Tuesday, May 5, 2009

ՎԵՐԱԴԱՐՁ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների “Վերադարձ” ժողովածուի սույն առաջաբանում փորձ ենք արել ցույց տալ 2007թ. աշնանից սկսված եւ շարունակվող Համաժողովրդական շարժման յուրահատկությունները, գնահատել իրողությունները, ամփոփել կարեւոր արդյունքները։

2007թ. սեպ­տեմ­բե­րի 21-ին, Հայաս­տա­նի ան­կա­խու­թյան 16-րդ տա­րե­դար­ձի առի­թով “Ար­մե­նիա-Մա­րիոթ” հյու­րա­նո­ցի “Տիգ­րան մեծ” սրա­հում ըն­դու­նելություն էր կազ­մա­կեր­պել Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գահ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ 800 տե­ղա­նոց դահ­լի­ճը ոտ­քի վրա ֆի­զի­կա­պես կա­րո­ղա­ցավ տե­ղա­վո­րել հա­վաք­ված­նե­րի միայն մի մա­սի­ն՝ շուրջ 3000 հո­գու։ Ե­ղան օր­վան նվիր­ված մի քա­նի ելույթ­ներ, բա­րձ­րա­խո­սե­րը հա­վաք­վե­ցի­ն։ Կար­ծես ամեն ինչ ըն­թա­նա­լու էր հե­նց այն­պես, ինչ­պես 1998-ից ի վեր նմա­նօ­րի­նակ մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ. Նա­խա­գա­հը դրան մաս­նակ­ցե­լու էր առա­նց հրա­պա­րա­կային ելույ­թի, լոկ իր ներ­կայու­թյա­մբ ու ան­հա­տա­կան զրույց­նե­րո­վ։ Սա­կայն հինգ րո­պե ան­ց տեխ­նի­կան կրկին տե­ղա­դր­վե­ց։ 1998-ից հե­տո առա­ջին ան­գամ, ելույ­թի հա­մար խո­սա­փո­ղին մո­տե­ցավ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Ա­նա­կն­կա­լը քա­րաց­րեց դահ­լի­ճը։ Քա­րա­ցած դահ­լի­ճը ան­բնա­կան պայ­թեց, երբ Նա­խա­գա­հն օր­վան պատ­շա­ճող մի քա­նի խոս­քից հե­տո ըստ էու­թյան բա­ցա­հայ­տեց տաս­նա­մյա իր “լռու­թյան ուխ­տը” խախ­տե­լու շար­ժա­ռի­թը՝ երկ­րում տի­րող իրա­վի­ճա­կին տված գնա­հա­տա­կա­նի հե­տե­ւյալ ձե­ւա­կե­րպ­մա­մբ. “...իշ­խա­նու­թյան վե­րից վար կո­ռում­պաց­ված, հան­ցա­գործ մի վար­չա­կա­զմ, որի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են ոչ թե օրե­նք­նե­րով, ոչ թե ժո­ղո­վր­դի կամ­քով, ոչ թե քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյա­մբ, այլ քրեա­կան աշ­խար­հի կա­նո­ններո­վ։ Լիո­վին մա­ֆիոզ, մին­չեւ վեր­ջին երան­գը ստ­րուկ­տու­րի­զաց­ված մի ռե­ժիմ, որը մեզ այ­սօր ար­դեն գլո­րել է եր­րո­րդ աշ­խար­հի նմանատիպ ռե­ժիմ­նե­րի շար­քը։ Այս իշ­խա­նու­թյան գոյա­տե­ւու­մը չի խոս­տա­նում, որ մե­նք կա­րող ենք երբեւէ դուրս գա­լ այս վի­ճա­կի­ց։ Ու­րե­մն՝ խն­դի­րն այս հա­մա­կար­գը կազ­մա­քան­դե­լն է, այս հա­մա­կար­գից ազատ­վե­լը”։
­Բո­լո­րը հաս­կա­ցան, որ դրա­նով Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն ազ­դա­րա­րում է իր ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԸ. վե­րա­դար­ձը՝ գո­րծ­նա­կան, հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Հա­ջո­րդ պա­հին, ար­դեն ոչ միայն դահ­լի­ճում, այլեւ ամ­բո­ղջ երկ­րում բո­լո­րը հաս­կա­ցան, որ այս ելույ­թով, հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան նա­խա­շե­մին, Հայաս­տա­նում որա­կա­պես նոր քա­ղա­քա­կան իրա­վի­ճակ է ստե­ղծ­վում։ Սա­կայն, ինչ­պես այդ, այն­պես էլ հա­ջո­րդ բո­լոր պա­հե­րին ոչ մե­կը չէր կա­րող պատ­կե­րաց­նել, թե ինչ­պի­սի իրա­դար­ձու­թյուն­նե­րի սկի­զբ է դր­վե­լու այդ ելույ­թո­վ։

­Դա­վա­դիր հե­ղա­շր­ջում­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել տաս­նյակ մարդ­կան­ցով, զին­ված կամ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­րյու­րա­վոր­նե­րով, ազ­գային-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րա­զմ­նե­րը, որ կա­րե­լի է իրա­կա­նաց­նել հա­զա­րա­վոր­նե­րով, կա­րող են ժա­մա­նա­կա­վո­րա­պես այս կամ այն կե­րպ փո­խել ժո­ղո­վր­դի պատ­մու­թյան ըն­թաց­քը։ Սա­կայն գո­րծ­նա­կա­նում ողջ ժո­ղո­վր­դի ընդ­գրկ­մա­մբ ծա­վալ­ված հա­մա­ժողո­վր­դա­կան շար­ժում­նե­րն են, որ ոչ միայն պատ­մու­թյան ըն­թա­ցք են փո­խում, այ­լեւ կեն­սու­նա­կու­թյան մեծ լի­ցք են հա­ղոր­դում, երի­տա­սար­դաց­նող ավիշ նե­րար­կում ազ­գին, ժո­ղո­վր­դին, եւ, ձե­ւա­վո­րե­լով որա­կա­պես նոր հասա­րա­կու­թյուն՝ կան­խար­գե­լում նրա ծե­րա­ցու­մը կամ այ­լա­սե­րու­մը։ 1988-1990 թվա­կան­նե­րի Ղա­րա­բա­ղյան կամ Հայ­կա­կան հա­մազ­գային ժո­ղո­վր­դա­վա­րա­կան շար­ժու­մից հե­տո բո­լո­րո­վին այլ որա­կի հա­սա­րա­կու­թյուն էր Հայաս­տա­նում՝ ար­մա­տա­պես տար­բեր­վող 70-80-ա­կան թվա­կան­նե­րի հա­սա­րա­կու­թյու­նի­ց։ Հա­սա­րա­կու­թյան այդ որա­կն էր, կա­մ՝ որա­կա­պես նոր այդ հա­սա­րա­կու­թյունն էր, որ հա­ջո­րդ տա­րի­նե­րին ոչ միայն կա­րո­ղա­ցավ իր ուսե­րին ան­նա­խա­դեպ ծա­նր բեռ կրել, ան­հաղ­թա­հա­րե­լի թվա­ցող խո­չ­ընդոտ­ներ հաղ­թա­հա­րել, այ­լեւ ոչ մե­կի մտ­քով չա­նց­նող հաղ­թա­նակ­նե­րի հաս­նե­լ։ Ան­գամ ժա­մա­նա­կի­ն՝ 1965-1966 թվա­կան­նե­րի ազ­գային-քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի մաս­նա­կի մի պո­ռթ­կու­մը որա­կա­կան կա­րե­ւոր տե­ղա­շար­ժեր առա­ջաց­րեց հա­սա­րա­կու­թյան մե­ջ՝ նպաս­տե­լով խո­րհր­դային բռ­նա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում քայ­քայ­ված ու կազ­մա­լուծ­ված ազ­գային ինք­նա­գի­տակ­ցու­թյան վե­րա­կա­նգն­մա­նը­։
2008թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի հրա­պա­րա­կային հայ­տը, որ պաշ­տո­նա­պես հն­չեց մոտ մեկ ամիս ան­ց՝ հոկ­տեմ­բե­րի 26-ին, այն ակն­հայ­տո­րեն շար­քային ընտ­րար­շա­վից վե­րա­ծե­լու էր հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­մա­ն։ Դրա հա­մար հա­սու­նա­ցած էր օբյեկ­տիվ պայ­մա­նը՝ հա­մը­նդ­հա­նուր ատե­լու­թյան վե­րած­ված հա­մա­ժո­ղովրդա­կան դժ­գո­հու­թյու­նը վար­չա­խմ­բի նկատ­մա­մբ, ին­չին գու­մար­վում էր սուբյեկ­տիվ գոր­ծո­նը՝ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի ան­ձով ներ­կայա­ցող փոր­ձա­ռու առաջ­նոր­դը։ Դույզն ինչ չն­սե­մաց­նե­լով 1965-1966, 1988-1990թթ. հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժում­նե­րը, առա­նց երկմ­տե­լու պե­տք է խոս­տովա­նել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այն շար­ժու­մը, որ ծայր առավ 2007թ. աշ­նա­նից ու շա­րու­նակ­վում է առ այ­սօր, իր բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րով, մաս­նա­վո­րա­պես, հա­սու­նու­թյա­մբ, հե­տա­պն­դած բա­րձր­ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րով եւ որա­կա­կան այլ հատ­կա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցում է նա­խո­րդ­նե­րի­ն։ Դույզն ինչ չն­սե­մաց­նե­լով, ընդ­հա­կա­ռա­կը՝ շատ բա­րձր գնա­հա­տե­լով այս Շա­րժ­ման քա­ղա­քա­կան ընտ­րա­նին կազ­մող ան­հատ­նե­րի, հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կա­րե­ւո­րա­գույն վաս­տա­կն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը, այ­դուա­մե­նայ­նիվ, պետք է ըն­դու­նել, որ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն էր, որ իր ելույթ­նե­րով ու գոր­ծու­նեու­թյա­մբ փո­թոր­կեց հա­սա­րա­կու­թյու­նը, դար­ձավ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այդ շա­րժ­ման խմո­րի­չն ու լո­կո­մո­տի­վը­։

Հա­սա­րա­կու­թյան եւ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը նույն­պես ունեն իրե­նց օրե­նք­նե­րը, որո­նք չի կա­րե­լի ան­պա­տիժ խախ­տե­լ։ Օրի­նակ. խոր­հուրդ չի տր­վում բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում, ունկնդ­րի կող­մից ըն­կա­լե­լու հա­մար ուղե­ղի մեծ լա­րում պա­հան­ջող բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ - դրա­նք ավե­լի հար­մար են եւ ըն­կա­լե­լի տպա­գիր տես­քո­վ։ Բազ­մա­մա­րդ հան­րա­հա­վաք­նե­րում խոր­հուրդ չի տր­վում եր­կա­րա­շունչ ելույթ­նե­ր՝ մար­դիկ ֆի­զի­կա­պես հոգ­նում են ոտ­քի վրա ու ձանձ­րա­նում նույն հռե­տո­րին եր­կար լսե­լով - այդ­պի­սի ելույթ­նե­րն ավե­լի հար­մար են դահ­լի­ճային պայ­ման­նե­րում։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը հա­մար­ձա­կո­րեն խախ­տեց այդ օրենք­նե­րը. նրա հան­րա­հա­վա­քային բո­լոր ելույթ­նե­րը ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րի ման­րազ­նին վեր­լու­ծու­թյուն­ներ են, յու­րա­քան­չյու­րը՝ 1-1,5 ժամ տե­ւո­ղու­թյա­մբ։ Ու, դրա­նով հան­դե­րձ, հա­րյուր հա­զա­րա­վոր մար­դիկ դրա­նք լսում են հա­մակ ուշադ­րու­թյա­մբ եւ հա­ջո­րդ հան­րա­հա­վա­քին շտա­պում՝ հատ­կա­պես նրա հա­ջոր­դը ելույ­թը լսե­լու հա­մա­ր։ Նույն՝ հա­սա­րա­կու­թյան ու քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին գի­տու­թյուն­նե­րը խոր­հուրդ են տա­լիս եր­բե­մն դի­մել նաեւ ժո­ղո­վր­դա­հաճ մե­թոդ­նե­րի, եր­բե­մն տուրք տալ զա­նգ­ված­նե­րի տրա­մադ­րու­թյա­նը։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը բազ­մի­ցս հիմ­նա­վո­րա­պես խախ­տել է նաեւ այս օրե­նք­նե­րը։ Ընդ­հան­րա­պես մեր­ժե­լով ժողովր­դա­հա­ճու­թյու­նը, նա հա­ճախ հան­դես է եկել “հիաս­թա­փեց­նող” ելույթ­նե­րո­վ՝ առա­ջար­կե­լով կտ­րուկ ու ան­սպասե­լի շր­ջա­դար­ձե­ր։ Եւ, այ­դու­ա­մե­նայ­նիվ, նրա նկատ­մա­մբ ամե­նա­փո­քր չա­փով չի նվա­զել վս­տա­հու­թյու­նը, չի լս­վել որե­ւէ տր­տունջ։ Ո՞րն է նրա նկատ­մա­մբ ժո­ղո­վր­դի՝ ոչ թե ան­վե­րա­պահ, այլ ան­նա­հա­նջ լայ­նա­ցող ու խո­րա­ցող քա­ղա­քա­կան վս­տա­հու­թյան գա­ղտ­նի­քը։ “Անբնա­կան” այս երե­ւույ­թը վար­չա­խմ­բի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րը ինչ-որ պա­հի փոր­ձե­ցին բա­ցատ­րե­լ՝ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դեմ հա­րու­ցե­լով զա­նգ­վա­ծային հիպ­նո­սի, կա­խար­դան­քի, մա­րդ­կա­նց “հո­գե­խան­գար­ման” հա­սց­նե­լու միջ­նա­դա­րյան ինկ­վի­զի­ցիայի մե­ղադ­րա­նք։ Կախար­դան­քը, իրոք, կա, բայց ոչ որ­պես մե­ղք, այլ որ­պես բա­ցա­ռիկ մի շնորհ՝ հի­մն­ված Նա­խա­գա­հի՝ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի հա­րս­տա­գույն փոր­ձի, նա­խան­ձե­լի բազ­միմա­ցու­թյան, լայն մտա­հո­րի­զո­նի, բա­րձր ին­տե­լեկ­տի, խո­րա­թա­փա­նց վեր­լու­ծա­կան մտ­քի, իրա­վի­ճա­կի զար­կե­րա­կը ճշգ­րիտ զգա­լու, ամե­նա­բա­րդ խն­դիր­նե­րը պա­րզ ու դյու­րըն­կալ ներ­կա­յացնե­լու ու հս­տակ բա­նա­ձե­ւե­լու կա­րո­ղու­թյան եւ, այս ամե­նի հետ, ամենա­կա­րե­ւո­րը՝  ժո­ղո­վր­դի հետ մին­չեւ վե­րջ ան­կե­ղծ լի­նե­լու իր ան­սա­սան սկզ­բուն­քի հա­մա­տեղ­ման վրա­։
­Հե­նց սկզ­բից չէ, որ հա­մը­նդ­հա­նուր ու ան­վե­րա­պահ էր հա­սա­րա­կու­թյան ոգե­ւո­րու­թյունն ու կո­ղմ­նո­րո­շու­մը։ Ամ­բո­ղջ 10 տա­րի լռել էր Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գա­հը։ Ճի­շտ է՝ դրա­նով իսկ մեծ ինտ­րիգ էր ստե­ղծ­վե­լ։ Սա­կայն նաեւ ամ­բո­ղջ 10 տա­րի ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի ճար­տա­րա­պետ­նե­րի ու կա­մա­կա­տար­նե­րի, մե­ղմ ասած, քն­նա­դա­տու­թյան թիվ մեկ թի­րա­խն էր եղել նա։ Ոչ միայն եթե­րով ու մա­մու­լով, այլեւ ընդ­հուպ ուսում­նա­կան ձեռ­նա­րկ­նե­րի մա­կար­դա­կով աղա­վաղ­վել, գլխի­վայր էր շրջ­վել Ա­ռա­ջին նա­խա­գա­հի իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րի ողջ պատ­մու­թյու­նը։ Յու­րաց­վել էին “ան­տե­ր” մնա­ցած հաղ­թա­նակ­նե­րն ու հա­ջո­ղու­թյուն­ները, որ, ըստ պատ­մու­թյան նոր խմ­բա­գիր­նե­րի, տե­ղի էին ունե­ցել նրա կամ­քին հա­կա­ռակ, մի­նչ­դեռ նույն տա­րի­նե­րի բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը բա­րդ­վել էին նրա վրա՝ որ­պես դրա­նց միակ պա­տաս­խա­նա­տու։ Հա­զար ան­գամ կրկն­ված սու­տը, կեղ­ծի­քը, ընդ­հուպ զա­վեշ­տի մա­կար­դա­կի վե­րագ­րում­նե­րը որ­պես իրո­ղու­թյուն նս­տել էր շա­տե­րի ուղե­ղում։ Մեկ-եր­կու հրա­պա­րա­կային ելույ­թով, գոր­ծի դնե­լով ժո­ղո­վր­դի հետ ան­կե­ղծ խո­սե­լու իր հիմ­նա­կան զեն­քը, Լե­ւոն Տեր­-Պետ­րո­սյա­նը հա­լեց­րեց այդ սառ­ցե պատ­նեշը­։

