­կա­նգ­նել իրա­կան քա­ղա­քա­կան ար­ժե­հա­մա­կար­գը։ Նրա ան­ձով եւս մեկ ան­գամ մա­րմ­նա­ցած իրա­կան քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի կեր­պա­րը վե­րա­կա­նգ­նեց, վերած­նեց այ­լա­սեր­ված քա­ղա­քա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րն ու դրա­նց հա­սա­րա­կա­կան ըն­կա­լու­մը։ Նա դար­ձավ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի այն չա­փօ­րի­նա­կը, որն ան­հույս փոք­րու­թյան ու աննշա­նու­թյան մատ­նեց այդ­պի­սին հա­մար­վե­լու հա­վակ­նող իշ­խա­նա­կան ու նրա սպա­սար­կու տաս­նյակ գոր­ծա­մոլ­նե­րի։ Նա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն կա­րո­ղա­ցավ ստի­պել վար­չա­խմ­բին մտ­նել պայ­քա­րի քա­ղա­քա­կան դա­շտ, որ­տեղ եւ ի ցույց հա­նեց նրա սնանկու­թյու­նը։ Հե­նց այս՝ քա­ղա­քա­կան դաշ­տում վերա­հաս ու խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար էր, որ վար­չա­խում­բը դի­մեց դե­ռե­ւս իր կո­կոր­դում մնա­ցած ամե­նա­բիրտ ընտ­րա­խախ­տում­նե­րին, ապա նաեւ մար­տի­մե­կյան ոճ­րա­գոր­ծու­թյա­նը­։

­Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը մի իս­կա­կան բաց հա­մալ­սա­րան էր, քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան բա­րձ­րա­գույն կր­թու­թյան մի իրա­կան կա­ճառ։ Ա­մեն մի հան­րա­հա­վա­քից հե­տո մար­դիկ հե­ռա­նում էին իմա­ցու­թյուն­նե­րի հս­կայա­կան ու թան­կար­ժեք մի բե­ռով, հույ­սի, հա­վա­տի ու ինք­նա­հաս­տատ­վա­ծու­թյան զգա­ցու­մո­վ։ Հան­րա­հա­վաք­նե­րում վե­րջ­նա­կա­նա­պես վե­րա­կա­նգն­վեց, մեջ­քը շտ­կեց Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­ն՝ նա­խո­րդ տաս­ն­ամյա­կում նվաս­տա­ցած, կքած, հու­սա­խաբ­ված ու հու­սա­լք­ված ազատ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ն։ Փե­տր­վա­րի 21-29-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ան­ցկաց­րած ազա­տու­թյան տո­նա­հան­դե­սի նման­վող շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րի ամեն մի մաս­նա­կից հա­զիվ-թե հա­մա­ձայ­նի իրե­նց բո­վան­դա­կային հա­գեց­վա­ծու­թյա­մբ ու ար­ժե­քով բա­ցա­ռիկ այդ օրե­րից մե­կը փո­խա­նա­կել իր ապրած նա­խո­րդ տա­րի­նե­րից որե­ւէ մե­կի հե­տ։ Այդ օրե­րին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը օրը մի քա­նի ելույթ էր ունե­նում եւ բո­լո­րի հետ գի­շե­րում հրապա­րա­կում։ Հե­նց այդ օրե­րի­ն՝ փե­տր­վա­րի 26-ին, գրա­նց­վեց Շա­րժ­ման բա­րձ­րա­կե­տը. Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կից Ս. Սա­րգ­սյա­նի՝ այդ­տեղ ստի­պո­ղա­բար հա­վա­քած “հա­կա­հան­րա­հա­վա­քը”, ճեղ­քե­լով ոս­տի­կա­նա­կան պատ­նե­շը, Հյու­սի­սային պո­ղո­տայով գե­տի նման հո­սեց դե­պի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կ։ Տե­սա­րա­նը խո­րհր­դան­շա­կան էր՝ բռ­նու­թյու­նից փա­խուստ դե­պի ազա­տու­թյուն։ Տե­սա­րա­նը նաեւ առար­կայա­կան էր՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը վե­րած­վել էր մի հս­կայա­կան քվեա­տու­փի, որ­տեղ շուրջ կես մի­լիոն քա­ղա­քա­ցի­ներ ցր­տա­շունչ այդ օրը իրե­նց քվեն էին բե­րել Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի­ն՝ այս ան­գամ ար­դեն ան­ձնա­կան ներ­կայու­թյա­մբ։ Այս­տե­ղ՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րում թրծվեց այն նոր, որա­կա­պես նոր քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կես մի­լիո­նա­նոց մի­ջու­կը, որը եւ ան­դառ­նա­լիո­րեն կան­խո­րո­շեց Շա­րժ­ման շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ու ռե­ժի­մի դա­տա­պա­րտ­վա­ծու­թյու­նը։ Ա­սել է թե՝ “Ավ­գյան ախոռ­նե­րը” մաք­րե­լու եւ Հայաս­տա­նում ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րող, բռ­նա­տի­րու­թյուն չհան­դուր­ժող քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ձե­ւա­վոր­ման այն խն­դի­րը, որ խոս­տա­նում էր լու­ծել ՀՀ Հիմ­նա­դիր-նախա­գա­հը, իր երկ­րորդ մա­սով այ­լե­ւս փա­ռա­վո­րա­պես լուծ­ված է, ին­չից հե­տո առա­ջին մա­սի լու­ծու­մը կան­խո­րոշ­ված է, ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կի ու քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիայի հա­րց։

