23.12.2010
Հարցազրույց ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ
Սարգսյանի հետ
Եթե 1998-ին հաջորդած տարիներըկարելի է բնորոշել
որպես ահաբեկչությունների եւ բռնությունների տարիներ, 2007 թ.՝ նոր հույսերի տարի,
2008թ.՝ պայքարի եւ զարթոնքի տարի, երբ ժողովրդի հաղթանակը խեղդեցին արյան ծովի մեջ,
իսկ 2009-2010թթ.՝ բռնաճնշումների, հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարի
տարիներ, ինչպիսի՞ն էր 2010-ը։
- Երեւի,
2007-ից ա վեր այդ բոլոր որակումները կարելի է նաեւ միացնել ու օգտագործել բոլոր տարիների
համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք յուրքանչյուր տարվա համար ավելի բնորոշիչ
մի յուրահատկություն գտնել, ապա 2010 թվականի որակական առանձնահատկությունը համաժողովրդական
շարժման առջեւ վարչախմբի նահանջի, ավազակապետության, որպես այդպիսին միջազգային ճանաչման,
ապա նաեւ խարխլման ու մոտալուտ փլուզման նշանների երեւալու տարի էր։
Նահանջի
ամենաառարկայական դրսեւորումներից մեկը քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակման փաստն
է։ Հազիվ թե որեւէ մեկը կասկածում է, որ Ս. Սարգսյանն ի սկզբանե նրանց դիտում էր (եւ
դիտում է) որպես Կոնգրեսի գործողությունների եւ նրա կողմնակիցների լրացուցիչ ոգեւորության
մի զսպաշապիկ։ Ավելին՝ նա քաղբանտարկյալներին բանտում պահելը նաեւ դիտում էր որպես
սեփական թիմակիցների մոտ իր ուժի ու կարողության մի ապացույց։ Եւ դա ինչ-որ ժամանակ,
իրոք, աշխատեց։ Բայց նա սխալվեց մի բանում. թերագնահատեց Կոնգրեսի ուժը, նրա համակիրների
հաստատակամությունը։ Դժվարին, բայց արդյունավետ պայքարի արդյունքը եղավ այն, որ նույն
այդ քաղբանտարկյլաների խնդիրը դարձավ նրա Աքիլլեսյան գարշապարը։ Հիմա, ինչպես բաց ասում
են վարչախմբի ներկայացուցիչները, նրանցից «արժանապատվորեն» ազատվելու «իրավական միջոցներ»
են մտմտում։
Երեւի հայ ժողովուրդը պարտական է նաեւ դեպքերի
զարգացման ընթացքին, որը հրապարակ հանեց այս ռեժիմի քրեապետական էությունը, նկատի ունեմ
ե՛ւ «Պզոյի գործը», ե՛ւ լուժկովյան պատմություններին «մերոնց» քրեական առնչությունները,
ե՛ւ միջազգային հնչեղություն ստացած մի քանի այլ աղմկոտ բացահայտումներ։
Ավազակապետության
միջազգային ճանաչման մասին։ Այստեղ «ճանաչում» բառն օգտագործում եմ որպես քաղաքական
տերմին, ինչպես, օրինակ դա օգտագործվում է որեւէ երկրի անկախության կամ իշխանության
ճանաճման դեպքում։ Անշուշտ, աշխարհի գեթ մեծ տերությունները, որոնք նաեւ ինչ-որ շահաեր
ունեն այս տարածաշրջանում, վաղուց, գուցե նաեւ մեզնից մանրամասն, գիտեին Հայաստանում
2000 թվականից ի վեր հաստատված այս վարչախմբի էության ու որակների մասին։ Ինչո՞վ արտահայտվեց
այդ միջազգային հրապարակային, պաշտոնական ճանաչումը։ Առաջինը դա արեց Ռուսաստանը, որտեղ
հրապարակվեցին Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ ավազակապետական բուրգի մոտ երկու տասնյակ
ներկայացուցիչների հսկայկան հարստության, ունեցվածքի ցուցակը՝ հստակ արձանագրելով,
որ դրա ծագման աղբյուրը կոռուպցիան է, թալանն ու կողոպուտը։ Ապա Լուժկովի գործը, ԱՄՆ-ում՝
«Պզոյի», գործը, «Ուրանի գործը»։ Եւ այս բոլորով, ամնածանր ու ամենահնչեղ հանցագործությունների՝