Այս գր­քում ամ­փոփ­ված հան­րա­հա­վա­քային ելույթ­նե­րը նա­խա­պատ­րաստ­վել են գրա­վոր. դրան­ցից յու­րա­քան­չյու­րի պատ­րա­ստ­ման վրա հե­ղի­նա­կն իրեն հա­տուկ բծա­խնդ­րու­թյա­մբ աշ­խա­տել է 2-3 շա­բա­թ։ Ե­լույթ­նե­րից յու­րա­քան­չյու­րը բա­վա­րա­րում է մի քա­նի պար­տա­դիր պայ­ման միա­ժա­մա­նակ։ Ա­ռա­ջի­նը՝ հա­վաս­տիու­թյունն ու ստուգ­ված փաս­տե­րի վրա խա­րսխ­ված լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է դրանց գի­տա­կա­նու­թյու­նը։ Ե­լույթ­ների բազ­մա­թիվ է­ջեր պար­զա­պես կա­րող են զար­դա­րել նույն թե­մայով ցան­կա­ցած ակա­դե­միա­կան գի­տա­կան աշ­խա­տու­թյուն։ Տաս­նյակ այդ ելույթ­նե­րից եւ ոչ մե­կի որե­ւէ թեզ կամ փա­ստ նրա ընդ­դի­մա­խոս­նե­րն այդ­պես էլ չփոր­ձե­ցին ըստ էու­թյան վի­ճար­կե­լ։ Երկ­րոր­դը՝ խն­դիր­նե­րի ու հար­ցադ­րում­նե­րի ար­դիա­կա­նու­թյու­նը ու գնա­հա­տա­կան­նե­րի հա­մո­զիչ լի­նե­լն է, ինչն ապա­հո­վում է ելույթ­նե­րի ան­խա­ռն քա­ղա­քա­կան բնույ­թը՝ ան­կախ թե­մա­տի­կայի­ց։ Եր­րոր­դը՝ ինչ­պես յու­րա­քան­չյուր ելույթ առան­ձին իր ներ­սում, այն­պես էլ բո­լո­րը միա­սին որ­պես ամ­բող­ջու­թյուն, ունեն ասե­լի­քի հս­տակ հա­մա­կա­րգ­վա­ծու­թյուն ու ներ­քին ան­թե­րի տրա­մա­բա­նա­կան կա­պ։ Չոր­րոր­դը՝ բազ­մա­հաս­ցեա­կա­նու­թյունն է. հիմ­նա­կան հաս­ցեա­տե­րե­րը երե­քն են՝ Հայաս­տա­նի ժո­ղո­վուրդն իր բո­լոր խա­վե­րով, գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, ապա՝ մի­ջազ­գային հան­րու­թյու­նը կամ ար­տա­քին աշ­խար­հը։ Եւ վեր­ջա­պես հին­գե­րոր­դը՝ խոս­քի որա­կն է. ոմա­նք խոս­տո­վա­նում են, որ գա­լիս են հան­րա­հա­վա­քի՝ պար­զա­պես գե­ղե­ցիկ ու գրա­գետ հայե­րեն խո­սք լսե­լու հա­ճույքն ստա­նա­լու հա­մար նաե­ւ։ Նրա ելույթ­նե­րի նկատ­մա­մբ հա­սա­րա­կա­կան իրա­կան պահան­ջար­կը չբա­վա­րար­ված մնաց ան­գամ այն բա­նից հե­տո, երբ դրա­նք հան­րա­հա­վա­քից ան­մի­ջա­պես հե­տո ամ­բող­ջու­թյա­մբ հրա­պա­րա­կում էին միա­ժա­մա­նակ մի քա­նի թեր­թեր, տե­ղա­դր­վում էին ին­տեր­նե­տում, մի քա­նի տաս­նյակ հա­զար տի­րա­ժով տա­րած­վում տե­սաս­կա­վա­ռակ­նե­րով ու նույն­քա­ն՝ առան­ձին գր­քույկ­նե­րո­վ։ Ար­տա­քին աշ­խար­հի նույն­պի­սի պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու հա­մար դրա­նք ան­մի­ջա­պես թա­րգ­ման­վում եւ տա­րած­վում էին նաեւ ռու­սե­րեն եւ ան­գլե­րե­ն։ Դժ­վար է հայ իրա­կա­նու­թյան մեջ ցույց տալ ոչ միայն քա­ղա­քա­կան, այլեւ ցան­կա­ցած այլ աս­պա­րե­զում ու ժան­րում մտա­վոր ար­տադ­րան­քի որե­ւէ նմուշ, որն իր ժա­մա­նա­կին եւ կամ հե­տո նման պա­հան­ջա­րկ է ունե­ցե­լ։­
Ո­րո­՞նք են այն ար­դյունք­նե­րը, որ ունե­ցավ Հայաս­տա­նի Հիմ­նա­դիր-նախա­գա­հի գլ­խա­վո­րած հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը։ Թող տա­րօ­րի­նակ չհն­չի, սա­կայն այդ ար­դյունք­նե­րն այ­սօր իրե­նց նշա­նա­կու­թյա­մբ պատ­մա­կա­նո­րեն նույ­նար­ժեք, գու­ցե նույ­նի­սկ ինչ-որ իմաս­տով ավե­լին են, քան, եթե 2008թ. տե­ղի ունե­ցած լի­ներ սո­վո­րա­կան մի նա­խը­նտ­րա­կան պայ­քար եւ փե­տր­վա­րի 19-ին ավա­րտ­վեր Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի բնա­կա­նոն հաղ­թա­նա­կո­վ։ Կա­րե­ւոր այն խն­դիր­նե­րը, որ պե­տք է լուծ­վեին այդ հաղ­թա­նա­կից հե­տո, լուծ­վե­ցին ու շա­րու­նակ­ում են լուծ­վել հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման այս ըն­թաց­քում։

­Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը 2007թ. հոկ­տեմ­բե­րի 26-ի հե­նց առա­ջին ելույ­թով բա­ցա­հայ­տեց Հայաս­տա­նում ձե­ւա­վոր­ված ռե­ժի­մի “ա­վա­զա­կա­պե­տա­կան” բնույ­թը, դրա “ա­նա­տո­միան եւ մե­խա­նի­կան”։ Ո՛չ այս որա­կու­մը, ո՛չ էլ քիչ ավե­լի ուշ վար­չա­խմ­բին տր­ված “թա­թար-մոն­ղո­լա­կան խա­նու­թյուն” բնո­րո­շու­մը պար­զա­պես նսեմացուցիչ գնա­հա­տա­կան­ներ ու այ­պա­նա­նք չէին (ինչ­պես դա ըն­կա­լե­ցին նրա հա­կա­ռա­կո­րդ­նե­րը), այլ հա­րուստ փաս­տա­կան նյու­թի վրա գի­տա­կան բծա­խնդ­րու­թյա­մբ ցու­ցա­դր­ված քա­ղա­քա­կան իրողու­թյուն­նե­ր։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նն առա­ջին ան­գամ հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կայաց­րեց Հայաս­տա­նում 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո ու դրա հե­տե­ւան­քով ար­մա­տա­վոր­ված ռե­ժի­մի իրա­կան ու հա­մա­կող­մա­նի պատ­կե­րը՝ կա­ռուց­ված­քային ման­րա­մաս­նե­րով ու գոր­ծառ­նա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյա­մբ։ Միա­ժա­մա­նակ նա, ըստ էու­թյան, նաեւ ազ­դա­րա­րեց իր հե­տա­պնդած քա­ղա­քա­կան խն­դի­րը, այն է՝ ավա­զա­կա­պե­տու­թյան կազ­մա­քան­դում ու “Ավ­գյան ախոռ­նե­րի մաք­րում”։ Այլ խոս­քո­վ՝ սահ­մա­նադ­րա­կան կար­գի վե­րա­կա­նգ­նում, օրեն­քի եւ իրա­վուն­քի գե­րիշ­խա­նու­թյան հաս­տա­տում, մար­դու իրա­վունք­նե­րի ու ազա­տու­թյուն­նե­րի ապա­հո­վում, մի­նչ այդ կա­տար­ված ապօ­րի­նու­թյուն­նե­րի հե­տե­ւա­նք­նե­րի վե­րա­ցում եւ այլն։ Հար­ցադ­րումն ան­մի­ջա­պես հի­մք դրեց այն ջր­բա­ժա­նին, որի մի կող­մում հա­վաք­վե­ցին վար­չա­խմ­բի պահ­պան­մա­մբ շա­հա­գր­գիռ ուժե­րը՝ ան­կախ իրե­նց հրա­պա­րա­կային քա­ղա­քա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նից, մյուս կող­մում՝ իր ազգային, մա­րդ­կային ու քա­ղա­քա­ցիա­կան պատ­վա­խնդ­րու­թյա­նը նա­խան­ձա­խն­դիր մար­դի­կ՝ հա­սա­րա­կու­թյան մե­ծա­գույն մա­սը­։
­
Ըն­դա­մե­նը երեք-չորս ամ­սում, նե­րա­ռյալ 2008-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, դրան հա­ջոր­դած շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րը, որ ընդ­հատ­վե­ցին վար­չա­խմ­բի կազ­մա­կեր­պած մար­տի­մե­կյան հան­ցա­գո­րծ ջար­դով ու արյու­նոտ սպան­դով, վե­րջ­նա­կա­նա­պես հս­տա­կեց­րե­ցին այդ ջր­բա­ժա­նը։ Ի սկզ­բա­նե շատ լավ հաս­կա­նա­լով, որ իրե­նց հիմ­նած ռե­ժի­մը հան­դի­պե­լու է հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի դի­մադ­րու­թյա­նը, ավա­զա­կա­պե­տու­թյան “հիմ­նա­դիր հայ­րե­րը” մշա­կել ու հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծադ­րում էին այդ դի­մադ­րու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու կամ շր­ջան­ցե­լու մի շա­րք մե­թոդ­նե­ր։ Դրան­ցից մե­կն ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված ընտ­րա­կա­շա­ռքն էր, որը, սա­կայն, մի կող­մի­ց՝ ծախ­սա­տար էր, մյուս կող­մի­ց՝ սկզ­բուն­քային ընտ­րա­զա­նգ­վա­ծի էա­կան մի մաս պար­զա­պես չէր տր­վում դրա­ն։ Ա­հա հե­նց այս մա­սի հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար է, որ մտահ­ղաց­վել էր կե­ղծ ընդ­դի­մու­թյան դա­վա­դիր հա­մա­կար­գը։ Այն ար­դեն մի քա­նի ան­գամ հա­ջո­ղու­թյա­մբ գոր­ծա­դր­վել էր, եւ պե­տք է խոս­տո­վա­նել, փայ­լուն քն­նու­թյուն բռ­նել, սա­կայն, ըստ էու­թյան եւ ամ­բող­ջու­թյա­մբ չէր բա­ցա­հայտ­վե­լ։ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի դրած հս­տակ ջր­բա­ժա­նը, Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շարժ­ման ար­մա­տա­կա­նու­թյունն ու թա­փը մին­չեւ վե­րջ բա­ցա­հայ­տե­ցին սե­փա­կան ժո­ղո­վրդի դեմ կրկն­վող այս դա­վադ­րու­թյու­նը։ Մի վեր­ջին ան­գամ ծա­ռայե­լով վար­չա­խմ­բի­ն՝ ոչն­չա­ցավ ավա­զա­կա­պե­տա­կան ռե­ժի­մի պահ­պան­ման շատ կա­րե­ւոր “ի­նս­տի­տուտ­նե­րից” մե­կը՝ կե­ղծ, ծախ­ված կամ գրպա­նային ընդ­դի­մու­թյան հա­մա­կար­գը։ Ձեռ­նա­սուն ու հաս­տի­քային “ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի” մի ամ­բո­ղջ շքախումբ խայ­տա­ռակ ձե­ւով նետ­վեց քա­ղա­քա­կան աղ­բա­նո­ց՝ ար­ժա­նա­նա­լով հա­մա­ժո­ղո­վր­դա­կան ար­գա­հա­տան­քի, իսկ նրա­նց անուն­նե­րը փոք­րա­տա­ռով՝ ստո­րաց­նող բնու­թագ­րի­չի, ­հայ­հոյա­կան խոս­քի վե­րած­վե­ցին։ Այն­քան կա­տա­րյալ էր այդ հա­մա­կար­գի փլու­զու­մը, որ առ այսօր, վար­չա­խմ­բի բո­լոր փո­րձ­երը՝ ինչ-որ կե­րպ վե­րա­կա­նգ­նել իր զի­նա­նոցի ջախ­ջախ­ված թան­կար­ժեք այս մի­ջո­ցը՝ մնում են ապար­դյուն։