Սկզ­բում թվում էր, թե վար­չա­խմ­բի դեմ քա­ղա­քա­կան պայ­քա­րի ողջ ծան­րու­թյու­նը ընկ­նե­լու է “հին գվար­դիայի”՝ 1988-ի սե­րն­դի վրա։ Ե­րի­տա­սար­դու­թյան նկատ­մա­մբ վե­րա­պահ վե­րա­բեր­մունքն իր հիմ­քե­րն ուներ. վար­չա­խմ­բի կող­մից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ստե­ղծ­ված քաղ­քե­նիա­կան, գլ­խի­վայր շրջ­ված ար­ժե­քային հա­մա­կար­գի, հո­ռի օրի­նակ­նե­րի մթ­նո­լոր­տը, թվում էր, թե ամե­նից շատ պե­տք է ազ­դած լի­նի ան­հա­մե­մատ ան­պա­շտ­պան, ավե­լի հեշ­տու­թյա­մբ գայ­թակ­ղու­թյան տր­վող երի­տա­սար­դու­թյան վրա։ Շա­րժ­ման ըն­թաց­քում, այս առու­մով, տե­ղի ունե­ցավ մի իրա­կան հրաշք։ Ե­րի­տա­սար­դու­թյու­նը, ու, մաս­նա­վո­րա­պես, ուսա­նո­ղու­թյու­նը, շատ արագ ընդ­գրկ­վեց Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­ման մե­ջ՝ իր տե­սա­կա­րար կշռով դառ­նա­լով նրա ամե­նա­կա­րե­ւոր բա­ղադ­րի­չը։ Եւ դա ոչ միայն հան­րա­հա­վաք­նե­րին ու եր­թե­րին մաս­նակ­ցու­թյա­մբ, այ­լեւ շատ ավե­լի լուրջ, կազ­մա­կեր­պա­կան գոր­ծե­րով ու սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րո­վ։ “Վե­տե­րան­նե­րը” կա­րող են հա­վաս­տել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այս շար­ժումն իր մի­ջին տա­րի­քով շատ ավե­լի երի­տա­սա­րդ է 1988-ի Շար­ժու­մի­ց։ Տաս­նյակ հա­զա­րա­վոր երի­տա­սա­րդ­ներ ան­ցան քա­ղա­քա­ցիա­կան ու քա­ղա­քա­կան դաս­տիա­րա­կու­թյան Շա­րժ­ման դպ­րո­ցը, Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նախա­գա­հի դպ­րո­ցը, ստա­ցան գի­տե­լիք­ներ, ձե­ռք բե­րե­ցին ունա­կու­թյուն­ներ եւ որակ­ներ, որ նրա­նց էու­թյան ան­բա­ժա­նե­լի մա­սն են մնա­լու ամ­բո­ղջ կյան­քում։ Դրա­նով հայաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան մեջ ստե­ղծ­վեց վս­տա­հե­լի մի ռե­սուրս՝ ոչ միայն այ­սօր­վա խն­դիր­նե­րը լու­ծե­լու, այ­լեւ ապա­գայում երկ­րի զար­գա­ցումն ու ըն­թաց­քը խո­տո­րում­նե­րից զե­րծ պա­հե­լու հա­մա­ր։
***
­Սույն ժո­ղո­վա­ծուն ընդ­գր­կում է Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի վեր­ջին մե­կու­կես տար­վա ոչ բո­լոր հան­րա­հա­վա­քային ելույթ­նե­րը, հար­ցազ­րույց­նե­րը, մա­մու­լի ասու­լիս­նե­րը եւ այլ նյու­թե­ր։ Մաս­նա­վո­րա­պես այս­տեղ չեն ընդ­գրկ­վել նրա հա­րյու­րա­վոր բա­նա­վոր ելույթ­նե­րը նա­խը­նտ­րա­կան քա­րո­զար­շա­վի՝ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ նրա այ­ցե­լու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, 2008թ. փե­տր­վա­րի 21-29-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում նրա տաս­նյակ բա­նա­վոր ելույթ­նե­րը եւ այլն։ Եւ այ­դուա­մե­նայ­նիվ, ժո­ղո­վա­ծուն ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս նրա ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԻ ու, դրա հետ կապ­ված, հա­մա­ժո­ղո­վրդա­կան այն Շա­րժ­ման մա­սին, որ շա­րու­նակ­վում է եւ ան­պայ­ման հաս­նե­լու է Հայաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան կար­գի մե­կը­նդ­մի­շտ վե­րա­կա­նգն­ման, եր­կի­րը զար­գաց­ման բնա­կա­նոն ճա­նա­պար­հի բե­րե­լու նպա­տա­կի իրա­կա­նաց­մա­նը։ Ժո­ղո­վա­ծուում ընդ­գրկ­ված նյու­թե­րը այժ­մեա­կան են եւ կա­րեւո­րա­գույն քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն ունե­ն։ Բայց ոչ միայն. դրա­նք ունեն նաեւ պատ­մա­կան առաջ­նա­կա­րգ փաս­տա­թղ­թե­րի ար­ժեք եւ ան­փո­խա­րի­նե­լի սկզբ­նաղ­բյուր են ինչ­պես այս, այն­պես էլ նա­խո­րդ տաս­նա­մյա­կի պատ­մու­թյունն ուսում­նա­սի­րող­նե­րի հա­մա­ր։ Այն ան­փո­խա­րի­նե­լի սկզբ­ն­աղբյուր ու հի­մք է լի­նե­լու նաեւ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գա­հի՝ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ու մի­ջազ­գային մա­սշ­տա­բի, ամե­նա­արդյու­նա­վետ ու ամե­նաին­տե­լեկ­տուալ քա­ղա­քա­կան-պետա­կան գոր­ծիչ­նե­րից մե­կի գի­տա­կան կեր­պա­րը կեր­տող նրա կեն­սա­գիր­նե­րի հա­մա­ր։
­
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ” 29.05.09