Լոնդոնի
օլիմպիական խաղերում
մեր մարազիկների
ելույթներին տարբեր
գնահատականներ տրվեցին։
Մասնավորապես, Գագիկ
Ծառուկյանը հարցի
վերաբերյալ օրերս
ասել էր՝
«եթե երկիրը
լիներ վերելքի
վրա, ապա
օլիմպիադայի արդյունքները
կլինեին անհամեմատ
ավելի լավը»։ Դուք ի՞նչ
տեսակետ ունեք
այս հարցում։
Ի սկզբանե իսկ օլիմպիական խաղերում կատարվածի համար
հնչած գնահատականներում եւ սպասելիքի կանխատեսումներում նկատելի էր ինչ-որ անառողջ
լարվածություն։ Իմ տպավորությամբ հաջողությունների սպասումների եւ օլիմպիական տոնական
մթնոլորտի կողքին հստակ զգացվում էր, որ կան նաեւ ձախողումների սպասողներ։ Արդյունքների
ամփոփումից հետո հնչած բացասական գնահատականներն իրենց սրությամբ, կարծում եմ, ամենեւին
համարժեք չեն ստացված արդյունքներին։ Նկատելի է, որ այդ գնահատականները բովանդակայինից
սկսած ընդհուպ դարձվածաբանական եւ այլ տիպի միօրինակություն են դրսեւորում եւ տարածվում
լրատվամիջոցների կողմից, որոնք հայտնի են որպես իշխանության կողմից վերահսկվող։ Այսինքն
դրանք ըստ էության քաղաքական մոտիվացիա ունեն։
Անշուշտ, ինչպես տարբեր, այնպես էլ սպորտի բնագավառում հաջողությունները ուղղակի
կամ միջնորդավորված կապված են երկրին ներքաղաքական կյանքի, տնտեսական մակարդակի ու
զարգացման, այդ բնագավառին հատկացված ռեսուրսների, ընդհուպ՝ հասարակության բարոյահոգեբանական
վիճակի հետ։ Ոչ օրինակարգ իշխանության, կոռումպացված իշխանավորների, մարդու իրավունքների
ամենօրյա խախտումների, ծախու ու կամակատար դատական համակարգի պայմաններում ո՛չ տնտեսական
վերելք կարող է լինել, ո՛չ զարգացում, ոչ անհրաժեշտ ներդրումներ, առավել եւս՝ ո՛չ հասարակության
բարոյահոգեբանական բարձր մակարդակ։
7 ՕՐ 31.05.2012
Աշոտ Սարգսյան.
http://www.7or.am/am/news/view/39720/
Օգոստոս 31, 2012 10:05
No comments:
Post a Comment