­Վար­չա­խումբն ի սկզ­բա­նե իշ­խա­նու­թյան եկավ ժո­ղո­վր­դի մե­ծա­գույն մա­սի ընդ­դի­մաց­ման պայ­ման­նե­րում։ Ռ. Քո­չա­րյա­նը իր իշ­խա­նու­թյու­նը հաս­տա­տել ու պահ­պա­նել էր ոչ միայն ոտ­նա­հա­րե­լով Սահ­մա­նադ­րու­թյու­նը, այ­լեւ եր­կի­ցս խլե­լով նա­խա­գա­հա­կան աթո­ռը այդ պաշ­տո­նում ակն­հայտ ընտր­ված Կա­րեն Դե­միր­ճյա­նից, ապա՝ Ստե­փան Դե­միր­ճյա­նի­ց։ Նույն կե­րպ էին իրա­կա­նա­ցել նաեւ խո­րհր­դա­րա­նա­կան ու մյուս ընտ­րու­թյուն­նե­րը, հան­րաք­վե­նե­րը։ Ոչ լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը դար­ձել էր քա­ղա­քա­կան կյան­քի նո­րմ, իսկ տասը տա­րի դրա դեմ պայ­քա­րած հա­սա­րա­կու­թյու­նը, կար­ծես, ար­դեն հու­սա­հատ­վել ու հա­մա­կե­րպ­վել էր։ Վար­չա­խմ­բի հե­տե­ւո­ղա­կան ու նպա­տա­կա­դիր ջան­քե­րի շնոր­հիվ ոչն­չաց­վել էր երկ­րի քա­ղա­քա­կան դաշ­տը, այ­լա­սեր­վել քա­ղա­քա­կան պայ­քա­րի էու­թյու­նը, քա­ղա­քա­կան գոր­ծիչ, քա­ղա­քա­կան խն­դիր հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Հս­կայա­կան, բա­ռիս բուն նշանա­կու­թյա­մբ տգետ մի զա­նգ­ված էր հա­վաք­վել Ազ­գային ժո­ղո­վում, այն­քան տգետ, որ հա­ճախ բո­ղո­քում էին այս­տեղ քն­նա­րկ­վող հար­ցե­րի, ընդ­հուպ՝ Սահ­մա­նադրու­թյան, “քա­ղա­քա­կա­նա­ցու­մից”։ Նույն­պի­սի մի զա­նգ­ված նշա­նակ­վել էր պե­տա­կան կա­րե­ւո­րա­գույն քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րի, որոնք օրու­մեջ հայ­տա­րա­րում էին, թե իրե­նք քա­ղա­քա­կա­նու­թյա­մբ չեն զբաղ­վում։ Իսկ իրենց քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ­ներ հոր­ջոր­ջող­նե­րը պար­զա­պես ան­պատ­վում, հա­սա­րա­կու­թյան աչ­քում ան­վա­նար­կում, ծաղրու­ծա­նա­կի առար­կա էին դա­րձ­նում այդ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Տեր-Պետ­րոսյանին հա­ջող­վեց վե­րջ տալ այս խեղ­կա­տա­կու­թյա­նը, քայլ առ քայլ ու հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մաք­րել քա­ղա­քա­կան դաշ­տի “Ավ­գյան ախոռ­նե­րը”, վե­րա­կա­նգ­նել իրա­կան քա­ղա­քա­կան ար­ժե­հա­մա­կար­գը։ Նրա ան­ձով եւս մեկ ան­գամ մա­րմ­նա­ցած իրա­կան քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի կեր­պա­րը վե­րա­կա­նգ­նեց, վերած­նեց այ­լա­սեր­ված քա­ղա­քա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րն ու դրա­նց հա­սա­րա­կա­կան ըն­կա­լու­մը։ Նա դար­ձավ քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գո­րծ­չի այն չա­փօ­րի­նա­կը, որն ան­հույս փոք­րու­թյան ու աննշա­նու­թյան մատ­նեց այդ­պի­սին հա­մար­վե­լու հա­վակ­նող իշ­խա­նա­կան ու նրա սպա­սար­կու տաս­նյակ գոր­ծա­մոլ­նե­րի։ Նա հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն կա­րո­ղա­ցավ ստի­պել վար­չա­խմ­բին մտ­նել պայ­քա­րի քա­ղա­քա­կան դա­շտ, որ­տեղ եւ ի ցույց հա­նեց նրա սնանկու­թյու­նը։ Հե­նց այս՝ քա­ղա­քա­կան դաշ­տում վերա­հաս ու խայ­տա­ռակ պար­տու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար էր, որ վար­չա­խում­բը դի­մեց դե­ռե­ւս իր կո­կոր­դում մնա­ցած ամե­նա­բիրտ ընտ­րա­խախ­տում­նե­րին, ապա նաեւ մար­տի­մե­կյան ոճ­րա­գոր­ծու­թյա­նը­։

­Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շար­ժու­մը մի իս­կա­կան բաց հա­մալ­սա­րան էր, քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան բա­րձ­րա­գույն կր­թու­թյան մի իրա­կան կա­ճառ։ Ա­մեն մի հան­րա­հա­վա­քից հե­տո մար­դիկ հե­ռա­նում էին իմա­ցու­թյուն­նե­րի հս­կայա­կան ու թան­կար­ժեք մի բե­ռով, հույ­սի, հա­վա­տի ու ինք­նա­հաս­տատ­վա­ծու­թյան զգա­ցու­մո­վ։ Հան­րա­հա­վաք­նե­րում վե­րջ­նա­կա­նա­պես վե­րա­կա­նգն­վեց, մեջ­քը շտ­կեց Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­ն՝ նա­խո­րդ տաս­ն­ամյա­կում նվաս­տա­ցած, կքած, հու­սա­խաբ­ված ու հու­սա­լք­ված ազատ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ն։ Փե­տր­վա­րի 21-29-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ան­ցկաց­րած ազա­տու­թյան տո­նա­հան­դե­սի նման­վող շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րի ամեն մի մաս­նա­կից հա­զիվ-թե հա­մա­ձայ­նի իրե­նց բո­վան­դա­կային հա­գեց­վա­ծու­թյա­մբ ու ար­ժե­քով բա­ցա­ռիկ այդ օրե­րից մե­կը փո­խա­նա­կել իր ապրած նա­խո­րդ տա­րի­նե­րից որե­ւէ մե­կի հե­տ։ Այդ օրե­րին Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը օրը մի քա­նի ելույթ էր ունե­նում եւ բո­լո­րի հետ գի­շե­րում հրապա­րա­կում։ Հե­նց այդ օրե­րի­ն՝ փե­տր­վա­րի 26-ին, գրա­նց­վեց Շա­րժ­ման բա­րձ­րա­կե­տը. Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կից Ս. Սա­րգ­սյա­նի՝ այդ­տեղ ստի­պո­ղա­բար հա­վա­քած “հա­կա­հան­րա­հա­վա­քը”, ճեղ­քե­լով ոս­տի­կա­նա­կան պատ­նե­շը, Հյու­սի­սային պո­ղո­տայով գե­տի նման հո­սեց դե­պի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կ։ Տե­սա­րա­նը խո­րհր­դան­շա­կան էր՝ բռ­նու­թյու­նից փա­խուստ դե­պի ազա­տու­թյուն։ Տե­սա­րա­նը նաեւ առար­կայա­կան էր՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կը վե­րած­վել էր մի հս­կայա­կան քվեա­տու­փի, որ­տեղ շուրջ կես մի­լիոն քա­ղա­քա­ցի­ներ ցր­տա­շունչ այդ օրը իրե­նց քվեն էին բե­րել Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի­ն՝ այս ան­գամ ար­դեն ան­ձնա­կան ներ­կայու­թյա­մբ։ Այս­տե­ղ՝ Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի շուր­ջօ­րյա հան­րա­հա­վաք­նե­րում թրծվեց այն նոր, որա­կա­պես նոր քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կես մի­լիո­նա­նոց մի­ջու­կը, որը եւ ան­դառ­նա­լիո­րեն կան­խո­րո­շեց Շա­րժ­ման շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ու ռե­ժի­մի դա­տա­պա­րտ­վա­ծու­թյու­նը։ Ա­սել է թե՝ “Ավ­գյան ախոռ­նե­րը” մաք­րե­լու եւ Հայաս­տա­նում ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով ապ­րող, բռ­նա­տի­րու­թյուն չհան­դուր­ժող քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ձե­ւա­վոր­ման այն խն­դի­րը, որ խոս­տա­նում էր լու­ծել ՀՀ Հիմ­նա­դիր-նախա­գա­հը, իր երկ­րորդ մա­սով այ­լե­ւս փա­ռա­վո­րա­պես լուծ­ված է, ին­չից հե­տո առա­ջին մա­սի լու­ծու­մը կան­խո­րոշ­ված է, ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կի ու քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիայի հա­րց։

Սկզ­բում թվում էր, թե վար­չա­խմ­բի դեմ քա­ղա­քա­կան պայ­քա­րի ողջ ծան­րու­թյու­նը ընկ­նե­լու է “հին գվար­դիայի”՝ 1988-ի սե­րն­դի վրա։ Ե­րի­տա­սար­դու­թյան նկատ­մա­մբ վե­րա­պահ վե­րա­բեր­մունքն իր հիմ­քե­րն ուներ. վար­չա­խմ­բի կող­մից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ստե­ղծ­ված քաղ­քե­նիա­կան, գլ­խի­վայր շրջ­ված ար­ժե­քային հա­մա­կար­գի, հո­ռի օրի­նակ­նե­րի մթ­նո­լոր­տը, թվում էր, թե ամե­նից շատ պե­տք է ազ­դած լի­նի ան­հա­մե­մատ ան­պա­շտ­պան, ավե­լի հեշ­տու­թյա­մբ գայ­թակ­ղու­թյան տր­վող երի­տա­սար­դու­թյան վրա։ Շա­րժ­ման ըն­թաց­քում, այս առու­մով, տե­ղի ունե­ցավ մի իրա­կան հրաշք։ Ե­րի­տա­սար­դու­թյու­նը, ու, մաս­նա­վո­րա­պես, ուսա­նո­ղու­թյու­նը, շատ արագ ընդ­գրկ­վեց Հա­մա­ժո­ղո­վր­դա­կան շա­րժ­ման մե­ջ՝ իր տե­սա­կա­րար կշռով դառ­նա­լով նրա ամե­նա­կա­րե­ւոր բա­ղադ­րի­չը։ Եւ դա ոչ միայն հան­րա­հա­վաք­նե­րին ու եր­թե­րին մաս­նակ­ցու­թյա­մբ, այ­լեւ շատ ավե­լի լուրջ, կազ­մա­կեր­պա­կան գոր­ծե­րով ու սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րո­վ։ “Վե­տե­րան­նե­րը” կա­րող են հա­վաս­տել, որ հա­մա­ժո­ղո­վր­դա­կան այս շար­ժումն իր մի­ջին տա­րի­քով շատ ավե­լի երի­տա­սա­րդ է 1988-ի Շար­ժու­մի­ց։ Տաս­նյակ հա­զա­րա­վոր երի­տա­սա­րդ­ներ ան­ցան քա­ղա­քա­ցիա­կան ու քա­ղա­քա­կան դաս­տիա­րա­կու­թյան Շա­րժ­ման դպ­րո­ցը, Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նախա­գա­հի դպ­րո­ցը, ստա­ցան գի­տե­լիք­ներ, ձե­ռք բե­րե­ցին ունա­կու­թյուն­ներ եւ որակ­ներ, որ նրա­նց էու­թյան ան­բա­ժա­նե­լի մա­սն են մնա­լու ամ­բո­ղջ կյան­քում։ Դրա­նով հայաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան մեջ ստե­ղծ­վեց վս­տա­հե­լի մի ռե­սուրս՝ ոչ միայն այ­սօր­վա խն­դիր­նե­րը լու­ծե­լու, այ­լեւ ապա­գայում երկ­րի զար­գա­ցումն ու ըն­թաց­քը խո­տո­րում­նե­րից զե­րծ պա­հե­լու հա­մա­ր։
***
­Սույն ժո­ղո­վա­ծուն ընդ­գր­կում է Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի վեր­ջին մե­կու­կես տար­վա ոչ բո­լոր հան­րա­հա­վա­քային ելույթ­նե­րը, հար­ցազ­րույց­նե­րը, մա­մու­լի ասու­լիս­նե­րը եւ այլ նյու­թե­ր։ Մաս­նա­վո­րա­պես այս­տեղ չեն ընդ­գրկ­վել նրա հա­րյու­րա­վոր բա­նա­վոր ելույթ­նե­րը նա­խը­նտ­րա­կան քա­րո­զար­շա­վի՝ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ նրա այ­ցե­լու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, 2008թ. փե­տր­վա­րի 21-29-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում նրա տաս­նյակ բա­նա­վոր ելույթ­նե­րը եւ այլն։ Եւ այ­դուա­մե­նայ­նիվ, ժո­ղո­վա­ծուն ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս նրա ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԻ ու, դրա հետ կապ­ված, հա­մա­ժո­ղո­վրդա­կան այն Շա­րժ­ման մա­սին, որ շա­րու­նակ­վում է եւ ան­պայ­ման հաս­նե­լու է Հայաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան կար­գի մե­կը­նդ­մի­շտ վե­րա­կա­նգն­ման, եր­կի­րը զար­գաց­ման բնա­կա­նոն ճա­նա­պար­հի բե­րե­լու նպա­տա­կի իրա­կա­նաց­մա­նը։ Ժո­ղո­վա­ծուում ընդ­գրկ­ված նյու­թե­րը այժ­մեա­կան են եւ կա­րեւո­րա­գույն քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն ունե­ն։ Բայց ոչ միայն. դրա­նք ունեն նաեւ պատ­մա­կան առաջ­նա­կա­րգ փաս­տա­թղ­թե­րի ար­ժեք եւ ան­փո­խա­րի­նե­լի սկզբ­նաղ­բյուր են ինչ­պես այս, այն­պես էլ նա­խո­րդ տաս­նա­մյա­կի պատ­մու­թյունն ուսում­նա­սի­րող­նե­րի հա­մա­ր։ Այն ան­փո­խա­րի­նե­լի սկզբ­ն­աղբյուր ու հի­մք է լի­նե­լու նաեւ Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Հիմ­նա­դիր-նա­խա­գա­հի՝ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ու մի­ջազ­գային մա­սշ­տա­բի, ամե­նա­արդյու­նա­վետ ու ամե­նաին­տե­լեկ­տուալ քա­ղա­քա­կան-պետա­կան գոր­ծիչ­նե­րից մե­կի գի­տա­կան կեր­պա­րը կեր­տող նրա կեն­սա­գիր­նե­րի հա­մա­ր։
­
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ” 29.05.09


Saturday, May 2, 2009

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ


Ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին հայտարարվեց Հայ-Թուրքիան իրավական ուժ ստացած “Ճանապարհային քարտեզ” անվամբ մի փաստաթղթի մասին։ Դրանում առանցքայինը համաձայնությունն է 1915թ. “իրադարձությունների” ուսումնասիրման եւ գնահատման խնդրով հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Սա նշանակում է, թե պաշտոնապես կասկածի տակ է դրվում, ուրացվում է Հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը խոչընդոտ է դառնալու դրա՝ 1970-ականներից ծայր առած ճանաչումների ընթացքին։