փողերի լվացման, մարդավաճառության, նարկոբիզնեսի, միջազգային հաբեկչության աջակցման
մեղադրանքներով հիշատակվեցին նույն իշխանական էլիտայի մի քանի տասնյակ նույն ներկայացուցիչների
անունները։ Փոքր, վերահսկելի դոզաներով հայաստանյան ավազակապետությանը վերաբերող «կոմպրոմատների»
հրապարակումը, անշուշտ, նպատակ ուներ ուժեղացնել իրենց ձեռքում եղած լծակները Հայաստանի
վրա։ Բայց ամեն ինչ դարձավ անվերահսկելի, երբ ի հայտ եկավ «Վիկիլիքսը»։ Հայաստանին
վերաբերող ավելի քան 2000 փաստաթղթերից մեկ-երկուսն է հրապարակվել, մինչդեռ արդեն հայտնի
է դարձել, որ անձամբ Սերժ Սարգսյանը, որպես գլխավոր գործող անձ, մասնակից է զենքի ապօրինի
վաճառքի սկանդալային մի գործարքի։
Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել այդ մերկացումներին։
Թե ինչ է լինում նման դեպքերում՝ լավագույն
օրինկը տալիս է հիշածս՝զենքի ապօրինի վաճառքի գործը։ Երբ այն 2009թ. հունվարին ամբողջությամբ
բացահայտվել է, Սերժ Սարգսյանին «համագործակցելու» հրավեր (ըստ էության՝ գործարք) է առաջարկվել։ Դատելով հետագա իրադարձություններից, դժվար չէ ենթադրել այդ
գործարքի բովանդակությունը. ԱՄՆ-ը ընթացք չտվեց գործին, դրա փոխարեն Սերժ Սարգսյանը նույն թվականի ապրիլի 23-ին ստորագրեց այն հայտնի
«ճանապարհաին քարտեզը», որով հնարավորություն տվեց նախագահ Օբամային դուրս գալ Հայոց
ցեղասպանության ճանաչման նախընտրական խոստման տակից։ Իսկ նույն թվականի աշնան էլ ստիպված
եղավ ստորագրել հայ-թուրքական հայտնի արձանագրությունները՝ վերջնականապես ուրանալով
Ցեղասպանությունը։ Այսինքն՝ բարձր իշխանավորի կատարած հանցանքը, եթե այն չի պատժվում,
փոխհատուցվում է ազգի, երկրի, մեզնից յուրաքանչյուրի հաշվին։ Իհարկե, դա չի նշանակում,
թե դրանով տվյալ գործը «մարվել է»։ Ցանկացած պահի այն դեմ տալով կարող են նոր զիջումներ
կորզել։ Նույն էլ «Պզոյի» գործի եւ , կարելի է չկասկածել, մեզ անհայտ, հավանաբար տասնյակ
այսօրինակ գործերի դեպքում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ գործով անցնում են իշխանական
էլիտայի երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Ս. Սարգսյանի եղբայրը,
որ նույնն է՝ թե ինքը։ Եւ չեմ կարծում, թե սա ԱՄՆ-ի ձեռքին ամենածանրակշիռ լծակն է
Ս. Սարգսյանի վրա։ Մի բան ակնհայտ է, եթե այս եւ մյուս գործերը ընթացք չստանան, ուրեմն
փոխարենը վճարվել է ազգային շահերի հաշվին, վճարել ենք ես, դու, մյուսները, բոլորս։
Մի՞թե իշխանություններն այնքան պարզունակ են,
որ մտածում են, թե «համարյա իշխանափոխություն» անելով՝ կխորացնեն համատարած հուսալքումը։
Իրո՞ք չեն հասկանում, որ այսպես շարունակել այլեւս չի կարող։ Այս վիճակը արդեն ոչ թե
իշխանությունների, նույնիսկ ոչ պետականության, այլ բուն ազգային կեցության հիմքերին
վերաբերող խնդիր է։ Եւ ժողովրդին այլ բան չի մնում, քան ոտքի կանգնել եւ մի քանի տասնյակ
հղփացած ընտանիքներից հնարավոր ամեն եղանակով ետ խլել սերունդների ապագան։ ուղղակի
նախ հարկավոր է հաղթահարել ներկայումս, ցավոք, հաստատված կոնֆորմիզմը եւ վերականգնել
հավատը, որ անխորտակելի ռեժիմներ չկան։
Բոլոր
հիմքերը կան ենթադրելու, որ այդ ամենը հենց այն մոտալուտ փլուզման նախանշաններն են,