Դաշնակցության հայտարարությունը

Ապրիլի 22-ից հետո, հինգ օր բոլորն էին սպասում, թե այս խայտառակ ակտին ի՞նչ արձագանք կտա Դաշնակցությունը, որը միշտ ներկայացել եւ հասրակության մի մասի գիտակցության մեջ համառորեն տքնում է պահպանել “ազգայնականի” ու “ազգային խնդիրների” նախանձախնդիր քաղաքական ուժի համարում՝ առաջին հերթին հենց Ցեղասպանության խնդրի հետ կապված։ Դաշնակցությունը հինգ օր վերջնական որոշման կայացումը ձգեց՝ պարզելու համար այն հարցը, թե ո՞ր դեպքում ավելի շատ կորուստներ կունենա՝ համակերպվելով ու իշխանության մեջ մնալով, թե՞ ցուցարդական դեմարշով։ Ասում են, թե այդ ընթացքում կուսակցության ղեկավարության վրա բուռն ճնշումներ են եղել դրսից՝ Սփյուռքից։ Ասում են, թե նույնպիսի ճնշումներ են եղել նաեւ ներքեւից՝ շարքերից։ Երկուսն էլ հնարավոր են եւ բնական, այլ հարց է, թե ի՞նչ չափով են դրանք ազդել վերջնական որոշման վրա։ Կասկածից դուրս է սակայն, որ այդ որոշման վրա վճռականորեն ազդել է այն հանգամանքը, որ քայլ չանելու դեպքում Դաշնակցությունը վերջնականապես կորցնում է Ցեղասպանության ճանաչման, Հայ դատի նախանձախնդիր ուժի, “ազգայնականի” այն միֆի, հեքիաթի, խաբկանքի վերջին փշուրները, ինչի վրա այս կուսակցությունը կարողանում է գոյատեւել բարոյապես եւ նյութապես։ Դաշնակցությունը հայտարարեց, որ այս ամենը իշխանության քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն է, ինչի հետ ինքը չի կարող համակերպվել եւ մնալ կոալիցիայի մեջ, ուստի եւ դուրս է գալիս, դառնում ընդդիմություն։

Խնդրի էությունը

Իրականում Հայ դատի եւ Ցեղասպանության խնդիրների անփառունակ ու խայտառակ այս վերջաբանի համար հավասարապես, եթե ոչ ավելի, պատասխանատու է Դաշնակցությունը։ Հիշենք, որ այս կուսակցությունը իշխանության մաս կազմեց Ռ. Քոչարյանի ժամանակ ու նրա օգնությամբ։ Ավելին՝ այն հարցերը, որոնք Դաշնակցությունը մի տեսակ “սեփականաշնորհել էր” որպես իր անքակտելի ատրիբուտներ, գաղափարական սկզբունքներ, Քոչարյանը դրեց իր քաղաքականության հիմքում։ Քոչարյանական իշխանության շրջանում վերլուծաբանները մեկ անգամ չէ, որ նկատել են, թե, անկախ այն բանից, թե ինչպիսին է իշխանության մեջ մտնող քաղաքական ուժերի կշիռը (պատգամավորների ու այլ պաշտոնյաների քանակ), քոչարյանական իշխանությունն ըստ էության իրականացնում է Դաշնակցության ծրագիրը։ Եւ առաջին հերթին նկատի ունեին հենց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության հիմքում դնելը։ Ի՞նչ էր դա նշանակում։
Դա նշանակում էր հարցը անժամանակ դարձնել քաղաքական օրակարգի մաս, պետականորեն հետապնդվող գործնական քաղաքական խնդիր՝ չնախապատրաստելով եւ չունալով դրա համար անհրաժեշտ ռեսուրսները։ Դյուրընկալ լինելու համար դիմենք պարզ օրինակի։ Ընտանիքը երկար ժամանակ կարող է ունենալ հին տունը նորով փոխարինելու հարց։ Սակայն այն գործնական “քաղաքական” խնդիր է դառնում, երբ տանտերը սկսում է քանդել հինը՝ նորը կառուցելու համար։ Եթե դա արվում է առանց համապատասխան նյութական ռեսուրսների կուտակման եւ հաշվառման, հին տունը քանդելուց հետո ընտանիքը հայտնվում է բաց երկնքի տակ եւ ուրիշ ոչինչ։ Ճիշտ այդպես էլ, երբ Ցեղասպանության հարցը Դաշնակցության պահանջով կամ հորդորով դրվեց արտաքին քաղաքականության հիմքում, դարձվեց ակտիվ քաղաքական խնդիր, պետք էր նախապես հաշվարկել՝ բավարա՞ր են, արդյոք, այն բարեհաջող լուծելու ռեսուրսները։ ՄԱԿ-ում Ռ. Քոչարյանի հայտնի ելույթով խնդիրը դրվեց սեղանին։ Այն վերաբերում էր Հայաստանին ու Թուրքիային, եւ պետք է լուծվեր հօգուտ այն կողմի, որի ռեսուրսներն ավելին էին։ Ինչը եւ տեղի ունեցավ։ Ճիշտ այնպես՝ ինչպես 1890-ականներին առանց ռեսուրսների հաշվարկի կատարված “հեղափոխական ահաբեկչական ակտերի” արդյունքը եղավ 300.000 հայության կոտորածը։ Ճիշտ այնպես՝ ինչպես Առաջին համաշխարհայինի տարիներին մինչ այդ եւ այդ պահին կատարված նույնպիսի չհաշվարկված գործողությունների հետեւանքը եղավ Ցեղասպանությունը եւ ողջ Արեւմտյան Հայաստանի կորուստը։ Ճիշտ այնպես՝ ինչպես 1918-20-ին եղած ռեսուրսներին անհամապատասխան խնդիրներ դնելու հետեւանքով կորցվեց Արեւելյան Հայաստանի կեսը, իսկ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով կանխորոշվեց հաջորդ բոլոր պայմանագրերի շրջանակները... Եւ այս բոլոր դեպքերում Դաշնակցությունը ներկա է որպես հիմնական դերակատար ու պատասխանատու։ Այն, ինչ տեղի է ունեցել այժմ՝ ակնհայտորեն այս նույն շղթայի հերթական հարազատ օղակն է, նույն տրամաբանության ու ձեռագրի արդյունքը, նույն կուսակցության առանցքային դերակատարմամբ։ Եւ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում է Դաշնակցությանը հաջողվել խույս տալ պատասխանատվությունից, այսօր էլ նա, կոալիցիայից դուրս գալու իր քայլով փորձում է անել նույնը։

Ի՞նչ ապացուցեց Դաշնակցությունը

Դաշնակցության կատարած այս քայլեի հետ կապված պետք է մի քանի արձանագրումներ անել։
Առաջին. նրանք դրանով ցույց տվեցին, որ այն մեկնաբանությունները եւ գնահատականները, որ հիշյալ փաստաթղթով կասկածի տակ է դրվում, ուրացվում է Ցեղասպանությունը, ճիշտ են։ Այսինքն՝ սուտ ու խաբեություն են նույն փաստաթղթին իշխանության ու նրա մաս կազմող ուժերի կողմից այսօր տարածվող այլ՝ դրական մեկնաբանություններն ու գնահատականները։
Երկրորդ. Ենթադրենք մի պահ, թե դաշնակցական գործիչները չունեին այնքան քաղաքական հոտառություն ու վերլուծական միտք, որպեսզի կարողանային հաշվարկել, թե Ցեղասպանության խնդիրը արտաքաին քաղաքականության օրակարգում դնելը կարող է այսպիսի խայտառակ վերջաբանի հանգեցնել։ Մենք այդքան վատ կարծիք չունենք նրանց մտավոր ունակությունների մասին։ Խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից ես նայում որեւէ հարցի։ Քոչարյանական վարչախմբի տեսանկյունից՝ եթե Ցեղասպանությունը որոշակի արժեք է ներկայացնում, ուրեմն այն նաեւ գին ունի։ Եթե գին ունի, ուրեմն ապրանք է։ Եթե ապրանք է, ուրեմն կարելի է իրացնել։ Իսկ իրացնելու համար այն պետք էր դնել վաճառասեղանին, այլ խոսքով՝ արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ գինը ներկա վարչախմբի պարագլուխների 10 տարվա իշխանությունն է՝ իրենց նյութական ձեռքբերումներով հանդերձ։ Դաշնակցությունը այդ ամենից ստացել է իր սոլիդ բաժինը։ Նույն գիծը շարունակեց նաեւ Քոչարյանի օրգանական շարունակություն Սերժ Սարգսյանը։ Ամբողջ 10 տարի դրանով վճարվել, փակվել է Քոչարյանի, իսկ հիմա Սերժ Սարգսյանի, նրանց սատարած քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին Դաշնակցության իշխանության լեգիտիմության պակասի դիմաց։ “Պատմաբանների հանձնաժողովը” եւ այլ պարտավորությունները, որ ստանձնել է նա “Ճանապարհային քարտեզով”, ընդամենը արձանագրում է, որ գինը ամբողջությամբ վճարված է եւ “ապրանքը” պետք է տալ նոր տիրոջն ի տնօրինություն։
Երրորդ. Ճիշտ չէ, թե նման մի փաստաթուղթ անակնկալ էր Դաշնակցության համար։ Այսպիսի վերջաբան կանխատեսվում էր վաղուց՝ սկսած Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգում դնելու օրվանից։ Ավելի հստակ ու բազմիցս այդ մասին վերջին ավելի քան մեկ տարում ահազանգվել է ընդդիմության հանրահավաքներում։ Եւ վերջապես՝ մի քանի օր առաջ “կոալիցիոն գործընկեր” Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ապրիլի 22--ից 10 օր առաջ կոալիցիայի նիստում Դաշնակցությունը տեղյակ է պահվել “Ճանապարհային քարտեզի” մանրամասներին։ Դաշնակցությունը իր քայլով ցույց տվեց, որ ինքը, մեղմ ասած, անվստահելի է։ Նա, Ցեղասպանության խնդիրը շահարկելով, 10 տարի շարունակ իշխանության մաս է կազմել եւ առատորեն օգտվել դրա բարիքներից։ Բայց ահա, երբ եկել է պատասխանատվության պահը, լքում է ընկերներին՝ նրանց մեղադրելով այն բանի համար, ինչը մինչեւ վերջին ակկորդը արել են միասին։ Դա անբարոյականություն է։

Ինչպես միշտ՝ “կողմ ըլլալով դեմ”, կամ “դեմ ըլլալով կողմ”

Ի սկզբանե, կար երկու՝ տրամագծորեն հակառակ մոտեցում, ուղեգիծ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը 1990-ից ի վեր, եւ մինչեւ վերջ, համարում էր, որ Ցեղասպանության խնդիրը չպետք է դնել արտաքին քաղաքականության հիմքում։ Դաշնակցությունը պնդում էր ճիշտ հակառակը եւ ամբողջ 8 տարի այդ դրոշով պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Դա իրականություն դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո։ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե վերադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեգծին։ Ուստիեւ Դաշնակցության հայտարարության այն հիմնական դրույթը, թե քաղաքական ուղեգիծ է փոխվել, մեղկ լինելու աստիճանի կեղծ է եւ սուտ։ Իսկ դա կոալիցիայից դուրս գալու նրանց միակ հիմնավորում է։ Մեղկ լինելու աստիճանի կեղծ է եւ սուտ նաեւ դաշնացական գործիչների այն պնդումը, թե նույն բանը կաներ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եւ դրանով են հիմնավորում, թե ինչու իրենց “ընդդիմություն” հայտարարելով, չեն համագործակցի Հայ ազգային կոնգրեսի հետ։ Չեն կարող երկու հակադիր ուղեգծեր նույն վերջաբանն ունենալ։ Ծիծաղելի կլիներ, չէր կարող երբեւէ Թուրքիայում ծնվել “պատմաբանների հանձնաժողովի” առաջարկի գաղափար, եթե հարցը դրված չլիներ քաղաքական օրակարգում։
Եթե Դաշնակցությունը լիներ այն կերպարում, ինչպիսին ներկայացել է եւ փորձում է ներկայանալ, եթե ամեն ինչ եղած լիներ այնպես, ինչպես փորձում է ներկայացնել, ապա նա ոչ թե պետք է արցունքախառն ողջագուրանքով բաժանվեր Ցեղասպանությունն ուրացող իշխանությունից, այլ դուռը շրխկացնելով։ Բաժանման առիթով չպիտի միմյանց դիֆերամբներ երգեին ու գովեին միմյանց “քաղաքակրթվածության” աստիճանը։ Այս  դեպքում իշխանության ու նրա առաջին դեմքի հրաժարական պահանջելն անգամ շատ մեղմ պիտի թվար։ Մինչդեռ “ամենակտրուկ” ու “հեղափոխական” կուսակցությունը 1990-ից ի վեր արդեն որերորդ անգամ կառչեց զավեշտորեն կոմֆորմիստական “կողմ ըլլալով՝ դեմ ըլլալու”, կամ “դեմ ըլլալով կողմ ըլլալու” իր տափակ կարգախոսին։ Նա խոստացավ չպահանջել Ս. Սարգսյանի հրաժարականը։ Հետաքրքիր է, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում էլ վարչախմբի նույն քաղաքականությունը հասնի նման տրամաբանական ու անդառնալի վախճանի, Դաշնակցությունը պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե գտնելու է “դեմ ըլլալով կողմ ըլլալու” մի այլ տարբերակ։


ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ” 02.05.09


Friday, April 3, 2009

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Հաղթել ենք

Համաժողովրդական շարժման “Հաղթելու ենք” կարգախոսը սկսեց փոխվել “Հաղթել ենք” կարգախոսով նախագահական ընտրության օրվանից առաջ։ Քանզի ինչպես ապառնի, այնպես էլ անցյալ ժամանակով այս կարգախոսի իմաստը շատ ավելի լայն էր, քան կարող էր լինել քվեարկության զուտ թվաբանական արդյունքը։ Նույն պատճառով էլ հաղթողի, հաղթած լինելու զգացողությունը չլքեց ոչ մեկին ո՛չ ԿԸՀ-ի կողմից քվեարկության կեղծ արդյունքները հրապարակելուց, ո՛չ մարտի 1-ի սպանդից, ոչ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ոչ էլ արտակարգ դրության պայմաններում։ Ավելին, այդ զգացողությունն աստիճանաբար դարձավ համոզում եւ այսօր էլ խորանում, տարածվում, ամրապնդվում է։
Ի՞նչն է պատճառը։ Պատճառն այն է, որ, իրոք, այդ հաղթանակը շատ ավելին է, քան կարող է լինել նախագահական ընտրություններում քվեարկության նկարված արդյունքների թվաբանությունը։ Դա արդյունք է ոչ թե պարզ ընտրական միջոցառման, այլ իրոք համաժողովրդական մի շարժման, որի նպատակը ոչ թե պարզ իշխանափոխությունն էր, այս բարոյա-հոգեբանականից սկսած մինչեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտների արմատական վերափոխումը։ Շարժման սկիզբը 2007թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, շարունակությունը ձգվում է առ այսօր։ Այսինքն՝ դեռ չի լրացել այդ շարժման մեկ տարին։ Շարժումը դատարկ տեղում չառաջացավ։ Մոտ մեկ տասնամյակի ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը ու դրա ծնած հասարակական հարաբերությունների, գլխիվայր շրջված արժեքային համակարգի դեմ հասարակության պայքար միշտ էլ եղել է։ Բայց այս անգամ հաղթանակն առարկայական է, շոշափելի, տեսանելի, ունի իր հստակ նյութական բաղադրիչները։

Քաղաքացու գիտակցության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը

Շարժման ընթացքում վերականգնվեց, արմատավորվեց ու շարունակում է ամրանալ ու տարածվել քաղաքացիական գիտակցությունը, որ պետականության գոյատեւման, ազգային ինքնության պահպանման ու զարգացման ողնաշարն է։ Քաղաքացիական այդ գիտակցությունը արմատավորվել է ոչ միայն Շարժման այն ամենաակտիվ, անկոտրում, ցանկացած պայմաններում հրապարակային պայքարի պատրաստ 250-300 հազարի հասնող մարդկանց մեջ։ Որակական այդ տեղաշարժը, քաղաքացու զգացողության հեղափոխությունը կատարվել է ըստ էության Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության մտածողության մեջ։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ նյութական կենսապահովման նվազագույն զամբյուղ, առանց որի մարդը չի կարող ֆիզիկապես գոյատեւել։ Որքան էլ աղքատիկ էր այդ զամբյուղը, Շարժումը ծավալվեց ոչ թե դրա մեծացման խնդրով։ Առաջնային դարձած ազատության, ժողովրդավարության, օրինականության, արժանապատիվ կյանքի խնդիրները կազմեցին մի այլ “զամբյուղ”, որ նմանողաբար կարել է կոչել բարոյական կենսապահովման զամբյուղ։ Դա էլ նորություն չէ. մարդկության պատմության առաջմղիչ ուժը, գեթ ազատագրական շարժումների տեսքով, առաջին հերթին հենց այս երկրոդն ապահովելու համար է եղել։ Եւ այս ընթացքում Հայաստանում ազատությունը, արժանապատիվ ապրելու ձգտումը, իրավունքը,  բառ, շատերի համար վտանգավոր բառ, լինելուց դարձել է իրենց բարոյական կենսապահովման զամբյուղի կարեւորագույն բաղադրիչը։ Ծանր հարված ստացավ բարգավաճող քաղքենիությունը. հասարակության մեջ շատերի կողմից մարդկային առաքինություն էր համարվում՝ հարմարվելու, ճարպկության, միշտ “չոր տեղում նստել” կարողանալու, “բաշարելու” կարողությունը։ Այժմ դա վերածվել է հաընդհանուր արգահատանքի առարկայի։ “Քաղաքականությունը անբարոյականություն է” տգետ ու մարդկանց քաղաքացիական պասիվության մատնելու նպատակ ունեցող պատկերացումը ցրվել է։ Այն այժմ հարյուրհազարների կողմից ընկալվում է որպես սեփական ճակատագրով մտահոգված լինելու բնական վիճակ։ Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում Հայաստանի բնակչության մեծագույն մասի մտածողության մեջ տեղի է ունեցել մի իրական արժեհամակարգային հեղափոխություն, ձեւավորվել է մի այնպիսի քաղաքացիական հասարակություն, որին կարող են նախանձել եւրոպական երկրներից շատերը։ Ոչ թե միավորված երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերը, ոչ թե Շարժման ղեկավարների անձնական հատկանիշները, այլ առաջին հերթին հենց նրանց պայքարի շնորհիվ ձեւավորված քաղաքացիական այս հասարակությունն է որպես անհաղթահարելի պատնեշ կանգնած ավազակապետության շարունակման ճանապարհին։ Այն առողջ, քաղաքացիական հասարկությունը, որ անգամ նորմալ իշխանության պայմաններում մեծագույն ջանքերի գնով կստեղծվեր մի քանի տասնամյակում, համաժողովրդական պայքարի բովում ստեղծվեց ըստ էության մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Հանրության բարոյականությանը ու երկրի պետական անվտանգությանն սպառնացող այն վտանգները, որոնք նորմալ իշխանության պայմաններում առավելագույնս կարելի կլիներ մեղմացնել կամ վերացնել տասնամյակների ընթացքում, Շարժման պայմաններում արվեց մեկ տարուց էլ պակաս ժամանակում՝։ Այս պայմաններում, ահա, թե որքան կտեւի ավազակապետության հոգեվարքը, պատմաբանի հայացքով նայելով, արդեն էական չէ, էականն այն է, որ հոգեդարձ այլեւս չի լինի։

Կեղծ ընդդիմության ինստիտուտի ոչնչացումը

Ավազակապետական կամ այլ բնույթի բռնապետական ռեժիմներ հաստատելու ու պահպանելու այն մեխանիզմները եւ մեթոդները՝ որոնց լիակատար ճանաչմանն ու արմատական մերժմանը առողջացող հասարկությունը նորմալ իշխանության պայմաններում կարող էր հասնել տասնամյակների ընթացքում, Հայաստանում հնարավոր եղավ հասնել մեր պայքարի 10 ամսվա ընթացքում։ Մասնավորապես՝ Համաժողովրդական շարժման ընթացքում հաջողվեց բացահայտել ու հիմնահատակ ջարդել բռնատիրական ու ավազակապետական ռեժիմի պահպանման հիմնական մեխանիզմներից մեկը՝ գրպանային “քաղաքական ընդդիմության” ինստիտուտը, որ հաջողությամբ գործել էր ամբողջ 10 տարի։ Յուրաքանչյուրի համար պարզ դարձավ, որ անխտիր բոլոր՝ որպես “ընդդիմություն” ներկայացող թեկնածուները եւ ուժերը իրականում վարչախմբի դրածոներն էին՝ իրական ընդդիմության՝ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը թույլ չտալու համար։ Թատերական այդ ներկայացման բոլոր դերակատար գործիչները եւ քաղաքական ուժերը, որպես վարչախմբի քաղաքական գործակալներ, բարոյապես ոչնչացան, ինքնակամ զոհաբերվեցին հանուն իրենց սնուցող ավազակապետության պահպանման։ Խայտառակ այս իրողության մինչեւ վերջին թելը բացահայտումից եւ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց նկատմամբ առաջացած հասարակական անմնացորդ արգահատանքը տեսնելուց հետո գործնականում այլեւս անհնար է թվում, թե նվազագույն արժանապատվություն ունեցող որեւէ մեկն այսուհետեւ կհամաձայնի նման ստորացուցիչ դերակատարության։ Իսկ եթե այնուամենայնիվ կգտնվեն այդպիսիք, ապա նախ՝ անհնար կլինի այլեւս մոլորեցնել որեւէ մեկին, եւ երկրորդ՝ այդ “հաճույքի” դիմաց վարչախումբը ստիպված կլինի նրանց շատ ավելի մեծ գումարներ վճարել։

Քոչարյանի գլխավորությամբ ավազակապետության վերարտադրման ծրագրի տապալումը

Հազիվ թե որեւէ մեկը մտածում է, թե Քոչարյանը նման ծրագիր չուներ։ Այդ մասին նա ինքն էլ մի քանի անգամ թափանցիկ ակնարկներ է արել։ 2005 թ. նա, ամենաայլանդակ ձեւով կեղծելով հանրաքվեի արդյունքները, Սահմանադրության մեջ մտցրեց վարչապետի լիազորությունները մեծացնող դրույթներ այն նպատակով, որ նախագահական շրջանն ավարտելուց հետո գրավի նախ այդ պաշտոնը, ապա, այն որպես ցատկահարթակ օգտագործելով, կրկին գրավի Նախագահի աթոռը։ Միայն համաժողովրդական շարժման թափը եւ այդ ընթացքում ողջ հասարակության համար Քոչարյանի կերպարի լիակատար բացահայտումը ձախողեցին այդ ծրագրի իրականացումը։ Մարտի 1-ին խաղաղ քաղաքացիների գնդակահարությամբ նա ոչ միայն կնքեց իր բարոյական մահկանացուն, այլեւ գործեց վաղեմության ժամկետ չճանաչող ծանրագույն հանցանք։ Սա իրավական գնահատական չէ, սա համընդհանուր տարածում գտած պատկերացում է, որ ավելին է, քան որեւէ դատարանի վճիռ։ Թե հասարակական պատկերացումներում ու համոզմունքներում որքան ակնառու են նրա գործած հանցանքները, որքան հուժկու է ոչ միայն նրանից ազատվելու, այլ նաեւ նրան պատժելու ձգտումը, վկայում է Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքի թափն ու ոգեւորությունը։

Երիտասարդության քաղաքացիական վերածննունդը

Շարժման անմենամեծ ձեռքբերումներից, կարելի է ասել՝ անակնկալներից մեկը երիտասարդության, մասնավորապես ուսանողության քաղաքացիական ու քաղաքական աննախադեպ ակտիվացումն էր։ Ընդ որում, նկատի ունենք ոչ միայն նրանց տեսակարար կշիռը հանհահավաքներում, երթերում ու զանգվածային այլ միջոցառումներում, այլեւ Շարժման մեջ երիտասարդության ներգրավվածության մակարդակը սեփական նախաձեռնությունների, մտահղացումների, կազմակերպական աշխատանքներում ունեցաց դերի առումներով։ Ընդամենը մեկ տարի առաջ թվում էր, թե երիտասարդությունը անհուսորեն թաղված է քաղքենիացման ճահճում, անմնացոդ տրված է անտարբերության, ժամանակակից կյանքի վայելքներին, հաճույքներին, լավագույն դեպքում՝ սեփական կարիերան կերտելուն։ Մինչդեռ երիտասարդությունը շատ արագ զանգվածաբար վարակվեց Շարժման գաղափարներով։ Ո՛չ մի համալսարան, ո՛չ մի բարձրագույն հաստատություն քաղաքական գիտելիքների ու քաղաքացիական դաստիարակության առումով չէր կարող տալ այն, ինչ երիտասարդությունն ստացավ մի քանի տասնյակ հանրահավաքներում եւ այլ միջոցառումներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շարժման մյուս ղեկավարների ելույթների շնորհիվ։ Վստահ կարելի է ասել, որ եթե անգամ պայքարի ողջ ծանրությունը մնա այսօրվա Շարժման կորիզի էական մաս կազմող այդ 30-35 հազար երիտասարդության վրա, ապա կրկին Հայաստանում ավազակապետության ապագան կանխորոշված է, այն դատապարտված է։
*  *  *
Կարելի է շարունակել եւ խոսել Շարժման ոչ պակաս կարեւոր այլ առարկայական ձեռքբերումների մասին։ Բայց բավարարվենք դրանցից եւս մի քանիսի համառոտ թվարկմամբ. շարունակվող Համաժողովրդական շարժման շնորհիվ է, որ չբարձրացավ արտագաղթի նոր կործանարար ալիք, էականորեն զսպված մնացին գները, բարձրացավ Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ այլն։ Համաժողովրդական շարժման ծավալման ու նրա հաղթանակի կարեւոր գրավականը եղել է պայքարի քաղաքական բնույթը, քաղաքական հաշվարկը, օրինականության շրջանակներում մնալը, համբերությունը, բռնության՝ որպես իշխանության հասնելու միջոցի, գայթակղությանը չտրվելը։ Սա՛ է այն միջոցը, որի դեմ անզոր է ավազակապետական ռեժիմը։ Սա՛ է այն միջավայրը, որտեղ նա քայքայվում, կազմալուծվում է։ Սա՛ է միակ ճանապարհը, որով քաղաքակիրթ իշխանափոխությունը կդառնա ավանդույթ եւ կիրականանան մեր բոլոր նպատակներն ու երազանքները։
Հերթական վճռորոշ քայլը պատմական այս խնդրի լուծման ճանապարհին օգոստոսի 1-ի հանրահավաքն է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան» 3-6(՞) 04.09

Saturday, March 21, 2009

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆ


 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցը բազմապատիկ խորացրեց այն, մեղմ ասած, հիասթափությունը, որ նա արժանավորապես վաստակել էր վերջին տարվա ընթացքում։

2008 թվականը

Տարիներ կան, որ պատմության մեջ արձանագրվում են տեղի ունեցած ամենաբնորոշ դրական կամ բացասական դեպքով, իրադարձությամբ, երեւույթով, օրինակ՝ երկրաշարժի տարի, մորեխի տարի, երաշտի տարի, կարկուտի տարի եւ այլն։ Մեր ժամանակներում՝ 1988-ը մնալու է որպես Ղարաբաղյան համաժողովրդական շարժման տարի, 1991-ը՝ անկախության տարի, 1999-ը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարի, 2005-ը սահմանադրապղծության տարի։ 2008-ի համար մի քանի բնորոշումներ կարող են մրցակցել. դրականով՝ համաժողովրդական քաղաքական զարթոնքի, քաղաքացիական հասարակության ձեւավորման տարի, բացասականով՝ մարտի 1-ի սպանդի տարի։ Եւ դրանց հետ հավասարապես կարող է մրցակցել “Մարդու իրավունքների զանգվածային խախտումների տարի” բնորոշումը։ Եւ սա ամենեւին չափազանցություն չէ. Վարչախմբի կողմից՝ քանի՞ հարյուր հազար ձայն է կեղծվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում, քանիսի՞ կամքի ազատ արտահայտման վրա է բռնություն կիրառվել, քանիսի՞ն են կաշառել՝ խախտելով ազատ ընտրությունների միջոցով իշխանությունը ձեւավորելու քաղաքացու իրավունքը։ Քանի՞ տասնյակ անգամ է հանրահավաքների օրերին ոստիկանական եւ այլ ուժերով փակվել բնակավայրերից դուրս եկող եւ Երեւան մտնող ճանապարհները՝ խախտելով տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Քանի՞ տասնյակ հազար մարդ է ապօրինի կանչվել ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ ու ահաբեկվել։ Ընդդիմության՝ հրապարակային կամ դահլիճային հավաքներ անցկացնելու 100-ից ավելի դիմումներ է մերժվել 1 տարում՝ ամեն անգամ խախտելով հարյուր հազարավոր մարդկանց խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը։ Հանրային եւ մյուս բոլոր հեռուստատեսությունները լիակատար փակ են եղել ընդդիմության առջեւ՝ վերջինիս զրկելով տեղեկատվություն տարածելու, իսկ Հայաստանի ողջ բնակչությանը՝ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքից։ Նույն 2008 թվականին չէ՞, որ Ազատության հրապարակում, գիշերային մթի պայմաններում տեղի ունեցավ շուրջ 3000 խաղաղ, վրաններում քնած ցուցարարների անմարդկային, “թուրքավարի” ջարդը, ինչին հետեւեց ժամեր շարունակ նրանց մարդորսը քաղաքով մեկ։ Ապա նույն օրը երեկոյան նույն իշխանության կողմից կազմակերպած արյունոտ սպանդը՝ 10 մարդու զոհվելը եւ հարյուրավորների վիրավորվելը, ապօրինի արտակարգ դրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր վստահված անձանց ու կողմնակիցների դեմ սանձազերծված՝ 1937 թվականին բնորոշ տեռորը՝ խուզարկություններ, ձերբակալություններ, աշխատանքից հեռացումներ, սեփականազրկում եւ այլն։ Հայաստանում չէ՞, որ շուրջ 150 մարդ՝ քաղաքական գործիչներ, կեղծ մեղադրանքներով հայտնվեցին անազատության մեջ, դատապարտվեցին բացահայտ շինծու մեղադրանքներով։ Հայաստանում չէ՞, որ նրանցից դեռեւս 56 հոգի քաղբանտարկյալներ են։