ինչի մասին ասացի վերեւում։ Բռնապետությունների վերջին շանսն է՝ դիմել ինչ-որ արմատկան
փոփոխությունների, խոստումների, կադրային անակնկալ տեղաշարժերի իմիտացիայի։ Իրականում
դա ոչ թե փրկության շանս է, անգամ ոչ «ձեռքը փրփուրին գցելու» փորձ, այլ վերջի ախտանշան։
Ամենափայլուն ու հիշվող օրինակը ԽՍՀՄ-ի վերջին 5-6 տարիներն են. այն ամեն «արմատական
միջոցառումները», որ այդ տարիներին արվեցին համակարգը փրկելու համար, ըստ էության հենց
ծառայեց նույն այդ համակարգի կործանմանը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, թե նստենք
սպասենք եւ արդեն կանխորոշված օրը «հիվանդի» հոգին կվերաթեւի ի Վերին Երուսաղեմ։ ԽՍՀՄ-ը
մինչեւ այսօր էլ կգոյատեւեր, եթե չլինեին ժողովրդավարական հուժկու շարժումները բոլոր
հանրապետություններում։ Այս փոքրիկ բռնապետություն-ավազակապետությունն էլ իր վերջնագծին
չէր հասնի, եթե նրա դեմ չլիներ անընդհատ պայքարը՝ նրա գոյության ամբողջ ընթացքում եւ
մասնավորապես վերջին համաժողովրդական շարժումը։ Արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական
ընտրությունները վիճակը փրկելու լավագույն, ամենաքիչ ցավագին ու ամենաքիչ վնասաբեր
ձեւն է։ Բոլորի համար...
Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մեջ երկու շերտ
կար. Արտաքնապես այն միտված էր հայ հասարակությանը նոր, բարի եւ ժողովրդավար ելեւալու
նպատակին, իսկ ավելի խորքում նշմարվում էին բարդույթներն ու վախերը ժողովրդական ընդվզման
հնարավորությունից եւ այն գլխավորելու պատրաստ ընդդիմությունից։ Թերեւս, այսպես կարելի
է բացատրել տպավորությունը, թե Սերժը, ըստ էության, ՀՀԿ ընտրանուն եւ մնացած ընտրանուն
իր ելույթով ասաց՝ էս ի՞նչ ենք անում, ամոթ մեզ, տղերք, թուք ու նախատինք։
Եթե այդ
ելույթում ինչ-որ «տարօրինակություն», «նոր բան» կա, ապա դրա բացատրությունը ինձ համար
նույն՝ համակարգի հոգեվարքի ախտանշանների տիրույթում է։ Նրա խոսքի ընդդիմությանը վերաբերող
հատվածում խառնաշփոթ կա։ Նա ընդդիմությանը բաժանում է երեք մասի։ Առաջինը՝ «անհատների»
մասին է, ոչ քաղաքական ուժերի։ Երկրորդը՝ հստակ նկատի ունի Հայ Ազգային Կոնգրեսին։
Երրորդը՝ դարձյալ անհատների մասին է, ովքեր Կոնգրեսից ավելի վատն են, եւ եթե ինչ-որ
կապեր ունեն քաղաքական ուժի հետ, ապա դա էլի Կոնգրեսն է։ Հետո մի քանի տող՝ ընդդիմության
կարեւորության մասին որպես երկրի «հարստություն»։ Ակնհայտորեն այդ «գովեստն» ու «գնահատանքը»
չի վերաբերում երկրորդ եւ երերորդ խմբին, իսկ առաջինում ոչ թե քաղաքական ուժերի մասին
է խոսում, այլ «մտահոգ անհատների»։ Ո՞վ է ուրեմն այդ՝ «մեր երկրի քաղաքական դաշտի հարստությունը»։ Ոմանք ասում են՝ Դաշնակցությունն ու Ժառանգությունը։
Բայց նրանք Ս. Սարգսյանի՝ ընդդիմության սպառիչ «ստորաբաժանումնման» երեք մասերից եւ
ոչ մեկում չեն արտահայտվում։ Գուցե այստեղ ենթագիտակցությո՞ւն է դեր խաղացել։
Եւ վերջում ուզում եմ հարցնել՝ ի՞նչ տարի է
սպասվում հայ ժողովրդին։
Արտահերթ
ընտրությունների միջոցով օրինական իշխանության հաստատման եւ տասնամյա մղձավանջից վերջնական
ու անվերադարձ ազատվելու տարի։
Շնորհավոր այդ նոր տարին։
Հարցազրույցը՝ Աստղիկ
Սարգսյանի
«ՉԻ» 23.12.2010
No comments:
Post a Comment