Ո՞վ է մեղավոր

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը իր 275 էջով ոչ մի կերպ չպիտի բավարարեր այս “առատ հունձքը” ամփոփելու, այս ամենը պատշաճ կերպով, թեկուզ ընտրովի ու համառոտ ներկայացնելու ու գնահատելու համար։ Բայց անգամ այդ 275 էջում միայն մի քանի, միմյանց հետ չկապված անէական փշրանքներ են թվարկված վերոհիշյալ իրողություններից։ Ա. Հարությունյանի զեկույցը մեկ նպատակ է ունեցել՝ ոչ թե ներկայացնել Մարդու իրավունքների խախտումների իրավիճակը 2008-ին, այլ առավելագույնս սքողել, ծածկել այն։ Եւ այնքան անթաքույց է նա տրվել այս նպատակի իրականացմանը ու այնքան անշնորք է արել, որ դա կարող է տեսնել ցանկացած ոք։ Իսկ ինչպե՞ս է նա լուծել այս խնդիրը։
Չգիտես ում վրա տպավորություն թողնելու համար, զեկույցի շուրջ 1/3-ը ցածրորակ կիսափիլիսոփայական, կիսահրապարակախոսական, կիսաիրավագիտական, կիսաքաղաքագիտական, Պաշտպանի գործի ու առաքելության հետ ոչ մի կապ չունեցող անիմաստ ու անհեթեթ աշակերտական մակարդակի շարադրություններ են։
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների բնագավառում արձանագրված խախտումներին, ապա դա, ըստ Պաշտպանի, ունի երկու պատճառ։ Առաջինը՝ Հայաստանի օրենսդրությունն է։ Ուստիեւ՝ զեկույցի հաջորդ 1/3-ը Ա. Հարությունյանը նվիրել է ՀՀ օրենսդրության նկարագրությանն ու “քննադատությանը”՝ ապացուցելու համար, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար մեղավորը ո՛չ թե վարչախումբն է, ո՛չ թե առանձին պաշտոնյաներ, այլ... օրենսդրության անկատարությունը։ Օրինակ՝ ընտրական օրենսգիրքն է “մեղավոր”՝ ամեն տեսակ ընտրախախտումների, վստահված անձանց ծեծելու ու տեղամասերից դուրս քշելու, հալածելու, բռնանալու, ահաբեկչության տարաբնույթ դրսեւորումների համար։ Այլ օրենքների “բացերի” պատճառով է, որ խախտվում են մարդու մյուս իրավունքները, ընդհուպ՝ խաղաղ ցուցարարների գազանային ջարդն ու գնդակահարությունները։ Այ, երբ այդ օրենսդրությունը կատարելագործվի, այն ժամանակ միայն կարելի է իշխանությանն ու իշխանավորին մեղադրել, այլապես նրանք անպարտ են՝ ֆիզիկական ու բարոյական բռնությունների, օրինախախտումների, ողջ ժողովրդի դեմ սանձազերծված համատարած տեռորի համար։
Կա նաեւ երկրորդ մեղավորը, որ բացահայտում է ՄԻ պաշտպանը։ Դա կոմունիստական շրջանից եկած եւ “նախորդ” երկու իշխանությունների օրոք ոչնչով չփոխված բռնապետական համակարգն է՝ իր բացասական երեւույթներով ու մտածելակերպով, որոնք չեն լքել ո՛չ հասարակությանը, ո՛չ պաշտոնյաներին։ Եւ ահա, հնից եկած ու դեռեւս գոյատեւող արատավոր ու չհաղթահարված բռնապետական այդ համակարգի բաղադրիչներն էլ՝ ոստիկանություն, դատախազություն, ԿԳԲ, քննիչներ, ԿԸՀ, Հանրային հեռուստատեսություն եւ այլն գործել են “ժառանգված” եւ օբյեկտիվորեն գոյություն ունեցող բռնապետական այդ համակարգի ու մտածողության ներքին տրամաբանության թելադրանքով՝ իջնելով ընդհուպ դրա ժամանակային խորքերը՝ մինչեւ 1937 թվական։ Գործել են՝ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ վարչախմբի այլ պաշտոնյաների կամքից անկախ, օբյեկտիվորեն, որպես բնական երեւույթ՝ անձրեւ, կարկուտ։ Հասկացա՞ք։
Չէ, ապուշ, անմեղսունակ, նույնիսկ անգրագետ չէ ՄԻՊ Ա. Հարությունյանը։ Պարզապես բացառիկ մի շնականությամբ (ցինիզմով) նա իր այս զեկույցով ապուշի, անմեղսունակի, անգրագետի տեղ է դնում մեզ բոլորիս, մի ամբողջ ժողովրդի։

Այս տեսակի ծագումը

Իսկ մարդու իրավունքների խախտումների փաստեր, այնուամենայնիվ, եղե՞լ են 2008-ին Հայաստանում, եւ դրանց ինչպե՞ս է արձագանքել Պաշտպան Ա. Հարությունյանը։ Իհարկե եղել են ու ամենացայտուն օրինկներով ներկայացված են նրա զեկույցում՝ կազմելով դրա ծավալի երրորդ 1/3 մասը։ Այսպես. Պաշտպանի “բարձր միջնորդությամբ” քաղաքացի Ա.Գ.-ն հետ է ստացել տուգանային հրապարակ տարած իր ավտոմեքենան, նույն “բարձր միջնորդությամբ” քաղաքացի Է.Մ.-ն գրանցվել է իր սեփական տանը, քաղաքացի Գ.Հ.-ի անձնագրում խփվել է ելքի կնիք։ Նրա օգնությամբ մի այլ քաղաքացի իր խախտված ցանկապատն է մի մետր առաջ տեղափոխել, մյուսի՝ կորած կովն է գտնվել, հայտնաբերվել են Ռեւազի կորած ոչխարները եւ հայտնի հարբեցողի կնոջ գողացված մատանին։
Իսկ հանրահահավաք արգելե՞լ, ճանապարհներ փակե՞լ, բան... Արդար լինենք. զբաղվել է. օրինակ՝ 2008թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանը ահազանգ է ստացել մի զարմանահրաշ երեւույթի մասին, որ Աբովյան-Երեւան երթուղով աշխատող մարդատար տրանսպորտը միայն Երեւանից Աբովյան ուղղությամբ է մարդկանց տեղափոխում, իսկ հակառակ ուղղությամբ երթեւեկում է դատարկ։ Պաշտպանը, հաշվի առնելով, որ “դրանով խախտվում է մարդկանց ազատ տեղաշրժվելու իրավունքը”, բացառիկ մի խիզախությամբ՝ “կոչ է արել լիազորված պետական մարմիններին՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու համար”։ Սրանից մեծ հերոսությո՞ւն. մարդը կոչ արել է, փաստ է։ Ի՞նչ է՝ ուզում էիք, որ “սովետից” ու “նախորդ իշխանություններից” ժառանգված բռնապետական համակարգի պայմաններում նաեւ նշեր ուղեւորների միակողմանի տեղափոխման շարժառի՞թը, այն է՝ նույն օրը Երեւանում ընդդիմության հանրահավաքին մարդկանց մասնակցությունը կանխելու նպատակը։ Հո միամիտ չի՞։
Դարվինը կենդանի լիներ՝ անպայման կարձանագրեր, որ մարտնչող քաղքենու ու տափուկ կարիերիստի հիբրիդ այս տեսակը ծագել է հենց նույն “սովետական բռնատիրության” պայմաններում, ինչի ցայտուն ու բարգավաճող հատանմուշներից մեկն այսօր մեր աչքի առաջ է՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերում։

Ամենաթանկարժեք տղան

Քաղբանտարկյալնե՞ր։ Արմեն Հարությունյանը խոստացել է սկզբունքորեն չարտասանել այդ բառը։ Չարտասանել՝ մինչեւ դատարանները նույն Սերժ Սարգսյանի ցուցումով վճիռ կկայացնեն այն մասին, որ... տվյալ մարդը քաղբանտարկյալ է։ Էդ սովետական անցյալ չունեցող երկրներում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թիվ 1 խնդիրը քաղաքական հայացքների համար հալածանքների հարցն է։ Ինքը այլ երկրում է աշխատում, եւ վերադասից ուրիշ ցուցում ունի. գրել “համապարփակ”, 275 էջանոց զեկույց, եւ չօգտագործել քաղբանտարկյալ բառը։ Իր չգրելը արդեն նշանակում է, որ այդպիսիք չկան։ Հենց դա է նշանակում, քանզի ամբողջ աշխարհում տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանն առաջինն է այդ մասին ահազանգում։ Ինքը չի գրել՝ ուրեմն չկան։ Հետո՞ ինչ, որ նույն 2008 թվականի մասին, մասնավորապես մարդու իրավունքների ու քաղաքական հալածանքների գծով բոլորովին այլ բան են գրում Եւրոմիությունը, ԵԽԽՎ-ը, վերջինիս Մարդու իրավունքների հանձնակատարը, Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը, այլ հեղինակավոր միջազգային կառույցներ։ Նրանք հեռվում ինչի՞ց են խաբար, ինքն է ապրում Հայաստանում, Երեւանում եւ ինչ որ եղել է՝ իր աչքի առաջ է եղել, ի՞նչ կեղծված ընտրություններ, ի՞նչ մարտի 1-ի սպանդ, ի՞նչ քաղաքական հալածանքներ, ի՞նչ քաղբանտարկյալներ, ի՞նչ բան...
Ավազակապետության վերնախավում շարունակվում է պայքարը. ո՞վ է ամենամեծ նպաստը բերում Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության պահպանմանը. ոստիկանապե՞տը՝ տասնյակ հազարավոր մարդկանց ահաբեկելով, գլխավոր դատախա՞զը՝ հարյուրավոր մարդկանց վրա շինծու քրեական գործեր թխելով, Ազգային անվտանգության շե՞ֆը՝ երեւացող ու չերեւացող իր ծառայություններով, դատավորնե՞րը՝ բացահայտ անհիմն ու ապօրինի դատավճիռներով, օլիգարխնե՞րը՝ իրենց ներդրած հարյուրավոր միլիոններով։ Սրանց բոլորին պետք է հիասթափեցնենք. սրանցից ոչ մեկը, ոչ նույնիսկ բոլորը միասին, իրենց բերած նպաստով չեն կարող չափվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող Ա. Հարությունյանի հետ։ Նա է այսօր Սերժ Սարգսյանի համար ամենաթանկարժեք տղան՝ ապօրինի իշխանությունը պահելու խնդրում։ Սա չափազանցություն չէ։ Դրա լավագույն ապացույցը Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն է։ Դա շատ լավ գիտի ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Մնում է, որ այդ մասին իմանանք մենք բոլորս։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական Ժամանակ” 21.03.2009


Saturday, March 14, 2009

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ ՄԱՍԻՆ


2008թ. մայիսի 22-ին, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէր Մարտի 1-ի արյունոտ սպանդի, դրան հաջորդած զանգվածային հալածանքների մղձավանջը, բոլորս ցնցվեցինք Անդրանիկ Հովակիմյանի մահվան բոթից։ Համաժողովրդական շարջումը այդ առիթով տարածեց “Հերթական զոհը ազատության ճանապարհին” վերնագրով հետեւյալ հայտարարությունը.
“Համաժողովրդական շարժումը հանուն ազատության եւ ժողովրդավարության համար իր պայքարում տվեց հերթական զոհը։ Երեկ երեկոյան սրտի տագնապից մահացավ Հայոց Համազգային Շարժման վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ Ի սկզբանե եւ անմնացորդ նվիրված մեր ժողովրդի պայքարին՝ Անդրանիկ Հովակիմյանը հսկայական կազմակերպական ու գործնական աշխատանքի ծանրաբեռնվածություն ուներ անցած նախագահական ընտրություններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նա համակարգում էր Շիրակի մարզում նախընտրական աշխատանքները եւ հետեւում ընտրություններին, որի ընթացքում բացահայտել էր բազմաթիվ օրինախախտումներ։ Հենց դա էր պատճառը, որ վարչախմբի կողմից խաղաղ ցուցարարների ջարդից ու մարտիմեկյան սպանդի կազմակերպումից հետո նա հայտնվեց նախապես կազմված շինծու մեղադրանքներով ձերբակալելու ենթակա գործիչների “սեւ ցուցակի” առաջին տողերում ։ Առաջին իսկ օրից բազմիցս նրա բնակարան են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ նրան ձերբակալելու նպատակով։ Անդրանիկ Հովակիմյանին հաջողվել էր խույս տալ ձերբակալումից ու արդեն մոտ երեք ամիս, որպես քաղաքական հալածյալ ապրում էր ընդհատակում։ Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով, այդ պայմաններում նա չէր կարող դիմել բժշկական օգնության, ապրել հանձնարարված ռեժիմով։ Հետեւանքը եղավ սրտի ծանր տագնապը, որ խլեց նրա կյանքը։ Այսինքն՝ նա ոչ թե մահացել, այլ զոհվել է պայքարում որպես մարտիկ, եւ նրա մահը հանցագործ վարչախմբի սանձազերծած քաղաքական հալածանքների հետեւանք է, ինչի համար վերջինս պատասխան է տալու անպայման։
Անդրանիկ Հովակիմյանի մահը ծանրագույն կորուստ է առաջին հերթին Հայոց Համազգային Շարժման համար, որի անդամն է նա ի սկզբանե եւ վարչության ղեկավարներից է երկար տարիներ։ Նրա ընկերներն ու կուսակիցները երկար ժամանակ չեն հավատալու ու չեն համակերպվելու իրենց հարազատ չափազանց հոգատար ընկերոջ կոուստի հետ։ Հասարակությանը նա հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով ու հարցազրույցներով, հեռուստատեսային եւ ռադիոեթերում բանավեճերով։ Որպես քաղաքական գործիչ նա առանձնանում էր եզակի քաղաքական հոտառությամբ, սկզբունքայնությամբ, անաչառությամբ, դիպուկությամբ։ Մյուս կողմից՝ նա երբեք դուրս չէր գալիս կոռեկտության սահմաններից, ում հետ եւ ինչ հարցով էլ լիներ բանավեճը։ Եւ հենց դա նրա խոսքը դարձնում էր համոզիչ։
Համաժողովրդական շարժման կենտրոնը, ցնցված է Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժից, խորապես ցավակցում է նրա ընտանիքին ու հավասարապես իրենը համարում ծանրագույն այս վիշտը”։

Միայն պահի տակ, զգացմունքներով թելադրված խոսք չէր սա։ Նրան ճանաչող ամեն մեկն այսօր էլ տրված գնահատականների տակ կստորագրի որպես հավաստի բնութագիր։
Տիպիկ քաղաքական մարդ էր Անդրանիկ Հովակիմյանը՝ այս բառի ամենադրական ու ազնիվ նշանակությամբ։ Հայոց Համազգային Շարժման անդամ էր ի սկզբանե եւ տեւական ժամանակ արդեն նաեւ քաղաքական այս կազմակերպության սյուներից մեկը։  Քաղաքական կազմակերպություններն իրենց վարկանիշը հասարակության մեջ ձեռք են բերում ու կենսունակությունը պահպանում ոչ միայն իրենց ծրագրերով, գործունեության արդյունքներով, այլ նաեւ իրենց անհատներով, նրանց անձնական կերպարով։ Այս հանգամնքը հատկապես կարեւոր էր վերջին տասնամյակում, երբ տարբեր կողմերից լուտանքների հսկայական մի հեղեղ էր թափվում Հայոց Համազգային Շարժման վրա՝ հատկապես նրա մեջ տեսնելով այն ուժը, որը կարող է իրական ու լուրջ ընդդիմություն դառնալ գողապետական վարչախմբի ու նրա սնուցած կեղծ ընդդիմության համար։ Եւ սա պետական քաղաքականություն էր։ ՀՀՇ-ն ու նրա իշխանության շրջանը ներկայացվում էր որպես ամեն չարիքի հիմքն ու արմատը։ Արժանի պատասխաններ, անշուշտ, միշտ էլ լինում էին, սակայն դրանք մատչելի էին միայն հարյուրապատիկ փոքր լսարանի։ Քննադատության ու լուտանքների հսկայական տեղատարափն իր սեւ գործը թերեւս կհասցներ մինչեւ վերջ, եթե չլիներ կազմակերպության, այսպես ասենք, զուտ մարդկային գործոնը՝ կազմակերպության հարյուրավոր անդամների անդավաճան սկզբունքայնությունը, նրանց մարդկային կերպարը, համեստ կենցաղը, բարոյական նկարագիրը։ Նաեւ այս գործոնի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել կազմակերպության նվազագույն անհրաժեշտ վարկանիշը՝ քաղաքական դաշտում մնալու համար որպես վճռորոշ ուժերից մեկը։ Անդրանիկ Հովակիմյանն այդ հարյուրավորների ու հազարավորների մեջ առաջիններից մեկն էր՝ իր անբասիր վարքով, լրջախոհությամբ, ազնվությամբ, համեստագույն կյանքով, արժանապատիվ վարքով։ Ո՛չ նրա հետ շփումներից, ո՛չ էլ նրա հոդվածներից ու հարցազրույցներից դժվար էր ենթադրել, թե նա իր ասելիքը կարող է լինել զգացմունքային, իսկ խոսքը՝ գեղարվեստական։ Ինքն էլ իր մասին նույն բանն է ասում. “Ընդհանրապես երբեք “բոցավառ ելույթներ” չեմ ունենում, միշտ փորձում եմ ոչ թե զգացմունքներով, այլ մտածելով խոսել”։ Ու կարծես թե, իր թողած գրավոր ժառանգության մեջ միայն մի այդպիսի դեպք կա, երբ հենց այսօրինակ խոհերի մեջ է եղել ու դրանք հանձնել թղթին զգացմունքներով. “Իսկ կյանքը շարունակվում է, մենք էլ այնպիսին ենք, ինչպիսին եղել ենք ու կանք. մեր գաղափարներով ու պատկերացումներով՝ անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ։ Մեզ չկարողացան ոչնչացնել, ջլատել, քառատել, կախել, ինչպես ժամանակին խոստանում էին, ավելին՝ մեր ետեւից արդեն մի նոր հզոր ու հպարտ սերունդ է գալիս։ Մի խոսքով, մենք ապրում ենք։ Ապրում ենք Հայաստանից վտարված, Հայաստանի ամենախուլ գյուղում եւ Երեւանի կենտրոնում, ապրում ենք կարիքի մեջ եւ ապահովված, այնպես, ինչպես մեր երկիրը։ Իսկ մեր անունը Հայոց Համազգային Շարժում է, մեր իրականացված երազն էլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը լինելու է հավերժ”։    

Թերեւս եզակի էր Անդրանիկը, որ հավասարապես ունակ էր ե՛ւ կազմակերպական աշխատանքներում եւ գաղափարական պայքարում։ Միշտ տեղեկացված էր, տեղեկացված էր ոչ միայն Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մանրամասներից, այլեւ միջազգային կարեոր զարգացումներից։ Բազմազան է նաեւ այն թեմատիկան, ինչին անդրադարձել է նա իր քաղաքական ու հրապարակախոսական ելույթներում, հոդվածներում ու հարցազրույցներում. Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, տնտեսություն, տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրման հարցեր, անվտանգության խնդիրներ, եւրոպական արժեքներ, Հայ-թուրքական հարաբերություններ, Ջավախքի խնդիր եւ Հայ-վրացական հարաբերություններ, երկքաղաքացիության խնդիր,  Սահամանադրություն եւ սահմանադրական հանրաքվե, կոռուպցիա, Հայ դատ եւ այլն։ Համոզված լիբերալ էր, ազատականության ջատագով, ազգայնականության ու մանավանդ կեղծ ազգայնականության հակառակորդ։ Չէր խուսափում որեւէ մեկի հետ բանավիճելուց, “հակառակորդ” թերթերին հարցազրույցներ տալուց։
Քաղաքական վերլուծություններում ու գնահատականներում նրա ելակետը իրատես քաղաքականության սկզբունքն էր, ժողովրդավարությունը։ Ընդ որում՝ ժողովրդավարական նորմերի ոտնահարումներին անդրադառնում էր նաեւ այն դեպքերում, երբ դրանք տեղի էին ունենում ոչ Հայաստանում, օրինակ՝ Ռուսաստանում։ Ընդ որում՝ այդ անդրադարձները պատահական չէին, այլ այն մտահոգությամբ, որ դա իր ազդեցությունները կունենա Հայաստանի վրա։
Քաղաքականության մեջ ամենավտանգավոր երեւույթներից մեկը մակերեսայնությունն է։ Անդրանիկ Հովակիմյանը երբեք չէր երկմտում հանդես գալ դրա դեմ, եթե անգամ խոսքը վերաբերում էր այնպիսի նուրբ ու հեշտ շահարկելի հարցերի, ինչպես օրինակ՝ Ցեղասպանությունը։ Ահա նրանից մի քաղվածք այն առիթով, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունեց Հայոց ցեղասպանության հետ կապված օրինագիծը.
“Վերջապես: Վերջապես իրականացավ: Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանը ընդունեց հայտնի օրինագիծը, որով պատժամիջոցներ են նախատեսված Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: 
Սակայն, չգիտես ինչու, այս ամենով հանդերձ՝ շրջանցում ենք սառը դատողությունը, սթափ գիտակցումը, որի մասին աշխատում ենք չմտածել, առավել եւս չխոսել՝ զանազան գնահատականներից եւ պիտակներից զերծ մնալու նպատակով: Գիտակցումն այն բանի, որ հերթական անգամ ինչ-որ մեկը սեփական շահը սպասարկելու նպատակով օգտագործում է մեր ցավն ու ողբերգությունը: Մենք նույնիսկ չենք մտածում կամ չենք ուզում մտածել այն տարօրինակ զուգադիպությունների մասին, որոնց ականատեսն ենք տարիներ շարունակ: Եվ փույթ չէ, որ ավելի ու ավելի է խորանում անջրպետը մեր անմիջական հարեւան երկրի հետ, որ ամիսներ շարունակ չի նշանակվում ԱՄՆ դեսպան Հայաստանում, որ անհեթեթ իրավիճակում են հայտնվում Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցները: Կարեւորն այն է, որ սոցիալիստները Ֆրանսիայում սրանով ակնկալում են ստանալ հայության քվեները:  Ես ամենեւին չեմ զարմանա, եթե այս ամբողջ իրարանցումից հետո, Թուրքիային հրահրելուց հետո, չհաստատվի Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրենքը”:

Ամենաավագը չէր ՀՀՇ-ի մեջ, ընդհակառակը շատերից երիտասարդ էր։ Բայց վաղուց արդեն թե՛  երիտասարդները, թե՛ իրենից ավագները որեւէ տեղեկատվություն, որեւէ գաղափար, որեւէ գնահատական ճշտելու, քննարկելու համար նրա սենյակ էին մտնում զրուցելու։ Մի տեսակ փորձաքար էր։ Համոզումներում հաստատ էր, բայց եթե վրիպել էր՝ առանց քաշվելու տեղի էր տալիս փաստերի ու տրամաբանական հիմնավորումների առաջ։ Չէր ամաչում եւ չէր դադարում սովորել, չէր զլանում գնահատել։ Ոչ մեկը չէր կասկածում նրա  անկեղծությանը։ Ցանկացած շատ թե քիչ նշանակալից իրադարձության առիթով հենց նրան էին դիմում “ՀՀՇ-ի կարծիքը” իմանալու համար, եւ ինքն էլ դարձել էր Հայոց Համազգային Շարժման դեմքը։
Սույն ժողովածուն, որ մեծագույն սիրով ջանադրաբար մամուլը թերթելով հավաքել ու կազմել է Լիաննա  Երվանդյանը, նրա համար կենդանի մի հուշարձան կլինի։ Նրա  ամբողջական կերպարը, սակայն, կմնա նրա բոլոր ընկերների եւ ընդհանրապես նրան ճանաչողների հիշողության մեջ։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. 14.03.09
 (Անդրաննիկ Հովակիմյանի հիշատակի գրքի համար մուտք)


Saturday, March 7, 2009

ԵՒ ԱՅԴ ՓԱՍՏՆ ԱՆՇՐՋԱՆՑԵԼԻ Է


Մարտի 1-ի հանրահավաքը որպես փաստ եւ երեւույթ ներկայացվելու կարիք ունի նաեւ նրանց համար, ովքեր այդ հանրահավաքի մասնակիցն են եղել։
Մասնակիցների քանակը ամեն մի հանրահավաքի առաջին կարեւոր հատկանիշն է։ Ուզես թե չուզես՝ դրանով է որոշվում դրանում քննարկվող խնդիրների հրատապությունն ու ժողովրդականությունը, տվյալ քաղաքական ուժի եւ դրա առաջնորդի նկատմամբ վստահությունը, երկրում տվյալ ուժի կշիռը եւ այն։ Թիվը ազդում է հենց հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի վրա՝ նրան հավատ ու ոգեւորություն ներշնչելու իմաստով, ազդում է իշխանության վրա՝ նրան կողմնորոշելով կամ ստիպելով փոփոխություններ մտցնել իր տակտիկայում, տվյալ քաղաքական ուժի ղեկավարությանը հիմք է տալիս ըստ այդմ վերանայել իր վարքագիծն ու մարտավարությունը, ազդում է միջազգային հանրության վրա՝ սրբագրելու իր վերաբերմունքը, եւ վերջապես՝ ազդում է երկրի ողջ հասարակության վրա։ Հենց սա է պատճառը, որ, խատելով բոլոր տեսակի օրենքներն ու նորմերը, վարչախումբն ամեն ինչ անում էր՝ առավելագույնս նվազեցնելու համար մարդկանց մասնակցությունը մարտիմեկյան հանրահավաքին։ Այս անգամ “կանխարգելիչ” այդ աշխատանքը իր տեւողությամբ ու ծավալով աննախադեպ էր՝ մի քանի անգամ ավելի մեծ, քան նախորդ ամբողջ մեկ տարվա ընթացքում որեւէ հանրահավաքի առիթով։ Հանրահավաքների բոլոր պոտենցիալ մասնակիցների հետ այդ մեկ ամսվա ընթացքում  տեղի ունեցան ոստիկակական “զրույցներ”, իսկ գյուղերում՝ այդ գործին էին լծել նաեւ գյուղապետերին։ Ազգային անվտանգության համապատասխան ծառայության ու ագենտուրայի միջոցով սկսեցին տարածել կազմալուծելու միտված զանազան սուտ լուրեր՝ սկսած նոր ջարդի ու կոտորածի նախապատրաստությունից, մինչեւ՝ որ Սերժ Սարգսյանը շատ էլ լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ ամեն գիշեր գնում է նրանից հաջորդ օրվա իր անելիքի առաջադրանքն ստանալու։ Հեռուստատեսություններն այդ ընթացքում ոչ մի ձայն չհանեցին նշանկված հանրահավաքի մասին։ Այս ամենն ակնհայտորեն անբավարար գտնելով, մարտի 1-ի վաղ առավոտից ոստիկանական ուժերը փակեցին բնակավայրերից դուրս եկող ճանապարհները, մայրուղիները, մայրաքաղաքի մուտքերը։ Գծերից հանվեցին Երեւան եկող բոլոր ավտոբուսները, երթուղայինները, սովորական տաքսիներին արգելվեց Երեւան գնալ։
Եւ այդուամենայնիվ հանրահավաքն ամենաբազմամարդն էր։ Ինչքա՞ն մարդ մասնակցեց հանրահավաքին։ Ըստ ոստիկանությունից տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքի, “վերեւներին” պաշտոնապես զեկուցվել է, թե հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 76 հազար։ Նույն տեղից նույն “վերեւներին” զեկուցվել է նաեւ մի այլ թիվ. համակարգի  մեկամսյա աշխատանքի եւ կատարած հերոսական ծառայության շնորհիվ Երեւանից եւ մարզերից մարտի 1-ի հանհահավաքին կանխարգելվել է ավելի քան 50.000 մարդու մասնակցություն։ Երկու դեպքում էլ, իհարկե, թվերը կեղծվել են։ Առաջին թիվը ակնհայտորեն նվազեցվել է, սակայն ոչ այնքան, որ դա աչք ծակեր։ Եթե Մատենադարանի տարածքում դժվար է որոշել կանգնած մարդկանց թիվը, ապա դա անհամեմատ հեշտ է երթի ժամանակ։ Երթը ձգվում էր 1700 մետր։ Հոսքը ոչ միայն փողոցով էր, այլ նաեւ երկու մայթերով՝ միջին հաշվով փողոցի մեկ մետր լայնքի վրա՝ 50 մարդ։ Այսպես ստացվում է 85.000, մոտավորապես հենց այն թիվը, որ արձանագրել է ոստիկանությունը։ Սակայն հանրահավաքի մասնակիցների մոտ 25-30 %-ը, տարիքի կամ առողջության բերումով, երթին չեն մասնակցում., չեն մասնակցում նաեւ առաջին անգամ եկածները կամ ավելի պակաս ակտիվները։ Այսինքն՝ հանրահավաքին մասնակցած մարդկանց թիվը հստակ էականորեն հատել է 100.000-ի սահմանագիծը։ Ինչ վերաբերում է երկրորդ 50.000 թվին, որոնք, իբր, ոստիկանության ջանքերի շնորհիվ չեն մասնակցել հանրահավաքին, ապա այս թիվն էլ փոքր ինչ ուռճացված է։ Մեր մարզային կառույցներից ստացած տեղեկությունների համաձայն, եթե չլինեին զանազան խոչընդոտներն ու ահաբեկումները, ապա հանրահավաքի կարող էին լրացուցիչ մասնակցել եւս 30.000 մարդ։ Այստեղ սակայն մխիթարվելու ինչ-որ բան կա։ Խնդիրն այն է, որ հանրապետության մարզերից Երեւանում էր կենտրոնացվել ոստիկանության համարյա ողջ անձնակազմը։ Առնվազն մի 2000 ոստիկան լսեցին հանրահավաքը, մոտ 3000-ը ուղեկցում էին երթը։ Նրանք վերադառնալու ու, այսպես թե այնպես, իրենց բնակավայրերում ու շրջապատում պատմելու են այդ մասին։
Երբ ասվում է, թե մարտի 1-ի հանրահավաքը որակապես նոր իրավիճակ ստեղծեց, դա ո՛չ գեղեցկախոսություն է, ո՛չ էլ մարդկանց հուսադրելու կամ ոգեւորելու հնարք։ Դա իրականություն է։ Կարող է թվալ, թե որակապես նոր իրավիճակակ առանց այդ էլ ստեղծվելու էր՝ նկատի ունենալով մասնավորապես ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացումը, դրամի զսպված կուրսի անխուսափելի պայթյունը, թանկացումները եւ այլն։ Խոսքը, բնականաբար, քաղաքական իրավիճակի մասին է, որի մի շարք բաղադրիչներից միայն մեկն է սոցիալականը։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանում ըստ էության վերջնականապես արձանագրվեց, որ Համաժողովրդական շարժում - Հայ ազգային կոնգրեսն է երկրի քաղաքական կյանքի թիվ 1 գործոնը, եւ այդ փաստն այլեւս անշրջանցելի է։


ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայք” 07.03.2009


ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Եւ այսպես, չնայած վարչախմբի գործադրած բոլոր ջանքերին, նրա շուրջ մեկամսյա քրտնաջան աշխատանքին, որը նպատակ ուներ առավելագույնս նվազեցնել հանրահավաքի մասնակիցների թիվը, Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքը 2008-Ի մարտիմեկյան ջարդից ու սպանդից հետո ամենամարդաշատն էր եւ հստակ հատում էր 100 հազարի սահմանագիծը։ Ինչպես միշտ, երեւույթ էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ բազմաշերտ, փաստարկված, հզոր տրամաբանությամբ ու համոզչականությամբ։ Հանրահավաքը, վերջին հաշվով, տալու էր մեկ հարցի պատասխան՝ այն, ինչ ուղիղ 1 տարի տեղի է ունենում Հայաստանում, պարզ ետընտրական գործընթա՞ց է, որ ի վերջո դատապարտված է մարման, թե՞ իրոք համաժողովրդական մի շարժում, որը դատապարտված է հաղթելու, երբ էլ դա լինի։ Հատկապես նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի արած քաղաքական առումով խիստ ռիսկային՝ տեւական ընդմիջում հայտարարելու քայլից հետո ոմանց ավելի հավանական էր թվում առաջին՝ աստիճանաբար մարելու տարբերակը։ Պարզվեց ճիշտ հակառակը. չորսուկեսամսյա ընդմիջումից հետո հանրահավաքը նախորդի կրկնապատիկն էր՝ թե՛ մարդկանց թվով, թե իր էներգետիկայով ու հաստատակամությամբ։ Ընդ որում՝ այդ բանը պարզվեց այնպիսի աներկբայությամբ ու, մանավանդ, ծավալով, որ, ինչ-որ չափով անսպասելի էր անգամ Կոնգրեսի ղեկավարներից ոմանց համար։ Հանրահավաքին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, դարձյալ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, տեղնուտեղն անդրադարձան միջազգային ամենահայտնի լրատվամիջոցները՝ օրվա առաջնային լրատվությամբ, հիացական արձագանք տվեց դիվանագիտական կորպուսը եւ այլն։
Բնականաբար, հանրահավաքին անդրադարձան նաեւ վարչախմբի՝ նման դեպքերի համար առանձնացված մի քանի ներկայացուցիչներ ու լրատվամիջոցները։ Եւ ինչպես միշտ նման դեպքերում՝ մեկ կենտրոնից ստացած “մշակված” միատեսակ արձագանքով, որ հետեւյալն է. վերջապես Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարրեց, որ ինքը չի գնա բռնությունների, “հեղափոխության” ճանապարհով։ Այ, եթե նա ի սկզբանե դա հայտարարեր ու այդպես գործեր... Եթե նա հրաժարվում է հեղափոխականությունից ու բռնությունից, պայքարի ոչ սահմանադրական մբթոդներից, այդ դեպքում կարելի է մտածել, օրինակ, քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու մասին եւ այլն։
Ինչպես միշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին տված իշխանական արձագանքը հենված է ստի, կեղծիքի, խեղաթյուրման վրա եւ հասցեագրված է այն լսարանին, որը, լրատվական շրջափակման մեջ՝ ստիպված է լսել միայն իշխանական հեռուստա եւ ռադիո ալիքներ։ Իսկ նպատակը այս դեպքում հետեւյալն է. քիչ տեղեկացված մարդկանցից ոմանց մոտ տպավորություն ստեղծել, թե, իբր, Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ հիմա գործել է հեղափոխական ու բռնի մեթոդներով, որոնցից հիմա հրաժարվում է, ոմանց մոտ էլ տպավորություն ստեղծել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նահանջում է, եւ եթե նահանջում է, ուրեմն պարտվում է։ Ստին ու կեղծիքին ապավինելը թուլության ու անճարության նշան է, ու, որքան բացահայտ է այդ սուտը, այնքան խորն է խեղաթյուրողի, տվյալ դեպքում՝ վարչախմբի, անճարության աստիճանը։ Մենք էլ ունենք մեր մեկնաբանությունը. վարչախումբը, ինքն էլ շատ լավ հասկանալով, որ մարտի 1-ի հանրահավաքից հետո ստեղծված է որակապես նոր իրավիճակ, պարզապես ուզում է ինչ-որ բանից կառչել, որպեսզի այն քայլերը, որ պարտադրված պետք է անի, թիմակիցների ու հասարակության աչքում “նահանջ” չհամարվի ու բուրգի մեջ խուճապ չառաջացնի։
*  *  *
Այս առիթով, սակայն, ուզում ենք անդրադառնել մի խնդրի, որը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահի կենսագիրները կամ նրա քաղաքական ժառանգության ուսումնասիրողները, անշուշտ, առանձնացնելու են որպես Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական ու պետական գործչին բնութագրող կարեւոր մի էլեմենտ։ Դա հետեւյալն է. Լեւոն Տեր-Պետրոսյանը թե՛ այն ժամանակ, երբ իշխանության է եղել, թե՛ այն ժամանակ երբ ընդդիմություն, հետեւողականորեն դեմ է եղել ոչ միայն իշխանափոխության հեղափոխական, ոչ օրինական ճանապարհին, այլ նաեւ ներքաղաքական կյանքում հեղափոխական բնույթի փոփոխություններին։ Դա ցուցադրելու համար, առանց մեկնաբանության, բերենք մի քանի քաղվածքներ նրա  տարբեր տարիների ելույթներից, հոդվածներից ու հարցազրույցներից.
  ա) “– Ես լավ եմ հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ձեր ընտրվելուց հետո շատերը Կենտրոնում “հեղափոխական գործողություններ” էին սպասում։ Սակայն այդպիսիք չեղան։ Ինչո՞ւ։
- Իմ գործողություններում ես ելնում էի հայ ժողովրդի հոգեբանության, այն խորքային բնազդների ըմբռնումից, որոնք պայմանավորված են նրա ողբերգական պատմությամբ։ Մենք այնքան փորձություններ ենք ապրել, որ այժմ հայության համար ամենագլխավորը հուսալիության ձգտումն է։ Մեր ժողովուրդն արկածախնդրություն չի հանդուրժի” (Հարցազրույց “Իզվեստիա” թերթին, 1.փետրվարի, 1992)։
բ) “Դժվար չպետք է լինի նկատել, որ ներկայացված ծրագիրն ըստ էության չի շոշափում հեղափոխական բնույթի գլոբալ խնդիրներ կամ հակաճգնաժամային արտակարգ միջոցառումներ, այլ նախատեսում է զուտ գործնական եւ հանդարտ քայլեր՝ ուղղված երկրի սոցիալ‑տնտեսական իրավիճակի, քաղաքական եւ հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը” (ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիր, 31. օգոստոս, 1996)։
գ) “Առջեւում չեն լինելու հեղափոխություններ, չեն լինելու ցնցումներ, չեն լինելու տագնապներ, եւ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենալու, օգտվելով խաղաղ, ապահով, անվտանգ կյանքից, քայլ առ քայլ ավարտին հասցնել իր պետական տան, իր պետական շենքի կառուցումը”։
դ) “Կա երկու ճանապարհ՝ մենք ընտրություն ենք կատարում երկու հնարավոր ճանապարհի միջեւ։ Մի ճանապարհը՝ խաղաղության ապահովման, մեր ժողովրդի անվտանգության պահպանման, մեր տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի քայլ առ քայլ բարելավման ճանապարհն է՝ առանց պատերազմների, առանց հեղափոխությունների, առանց տագնապների ու ցնցումների, որի ջատագովը ես եմ եւ իմ ընկերները, իմ բոլոր համակիրները։ Երկրորդ ճանապարհը... “ (Ելույթ նախընտրական հանրահավաք-հանդիպմանը, 17 սեպտեմբերի, 1996թ.)։
ե) “Մի հոսանքը դավանում եւ ձգտում է իրականացնել պետական կառույցների աստիճանական ձեւավորման, տնտեսության վերականգնման ու բարեփոխման դանդաղ, էվոլյուցիոն գործընթացը... քայլ առ քայլ լուծել ժողովրդի կենսական շահերը շոշափող հարցերը։ Մյուս հոսանքը... կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, դիմում բռնությունների ու արկածախնդրությունների՝ վերջնականապես ընկնելով հեղափոխականության գիրկը”։
զ) “Ճգնաժամը թեեւ հաղթահարված է, բայց դա դեռեւս չի նշանակում, որ հեղափոխականության վտանգը Հայաստանում իսպառ վերացել է։ Քանի դեռ ժողովրդի սոցիալական վիճակը մնում է ծանր, քանի դեռ տնտեսական ոլորտում լուրջ տեղաշարժ չի արձանագրվել, քանի դեռ պետության մեջ լիակատար կարգուկանոն եւ օրինականություն չի ապահովվել, հեղափոխականության վտանգը կա եւ կմնա”։
է) “Բացի բռնության դիմելու հավանականությունից, հեղափոխականությունը վտանգ է ներկայացնում նաեւ մի այլ, եթե կուզեք՝ գաղափարախոսական կամ զուտ քաղաքական առումով։ Հեղափոխական ընդդիմությունը ոչ թե իշխանությունների հետ վիճարկում է սոցիալ‑տնտեսական բնույթի առանձին հարցեր կամ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մասնավոր խնդիրներ՝ փորձելով նպաստել այդ հարցերի ու խնդիրների բարեհաջող լուծմանը, այլ ըստ էության հարցականի տակ է դնում պետության ողջ կառուցվածքն ու գործունեությունը”։
ը) “Ընդդիմության այդ թեւն իրականում խնդիր է դնում քանդել ամեն ինչ, խարխլել պետության հիմքերը... Խղճի խայթ պետք չէ. ժողովուրդն արժանի է նման խիստ պատժի, որովհետեւ չի գիտակցել, որ յոթ տարի շարունակ սխալ է ապրել, սխալ ընտրություն կատարել ու հեղափոխականների արժանիքը չի գնահատել։ Հեղափոխականությունն, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ այն խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից, նրանց հնարավորություն տալով միջամտելու մեր ներքին գործերին։ Չեմ ուզում գերագնահատել, բայց այդ գործոնն առկա է, եւ միամտություն կլիներ կարծել, թե օտարները չպետք է օգտվեն մեր ներքին հակասություններից։ Հեղափոխականության հաղթահարումն, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը”։
թ) “Ժողովրդին հեղափոխական բախտախնդրության վտանգներից զերծ պահելու գործում ես չափազանց կարեւոր եմ համարում նաեւ Հայաստանի մտավորականության, ստեղծագործական միությունների, Ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մամուլի միջոցների, գործարար աշխարհի դերը։ Քաղաքական դաշտում բռնությունների ու օրինազանցությունների նկատմամբ պետք է ստեղծել համատարած անհանդուրժողականության ու անթույլատրելիության մթնոլորտ, այլապես ժողովուրդը չի կարող իրեն լիովին ապահովված ու պաշտպանված զգալ։ Այս ամենը, սակայն, հեղափոխականության հաղթահարման թեեւ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Հեղափոխականության վերջնական վտանգազերծումը կախված է՝ մի կողմից այն բանից, թե իշխանություններին որքանով կհաջողվի բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը, առողջացնել երկրի տնտեսությունը, լուծել պետության առջեւ կանգնած կենսական խնդիրները՝ դրանով իսկ խլելով հողը սոցիալ‑դեմագոգների ոտքի տակից, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքից, թե Հայաստանում ինչպես կզարգանա արդիական քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը։ Միայն այս դեպքում է, որ ծայրահեղական ուժերը քաղաքական դաշտում վերջնականապես կգրավեն իրենց բնական լուսանցային տեղը, ինչպես տեղի է ունենում աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Եւ միայն այս դեպքում է, որ Հայաստանը վերջնականապես կկարողանա խուսափել հեղափոխականության վտանգից” (Ելույթ ՀՀՇ 9-րդ համագումարում, 13 հուլիսի, 1997թ.)։
ժ) “Ես կուզեմ էլի մինչեւ վերջ անկեղծ լինել։ Դա մեծապես կախված է նաեւ ձեզանից, կախված է մամուլից, կախված է մեր հասարակությունից, կախված է մեր մտավորականությունից։ Որքա՞ն կարելի է հանդուրժել հեղափոխականությունը, բռնության կոչերը եւ բռնության փաստերը” (Մամուլի ասուլիս, 26 սեպտեմբերի, 1997թ.)։

Լրագիր նույնպիսի մեծադիր մի էջ կպահանջվի մեջբերելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին մեկուկես տարվա ելույթներից, հարցազրույցներից ու հոդվածներից քաղվածքներ, որոնք կապացուցեն նույն բանը։ Հեղափոխությանը, ուժի գործադրմամբ, ոչ օրինական ճանապարհով իշխանության հասնելը մերժելը նրա համար քաղաքական հավատամք է։ Եթե իշխանությունը սրան հակառակ թեկուզ մեկ խոսք, մեկ կադր ունենար, ամեն օր կպտտեցներ հեռուստաալիքներով։ Ուստի վարչախմբի “խոսնակները” ճիշտ կանեն նման դեպքերում լռեն ու ավելորդ անգամ չցուցադրեն իրենց ու իրենց տերերի խեղճությունը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 07.03.09